Учебная деятельность с 31-го января по 4-ое февраля для студентов 1, 2 к.

Упражнения

КТО ПОСОВЕТОВАЛ, РАЗРЕШИЛ, ОБЕЩАЛ + ИНФИНИТИВ КОМУ?
1. Профессор посоветовал … не опаздывать на лекции (новый студент)
2. Мать не разрешила … купить мороженое (свои дети)
3. Экскурсовод посоветовал … слушать внимательно (некоторые экскурсанты)
4. Наш преподаватель посоветовал … посетить музей. (все студенты)
5. Отец обещал … купить фотоаппарат (старший сын)
6. Ученик обещал … прочесть эту книгу (старая учительница)
7. Нина разрешила … посмотреть ее фотографии (свой друг)
8. Врач не разрешает … много курить (этот больной)
9. Инженер посоветовал … выполнять работу аккуратно (молодой рабочий)
10. Журналист обещал … написать статью о спектакле (эта молодая артистка)
7) СКОЛЬКО ЛЕТ КОМУ?
1. Сколько … лет? (Вы)
2. … 30 лет. (он)
3. … 21 год. (она)
4. … 18 или 17 лет? (ты)
5. скоро 25 лет. (я)
6. Это Николай. … 23 года.
7. Это Ирина. … 19 лет.
8. Это Михаил. … 24 года.
9. Это Сергей и Юра. … по 20 лет.
10. Дима, когда ты родился? Сколько … лет?
11. Николай Петрович, сколько … лет?
12. Я еще молодой. … 22 года.

2. а) Восстановите вопросительные слова.
1. – … выставке рассказал преподаватель?
2. – … матче говорил ваш друг?
3. – … поездке мечтает Наташа?
4. – … открытии рассказывает статья?
5. – … лекции ты говоришь?
6. – … городе говорится в тексте?
б) Ответьте на эти вопросы, используя слова футбольный, последний,
интересный, туристический, новый, сибирский.

Домашняя работа 

Выберите две темы и напишите по ним сочинение:

Screenshot 2019-04-14 at 21.21.08 - Edited

ՀՈՒՆՎԱՐ/ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Այս տարի տարեսկիզբն տարբերվող էր,հետաքրքիր, այս տարի տարեսկիզբին եղավ հետաքրքիր ճամփորդություն ձմեռ , ձյուն, գեղեցիկ տեսարաներ , ամեն ինչ այնքան գեղեցիկ է որ հնարավոր չէ տեսածով կիսվել նկարագրել։Բայց այս ամենի հետ մեկտեղ ես բաց չթողեցի իմ դասերը, որոնք կարևոր էին ինձ համար ։ Գրականության ժամին ուսումնասիրեցինք և կարդացինք մշո բարբարի հեքիաթները, և աղջիկներս կիսվեցինք կարդացինք երեխաների համար հեքիաթներ մանկապարտեղում,միջին դպրողում, գնացինք հանդիպումների։ Հայոց պատմության ժամին ծանոթացանք հայոց թագուհիներին վերաբերվող դասեր ։ Հասարակագիտության ժամին հայկական տարազների և նրանց պատմության մասին ։ Աշխարհագրության դասին սովորեցինք նոր բացահայտումներ Հայաստանի մասին , իսկ օտար լեզվի ժամին իմացաք զանազան նորություներ ։ Իսկ մենք այս տարի կիսամյակի սկզբից արդեն հետաքրքիր ժամանակ ենք ունենում պարտեղում երեխաների հետ։Որքանան հետաքրքիր սկսվել է ուսումնական տարին դեո այդպես հետաքրքիր էլ շարունակվում է։

Տպավորություններ Մշո բարբարի մասին

Հունվար ամսից սկսած մենք սկսեցինք ուսումնասիրել բարբարներ և առաջինը սկսեցինք Մշո բարբարից ։ Մշո բարբարում հիմնականում օգտագործվում է կը մասնիկը։ Հիմնականում բարբարը օգտագործվել է Վանա լճի հյուսիսային և հարավային և արևմտյան շրջաներում ։ Ներկայումս ևս օգտագործվում Արագածոտնի, Գեղարքունիքի ,Արմավիրի մարզերում , Շիրակում , նաև Վրաստանի որոշ շրջաներում ։Այժմ քչերն են կարողանում տիրապետել բարբարին , իսկ մենք ուսումնասիրության արդյունքում կարդացինք և կիսվեցինք երեխաների հետ Մշո բարբարի հեքիաթներով։

 

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը՝ Իջևան քաղաք:

Տարածքը 2 704 քառ. կմ է:
Բնակչությունը` 124.5 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբշ

Տավուշի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլին: Անվանումն ստացել է Տավուշ բերդի անունից: Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։

Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Ելիզավետպոլի նահանգի, 1920-30-ին’ Հայաստանի Լոռի-Փամբակի ու Դիլիջանի գավառների մաս: 1930-ին տարածքում կազմավորվորվել են Իջևանի և Շամշադինի, 1937-ին’ Նոյեմբերյանի վարչական. շրջանները:

Մարզը ներառված է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, աթոռանիստը Վանաձորի Սբ Աստվա­ծածին եկեղեցին է:

 Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռիի մարզին, հյուսիսում պետական սահմանով` Վրաստանին, և արևելքում՝ Ադրբեջանին։

Բնական պայմանները և հարստությունը

Մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ):

Տավուշ

 Ծովի մակարդակին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ` 390մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2 993 մ: Մարզի տարածքը մի մասը գնվում է ցածրադիր գոտում (հիմնականում Բագրատաշենի տարածաշրջան), իսկ մյուս մասը միջին և բարձրադիր գոտիներում, 2000 մ բարձրությունից ավել են գտնվում մարզի ընդհանուր տարածքի5-10%, իսկ ցածրադիր գոտին կազմում է մարզիտարածքի մոտ 15%-ը:

Տավուշի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր.Աղստևը’ Բլդան, Հաղարծին, Գետիկ, Սառնաջուր վտակնե­րով, Դեբեդը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կողբը ևն: Բնական լիճը` Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է: Այստեղ են գտնվում Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի և Իջևանի արհեստական ջրամբարները: Ջողազի ջրամբարը չի օգտագործվում սահմանային լինելու պատճառով, մնացած ջրամբարները ևս սահմանային են և մասամբ են օգտագործվում:

 Մարզում արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագրական քարը, դոլոմիտը, բազալտը, ֆելզիտը, ցեոլիտը,ոսկին, ածուխը և այլն, որոնցից հիմնականում արդյունահանվում է Նոյեմբերյանի ֆելզիտը, ցեոլիտը, բազալտը, բենտոնիտային փոշին այն էլ ոչ մեծ ծավալներով: Աղստև գետի հովիտը հարուստ է հանքային ջրերով, որտեղ կազմակերպված է դրանց արտադրությունը:

Տավուշ


 Մարզում գոյություն ունեն օգտակար հանածոների պաշարներ, որոնք դեռևս վերջնական ուսումնասիրված չէն, դրանցից են ոսկին, պղինձը, քարածուխը:

 Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Տեղումների քանակը տարեկան հասնում է 500-600 մմ-ի: Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է: Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։

Տավուշ

 Մարզի ընդհանուր մակերեսի 40.3%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Մարզի անտառները կազմում են հանրապետության անտառային տարածքների 38%-ը: Բնության պահպանության, հարստացման և տեղ. պայմաններում նոր տեսակների ներդրման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել են հատուկ պահպանվող տարածքներ [Դիլիջանի ազգային պարկը, Իջևանի անտառ-պուրակը (դենդրոպարկ), Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի արգելավայրերը]:

 Տավուշը գտնվում է սեյսմիկ ռիսկային գոտում: Այստեղ առկա են մի շարք սողանքային գոտիներ/Հաղարծին, Գոշ, Հովքում, Վազաշենում, Աչաջուր, Գետահովիտ, Ակնաղբյուր, Այրում, Գանձաքար/, որոնք ազդում են ինչպես մարզի զարգացման, այնպես էլ միջպետական, մարզային ու տեղական նշանակության ավտոճանապարհների բնականոն աշխատանքի վրա։

Բնակչությունը

Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը, բնակչության խտությունը կազմում է 46 մարդ/1 ք.կմ: Մարզում բնակվում է շուրջ 124.5 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 4.2 %-ը: Մարզի քաղաքային բնակչությունը՝ 5 քաղաքներով, կազմում է 52.5 հ հազար մարդ կամ 42.2%: Գյուղական բնակչությունը  կազմում է 72.0 հազար մարդ կամ 57.8%: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են  ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.9%, իսկ կանայք` 51.1%-ը:

Տավուշ

 Բնակչության տարիքային կազմի տեսանկյունից մարզի բնակչությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ է հանրապետական ցուցանիշից՝ մինչև 15 տարեկան բնակիչները 19% են կազմում: 63ից ավել տարիք ունեցողները կազմում են բնակչության 13%-ը:Մարզի բնակչության շուրջ 58% գյուղական բնակչություն է, միևնույն ժամանակ մարզի բնակչության շուրջ 30% կուտակված է 2 բնակավայրերում՝ Իջևան և Դիլիջան քաղաքներում։

Տավուշ

 Ազգաբնակչության 99,4%-ը հայ են, մեծագույն մասը՝ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդ: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում ռուսներ (0.4%),  որոնք բնակվում են ինչպես խառը’ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում: Նրանց մեծ մասը տիրապետությմ է նաև հայերենի: Ոուս բնակչության գրեթը կեսը մոլոկան է: Բացի ռուսներից մարզում բնակվում են նաև ուկրաինացիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցչիներ (0,1%): 

Հայազգի բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան կաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ, որոնք եկել են այստեղ դեռ XVII-XIX դարերում: Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը:

 Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք /Իջևան, Այրում, Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան / 
Գյուղական համայնքների թիվը` 35 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   61 բնակավայր

Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը

 ՀՀ Տավուշի մարզը հանրապետության գյուղատնտեսական մարզերից է: Անասնաբուծության մեջ առաջատար ճյուղեր են համարվում խոշոր եղջերավոր անասնաբուծությունն ու խոզաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` հացահատիկային մշակաբույսերի մշակությունն ու խաղողագործությունը: Վերջին տարիներին զարգացում է ապրում նաև մեղվաբուծությունը:

Տավուշ

 Մարզի տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է: Առավել գերակշռող են սննդի արդյունաբերությունը և փայտամշակումը: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են հանվում գինիներ, պահածոներ, հանքային ջուր, քարե և փայտե, վերջերս նաև տեքստիլ արտադրատեսակներ:

 Մարզի համար կարևոր ոլորտ է հանդիսանում նաև զբոսաշրջությունը: Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի զարգացման համար: Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղում գործում է Հայաստանում նախադեպը չունեցող էքսթրիմի և զվարճանքների պարկը՝ աշխարհի ամենաերկար ճոպանագծով (զիփլայն):

Տավուշ

 Մարզի զարգացվածությունը անհամաչափ է, մասնավորապես աչքի է ընկնում Դիլիջան քաղաքի զարգացման տեմպերը, որտեղ են կենտրոնացված մարզի հիմնական հյուրանոցային հզորությունները, որը կապված զբոսաշրջության, ֆինանսական կառույցների մասնաճյուղերի բացման և նոր ուսումնական հաստատությունների հիմնադրման հետ։

 Մարզի 47 բնակավայրեր սահմանամերձ են Ադրբեջանին և ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ մշտապես կրելով պատերազմական իրադարձությունների հետևանքներ: Դրանով է պայմանավորված նաև այդ բնակավայրերի քիչ բնակեցվածությունն ու տնտեսապես թույլ զարգացվածությունը:

2017թ. մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 65,3 %-ը: Մարզում գործազրկության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է քան միջին հանրապետական ցուցանիշը, սակայն այդ ցուցանիշը երիտասարդության համար զգալիորեն ավելի բարձր է քան միջին հանրապետական և հարակից մարզերի ցուցանիշը։ Աղքատության մակարդակը մարզի բնակչության 35,3 % է:

Տրանսպորտ և կապ

 Տավուշի մարզով են  անցնում 152.6կմ միջպետական նշանակության ավտոճանապարհները կամ Հանրապետության միջպետական ավտոճանապարհային ցանցի 10 %-ը, որը ավտոտրանսպորտային կապ է ապահովում թե հարևան Վրաստանի, թե հարակից մարզերի հետ: Միջպետական փոխադրումներն իրականացվում են Երևան – Սևան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն ավտոճանապարհով և ակտիվորեն օգտագործվում է մարզում գտնվող Բագրատաշենի մաքսակետը:

Տավուշ

  Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը մարզում 148.0 կմ է,  մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների՝ 389.4 կմ:

 Աղստևի ձորով է անցնում Իջևան – Հրազդան երկաթուղու 70 կմ-ոց հատվածը (ներկայումս չի գործում): Հյուսիսային սահմանի երկայնքով, Դեբեդի ափով անցնում է Երևան –Թբիլիսի երկաթուղու 7 կմ-ոց հատվածը, որը շահագործվում է: Մարզում է գտնվում Այրումի երկաթուղային կայարանը:

 Մարզում առկա է Այգեպարի և Բագրատաշենի օդանավակայանները, որոնք չեն գործում:

Տավուշի  տեսարժան վայրեր
Տավուշ

 ՀՀ Տավուշի մարզը հարուստ է ինչպես բնական մեծ ժառանգությամբ՝ գեղատեսիլ ձորեր, ջրվեժներ, քարափներ, սարավանդներ, բացատներ, բնական ջրամբարներ, քարայրներ, եզակի ծառատեսակների պուրակներ, տարաշխարհիկ ծառեր և թփեր, այնպես էլ մարզին մի ուրույն գեղեցկություն և գրավչություն հաղորդող անձեռակերտ բնության հրաշալիքներին համահունչ բնակիչների կողմից կերտված պատմաճարտարապետական հուշարձաններով:

Մարզի տարածքում հաշվառված է 1996 պատմամշակութային հուշարձան: Այստեղ հայտնաբերված են տարբեր ժամանակաշրջանների կիկլոպյան ամրոցներ, մասնավորապես մ.թ.ա. V –  I  հազարամյակների հնավայրեր, կոթողներ (Նոյեմբերյան, Բաղանիս, Ենոքավան, Գանձաքար), միջնադարյան քարանձավային բնակավայր Լաստիվերում, ինչպես նաև վաղ, միջին և ուշ միջնադարյան վանական համալիրներ, փոքրիկ մատուռներ, խաչքարեր և գերեզմանաքարեր

Հայ ականավոր թագուհիներ/նախագիծ

Զապել Ա Ուսյալ արքայուհին

XI դարի երկրորդ կեսին, երբ բուն Հայաստանում անկում էին ապրել հայկական երեք գլխավոր ՝ Վասպուրականի Արծրունյաց 1021թ․Անիի կենտրոնական 1045թ․ և Կարսի Բագրատունյաց 1065թ․ թագավորությունները, Հայկական լեռնաշխարհից դուրս ՝ Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում, Ռուբեն իշխանը հիմնում է նոր հայկական իշխանություն ՝ սկիզբ դնելով երեքհարյուրամյա պետականության ։ Դա 1080 թվականն էր ։ Նորաստեղծ պետականությունն իշխանության կարգավիճակը պահպանեց մինչև 1198 թվականը, երբ Լևոն II իշխանը հռչակվեց << Թագավոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց , և Իսավռիոյ>>։ Այդ տիտղոսով Լևոն II-ը (իբրև արքա ՝ Լևոն I-ը) ընդգծում էր իր թագավորության համահայկական նշանակությունը․ պատահական չէ , որ ժամանակակիցներն այն ընկալում էին իբրև մեկուկես դար առաջ կործանված Անիի համահայկական թագավորության վերականգնում։Նա մեր պատմության մեջ մնաց <<Մեծագործ >>,<<Մեծահաղթ>>,<< Բազմահաղթ>> ,<<Բարեպաշտ>> պատվանուն-տիտղոսներով։ Իշխանության ժամանակաշրջանից մեզ են հասել Կիլիկյան Հայաստանի մի քանի տիրուհիների անունները (Լևոնն I-ի կին Մարիամը, Ռուբեն III-ի կին Իզաբելը), որոնց , սակայն,չենք անդրադառնա այստեղ , քանի որ նրանք չեն կրել թագուհու տիտղոս։Թագուհու տիտղոսը կրած Կիլիկյան Հայաստանի առաջին տիրուհին Զապլունն էր ՝ Լևոն Մեծագործի առաջին կինը , որը շատ տխուր էր ճակատագրի ունեցավ ։Արքան դավաճանության համար 1206թ․՝ մերձիմահ ծեծելուց հետո , բանտարկեց նրան Վահկա բերդում, որտեղ նա մահացավ հինգ տարվա տաժանակրությունից հետո։Մահվանից հետո էլ արքան չներեց թագուհուն ՝ հրամայելով նրան թաղել որ արքայավայել ծիսակարգով ։Նրանից ունեցած դստերը ՝ Ռիթային , Լևոն արքան դաստիրակության հանձնեց իր մորը , ում պատվին էր նա անվանակոչվել։ Արքայադուստր Ռիթան հետագայում դարձավ Երուսաղեմի թագուհին ՝ Հովհան Բրիենի տիկինը․․․

1210 թվականին Լևոն Մեծագործի երկրորդ կինը դարձավ Սիպիլը , որը Կիպրոսի արքա Ամորի Լուսինյանի և Իզաբելլա Պլանտագենտի դուստրն էր ։ 1215 թվականին նրանից ծնվեց արքայադուստր Զապելը, որին վիճակված էր դառնալու մեր պատմության ամենաականավոր թագուհիներից մեկը ։1219 թվականի մայիսին 72 տարեկանում վախճանվեց Լևոն Մեծագործը ։ Կտակի համաձայն ՝ նրա մարմինն ամփոփվեց Սիսի Սուրբ Էջմիածին եկեղեցում, իսկ սիրտը ՝ Ակների վանքում ։ Արքան թագավորությունը կտակեց 4-ամյա դստերը ՝ նշանակելով խնամակալներ Ատան պայլին, կաթողիկոս Հովհաննես VI Սսեցուն և սպարապետ Կոստանդին Հեթումյանին։

Լևոն Մեծագործի մահից հետո գահի համար պայքար սկսեցին արքայիավագ դուստր , Երուսաղեմի թագուհի Ռիթան ,արքայի եղբայր Ռուբենի թոռ Ռուբեն-Ռայմոնդը, որին արքան ժամանակին հռչակել էր գահաժառանգ , բայց հիասթափվելով ՝ ինքն էլ զրկել էր նրան այդ իրավունքից ։ Նրանց հավակնությունները , սակայն, չեզոքացվեցին։ 1222 թվականին․Կիլիկիայի հայ ավագանու ժողովը որոշեց Զապելին ամուսնացնել Անտիոքի դքսության 17-ամյա թագաժառանգ Ֆիլիպի հետ ՝ պայմանով , որ վերջինս թագավորությունը պետք է վարի հայկական օրենքներով և հարգի հայոց եկեղեցու դավանանքն ու իրավունքները ։ Նրանցից ծնված զավակը պետք է ժառանգեր և Կիլիկո, և Անիոքի գահը։ Դրանով իրավական հող էր նախապատրաստում ՝ Անտիոքի դքսությունը Կիլիկյան Հայաստանին միավորելու համար ։Յոթնամյա Զապելի ամուսնությունը, հասկանալիորեն, միայն անվանական էր ։ Մանկահասակ թագուհու համար կարևոր հանգամանք էր , որ Ֆիլիպի մայրը հայուհի էր ։ Սակայն Կիլիկիո գահին ամրապնդվելուց հետո Ֆիլիպը խախտեց նախնական պայմանը ՝ վարելով հայկական ազգային շահերին հակասող քաղաքականություն ։ 1225 թ․ հայոց ավագանու ղեկավար Կոստանդին Հեթումյան սպարապետը բանտարկեց Ֆիլիպին ։

Սա անշուշտ , ծանր հոգեբանական հարված էր 10-ամյա թագուհու համար, որին պետք է հաջորդեր նորը ։ 1226թ․ հայ ավագանու նոր ժողովը վճռեց Զապելին ամուսնացնել Կոստանդին Հեթումյանի մանկահասակ որդի Հեթումի հետ ։ Թագուհին , ըմբոստացավ ու փախավ մոր ազգակաների մոտ ,ինչը , սակայն, խնդիրը չփոխեց ։ Սպարապետը զինված ուժերով վերադարձրեց Զապելին և նրա ու Հեթում առաջինի ամուսնությամբ հիմք դրվեց Հեթումյան արքայատանը։

Զապելի և Հեթում I-ի ամուսնությամբ վերջապես կարգավորվեց Հայոց գահ խնդիրը։ Ժամանակագրի խոսքերով ՝ << Եւ յայնմհետէ եղեւ խաղաղութիւն տանն Հայոց, եւ ամ յամէ ջանային ի բարձրութիւն>>։ Հեթումի I-ի հատած դրամների զգալի մասի մի երեսին պատկերված է Կիլիկիո պետական զինանշանը ՝ խաչ բռնած առյուծը, մյուսին ՝ արքան և Զապել թագուհին, ինչը ցույց է տալիս , որ թագուհին ունեցել է կարևոր դերակատարում ։

Զապել թագուհին շարունակողը եղավ հոր վարած ներքին իմաստուն քաղաքականության , որն աշխարհագրի անցկացնելուց և պետական կայուն հարկեր սահմանելուց հետո պետական թոշակով բացեց աղքատանոցներ և գոդյաց տներ ։ Բացառիկ էր նաև թագուհու վերաբերմունքը կրթական գործի կազմակերպման ոլորտում։ Բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ արքունի ծախսով ստանում էին կրթություն,որից շահում էր ողջ ժողովուրդն ու պետությունը։

Զապել թագուհու գործերը հայընի և հարգված էին ոչ միայն հայության մեջ։ Հեթում արքան և Զապել թագուհին ունեցան երեք որդի և հինգ դուստր, որոնցից Լևոն III(II)-ը 1270թ․ ժառանգեց Կիլիկիո թագավորության գահը։ Զապել թագուհին մահացավ 1252 թվականի հունվարի 22-ին և թաղվեց Դրազարկի թագավորական դամբարանում ։ Նրա մահը մեծ ցավ պատճառեց ողջ հայությանը։

Վասպուրական տարազ

Վանա լճի ավազանի գավառներում նկատվում էր կանացի զգեստների երկու համալիր։Առաջին անվանդականն էր, որի փոփոխակները տարածված էին Տուրուբերանի, Աղձնիքի և Փոքր Հայքի որոշ գավառներում։ Սակայն 1915թվականի կոտորածների հետևանքով վերացան։

Տոնական վերնազգեստը ձևաածքով չէր տարբերվում ամենօրյա զգեստներից, զարդարման հատուկ ձև ուներ , որը տարածված էր գրեթե ամբողջ Վասպուրականում ։ Վերջին վերնազգեստի կրծքամասի եզրին մինչև գոտկատեղը ամրացվում էր արծաթյա շամշիկ զարդը, որը բաղկացած էր մեծ ու փոքր 12 աղավնաձև տախտակների շարանից, մեկընդմեջ դասավորված , կարճ շղթաներով , կախիկ զարդերով հանդերձ։Շամշիկն ամրացվում էր զգեստի վրա ՝ լինելով նրա ամբաժան մասը ։ Վերնազգեստի զարդարման ձև էին նաև թիկնամասի քղանցքի զարդագծերը, որ առաջանում էին մանուսայի գործվածքից և տեղադրվում էին լայնակի։

Վասպուրականի կանացի տարազի երկրորդ համալիրը, որն առաջինի կատարելագոործումն էր, մշակվել էր 19-րդ դարի վերջերին Վան քաղաքում, այս համալիրը նույնպես վերացավ 1920-ական թթ, վերջերին։

Զգեստը ձևում և կարում էին կանայք, կիրառելով ձեռքի կարաձևերը ՝ շուլալ կարը և թակալակարը։ 19-րդ դարի կեսերին Վասպուրականում խիստ սակավ թվով դերձակներ կային։ Ընդ որում դերձակությամբ զբաղվում էին միայն տղամարդիկ ՝ կարելով թե տղամարդու թե կանացի զգեստներ։

Առաջին համալիրի հիմնական բաղկացուցիչ մասերից էր վերնազգեստը իր երեք տարբերակներով։ Սովորաբար կանայք հագնում էին երկու-երեք , իսկ տոն օրերին ՝մինչև հինգ վերնազգեստ։ Նման դեպքում մեկը մյուսից կարճ էր կարվում մոտ 5-սմով, որպեսզի յուրաքանչյուր զպուն վերնազգստի քղանցքը նեղ շերտով երևար։

Կանացի տարազի առաջին համալիրի բաղկացուցիչ մասերից էր կարմիր գույնի բամբակյա կամ էլ մետաքսյա ղանավուզ կտորից կարված վարտիքը , որը կարվում էր երկար և երևում էր բոլոր զգեստների տակից 10-15սմ։

Վասպուրականում կանաց զգեստի համալիրում առկա էր նաև տաք վերնազգեստ դալման, որը ձևանցքով նման էր Կարինի կանանց ջուպպայի ձևանցքին։Դալմա հագնում էին հարսները և հարուստ չափահաս կանայք։

Վասպուրականի կանանց հագուստների համալիրում կարևոր նշանակություն ունի նաև գոտին՝մեջկապ կոչումով։ Այն կարում էին բրդյա կտորից, որը մի քանի անգամ փաթաթվում էր մեջքին։Տարաշված էր նաև արծաթյա գոտու գործածությունը։

Շենգավիթ Երևանի հնագույն քաղաքատեղի

Երևանում է Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ հնավայրը: Դեռևս 1920-ական թթ. ավելի քան 6 հա մակերեսով «Անհավատի բերդ» կոչվող հուշարձանն անխաթար վիճակում էր: Ամրոցն առաջինը հիշատակել է Երվանդ Շահազիզը(1):

Մասնակի ընդհատումներով 1936-1938, 1956-1983, 2000-2012 թթ. իրականացված պեղումները (ղեկ. Եվ. Բայբուրթյան, Ս. Սարդարյան, Հ. Սիմոնյան) բացահայտել են, որ Շենգավիթը հիմնադրվել է Ք. ա. IV հազարամյակում և հարատևել ավելի քան հազար տարի(2):

Մարդու բնակության համար այդ վայրն ուներ մի շարք նպաստավոր պայմաններ: Հնավայրը Հրազդան գետի ձախափնյա, երեք կողմից (հյուսիսից, արևմուտքից և հարավից) կիրճերով ու ձորակներով եզերված բարձրադիր բլուր-հրվանդանի վրա էր: Միևնույն ժամանակ Շենգավիթ բնակատեղին Երևանյան գոգավորության հարավային՝ Արարատյան դաշտին հարող տարածքում էր՝ ջրի և սննդի պաշարներով հարուստ Հրազդան գետի ափին: Շրջապատված էր արոտավայրերով, արգավանդ գետահովիտներով և դաշտերով: Հրազդանը Երևանի ողջ տարածքում՝ Կարմիր բերդից մինչև ներկայիս ԱՄՆ դեսպանատան համակառույցը, հոսում է երկու կողմից բազալտե ուղղահայաց ժայռերով եզերված անձուկ կիրճով: Շենգավիթի մերձակայքում ժայռերը հեռանում են միմյանցից՝ ստեղծելով մոտ 500 մ լայնությամբ և 2500 մ երկարությամբ, շուրջ 125 հա մակերեսով ընդարձակ գետահովիտ:

