Սպառողի իրավունք

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ Ընդունված է 2001 թվականի հունիսի 26-ին iՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Սույն օրենքը կարգավորում է սպառողների և արտադրողների (կատարողների, վաճառողների) միջև ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ ծագող հարաբերությունները, սահմանում է սպառողների կողմից պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձեռքբերման, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) և դրանք արտադրողների (կատարողների, վաճառողների) մասին տեղեկատվության ստացման, սպառողների շահերի պետական և հասարակական պաշտպանության իրավունքները, ինչպես նաև սահմանում է այդ իրավունքների իրականացման մեխանիզմը: ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1.Հիմնական հասկացությունները Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`սպառող` բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացի.սպառողների անորոշ շրջանակ` արտադրանքի (աշխատանքի, ծառայության) հնարավոր սպառողներ.արտադրող` իրացման համար ապրանքներ արտադրող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.կատարող` սպառողների համար պայմանագրով աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.վաճառող` առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.նորմատիվ փաստաթուղթ` օրենքներ, օրենքով սահմանված կարգով նախատեսված այլ իրավական ակտեր (տեխնիկական կանոնակարգեր), որոնցով սահմանված են պարտադիր պահանջներ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ.ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերություն` ապրանքի (աշխատանքի, ծառայության) անհամապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերին, պայմանագրի պայմաններին կամ ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին սովորաբար ներկայացվող պահանջներին.ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի էական խախտում` ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ (չվերացվող, ինչպես նաև այնպիսի խախտումներ, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո և նման բնույթի այլ խախտումներ), որոնց դեպքում սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը կամ պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փոխարինելու պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով (աշխատանքով, ծառայությամբ).ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգություն` սպառողի կյանքի, առողջության, գույքի և շրջակա միջավայրի համար ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգությունը սովորական պայմաններում` դրա օգտագործման, պահման, փոխադրման, օգտահանման ժամանակ, ինչպես նաև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գործընթացի անվտանգությունը.ծառայության ժամկետ` ապրանքի շահագործման տևողությունը շահագործման կամ նորոգումից հետո շահագործումը վերսկսելու օրից մինչև իր նշանակությամբ օգտագործման անհնարինությունը: Այն կարող է հաշվարկվել ժամանակի, ինչպես նաև չափման այլ միավորներով (կիլոմետրով, տարիներով և այլն).պիտանիության ժամկետ` ժամանակահատված, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ.երաշխիքային ժամկետ` ժամանակահատված, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է բավարարել սույն օրենքով սահմանված սպառողի պահանջները: iՀոդված 2.Սպառողների իրավունքների պաշտպանության հարաբերությունների իրավական կարգավորումը Սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:Սպառողական կրեդիտավորման բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:(2-րդ հոդ. փոփ. 17.06.08 ՀՕ-125-Ն օրենք) Հոդված 3.Միջազգային պայմանագրերը Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Հոդված 4.Սպառողների իրազեկման իրավունքը Սպառողների իրազեկման իրավունքն ապահովվում է կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական ու նորմատիվ փաստաթղթերում և հանրակրթական ու մասնագիտական ծրագրերում համապատասխան պահանջներ ընդգրկելով, ինչպես նաև սպառողների իրավունքների և այդ իրավունքների պաշտպանության անհրաժեշտ գործողությունների մասին տեղեկատվական համակարգերի կազմակերպման միջոցով: Հոդված 5.Ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակը 1. Վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որի որակը համապատասխանում է պայմանագրին:2. Պայմանագրում ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի վերաբերյալ պայմանների բացակայության դեպքում, վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար նման ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) սովորաբար օգտագործվում է:3. Եթե պայմանագիրը կնքելիս սպառողը վաճառողին (կատարողին) տեղյակ է պահել ապրանքի ձեռքբերման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) որոշակի նպատակների մասին, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն), որը պիտանի է այդ նպատակներին համապատասխան օգտագործման համար:4. Ապրանքն ըստ նմուշի և (կամ) նկարագրի վաճառելիս վաճառողը պարտավոր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք, որը համապատասխանում է նմուշին և (կամ) նկարագրին:5. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի նկատմամբ նորմատիվ փաստաթղթերով սահմանված են պարտադիր պահանջներ, ապա վաճառողը (կատարողը) պարտավոր է սպառողին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք (կատարել աշխատանք, մատուցել ծառայություն): Հոդված 6.Արտադրողի (կատարողի, վաճառողի) իրավունքները և պարտականություններն ապրանքի (աշխատանքի) ծառայության, պիտանիության, ինչպես նաև երաշխիքային ժամկետների սահմանման բնագավառում 1. Արտադրողը (կատարողը) երկարատև օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար իրավունք ունի սահմանել այնպիսի ծառայության ժամկետ, որի ընթացքում պարտավորվում է ապահովել ապրանքը (աշխատանքը) իր նշանակությամբ օգտագործելու հնարավորությունը և պատասխանատվություն կրել իր մեղքով ծագած էական խախտումների համար:i2. Արտադրողը (կատարողը) պարտավոր է ծառայության ժամկետ սահմանել երկարատև օգտագործման այն ապրանքի (աշխատանքի), այդ թվում` կոմպլեկտավորման արտադրատեսակների (մանրակների, հանգույցների, ագրեգատների) համար, որոնք սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո կարող են վնաս պատճառել սպառողի կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին: Այդպիսի ապրանքների (աշխատանքների) անվանացանկը հաստատում է