Սերմնացան, ուսումնասիրություն, չափումներ

Անվանումը `Սերմնացան, ուսումնասիրություն, չափումներ

Մասնակիցներ` 4֊5 տարեկաններ

Վայր` մանկապարտեզային և քոլեջային խումբ

Օր `  29.01.24

Ընթացքը `

Քոլեջիկ բնագետիկ֊ հետազոտողները խառնված հատիկեղենը առանձնացրեցին, բամբակի վրա դրեցին և ջրեցին, որ հատիկեղենը ծիլ տա։ Ամեն օր հետևելու ենք ընթացքին։ Հետաքրքիր է, թե որ սերմը քանի օր հետո Սերմերը ցանելուց հետո` երրորդ օրը, երևացին ոսպի առաջին ծլերը, չորրորդ֊հինգերորդ օրը նկատեցինք լոբու ծլերը։ Լոբու տեսակներ կան, որ բավական ուշ ծլեցին։ Եգիպտացորենն ու սիսեռը ծլեցին հինգերորդ, վեցերորդ օրը, իսկ մանդարինի կորիզներն այդպես էլ չծլեցին։ Այսօր սերմերը ցանելու 13֊րդ օրն է, ծլերն արդեն բարձրացել են և, տերևներ են առաջացել։ Եգիպտացորենի ծիլը բարձրացել է և «թրի նման սուր է»։ Գունավոր մատիտների օգնությամբ չափումներ կատարեցինք, հետո չափեցինք, թե որ սերմը քանի մատ բարձրություն ունի։

Արդյունքը `

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *