Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը եւ աշխատանքային իրավունքները

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների , գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, ամրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք։Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին օրենքով։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները ։

Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունները պետք է կառուցված լինեն այնպիսի սկզբունքների հիման վրա, որոնք կհամապատասխանեն ժողովրդավարության, հումանիզմի և արդարության համընդհանուր ընկալումներին։ Այլ կերպ ասած` աշխատանքային օրենսդրությունը պետք է պարունակի նորմալ աշխատանքային հարաբերությունների երաշխիքներ։ Աշխատանքի ազատության իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, որի 57-րդ հոդվածի համաձայն`Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք։Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք։ Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով։Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է։ Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք։ Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք։ Մանրամասները սահմանվում են օրենքով։Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է։ Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է։ Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ։ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը նախատեսել է այս նպատակների իրագործման հիմքում ընկած հիմնական սկզբունքները. 1)աշխատանքի ազատությունը, 2) ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը, 3) աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից, 4) յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի, 5) աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը, 6) յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր, 7) գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը, 8) աշխատանքային հարաբերությունների կայունությունը, 9) կոլեկտիվ բանակցությունների ազատությունը, 10) կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կողմերի պատասխանատվությունը` ըստ իրենց պարտականությունների։

Պավլիկյան շարժում

Պավլիկյան շարժում, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։ Արաբներն իրենց հովանավորության տակ առան շարժումը՝ քրիստոնյա Բյուզանդիան թուլացնելու նպատակով։ Շարժման դեմն առնելու համար բյուզանդական իշխանություններն ամենուրեք անողոք հալածանքներ սկսեցին պավլիկյանների դեմ՝ նրանց ենթարկելով ծանր պատիժների, իսկ աղանդին հավատարիմ մնացածներին պարզապես սկսեցին կենդանի-կենդանի այրել խարույկի վրա։ Շարժումը, հակառակ սպասվածի, ոչ միայն չմարեց, այլև լայնորեն տարածվեց կայսրության ասիական տարածքում՝ Փոքր Ասիա թերակղզու հունաբնակ, հայաբնակ ու ասորաբնակ գավառներում՝ իր մեջ առնելով մեծաթիվ հավատացյալների։ Ստեղծվում էին պավլիկյան նորանոր համայնքներ, որոնք կառավարվում էին սեփական օրենքներով։ 8-րդ դարի կեսերին պավլիկյանների գլուխ անցան նշանավոր գործիչներ Հովսեփը, Վահանը և Սերգիոսը։

ՊԱՎԼԻԿՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ

1․ Ե՞րբ և ինչո՞ւ սկսվեց Պավլիկյան շարժումըՊավլիկյան շարժումը մեծ դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր կրոնական կյանքում։ Այն ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։2․ Ինչպե՞ս ընթացավ և ի՞նչ ավարտ ունեցավ 571- 575 թթ․ համաժողովրդական ապստամբությունըԱյս դարաշրջանում աղանդավորական շարժումների պատմության մեջ առանձնանում է պավլիկյան շարժումը։ Վերջինս հզոր և նշանակալի մի շարժում էր, որ իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի անունից։ Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում։ Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում։ Արևելյան Հայաստանում վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ։ Նա նաև դիմեց կտրուկ և խիստ քայլերի ՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար։ 3․ Ե՞րբ, ի՞նչ պայմաններում, ո՞ւմ միջև տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ բաժանումըՀայաստանի երկրորդ բաժանումը տեղի է ունեցել 591 թ.։ Բաժանումը տեղի է ունեցել Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև։ Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել ժամանակի հայ նախարարները, որոնց մեծ մասը պաշտպանել է բյուզանդացիներին։4․ Ներկայացրե՛ք Թեոդորոս Ռշտունուն որպես հայոց իշխան․ ի՞նչ քայլեր կատարեց, ի՞նչ տեղի ունեցավ իր գահակալության շրջանումՍասանյան Պարսկաստանի՝ արաբների կողմից գրավելուց և դրա հետևանքով Մարզպանական Հայաստանի փաստացի անկախություն ձեռք բերելուց հետո Թեոդորոս Ռշտունին իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտպանությունը։ Նա լարված հարաբերություններ է ունեցել բյուզանդական մասի Հայաստանի կառավարիչ Մժեժ Գնունու հետ։ Հայ նախարարների և կաթողիկոս Ներսես Գ Տայեցու աջակցությամբ միավորել է նաև Բյուզանդիային ենթակա Հայաստանը։ 639 թվականին միավորված Հայաստանը փաստացի վարել է ինքնուրույն քաղաքականություն ՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ։ Նա ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել է հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել է թշնամուն։5․ Բյուզանդական և արաբական արշավանքները՝ նպատակ, ընթացք, արդյունք6․Արմինիա (Հայաստան, Վիրք և Աղվանք) վարչական միավորման ստեղծումը 7․ Վարդանակերտի ճակատամարտը և արաբների պարտությունը8․ Հայ նախարարների ողջակիզումը Նախճավանի և Խրամի եկեղեցիներում (“Կրակի տարի”)9․ Հարիսի (Հերթի) աշխարհագիրը։10․ Աշոտ Բագրատունին Հայոց իշխան