կառավարությունը:i3. Սննդամթերքի, օծանելիքակոսմետիկական ապրանքների, դեղորայքի, դեղամիջոցների, դեղանյութերի, կենցաղային քիմիայի ապրանքների և նման այլ ապրանքների համար արտադրողը պարտավոր է սահմանել այնպիսի պիտանիության ժամկետ, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ: Այդպիսի ապրանքների անվանացանկը հաստատում է կառավարությունը:4. Արգելվում է ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը) սահմանված պիտանիության ժամկետի ավարտից հետո, ինչպես նաև այն ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը), որի համար պետք է սահմանված լիներ ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի սահմանվել:5. Արտադրողը (կատարողը) իրավունք ունի սահմանել ապրանքի (աշխատանքի) համար երաշխիքային ժամկետ, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) մեջ թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը) պարտավոր է բավարարել սպառողի` սույն օրենքի 16-րդ և 27-րդ հոդվածներով սահմանված պահանջները:6. Վաճառողն իրավունք ունի սահմանել ապրանքի համար արտադրողի կողմից սահմանված երաշխիքային ժամկետից ավելի երաշխիքային ժամկետ կամ, եթե արտադրողի կողմից երաշխիքային ժամկետ սահմանված չէ, վաճառողն իրավունք ունի սահմանել սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետներից ավելի տևական երաշխիքային ժամկետ:7. Վաճառողի սահմանած երաշխիքային ժամկետի ընթացքում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում սպառողն իրավունք ունի վաճառողին ներկայացնել պահանջներ, որոնց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վաճառողի պատասխանատվությունը սահմանվում են սպառողի և վաճառողի միջև կնքված պայմանագրով: Հոդված 7.Արտադրողի պարտականությունն ապրանքի նորոգման և տեխնիկական սպասարկման հնարավորությունն ապահովելու ժամանակ Արտադրողը պարտավոր է ապահովել ապրանքի օգտագործման հնարավորությունը դրա ծառայության ժամկետի ընթացքում: Այդ նպատակով արտադրողն ապահովում է ապրանքի նորոգումն ու տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև նորոգման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ծավալի ու տեսականու պահեստամասերի թողարկումն ու առաքումն առևտրական ու նորոգման կազմակերպություններ` ապրանքի արտադրման ժամկետի և այն արտադրությունից հանելուց հետո ապրանքի ծառայության ժամկետի ընթացքում, իսկ այդպիսի ժամկետի բացակայության դեպքում` ապրանքը սպառողին հանձնելու օրից սկսած` տասը տարվա ընթացքում: Հոդված 8.Սպառողի իրավունքն ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգության վերաբերյալ 1. Սպառողն իրավունք ունի պահանջել, որպեսզի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) օգտագործման, պահման, փոխադրման և օգտահանման սովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի, առողջության և գույքի համար: Սպառողի կյանքի, առողջության և գույքի նկատմամբ ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգության ապահովման պահանջները պարտադիր են և սահմանվում են օրենքով նախատեսված կարգով:2. Արտադրողը (կատարողը) պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը սահմանված ծառայության ժամկետի կամ ապրանքի (աշխատանքի) պիտանիության ժամկետի ընթացքում:Եթե սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` արտադրողը (կատարողը) երկարատև օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար չի սահմանել ծառայության ժամկետ, ապա նա պարտավոր է ապահովել ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը` ապրանքը (աշխատանքը) սպառողին հանձնելու օրից սկսած` տասը տարվա ընթացքում:Ապրանքի (աշխատանքի) անվտանգությունը չապահովելու հետևանքով սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան:3. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգ օգտագործման, նրա պահման, փոխադրման, օգտահանման համար անհրաժեշտ է պահպանել հատուկ կանոններ (այսուհետ` կանոններ), ապա արտադրողը (կատարողը) պարտավոր է դրանք նշել ապրանքի (աշխատանքի, ծառայության) պատկանելիք փաստաթղթերում, պիտակի վրա` մականշվածքով կամ այլ եղանակով, իսկ վաճառողը (կատարողը) պարտավոր է այդ կանոնների մասին տեղեկացնել սպառողին:4. Սպառողի կյանքի, առողջության և գույքի անվտանգությունն ապահովող պահանջները ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանության պարտադիր հավաստման:5. Եթե պարզվել է, որ ապրանքի (աշխատանքի) օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոններն սպառողի կողմից պահպանելու դեպքում ապրանքը (աշխատանքը) վնաս է պատճառում կամ կարող է վնաս պատճառել սպառողի կյանքին, առողջությանը և գույքին, ապա արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է անհապաղ դադարեցնել դրա արտադրությունը (իրացումը) մինչև վնասի պատճառի վերացումը, իսկ անհրաժեշտության դեպքում` միջոցներ ձեռնարկել այն շրջանառությունից անհապաղ հանելու և սպառողից, նրա համաձայնությամբ, հետ վերցնելու համար:Եթե վնասի պատճառները հնարավոր չէ վերացնել, ապա արտադրողը (կատարողը) պարտավոր է այդպիսի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հանել արտադրությունից: Եթե արտադրողը (կատարողը) այդ պարտականությունը չի կատարում, ապա ապրանքի (աշխատանքի, ծառայության) արտադրությունից և շրջանառությունից հանումը կատարվում է այն իրավասու պետական մարմնի կարգադրագրով, որն իրականացնում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի և անվտանգության վերահսկողությունը:Ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) հետ վերցնելու հետ կապված` սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման արտադրողի (կատարողի) կողմից` լրիվ չափով:Վաճառողի (կատարողի) կողմից սպառողների կյանքի, առողջության և գույքի համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման (աշխատանքի կատարման) համար վաճառողը (կատարողը) պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: iՀոդված 9.Սպառողի իրավունքն արտադրողի (կատարողի, վաճառողի) և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ 1. Սպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի (կատարողի, վաճառողի), նրա աշխատանքային ռեժիմի և իրացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որը արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է տրամադրել հայերեն լեզվով:2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը մատչելի ձևով ներկայացվում է սպառողներին ի գիտություն` առուվաճառքի պայմանագրերի միջոցով և սպառողների սպասարկման որոշակի ոլորտներում ընդունված ապրանքային պիտակների միջոցով և այլ եղանակներով, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) պայմանագրերի կնքման ժամանակ:(9-րդ հոդ. փոփ. 14.12.04 ՀՕ-11-Ն օրենք) Հոդված 10.