Վաղ բրոնզի դարում կլիման ավելի խոնավ էր, տեղումներով հարուստ, գետերը՝ ջրառատ: Հեղեղումների ժամանակ Հրազդանի գետահովտի ցածրադիր հողատարածքները կարող էին ծածկվել պտղաբեր տիղմով:Վաղ բրոնզի դարում հին շենգավիթցիները Հրազդանի ջրերով ոռոգել են այս ընդարձակ տարածքը՝ ստանալով հացահատիկի առատ բերք(3): Եվ իրոք, Շենգավիթի մերձակա դաշտը Երևանյան գոգավորության միակ ընդարձակ գետահովիտն է, որը հնարավոր է հեշտությամբ ոռոգել Հրազդանի ջրերով՝ առանց կառուցելու հիդրոինժեներական բարդ համալիրներ: Ոռոգելի երկրագործության համար հին շենգավիթցիները վարարած գետի ջրերը կարող էին կուտակել գետահովտի բարձրադիր լանջերին կառուցած արհեստական լճակներում կամ ամռանը գետաբազուկների վրա հիմնել արհեստական դարավանդներ և դրանց միջոցով բարձրացնելով ջրի մակարդակը՝ ոռոգել տարածքն ու ապահովել հացազգիների և մրգերի առատ բերք(4):Ոռոգելի երկրագործության պայմաններում 1 հա տարածքից Հին աշխարհում, մասնավորապես Միջագետքում, ստացել են բացառիկ բարձր բերք՝ 200 մինչև 300 ցենտներ հացահատիկ(5): Այս տվյալներից դատելով՝ կարելի է տեսականորեն ենթադրել, որ Հրազդանի գետահովիտը կարող էր տարեկան կտրվածքով ապահովել մինչև 3600 տոննա հացահատիկի բերք (120 հա x 300 կգ = 36000 ց):Զարգացած երկրագործական տնտեսության մասին են վկայում նաև Շենգավիթի պեղումների ժամանակ հայտնաբերված հողամշակման, հացահատիկ հնձելու և մշակելու գործիքների աննախադեպ առատությունը: Հնավայրի բոլոր շերտերից գտնվել են բրիչների քարե ծայրակալներ, բաղադրյալ մանգաղների կայծքարե հարյուրավոր շեղբեր, որոնք փայտե կամ ոսկրե հիմքերին էին ամրացվել բիտումի միջոցով, ծակոտկեն բազալտից նավակաձև աղորիքներ, գետաքարերից ծեծիչներ, սանդեր ու հավանգներ:Շենգավիթ քաղաքատեղիի հուսիսարևմտյան կողմում, մի փոքր հատվածում մեր կատարած պեղումների արդյունքում հայտնաբերվել է խնամքով կառուցվածքարաշար, գլանաձև մուտքերով և տուֆե սկավառակաձև կափարիչներով ծածկվող հացահատիկ ամբարելու շուրջ 20 հոր-շտեմարան: Նշված շտեմարաններից մեծերն ունեին մինչև 4 մ խորություն, երկհարկ, դեպի հատակը լայնացող տանձաձև հորինվածքներ և կարող էին ամբարել շուրջ 4 տոննա հացահատիկ: Ճնշման հետևանքով հացահատիկի ինքնայրումը բացառելու համար այս մեծ հորերը զատորոշել էին հատակներով, իսկ ելումուտը՝ ապահովել պարանների միջոցով, որոնց ծայրերը կապել էին հորի մոտ դրված մեծ սալաքարի մեջ գայլիկոնված անցքերում ամրացված փայտե ցցերին:Մոտավոր հաշվարկներով միայն հյուսիսային մասում փաստված շտեմարան-հորերում կարող էին ամբարել նվազագույնը 400 ցենտներ հացահատիկ: Դա Հին աշխարհի սակավակյաց չափանիշներով մեծ քանակ էր, որը կարող էր բավարարել շուրջ 1000 մարդու հացի տարեկան պահանջարկը: Եվ այս պատկերը բացահայտվել է ընդարձակ բնակատեղիի մի փոքրիկ հատվածում, մինչդեռ, հին չափանիշներով ընդարձակ քաղաքատեղիում, գրեթե ամեն մի գերդաստան ունեցել է իր հացահատիկի շտեմարանը: Բերված տվյալները ուղղակի վկայում են, թե որքան մեծ է եղել Հրազդանի գետահովտից հավաքած հացահատիկի բերքը, որը ոչ միայն լիուլի կարող էր ապահովել հին շենգավիթցիների հացի պահանջարկը, այլև՝ դառնալ առևտրի առարկա:Բերքի տեղափոխման համար արտերի մերձակցությունը կարևոր հանգամանք էր: Ըստ ազգագրական դիտարկումների՝ մինչև XX դարի կեսը, հնձելուց հետո հացահատիկի շեղջերը սայլերով փոխադրել են գյուղերի կենտրոնում գտնվող կալատեղը, քամոտ մի վայր, որտեղ եզներին լծված կամերի միջոցով հասկերից զատել են հացահատիկը, էրանել՝ քամու օգնությամբ հատիկը մաքրել հասկի մնացորդներից, այնուհետև՝ տեղափոխել պահեստ: Որոշակի է, որ նման գործելաոճի պայմաններում երկրագործության զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել սայլերի օգտագործումը: Դրանց կիրառման մասին են վկայում սայլերի թափքերի ու անիվների թրծակավե մանրակերտերը, ինչպես նաև եզների արձանիկները, որոնք հայտնաբերվել են Հայաստանի վաղ բրոնզի դարի մի շարք հուշարձաններում, այդ թվում՝ Շենգավիթում:Ուշագրավ է, որ Շենգավիթից հայտնաբերված կենդանիների ոսկորներն ուսումնասիրած գերմանացի հնակենդանաբան Հանս Պիտեր Ուերպմանի բնորոշմամբ՝ որոշ կովերի կճղակներ ձևափոխվել էին ծանր աշխատանքի հետևանքով: Սա փաստում է, որ այնքան մեծ է եղել բեռների տեղափոխման անհրաժեշտությունը, որ, որպես քաշող ուժ, օգտագործվել են նաև կովերը:Սննդի առատ պաշարներից զատ՝ Շենգավիթի մերձակայքը հարուստ էր նաև քարաղի հանքերով և գետաբերուկ վանակատով, որոնք, տեղական սպառումից բացի, ապրանքափոխանակության և առևտրի միջոցներ էին(6) և կարող էին նպաստել շենգավիթցիների բարեկեցիկ կենսամակարդակի ձևավորմանը:Նշված նպաստավոր պայմանների համադրությունը՝ պաշտպանության կազմակերպման համար ռելիեֆի ընձեռած հնարավորությունները, արգավանդ գետահովիտներով և արոտավայրերով շրջապատված լինելը, սննդի և ջրի առատությունն ապահովող միջավայրը, շինանյութի (բազալտ, գետաքար, կավ) և հումքի (վանակատ, քարաղ) մեծ պաշարները, հաղորդակցման նպաստավոր դիրքը՝ դեպի Արաքսի ափամերձ դաշտը տանող Հրազդանի գետահովիտը և այլն, տարածքի բնակեցման կարևոր նախապայմաններ էին, որոնց առկայությունը նպաստել է ավելի քան 1200 տարի (Ք. ա. 3300-2100 թթ.) Շենգավիթի անընդմեջ բնակեցմանը(7): Վաղ բրոնզի դարում Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում ձևավորվել էր բնակավայրերի ստորակարգային (հիերարխիկ) կառուցվածք՝ 200-ից մինչև մի քանի հազար բնակչությամբ: Փոքր գյուղակներն զբաղեցնում էին 1-1,5, միջինները՝ 3-5, կենտրոնական, մեծ բնակատեղիները՝ 6-12 հա մակերես: Շենգավիթն իր զբաղեցրած տարածքով համապատասխանում էր սոցիալ-տնտեսական կենտրոն համարվող բնակատեղիների դասին և շրջափակված էր գյուղական տիպի արբանյակ-բնակատեղիներով(8):Շենգավիթ հնավայրում մարդը հաստատվել է առնվազն Ք. ա. IV հազարամյակի առաջին կեսին: Բնակատեղին անընդմեջ զարգացել է, և Ք. ա. 2900-2700 թթ. վեր է ածվել հին քաղաքի՝ հրվանդանի գագաթի պարագծովկառուցված միջնաբերդով, որն ուներ քարակերտ, 2 մետրից ավելի լայնությամբ պարսպապատեր: Աշտարակներից մեկի միջով դեպի Հրազդան գետն է իջել սալաքարերով կառուցված, ապա հողով ծածկված-քողարկված գաղտնուղին(9): Մուտքը և առավել հզոր պարսպապատերն ամենայն հավանականությամբ պետք է լինեին արևելյան կամ հարավարևելյան հարթավայրի հետ հաղորդակցվող մասում, որն այսօր ամբողջովին ավերված է կառուցապատման հետևանքով:Շենգավիթի պաշտպանական համակարգը Հին Արևելքի ամրաշինության դասական օրինակներից է: Այսպիսի կատարյալ և հզոր պաշտպանական համակարգ կարող էին կառուցել միայն բազմադարյան փորձի, ճարտարապետական և ճարտարագիտական գիտելիքների կուտակման, մշտական վտանգին դիմակայելու, պարբերաբար տեղի ունեցող պատերազմների, թշնամիների հարձակումներից պաշտպանվելու կենսական անհրաժեշտությունից դրդված: Հասարակական նշանակություն ունեցող այսպիսի կոթողային շինության հիմնարկումը, ինչպիսին է քարաշեն պարիսպը, հնարավոր էր իրականացնել ամբողջ համայնքի համատեղ աշխատանքի շնորհիվ՝ կենտրոնացված իշխանության պայմաններում(10):Հին Արևելքի քաղաքների բնորոշ հատկանիշներից էր տների գերխիտ կառուցապատումը: Շենգավիթում ևս առկա էր նմանօրինակ պատկեր. գրեթե բոլոր շինությունները պատերով հպված էին միմյանց: Ինչպես նշվեց, Շենգավիթը զբաղեցրել է ավելի քան 6 հա մակերես: Պեղումների արդյունքում բացված տների մակերեսների և քանակի համադրումը բնակատեղիի զբաղեցրած տարածքին վկայում է, որ յուրաքանչյուր 100 քմ հատվածում միջին հաշվով եղել է մեկուկես կացարան (տուն): Եթե բնակավայրի տարածքը՝ 60 հազար քմ,, բաժանենք 100-ի և բազմապատկենք 1,5-ով, ապա կարող ենք փաստել, որ արձանագրված հոծ կառուցապատման պայմաններում Շենգավիթը, ինչպես և Հին Արևելքի խոշորագույն բնակավայրերից մեկը՝ Չաթալ-Հույուկը, կարող էր ունենալ 900-1000 տուն-շինություն(11):Ըստ ընդունված տեսակետի՝ հնում փոքր ընտանիքները կազմված էին 5-8, իսկ նահապետական գերդաստանները՝ 10-12 անդամից(12): Եթե նույնիսկ ընդունենք, որ Շենգավիթում փաստված տարածքի մի մասը զբաղեցրել են հրապարակները, փողոցները, իսկ շինությունների շարքում եղել են հասարակական և տնտեսական կառույցներ, ապա այդ դեպքում էլ հոծ կառուցապատում ունեցող բնակավայրն ունեցել է առնվազն 500-700 տուն և 5-6 հազար բնակիչ: Վաղ բրոնզի դարի համար դա մեծ թիվ է՝ հինարևելյան քաղաքատիպ բնակավայրերի բնակչության քանակին բնորոշ:Քաղաքի կենտրոնական հատվածում հայտնաբերվել է պղնձագործի արհեստանոց: Այստեղ պեղումների ժամանակ ի հայտ է եկել շուրջ 10 կավանոթի բեկոր: Սրանց պատերը ներքուստ ունեին այրված շերտեր, պղնձի ներդրումներ ու կաթիլներ: Դրանք ամենայն հավանականությամբ առաջացել էին կավանոթի և հալված, շիկացած մետաղի շփման արդյունքում, երբ հոսուն պղինձը, որպես կիսապատրաստուկ, լցրել էին գործառությունից դուրս եկած կավանոթների մեջ:Կարող ենք վերականգնել պղնձի մշակման փուլերից մեկը: Հարստացված հանքաքարը հալել և պղնձի ձուլվածքը լցրել են 0,5-3 լիտր տարողությամբ կավանոթների մեջ՝ տեղափոխելով արհեստանոց: Հարկ եղած պահին ջարդել են կավանոթները, հանել են ձուլակտորները և դրանցից պատրաստել զենքեր, զարդեր, գործիքներ: Եթե արհեստանոցում հայտնաբերված կավանոթների ընդհանուր պարունակությունը՝ 0,5-3 լ x 10 անոթ=5-30 լ, բազմապատկենք պղնձի տեսակարար կշռով` 8,9, ապա կստանանք 45-270 կգ՝ միջին հաշվով 150 կգ, որը կհամապատասխանի որպես կիսապատրաստուկ այստեղ պահված պղնձի ընդհանուր քանակին(13): Դա իր ժամանակի համար հսկայական հարստություն էր:Այդքան պղինձը պետք է նախատեսված լիներ ոչ միայն հին շենգավիթցիների կարիքները հոգալուն, այլ նաև առևտրի համար(14):Պատահական չէ, որ Շենգավիթից ընդամենը 15 կմ հեռու հայտնաբերվել է «Երևանյան գանձը»՝ պղնձից պատրաստված, մի քանի տասնյակ կգ կշռով 22 բազմատեսակ զենք ու գործիք(15): Շենգավիթից հայտնաբերված մետաղյա իրերի, մասնավորապես կավանոթների բեկորների վրա պահպանված պղնձի նստվածքների և «Երևանյան գանձի» փորձանմուշների սպեկտրալ տարրալուծումները վկայում են, որ դրանք ունեն միևնույն քիմիական կազմը և ներմուծվել են Շամլուղ-Ալավերդու պղնձի հանքավայրերից(16): Այս հանգամանքը հիմք է տալիս՝ ենթադրելու, որ միևնույն հանքավայրից ստացված պղինձը և դրանցից ձուլված իրերը պետք է պատրաստված լինեին նույն վայրում՝ արհեստավորների կենտրոն Շենգավիթ քաղաքում:Պեղումների արդյունքում Շենգավիթի վերին շերտերում բացահայտվել են քարաշար հիմքերով և հում աղյուսից շարված պատերով ինքնատիպ, մինչ այդ անհայտ հատակագծ ային լուծումով սենյակներ՝ ուղղանկյուն