Հոդված 37` Երեխաների իրավունքները

Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:Երեխաները անհատներ ենԵրեխաները իրենց ծնողների կամ պետության սեփականությունը չեն, և ոչ էլ ընդամենը դեռևս ձևավորվող մարդիկ. նրանք ունեն մարդկային, ընտանիքի մյուս անդամների կարգավիճակին հավասար կարգավիճակ:Երեխաների իրավունքներըՅուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:ԱշխատանքԵրեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի կամ խնամակալի և գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունըԱռանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք:Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն:Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:Երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք` բավարար կենսապայմանների, պետության և նրա համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում:

Հայաստանը 8-9րդ դարերում: Արաբական տիրապետություն․

Որո՞նք էին արաբական տիրապետության քաղաքականության հիմնական ուղությունները։7-րդ դարի կեսերին տեղի ունեցած արշավանքներ, որոնց նախնական նպատակն էր թալանել Հայկական լեռնաշխարհի ու նրա բնակչության հարստությունները՝ հետագայում աստիճանաբար այն տիրելու և մաս-մաս արաբներով վերաբնակեցնելու համար։ Նախապես պարտության մատնելով դարավոր պատերազմներից հոգնած երկու տերություններին՝ արաբները արշավեցին Հայաստան։Ներկայացնե՛լ հակաարաբական ապստամբությունները 8-րդ դարում։8-րդ դարում տեղի ունեցած ընդվզումներ արաբական տիրապետության դեմ տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում (Հայկական լեռնաշխարհ և Կովկասյան լեռներ)։ Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ 8-րդ դարում տեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրության օգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Բագրատունիների հաշվարկները ավելի ճիշտ դուրս եկան։ Հայ իշխանական տների հիմնական մասը համախմբվեց նրանց շուրջ, իսկ Մամիկոնյանները դուրս եկան քաղաքական ասպարեզից։Ներկայացնե՛լ Հայաստանում տիրող իրավիճակը 9-րդ դարում։Ներկայացնե՛լ արաբական տիրապետության թուլացման պատճառները։8-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ապստամբական ելույթները 9-րդ դարում վերածվել էին ազատագրական հզոր շարժման, ինչի արդյունքում խալիֆայության մի շարք նահանգներ անկախության կարգավիճակ ձեռք բերեցին։ 8-րդ դարի 50-ական թվականներին՝ կապված քաղաքական կենտրոնը Սիրիայից Իրաք տեղափոխելու Աբբասյանների որոշման հետ՝ ապստամբության դրոշ էին բարձրացրել Դամասկոսի, Հաուրանի և այլ քաղաքների բնակիչները։ 759-760 թվականներին խալիֆայության դեմ ապստամբեց ժամանակակից Լիբանանը, 774-775 թվականներին՝ Արմինիան։ Կորդովայում նախկին գահի առաջնորդները՝ Օմայյանները, ապստաբություն բարձրացրին, ինչի արդյունքում արաբական Իսպանիան անկախացավ՝ որպես Կորդովայի (Անդալուսի) իշխանություն։ Սա առաջին անջատումն էր։ 9-րդ դարի 10-ական թվականներին խռովության ալիք է բարձրացնում Եգիպտոսի արաբ և ղպտի բնակչությունը։ 816-837 թվականներին խալիֆայությունը հիմնահատակ ցնցում է Բաբեկի ապստամբությունը Ատրպատականում, որը արագ տարածվում է։ Հերթական գյուղացիական ընդվզումների մեջ հատկապես աչքի ընկավ Ստրուկ-զանջիների ապստամբությունը, որը տևեց շուրջ 15 տարի (869-883)։

Աշխարհագրություն. ՀՀ-ի նորագույն ճյուղերը

Բնութագրե՛ք արդյունաբերության նորագույն ճյուղերը, գնահատե՛ք դրանց դերը և տեղը համաշխարհային տնտեսության ﬔջ:
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, լազերային տեխնիկան և այլն։ Այդ տեխնոլոգիաները նպաստում են երկրի ամբողջ տնտեսության հզորացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, մարդկային ներուժի արդյունավետ օգտագործմանը, արտահանման ծավալների կտրուկ աճին և այդ աﬔնի շնորհիվ բնակչության բարեկեցության բարձրացմանը:

Որո՞նք են նորագույն ճյուղերի զարգացման նախադրյալները ՀՀ-ում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար լավ հիմք ծառայեց խորհրդային տարիներից ժառանգություն ստացած ծրագրային ապահովման մշակման, արդյունաբերական հաշվարկման, էլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների արտադրության փորձը:

Ինչո՞ւ են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում գերակա
ուղղություն, որո՞նք են նրա գործունեության հիﬓական ուղղությունները:
Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների
(ՏՀՏ) ընկերթյնների հիﬓական ուղղություններն են` ներկառուցված
ծրագրային ապահովման մշակումը և կիսահաղորդիչների նախագծումը,
ծրագրային ապահովման պատվերների և արտապատվերների
իրականացումը, ֆինանսական ծրագրերի մշակումը, մուլտիﬔդիա
նախագծումը, ինտերնետային ծրագրավորումը, վեբ ծրագրավորումը,
տեղեկատվական համակարգերի մշակուﬓերը և այլն:

Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք բնական շինանյութերի խոշոր հանքավայրերը և արտադրության կենտրոնները:
Ներկայացնել արդյունաբերության նորագույն ճյուղերի զարգացման հեռանկարները ՀՀ-ում։