Արտադրողի (կատարողի, վաճառողի) մասին տեղեկատվությունը i1. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է սպառողին հայտնել իր կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրն ու աշխատանքային ռեժիմը:Արտադրողը (կատարողը, վաճառողը) այդ տեղեկատվությունը պետք է զետեղի ցուցանակի վրա: Ցուցանակին ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:Արտադրողը (կատարողը, վաճառողը) պետք է նաև սպառողին ներկայացնի տեղեկատվություն` պետական գրանցման, ինչպես նաև, եթե արտադրողի (կատարողի, վաճառողի) գործունեության տեսակը (տեսակները) ենթակա է լիցենզավորման` լիցենզիայի համարի, դրա գործողության ժամկետի և այդ լիցենզիան տվող մարմնի մասին:2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված տեղեկատվությունը պետք է հասցվի սպառողներին ի գիտություն` նաև ժամանակավոր շինություններում, սպառողական ապրանքների շուկաներում, տոնավաճառներում` շրջիկ կետերի և շրջածախ առևտրի միջոցներով վաճառքի, սպառողների կենցաղային և այլ տիպի սպասարկումների իրականացման ժամանակ և այլ դեպքերում, եթե առևտուրը, սպառողների կենցաղային և այլ տիպի սպասարկումներն իրականացվում են վաճառողի (կատարողի) գտնվելու մշտական վայրից դուրս: iՀոդված 10.1.Ինտերնետային կայքում և (կամ) էլեկտրոնային հավելվածում հրապարակման ենթակա տեղեկատվությունը 1. Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը (էլեկտրոնային առևտրային հարթակը), որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային պայմանագիր կնքելու, պետք է պարունակի`ա) վաճառողի էլեկտրոնային, փոստային հասցեները և հեռախոսահամարը.բ) պայմանագրի ընդհանուր դրույթները և պայմանները.գ) ապրանքի կամ ծառայության գինը, բոլոր հարկերը, իսկ առկայության դեպքում` առաքման և (կամ) այլ ծախսերը, ներառյալ` վճարման ենթակա ընդհանուր գումարը.դ) տեղեկություն ընդունելի վճարման ձևի մասին` մինչև սպառողի կողմից գնելու գործողությունն սկսելը.ե) էլեկտրոնային ձևով լրացվող հաղորդագրության հետ կապակցված տվյալների օգտագործման կարգը, որոնց ամբողջությունը համարվում է ձեռագիր ստորագրությանը համարժեք և հնարավորություն է ընձեռում նույնականացնելու էլեկտրոնային ձևով ստորագրող անձին ու արտահայտում է վերջինիս կամքը.զ) առաջարկվող պայմանագրի պայմանները համաձայնեցնելիս դրանում փոփոխություններ կատարելու հնարավորությունը և կարգը, ինչպես նաև մինչև օֆերտա կամ ակցեպտ կատարելը անճշտությունները շտկելու եղանակները.է) նշում ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու սպառողի իրավունքի մասին.ը) բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը (հաշտարարություն, արբիտրաժ, մասնագիտական եզրակացություն, անկողմնակալ գնահատում, այդ թվում` նաև հաճախորդների կողմից վաճառողի ռեյտինգային գնահատման համակարգ և այլն), որով պարտավոր է ղեկավարվել վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը):2. Պայմանագրի պայմանների մասին տեղեկատվությունն ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում պետք է ներկայացվի սպառողին մինչև պայմանագիրը կնքելը:3. Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը պետք է սպառողին տրամադրի վճարումը կատարելու վերաբերյալ տեղեկություն:4. Վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը) պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները հասանելի դարձնել սպառողին առավելագույն դյուրին որևէ եղանակով:5. Սույն հոդվածի կանոնները կիրառելի են հեռուստատեսային առևտրի նկատմամբ` դրանց առանձնահատկությունները հաշվի առնելով:(10.1-ին հոդ. լրաց. 17.06.16 ՀՕ-118-Ն օրենք) iՀոդված 11.Ապրանքների (աշխատանքհների, ծառայությունների) մասին տեղեկատվությունը i1. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է ժամանակին սպառողին տրամադրել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ճիշտ ընտրության հնարավորությունը: Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը սահմանում է կառավարությունը:i2. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ տեղեկատվությունը պարտադիր կարգով պետք է պարունակի`ա) այն նորմատիվ փաստաթղթերի նշագրերը, որոնց պարտադիր պահանջներին պետք է համապատասխանեն ապրանքները (աշխատանքները, ծառայությունները).բ) տեղեկություններ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հիմնական սպառողական հատկությունների մասին, իսկ սննդամթերքի համար` տեղեկություններ բաղադրության, կշռի և ծավալի, կալորիականության, դրանցում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներով կանոնակարգվող առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության մասին, ինչպես նաև հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ: Այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անվանացանկը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պարունակի հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ, հաստատում է կառավարությունը.գ) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գինը և ձեռքբերման պայմանները.դ) երաշխիքային ժամկետը, եթե այն սահմանված է սույն օրենքին համապատասխան.ե) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արդյունավետ և անվտանգ օգտագործման կանոնները և պայմանները.զ) սույն օրենքին համապատասխան` ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը, ինչպես նաև նշված ժամկետների ավարտից հետո սպառողի անհրաժեշտ գործողությունների և այդպիսի գործողությունների չկատարման դեպքում` հնարավոր հետևանքների մասին տեղեկությունները, եթե ապրանքները (աշխատանքները) նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են ներկայացնում սպառողի կյանքին, առողջությանը և գույքին կամ իր նշանակությամբ օգտագործման համար դառնում են ոչ պիտանի.է) արտադրողի (կատարողի, վաճառողի) գտնվելու վայրը, այն կազմակերպության (կազմակերպությունների) գտնվելու վայրը, որը լիազորված է արտադրողի (վաճառողի) կողմից սպառողներից բողոքներ ընդունելու և ապրանքը (աշխատանքը) նորոգելու և տեխնիկական սպասարկում իրականացնելու համար.ը) տեղեկատվություն` համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համապատասխանության հավաստման մասին.թ) տեղեկատվություն` ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) կանոնների վերաբերյալ.