սրահներ և դրանց հարավարևելյան անկյուններում, հիմնական ծավալից շեշտված-առանձնացված, ուղղանկյունաձև հատակագծերով փոքրիկ խորշեր: Հատկապես տպավորիչ է շուրջ 150 քմ մակերեսով տունը, որտեղ կարող էր համատեղ ապրել նահապետական մեծ գերդաստանի մի քանի ընտանիք: Հենց այս դահլիճում հայտնաբերվել են պաշտամունքային իրեր՝ տարողունակ անոթ-խառնարան, որը, հավանաբար, նախատեսված է եղել ոգելից խմիչքների (գինի կամ գարեջուր) համար, տղամարդու ու կնոջ տուֆե և թրծակավե արձանիկներ և այլն: Այս ինքնատիպ հորինվածքով սենյակներում հայտնաբերված պաշտամունքային իրերը փաստում են, որ այս խորշերը նախատեսված են եղել ծիսակատարությունների համար կամ եղել են ընտանեկան աղոթատեղիներ:Համայնքային, գուցե նաև ցեղային ծիսակատարությունների համար Շենգավիթում եղել են տաճարական հատուկ համալիրներ(17): Չի բացառվում, որ տարբեր աստվածությունների համար կառուցել են տարատեսակ հորինվածքներով տաճարներ: Դրանով կարելի է պայմանավորել միևնույն շինարարական հորիզոնում սրբարանների և պաշտամունքային հատուկ շինությունների առատությունը:Վերին հորիզոնում հայտնաբերված կրակարան-օջախների մեծ քանակը ենթադրում է ավելի քան մեկ տասնյակ պաշտամունքային կառույցների համաժամանակյա գոյություն: Այս իրողությունը փաստում է, որ Շենգավիթը եղել է ոչ միայն վարչական, տնտեսական, մշակութային, այլև կրոնական կենտրոն, մի ինքնատիպ սրբազան քաղաք՝ տարբեր աստվածություններին նվիրված համաժամանակյա տաճարներով: Սրանց մեծ քանակը վկայում է, որ Շենգավիթում ձևավորված են եղել կրոնական բարդ համակարգեր և քրմական դաս:Շենգավիթում եղել են նաև կշռի միասնական միավորներ: Հայտնաբերվել են կշռաքարեր պատրաստելու քարե և կավե կաղապար-էտալոններ: Ուշագրավ է, որ այստեղի էտալոնների կշռաչափերը համադրելի են Սիրիա-Պաղեստինյան տարածաշրջանում և Տրոյայում փաստագրված ու բրոնզի դարում միջազգային կիրառում ունեցած կշռի միավորներին: Վաղ բրոնզի դարի առևտրական հարաբերությունների մասին են վկայում նաև Ս. Սարդարյանի պեղած N 1 դամբարանում հայտնաբերված ապրանքադրամները։ Շենգավիթում փաստագրված պղնձի և հացահատիկի մեծ քանակը, կշռաքարեր պատրաստելու էտալոնները, կնիքները և ապրանքադրամները փաստում են, որ այստեղ եղել է վաճառականների դաս:Շենգավիթյան մշակույթի կարևոր բնագավառներից է եղել նաև բրուտագործությունը: Պեղածո կավանոթների զարդարվեստը բացառիկ ճոխ է: Քիչ թե շատ կոկիկ հարդարմամբ գրեթե բոլոր կավանոթներն ունեն խորհրդավոր պատկերաքանդակներ: Չի բացառվում, որ դրանք հին պիկտոգրամաներ են, այսինքն՝ քրմերի համար եղել են կարդացվող գրեր, որոնք մենք ընկալում ենք լոկ որպես զարդանախշ:Թաղումները կատարել են քաղաքատեղին շրջապատող պարսպապատից դուրս, լքված արվարձանում ձևավորված գերեզմանոցում(18): Պեղվել են ինչպես անհատական, այնպես էլ տոհմական դամբարաններ: Տարածված էր դիամասնատման ծեսը: Մինչ այժմ պեղված 15 դամբարաններից հայտնաբերված բոլոր 15 թաղումներն էլ կատարվել են շենգավիթյան մշակույթի եզրափակիչ փուլում, միջնաբերդի հարավարևմտյան, դեպի Երևանյան լիճն իջնող մեղմաթեք լանջին՝ քաղաքատեղիի լքված արվարձանում:Խորացված սոցիալական շերտավորման մասին վկայում են դամբարաններում հայտնաբերված ոսկուց, արծաթից, բրոնզից, ինչպես նաև սարդիոնից, հասպիսից, գիշերից, մարմարից, տրավերտինից, կրաքարից, տուֆից, ոսկրից, ծովային խխունջներից, հախճապակուց և ապակուց պատրաստված զարդերը և ուլունքները:Արբանյակ բնակավայրերով շրջապատված լինելը, հոծ կառուցապատումը, մեծաքանակ բնակչությունը, քաղաքաշինական բարդ պատկերը` կոթողային ճարտարապետությունը (աշտարակներով հզորացված պարիսպ), կլոր և ուղղանկյուն հատակագծերով պաշտամունքային տարաբնույթ շինություններն ու բնակելի տները, իշխանության խորհրդանիշները, արհեստավարժ վարպետների դասի առկայությունը, զարգացած արհեստագործությունը, մասնավորապես մետաղագործությունը, ոսկուց և կիսաթանկարժեք քարերից պերճանքի շքեղ նմուշները, հացահատիկի և այլ մթերքների պահեստ-շտեմարանների մեծ քանակը, միասնական կշռաչափի առկայությունը, ապրանքադրամները, վաճառականների խավի առկայությունը, արվեստի և պաշտամունքի առարկաների բազմաքանակությունը, ձևավորված կրոնական համակարգը և այլ բաղկացուցիչներ փաստում են շենգավիթյան հասարակության խորացած սոցիալական շերտավորման մասին: Այս հատկանիշները միանգամայն համադրելի են վաղերկրագործական տնտեսաձևից դեպի պետական կազմավորումները տանող հասարակության զարգացման, այսպես կոչված, «համակարգված վաղ հասարակություններին»(19): Ընդ որում՝ մի շարք հին մշակույթների համեմատությամբ (տրիպոլյան, մայկոպյան և այլն) շենգավիթյան մշակույթն ունի վաղ պետական հասարակություններին բնորոշ, հասարակության զարգացմանը նպաստող բազմաթիվ հատկանիշներ(20):Շենգավիթի և՛ թաղման ծեսում, և՛ զարդարվեստում տեսանելի են հնդեվրոպական մտածողության և առասպելաբանության հետքեր, ինչը հետագայում՝ միջին և ուշ բրոնզի դարերում, համատարած բնույթ ստացավ ամբողջ Հայկական լեռնաշխարհում: Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Երևանի տարածքում դեռևս վաղ բրոնզի դարում եղել է քաղաքային տիպի մի բնակավայր, որը համարվել է շենգավիթյան վիթխարածավալ մշակույթի կենտրոններից մեկը:Երևանի տարածքում միջին բրոնզի դարի հնագույն վկայությունները փաստագրվել են ինչպես Շենգավիթ քաղաքատեղիում, այնպես էլ դամբարանադաշտում: 1950-ական թթ. տեխնիկայով հարթեցված քաղաքատեղիի վերին շերտին են պատկանում տնտեսական հորերի՝ ստորին հորիզոններում պահպանված հատվածները և դրանցում առկա հնագիտական արտեֆակտները: Եվ պատահական չէ, որ բնակավայրի եզրափակիչ փուլում կառուցված այդ հորերից վերցված փայտածխի փորձանմուշների տարրալուծումները Շենգավիթի վերին՝ ավերված հորիզոնը թվագրում են Ք. ա. 2300-2100 թվականներով(21):Նշված դիտարկումները բացառիկ կարևոր են ոչ միայն Երևանի տարածքում, այլև ողջ Հայկական լեռնաշխարհում վաղ բրոնզի դարի երրորդ՝ եզրափակիչ փուլից միջին բրոնզի դարին անցնելու խրթին թնջուկը բացահայտելու գործընթացում: Խնդրո առարկայի վերաբերյալ շրջանառվող գիտական տեսակետներում գերակա են երկուսը.ա) միջին բրոնզի դարի մշակույթը ծագում է վաղ բրոնզի դարի մշակույթի էվոլյուցիոն զարգացման արդյունքում,բ) վաղ բրոնզի և միջին բրոնզի դարերի մշակույթների միջև առկա է խիստ հստակ սահմանաբաժանում, քանի որ դրանք հնագիտական տարբեր իրողություններ են(22):Պեղումների և շերտագրական դիտարկումների հիման վրա այժմ կարող ենք եզրակացնել, որ շենգավիթյան մշակույթի խառնարանում են ձևավորվել «վաղ դամբանաբլուրների», բեդենյան, թռեղք-վանաձորյան, կարմիրբերդյան և սևան-արցախյան հնագիտական մշակույթների խեցանոթներին բնորոշ առաջնային տիպերը, ինչպես նաև զարդանախշի մշակութաստեղծ մի շարք էական հատկանիշներ: Հետևաբար եզրահանգել ենք, որ Հայաստանի միջին բրոնզի դարի մշակույթը սաղմնավորվել է վաղ բրոնզի դարում՝ շենգավիթյան մշակույթի ընդերքում և աստիճանաբար տարածվելով՝ ընդգրկել է ողջ Այսրկովկասը՝ ընդհուպ մինչև Կովկասյան մեծ լեռնաշղթան: Հայաստանում բրոնզի դարի պատմական զարգացման բոլոր շրջափուլերը ձևավորվել են էվոլյուցիոն զարգացման արդյունքում՝ միևնույն էթնոմշակութային հենքի վրա:Ինչպես թռեղք-վանաձորյան, այնպես էլ կարմիրբերդյան մշակույթի միջին բրոնզի դարի գունազարդ կավանոթներ հայտնաբերվել են նաև Շենգավիթի դամբարանադաշտում և բնակատեղիում(23): Սա վկայում է, որ շենգավիթյան մշակույթի կործանումից հետո հնավայրի տարածքը վերածվել է դամբարանադաշտի, որտեղ իրենց մահացած համայնականներին թաղել են մոտակայքում հաստատված մարդիկ: Փաստորեն՝ մենք այստեղ ունենք վաղ բրոնզի դարից միջինի անցման վերաբերյալ խիստ արժեքավոր փաստարկներ, որոնք հիմնավորում են Երևանի տարածքի բնակեցման ժամանակագրական սանդղակի անխզելիությունը Ք. ա. III-II հազարամյակներում:Շենգավիթ քաղաքատեղիի շերտերից վերցված փայտածխի՝ ռադիոածխածնային տարրալուծման մեթոդով ստացվող ամենավաղ տարիքը Ք. ա. 3300 թվականն է: Հետևաբար Շենգավիթն ունի առնվազն 5500 տարվա պատմություն: Այժմ մենք տոնում ենք Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը, մինչդեռ Երևանի տարածքում հիմնադրված Շենգավիթ քաղաքատեղին Վանի թագավորության Էրեբունի ամրոցից գրեթե նույնքան հին է, որքան Էրեբունին` այժմյան Երևանից:Հակոբ ՍիմոնյանՀայաստանի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածուՇահազիզ Երվանդ, 2003. Հին Երևան, «Մուղնի» հրատարակչություն, Երևան, էջ 45; Байбуртян Е. А., 2011 (1938). Последовательность древнейших культур Армении на осановании археологического материала, Ереван, Издательство «Музей истории Армении», с. 26.Байбуртян Е. А., 2011 (1938), с. 21-37; Սարդարյան Ս., 1967. Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, «Միտք» հրատարակչություն, Երևան, էջ 164-167; Սիմոնյան Հակոբ, 2013. Շենգավիթ. շարքային բնակավայր, թե՞ վաղ քաղաք, «Հուշարձան» տարեգիրք, հատոր Ը, Երևան, էջ 5-53; Simonyan H., 2015. The Archaeological Site of Shengavit: An Ancient Town in the Armenian Higland. Fundamental Armenology № 1, p. 134-168; Simonyan Hakob and Rothman Mitchell S., 2015. Regarding Ritual Behaviour at Shengavit, Armenia. Ancient Near Eastern Studies, Volume: LII: Peeters, Louvain, p. 13.Есаян С. А., 1969. Ереван. Археологический очерк. Издательство «Айастан», Ереван, стр. 13:Кушнарева К. Х., 1993. Южный Кавказ в IX-II тыс. до н. э. Этапы культурного и социально-экономического развития, Санкт-Петербург, стр. 210.Հերոդոտոս, 1986. Պատմություն ինը գրքից, թարգմանությունը Սիմոն Կրկյաշարյանի, ԳԱ հրատարակչություն, Երևան, էջ 79:Крупнов Е. И., 1957. Древняя история и культура Кабардии. Москва, с. 42-43.Simonyan Hakob and Rothman Mitchell S., 2015, p. 11.Кушнарева К. Х., 1997. Ранние комплексные общества Южного Кавказа. Древние общества Кавказа в эпоху палеометалла (ранние комплексные общества и вопросы культурной трансформации). Санкт-Петербург, с. 72:Սարդարյան Ս., 1967, էջ 171:Массон В. М., 2000. Ранние комплексные общества Восточной Европы. Древние общества юго Восточной Европы в эпоху палеометалл (ранние комплексные общества и вопросы культурной трансформации). Санкт-Петербург, с. 135.Mellart J., 1967. Cathal Huyuk. A neolithic town in Anatolia. London; Սիմոնյան Հ. Ե., 2013, էջ 11:Кушнарева К. Х., 1997, с. 25.Սիմոնյան Հ. Ե., 2002. Շենգավթի շերտագրությունը, շինարարական և

  1. կառուցապատման սկզբունքները, «Հայաստանի հնագույն մշակույթը», N 2, Էմմա Խանզադյանի հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան, էջ 18-25:
  2. Սիմոնյան Հ., 2012. Հայաստանը և միջազգային առևտուրը վաղ բրոնզի դարում // «Հայաստանի քաղաքակրթական ավանդը մետաքսի ճանապարհի պատմության մեջ», միջազգային գիտաժողով, 21–23 նոյեմբերի 2011 թ., էջ 18-37:
  3. Мартиросян А. А., Мнацаканян А. О., 1973. Приереванский клад древней бронзы, КСИА, вып. 134, с. 122-127.
  4. Meliksetian Kh., Pernicka E., Avetisyan P., Simonyan H., 2003. Chemical and lead isotope characterization of middle bronze age bronzes and some iron age antimony objects (Armenia). International conference Archaeometallurgty in Europe, Milan, Italy, Proceedinge, v. 2, p. 311-318.
  5. Սիմոնյան Հ. Ե., 2012. Շենգավթի «Հրո տաճարը»: Միջազգային գիտաժողով` նվիրված ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակին: Զեկուցումների դրույթներ, Երևան, էջ 103-106:
  6. Սիմոնյան Հ., 2008. Շենգավթի դամբարանադաշտը, «Հին Հայաստանի մշակույթը» – XIV, նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի, Երևան, էջ 81-93:
  7. Массон В. М., 2000. Ранние комплексные общества Восточной Европы. Древние общества юго Восточной Европы в эпоху палеометалл (ранние комплексные общества и вопросы культурной трансформации). Санкт-Петербург, с. 135-137.
  8. Սիմոնյան Հ., 2013, էջ 41:
  9. Hakob Simonyan and Mitchell Rothman S., 2015, p. 17.
  10. Кушнарева К. Х., 1993, с 92-93.
  11. Սարդարյան Ս., 1967, էջ 199, աղ. LXIX:

10 փաստ Տիգրան Մեծի մասին

1.Միայն <<Տիգրանակերտ>> անունով 4 քաղաք է հիմնադրել:
2..Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնց մեջ Տիգրանը գլխավոր հերոսներից է:
3.
Տիգրան մեծը պատանդ է եղել պարթևների մոտ շուրջ 20 տարի:
4.Հայաստանը Տիգրանի օրոք ունեցել է 3 միլլոն քառակուսի կիլոմետր տարածք:
5.Դավաճանության համար մահապատժի է ենթարկել որդուն՝ Զարեհին:
6.
7.Տիգրան Մեծի մասին շուրջ 22 հունարեն օպերա է պահպանվել:

8.Իշխել է Պարթևստանի,Պարսկաստանի,Փյունիկիայի և Եգիպտոսի վրա:
9.Տիգրանը միշտ իրեն շրջապատել է գրասեր մարդկանցով: Նրա որդի Արտավազդի գրած ողբերգությունները մեզ են հասել որոշ չափով,այս գլուխգործոցները հռոմեացի ընթերցասերները կարդում էին նրա մահից նույնիսկ 150 տարի հետո:Իսկ Տիգրանի աներ Միհրդատ Եվպատորը (Փոքր Հայքի և Պոնտոսի թագավոր) խոսում էր 22 լեզուներով:

10.Տիգրանի մասին մեզ հասած տեղեկությունների 90%-ը օտար պատմիչներից է՝ Ստրաբոն,Ապպիանոս,Պլուտարքոս,Ցիցերոն

Տիգրան Մեծ զորեղ արքա

Տիգրան Մեծի գահակալումը

  • Պետական կարգը
  • Բանակ
  • Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումը
  • Տիգրան Մեծի մետաղադրամները

Օգտակար հղումներ՝

Հայաստանը Տիգրան Մեծի օրոք

Տիգրան Մեծի դարաշրջանի մետաղադրամներ

Տիգրանակերտ մայրաքաղաք

Տեսանյութեր՝

Տիգրան Մեծ․ Հայրենապաշտ տիրակալը, մաս Ա

Տիգրան Մեծ․ Հայրենապաշտ տիրակալը, մաս Բ

Տիգրան Մեծի տիրակալությունը նշանավորվում է հսկայական կայսրության ստեղծմամբ

Արտավազդ 2֊րդ Պատիվը կյանքից վեր։

Ք.ա. 36 թ. աշնանը հսկայական կորուստներով հռոմեական բանակը նահանջեց դեպի Հայաստան: Անընդհատ հարձակումներով պարթևներն ուժասպառ արեցին հակառակորդին: Նահանջի 27-րդ օրը հռոմեացիները վերջապես հասան Արաքսին: Պլուտարքոսն այսպես է նկարագրում գետանցումը. «Երբ հռոմեացիները, բարեհաջող հասնելով գետի հանդիպակաց ափը, ոտք դրեցին հայկական հողի վրա… համբուրում էին քարերն ու ավազը և իրար գրկելով` ուրախությունից լաց էին լինում»: Հռոմեացիների ընդհանուր կորուստը կազմում էր 44 հազար զինվոր: Քիչ չէր նաև պարթևների կորուստը: Արտավազդ II-ը պատշաճ ու հոգատար վերաբերմունք ցույց տվեց պարտվածներին: Առատ պարենավորումն ու վիրավորների խնամքը փրկեցին շատերի կյանքը: Թեև Անտոնիոսը ցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից, սակայն պահն անպատեհ էր, և նա շտապեց բանակը դուրս բերել Հայաստանից ու մեկնել Եգիպտոս իր կնոջ` թագուհի Կլեոպատրայի մոտ: Հռոմի Ծերակույտին ուղարկված պաշտոնական զեկուցագրում Անտոնիոսն իր ապաշնորհությունն ու մեղքը թաքցնելու նպատակով ռազմական վիթխարի ծախսերն ումարդկային ահռելի կորուստները բացատրում էր իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ: Խորհելով, թե ինչ ճանապարհներով կարող է մարել հսկայական ծախսերը, որ պատճառվել էր գանձարանին, և ինչպես կարող էր, թեկուզ դույզն-ինչ վերականգնել վարկաբեկված հեղինակությունը, Անտոնիոսը ծրագրում է գրավել և կողոպտել Հայաստանը: Դիմելով խորամանկության` նախ փորձում է Արտավազդին ծուղակը գցել: Անտոնիոսը հայոց արքային հրավիրում է Ալեքսանդրիա` իբր պարթևների դեմ հաջորդ տարի ձեռնարկելիք արշավանքի ծրագիրը քննարկելու: Արտավազդը մերժում է այդ հրավերը: Այնժամ Անտոնիոսը հատուկ խնամախոսներ է ուղարկում Արտաշատ` Արտավազդին հրավիրելով Ալեքսանդրիա` հայոց արքայադստեր և իր ու Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու: Մերժում ստանալով` Անտոնիոսը 60-հազարանոց բանակով Ք.ա. 34 թ. ամռանն արշավում է Հայաստան և ուղղվում դեպի Արտաշատ: Ցանկանալով երկիրը զերծ պահել ավերածություններից ու զոհերից` Արտավազդ II-ը որոշում է բանակցել հռոմեական եռապետի հետ: Անշուշտ, դա ազնիվ, ինքնազոհ, սակայն միամիտ քայլ էր: Բանակցությունների ընթացքում Արտավազդն իր ընտանիքի հետ ձեnբակալվում է, ապաշղթայակապ ուղարկվում է Ալեքսանդրիա: Անտոնիոսի այս տմարդի քայլը դատապարտել են անգամ իրենք` հռոմեացիները: Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսն Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»: Տակիտոսն Անտոնիոսի այդ քայլը համարում է «անպատիվ արարք», իսկ Պլուտարքոսը` «ուխտադրուժ»: Հայաստանը հռչակելով իր անչափահաս որդու` Ալեքսանդրի թագավորություն և այստեղ թողնելով հռոմեական կայազոր` Անտոնիոսը, նախապես թալանելով արքունի գանձերը, հսկայական ավարով ու գերիներով վերադառնում է Եգիպտոս: Հայոց թագաժառանգ Արտաշեսը հանդուգն հարձակմամբ փորձում է ազատել գերի արքային ու իր հարազատներին, սակայն ապարդյուն: Պարտություն կրելով` Արտաշեսը ապավինում է պարթևներին և ապաստան գտնում նրանց մոտ: Ալեքսանդրիայում Անտոնիոսը կազմակերպում է հաղթահանդես, որի ընթացքում հայոց արքան ու իր ընտանիքի անդամները ոսկե շղթաներով շղթայված անցնում են քաղաքի փողոցներով: Հռոմեացի զորավարը նրանց հորդորում է ներում հայցել, խոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլել: Սակայն հայոց արքան ու թագուհին և իրենց զավակները անցնում են հպարտ ու արժանապատիվ: Ժամանակակից հույն պատմիչը գրում է. «Նրանք ցույց տվեցինիրենց ոգու արիությունը»: Հայերի այդ կեցվածքը մեծ տպավորություն է թողնում, իսկ զայրացած Կլեոպատրան, չներելով նրանց, կարգադրում է զնդան նետել։