ժ) տեղեկատվություն` մշակութային ծառայությունների` թատերահամերգային, հանրային միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի ժամանակ կատարողների կողմից կենդանի կատարման կամ որևէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործման մասին:Եթե սպառողի ձեռք բերած ապրանքը եղել է գործածության մեջ կամ նրանում վերացվել է թերություն (թերություններ), ապա սպառողին պետք է այդ մասին տրվի տեղեկատվություն:3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը հասցվում է սպառողին ի գիտություն` ապրանքներին (աշխատանքներին, ծառայություններին) կցվող տեխնիկական փաստաթղթերով, պիտակների վրա, մականշվածքով կամ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների համար ընդունված այլ եղանակներով, ներառյալ` գովազդի բոլոր միջոցները: Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համապատասխանության հավաստման մասին տեղեկատվությունն սպառողին ներկայացվում է սահմանված կարգով մականշված` համապատասխանության նշանի ձևով և տեխնիկական փաստաթղթերում համապատասխանության փաստը հավաստող նշումով (սերտիֆիկատի համարը, դրա գործողության ժամկետը, այն տվող մարմինը կամ համապատասխանության մասին հայտարարագրի համարը, գործողության ժամկետը, այն վավերացնող մարմինը):4. Հայաստանի Հանրապետության տարածքում փաթեթավորված և չափածրարված սննդամթերքը պետք է ապահովված լինի դրա արտադրման տեղի մասին տեղեկատվությամբ:i5. Մանկական սննդի և հարակից ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը սահմանվում է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն:(11-րդ հոդ. փոփ. 04.10.10 ՀՕ-144-Ն, 14.04.11 ՀՕ-86-Ն, 20.11.14 ՀՕ-180-Ն օրենքներ) Հոդված 12.Վաճառողի (կատարողի) աշխատակարգը 1. Առևտրի, սպառողների կենցաղային և սպասարկման այլ տեսակների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի աշխատակարգը սահմանվում է նրանց կողմից ինքնուրույնաբար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:2. Վաճառողի (կատարողի) աշխատակարգի մասին տեղյակ է պահվում սպառողին: Հոդված 13.Ապրանքի (աշխատանքի, ծառայության), արտադրողի (կատարողի, վաճառողի) մասին ոչ պատշաճ տեղեկատվության համար արտադրողի (կատարողի, վաճառողի) պատասխանատվությունը 1. Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության), ինչպես նաև արտադրողի (կատարողի, վաճառողի) մասին ոչ պատշաճ, ոչ ստույգ և թերի տեղեկատվությունը հանգեցրել է`ա) սպառողին անհրաժեշտ հատկություններով չօժտված ապրանքի ձեռքբերմանը, ապա սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը և պահանջել վնասների լրիվ հատուցում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է արտադրողին (կատարողին, վաճառողին) վերադարձնել ապրանքը (կատարված աշխատանքը).բ) ձեռք բերված ապրանքի (աշխատանքի, ծառայության) իր նշանակությամբ օգտագործման անհնարինությանը, ապա սպառողն իրավունք ունի պահանջել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում հնարավոր կարճ ժամկետում: Եթե պայմանավորված ժամկետում տեղեկատվությունը չի տրամադրվում, ապա սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը և պահանջել վնասների լրիվ հատուցում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է արտադրողին (կատարողին, վաճառողին) անհապաղ վերադարձնել ապրանքը (կատարված աշխատանքը).գ) սպառողին հանձնելուց հետո ապրանքի (աշխատանքի) թերությունների առաջացմանը, ապա սպառողն իրավունք ունի սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները ներկայացնել վաճառողին (արտադրողին) կամ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները ներկայացնել կատարողին.դ) սպառողի կյանքի, առողջության և գույքի վնասմանը, ապա սպառողն իրավունք ունի արտադրողից (կատարողից, վաճառողից) պահանջել վնասի հատուցում` սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաև պահանջել իր սեփականությունը հանդիսացող (տիրապետության տակ գտնվող) գույքին պատճառված վնասների լրիվ հատուցում:2. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) մասին ոչ ստույգ կամ թերի տեղեկատվության հետևանքով պատճառված վնասների հատուցման վերաբերյալ սպառողների պահանջները քննարկելիս անհրաժեշտ է ելնել ապրանքի (աշխատանքի, ծառայության) հատկությունների և բնութագրերի մասին սպառողի մասնագիտական գիտելիքների բացակայության ենթադրությունից: iՀոդված 14.Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողի (արտադրողի, կատարողի) պատասխանատվությունը 1. Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողը (արտադրողը, կատարողը) կրում է օրենքով և (կամ) պայմանագրով նախատեսված պատասխանատվություն:2. Սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման լրիվ չափով` չհաշված սույն օրենքով կամ պայմանագրով սահմանված տուժանքը (տուգանքը):3. Տուժանքի (տուգանքի) վճարումը և վնասների հատուցումը վաճառողին (արտադրողին, կատարողին) չի ազատում սպառողի նկատմամբ բնեղենով պարտավորությունները կատարելու պարտականությունից:4. Վաճառողը (արտադրողը, կատարողը) ազատվում է պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ պարտավորությունների կատարումը կամ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքի (աշխատանքի, ծառայության) օգտագործման, պահման և փոխադրման սահմանված կանոնների խախտման կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով:5. Սույն օրենքով կամ պայմանագրով նախատեսված տուժանքի (տուգանքի) վճարման մասին սպառողի պահանջները պետք է բավարարվեն վաճառողի (արտադրողի, կատարողի) կողմից` կամավոր կամ դատական կարգով:6. Սպառողն իրավունք ունի պայմանագրից բխող կամ դրա հետ կապված վեճը հանձնել դատարան, եթե իր հետ կնքվել է այնպիսի պայմանագիր, որը ողջամիտ հնարավորություն չի ընձեռել սպառողին բանակցելու դրա պայմանները, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը: Սույն մասի պահանջները տարածվում են ցանկացած պարտադիր գործընթացի վրա, որով սպառողի` դատարան դիմելու իրավունքը կարող է սահմանափակվել:(14-րդ հոդ. փոփ. 19.06.15 ՀՕ-79-Ն օրենք) iՀոդված 15.Ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերությունների հետևանքով պատճառված վնասի համար գույքային պատասխանատվությունը 1. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) կառուցվածքային, արտադրական, բաղադրագրային կամ այլ թերությունների հետևանքով սպառողի կյանքին, առողջությանը պատճառած վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենքով սահմանված կարգով:2. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք վերապահվում է ցանկացած տուժողի` անկախ վաճառողի (կատարողի) հետ պայմանագրային հարաբերությունների մեջ նրա լինելու կամ չլինելու հանգամանքից:3. Սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե վնասը պատճառված է ապրանքի (աշխատանքի) սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետի ընթացքում:Եթե արտադրողի (կատարողի) կողմից ապրանքի (աշխատանքի) համար սույն օրենքին համապատասխան պետք է սահմանվեր ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի սահմանվել, կամ սպառողը, որին վաճառվել է ապրանք (կատարվել է աշխատանք), չի տեղեկացվել ծառայության կամ պիտանիության ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ գործողությունների և դրանց չկատարման պարագայում հնարավոր հետևանքների մասին, ապա վնասը ենթակա է հատուցման` անկախ այն պատճառելու ժամանակից:Եթե արտադրողը (կատարողը) երկարատև օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար, սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, ծառայության ժամկետ չի սահմանել, ապա վնասը ենթակա է հատուցման` ապրանքը (աշխատանքը) սպառողին հանձնելու օրից սկսած, իսկ եթե հանձնելու օրը պարզել հնարավոր չէ, ապա ապրանքը արտադրելու (աշխատանքը ավարտելու) թվականից սկսած` տասը տարվա ընթացքում:Ապրանքի թերության հետևանքով պատճառված վնասը տուժողի ընտրությամբ ենթակա է հատուցման` վաճառողի կամ ապրանքն արտադրողի կողմից:Աշխատանքի կամ ծառայության թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման` կատարողի կողմից:4. Արտադրողը (կատարողը) պատասխանատվություն է կրում ապրանքների արտադրության (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների, գործիքների և այլ միջոցների օգտագործման հետ կապված` սպառողի կյանքին, առողջությանը, գույքին պատճառած վնասի համար, անկախ այն բանից, թե գիտական և տեխնիկական գիտելիքների մակարդակը հնարավորություն տալիս է հայտնաբերել դրանց յուրահատուկ հատկությունները, թե` ոչ:5. Արտադրողը (կատարողը, վաճառողը) ազատվում է պատասխանատվությունից` սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով: ԳԼՈՒԽ II
ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ iՀոդված 16.Ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքները 1. Սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել`ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում.բ) գնման գնի համաչափ իջեցում.գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում.դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով.ե) առուվաճառքի պայմանագրի լուծում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը: Սպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Վնասները հատուցվում են սպառողի համապատասխան պահանջների բավարարման համար սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով սահմանված ժամկետներում:iՏեխնիկապես բարդ ապրանքների նկատմամբ սպառողի` սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված պահանջները ենթակա են բավարարման` ապրանքում էական խախտումների հայտնաբերման դեպքում: Այդպիսի ապրանքների անվանացանկը հաստատում է կառավարությունը:Այն ապրանքների նկատմամբ, որոնք սպառողը ձեռք է բերում կոմիսիոներից, սպառողի` սույն կետի «ա» և «գ» ենթակետերում նշված պահանջները ենթակա են բավարարման` վաճառողի (կոմիսիոների) համաձայնությամբ:2. Սպառողը սույն հոդվածի 1-ին կետում նշված պահանջները ներկայացնում է վաճառողին (կոմիսիոներին):3. Սպառողն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերում նշված պահանջները ներկայացնել արտադրողին կամ կոմիսիոներին:Այդ պահանջների ներկայացման փոխարեն սպառողն իրավունք ունի արտադրողին վերադարձնել ոչ պատշաճ որակի ապրանքը և հետ պահանջել դրա համար վճարված գումարը:4. Սպառողի կողմից ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, վաճառողը պարտավոր է այդ ապրանքը փոխարինել պատշաճ որակի ապրանքով կամ սպառողին վերադարձնել նրա վճարած գումարը, եթե ապրանքի թերությունները հայտնաբերվել են պիտանիության ժամկետի սահմաններում:5. Սպառողի պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է ապրանքային կամ դրամարկղային չեկ, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց համար սահմանված են երաշխիքային ժամկետներ, տեխնիկական տեղեկաթերթիկ կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ:Վաճառողը պարտավոր է սպառողին հանձնել ապրանքային չեկ կամ գնման փաստը հավաստող այլ փաստաթուղթ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:Վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է սպառողից ընդունել ոչ պատշաճ որակի ապրանքը, իսկ անհրաժեշտության դեպքում կատարել ապրանքի որակի ստուգում: Սպառողն իրավունք ունի մասնակցել ապրանքի որակի ստուգմանը:Ապրանքի թերությունների առաջացման պատճառների վերաբերյալ վեճի դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է ապրանքի փորձաքննությունը կատարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում: Սպառողն իրավունք ունի դատական կարգով վիճարկել այդպիսի փորձաքննության եզրակացությունը:Եթե ապրանքի փորձաքննությունից պարզվում է, որ թերություններն առաջացել են ապրանքն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, կամ երրորդ անձանց գործողությունների, կամ անհաղթահարելի ուժի հետևանքով, ապա սպառողը պարտավոր է հատուցել վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների փորձաքննության կատարման, ինչպես նաև դրա կատարման հետ կապված ապրանքի պահման ու փոխադրման ծախսերը:Վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է բավարարել սպառողի պահանջները, եթե չապացուցի, որ ապրանքի թերություններն առաջացել են այն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից ապրանքի օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, երրորդ անձի գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:6. Նորոգման, գնի իջեցման, փոխարինման համար մեծածավալ ապրանքի և հինգ կիլոգրամից ավելի քաշով ապրանքի տեղ հասցնելը և դրանք սպառողին վերադարձնելն իրականացվում են վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների ուժերով և հաշվին: Տվյալ պարտավորությունը չկատարելու, ինչպես նաև սպառողի գտնվելու վայրում վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների բացակայության դեպքում նշված ապրանքների տեղ հասցնելը և վերադարձնելը կարող է իրականացնել սպառողը: Այդ դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է հատուցել սպառողի` նշված ապրանքները տեղ հասցնելու և վերադարձնելու հետ կապված ծախսերը:

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունք

ՀՀ Սահամանադրություն

Աշխատանքային օրենսդրություն

Դասանյութ՝ Իրավագիտություն

Առաջադրանք՝

  • Որո՞նք են աշխատանքային իրավունքի աղբյուրները:

Աշխատանքային իրավունքի աղբյուրները տարբեր են հիմնական աղբյուրը ՝ ՀՀ սահմանադրությունն է, աշխատանքային օրենսգիրքը, օրենքները, աշխատանքային իրավունքի նորմերը և ՀՀ նախագահի հրամանագրերը, ՀՀ կառավարության որոշումները, նախարարությունների և գործադիր իշխանության և այլ մարմինների ակտերը։

  • Սահմանե՛լ աշխատանքային իրավահարաբերություններ հասկացությունը:

Աշխատանքային իրավահարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են։

Աշխատողը որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառություններ ենթարկվելով աշխատանքային օրենսդրությանը։

Գործատուն ապահովում է աշխատանք նախատեսված աշխատանքիային օրենսդրության պայմաններով։

  • Ո՞վ է համարվում աշխատող:

Աշխատողը օրենսգրքով սահմանված տարիքային խմբին հասաց գործունակ ֆիզիկական անձն է, որն ըստ աշխատանքային պայմանագրի գործատու օգտի կատարում է աշխատանք, ըստ մասնագիտության կամ պաշտոնի և վճարվում կատարած աշխատանքի դիմաց։

  • Որո՞նք են աշխատողի աշխատանքային պարտականությունները և իրավունքները:

Պարտականությունները ամրապնդված են աշխատանքային օրենսգրքի 216 հոդվածում, ըստ ըստ որի աշխատողը պարտավոր է՝ բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

1) հոդվածում, ըստ որի աշխատողը պարտավոր է՝բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

2) պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը,

3) կատարել աշխատանքի սահմանված նորմաները,

4) պահպանել աշխատանքի պաշտպանության ապահովման պահանջները,

5) բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը,

6) գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին։

Վարձու աշխատողները ունեն այլ իրավունքներ ՝

2) աշխատանքային պայմանագրով պայմանավորված իրեն աշխատանք տրամադրելու պահանջի իրավունք,

3) աշխատանքի անվտանգության, հիգիենայի բավարարող պայմանների իրավունք,

4) աշխատողի որակավորմանը, կատարած աշխատանքի բարդությանը, քանակին ու որակին համապատասխան, ժամանակին և լրիվ ծավալով աշխատանքի վարձատրության իրավունք,

5) նորմալ աշխատաժամանակի սահմանված տևողության պահպամնամբ ապահովված հագուստի, ամենշաբաթյա հանգստյան օրերի, տոնական ոչ աշխատանքային օրերի, ամենամյա վճարովի արձակուրդների տրամադրման իրավունք,

6) իր աշխատատեղում աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության պահանջների մասին լրիվ և հավաստի տեղեկատվության իրավունք,

7) արհեստակցական միություններ հիմնադրելու և դրանց գործունեությանը մասնակցելու իրավունք․

8) մասնագիտական որակավորումը բարձրացնելու իրավունք,

18ը չլրացած աշխատողները կարող են ոչ աշխատանքային օրերը օգտագրծել իրենց օգտին։

  • Ո՞վ է համարվում գործատուն։

Գործատուն օգագործում է քաղաքացիների աշխատանքը սահմանված աշխատանքային պայմանագրով։Գործատու կարող է լինել աշխատանքային գործունակություն ունեցող իրավաբանական անձը։

  • Որո՞նք են գործատուի իրավունքները:

 Գործատուի իրավունքները սահմանված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով։

Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով աշխատողների հետ կնքել, փոխել և լուծել աշխատանքային պայմանագրեր,

Պահանջել կատարելու իրենց աշխատանքային պարտականությունները և պահպանելու ներքին աշխատանքային կարգապահության կանոնները,

Խրախուսել աշխատողների բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար,

Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողների նկատմամբ կիրառել կարգապահական և նյութական պատասխանատվության միջոցներ,

Ընդունել ներքին և անհատական իրավական ակտեր,

Վարել կոլեկտիվ բանակցություններ և կնքել կոլեկտիվ պայմանագրեր,

Ստեղծել գործատուների շահերը պաշտպանող ներկայացուցչական մարմիններ կամ միավորվել դրանց մեջ,

Սահմանել աշխատողի աշխատանքային պայմանները և այլն

Աշխատանքի օրենսգրքի ուսումնասիրություն

Աշխատողի աշխատանքային պարտականությունները ( ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի )

Աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները։

▪︎Պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները՝ աշխատանքային կարգապահությունը։

▪︎Կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները,

▪︎Բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը։

▪︎Գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին:

Աշխատողի աշխատանքային իրավունքները ( ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի )

Հոդված 17.Աշխատողը

 

1. Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

2. Աշխատող են համարվում նաև ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք:

2.1. Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում` սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերին91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին101-րդ հոդվածին140-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին143-րդ հոդվածի 1.1-ին մասին148-րդ հոդվածի 3-րդ մասին149-րդ հոդվածի 4-րդ մասին153-րդ հոդվածի 2-րդ մասին154-րդ հոդվածի 2-րդ մասին155-րդ հոդվածի 7-րդ մասին164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին209-րդ հոդվածի 3-րդ մասին240-րդ հոդվածի 2-րդ մասին249-րդ հոդվածի 1-ին մասին257-րդ հոդվածին համապատասխան:

2.2. Սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի, 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 101-րդ հոդվածի, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի, 143-րդ հոդվածի 1.1-ին մասի, 148-րդ հոդվածի 3-րդ մասի, 149-րդ հոդվածի 4-րդ մասի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի, 164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, 209-րդ հոդվածի 3-րդ մասի, 249-րդ հոդվածի 1-ին մասի և 257-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` մինչև տասնչորս տարեկան անձինք կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) և (կամ) կատարմանը` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում, որը չպետք է վնասի նրանց առողջությանն ու բարոյականությանը, ինչպես նաև չպետք է խոչընդոտի կրթությանն ու անվտանգությանը:

3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

4. Մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:

Գործատուի աշխատանքային պարտականությունները ( ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի )

1) աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.

2) նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը.

3) սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը.

4) ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ.

5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում աշխատողին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին.

6) կատարել օրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:

Գործատուի աշխատանքային իրավունքները ( ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի )

Զաբել թագուհի Ռուբինյան

Զաբել թագուհին ծնվել է 1215 թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում,  չորս տարեկանում ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը:

Փոքրիկ թագուհու խնամակալ է դարձել Կոստանդին գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր: 1219 թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվել է որպես Կիլիկիայի հայոց թագուհի:

Կոստանդին գունդստաբլը 1222 թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացրել է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, որը 1225 թ. սպանվել է մարտում:

Կոստանդին Գունդստաբլն իրագործել է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացրել է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ:

Զաբելի չափահաս ադառնալուց հետո, ամուսնությունը հաստատվել է, և Հեթումն ու Զաբելը միասին ունեցել են են 3 որդի և 5 դուստր, որոնցից Լևոն 3-րդ հետագայում դարձել է թագավոր։

Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ: Երիտասարդ, խելացի թագուհուն երկրի կառավարման հարցում օգնել է գահակից ամուսինը՝ Հեթումը։ Հիշատակություններ կան, որ 1241 թ. Զաբել թագուհին Սիսում հիվանդանոց է կառուցել։ Սա Միջին Արևելքում և, նույնիսկ, Եվրոպայում համարվում էրշ առաջինը: Այստեղ բոլոր հիվանդներն ունեցել են անվճար բուժվելու հնարավորություն: Զաբելի կառավարման շրջանում, նրա աջակցությամբ ստեղծագործել են Թորոս Ռոսլինը, Վարդան Այգեկցին, Սարգիս Պիծակը և այլք:
Զաբելը մահացել է 1252 թվականին՝ 37 տարեկանում: Նրան թաղել են Դրազարկի թագավորական դամբարանում: Զաբել թագուհին իր դինաստիայի վերջին ներկայացուցիչն էր՝ վերջին Ռուբինյանը, իսկ նրանից ծնված երեխաներն արդեն նոր՝ Հեթումյան դինաստիայի ներկայացուցիչներ էին:

Հայոց թագուհիները

Նախագծի անունը՝ Հայոց թագուհիները

Համագործակցային նախագիծ

Իրականացման ժամկետներ՝ Շուրջտարյա

Մասնակիցներ՝ Քոլեջի դասավանդողներ, ուսանողներ

Գլխավոր ուսումնահետազոտական նյութը ՝ Ֆիզիոգնոմիկա /դեմքի մարմնի վերլուծություն/Նախագծի ընթացք

Առանձնացնում ենք նյութեր երկլեզու /անգլերեն, ռուսերեն/։ Նյութերը համագործակցության շրջանակներում թարգմանում ենք ռուսերենի, անգլերենի դասավանդողների հետ։ Ապա համակարգում ու ստանում ենք փաթեթ։ Այնուհետ ուսումնասիրում ենք թագուհիներ դիմագծերը, փորձում վերլուծել յուրաքանչյուրի դիմագիծն ու վերլուծում , ամփոփում հոգեբանական բնութագիրը։

Աշխատանքն իրականացնում ենք խմբային քննարկումների տեսքով։

Գրականություն, ռեսուրսներ։

Զաբել 1֊ին

Զաբել 1֊ինի պատմության մասին իմ պատրաստած նյութը։

1918Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Ալեքսանդրապոլի (Գյումրի) գրավումով թուր- քերի առջև բացվել էր դեպի Արևելահայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայր տանող ճանա- պարհը (տե՛ս, քարտեզ 10.1)։ Երևանում ևս գերիշ- խում էր քաղաքը թողնելու և դեպի Սևանի ավա- զան նահանջելու մտայնությունը։ Նահանջի դեմ առաջինն ընդվզում է Գևորգ Ե կաթողիկոսը, որը կտրականապես մերժում է Սևանա կղզի տեղա- փոխվելու առաջարկը։ Դեռևս 1918թ. մարտին Երևանի դիկտատոր ընտրված Արամ Մանուկյանի և նրա համախոհների ջանքերով Երևանի Ազգային խորհուրդը որոշում է ճակատամարտ տալ թշնա- մուն Սարդարապատում և Բաշ-Ապարանում։

Ճակատամարտի նախօրեին գեներալ Մովսես Սիլիկյանը և Դրոն այցելում են Ա.Մանուկյանին և իրենց համերաշխությունը հայտնում հակառակոր- դին վճռական հակահարված տալու հարցում: Այս- պես կազմավորվում է այն եռյակը, որը վճռորոշ դեր պետք է խաղար հետագա իրադարձություննե- րում։ Կազմավորվում է Հատուկ կոմիտե, որը գլխավորում է Արամ Մանուկյանը։ Մայր տաճարի զանգերն այդ օրերին անընդմեջ ղողանջում էին, և այդ ղողանջն իբրև մարտակոչ տարածվում էր Արարատյան դաշտավայրի բոլոր անկյուններում:
Հասարակության բոլոր գործուն ուժերը մաս- նակից են դառնում համազգային պայքարին: Արագ համալրվում են կորպուսի զորամասերը։ Միաժամանակ սկսվում է աշխարհազորայինների հավաքագրումը։ Զինվորագրվում և Սարդարա- պատի ճակատամարտին մասնակից են դառնում ապագա մարշալ Հովհ. Բաղրամյանը, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, ապագա գեներալներ Ա.Վարդանյանը, Գ.Չայլախյանը, գրող Ա.Բակուն- ցը, հայագետներ Ա.Ղարիբյանը, Գր.Ղափանցյանը և այլք։ Այսպիսով, ձևավորվում է պատկառելի ուժ` Երևանյան զորախմբի հրամանատար, գեներալ Մ.Սիլիկյանի գլխավորությամբ:

Առաջին մարտերն Արարատյան դաշտավայրում

Դեպի Սարդարապատ շարժվող թուրքական

զորախմբի կորիզը կազմում էր 36-րդ հետևակային «Գելիբոլու» (Դարդանելյան) դիվիզիան, որը

թուրքական բանակի ամենամարտունակ զորա- մասերից էր։ Զորախումբը բաղկացած էր երեք հետևակային, մեկ հրետանային գնդից, հարվա- ծային և սակրավորների գումարտակներից, հեծ- յալ գնդից, քրդական 1500-անոց հեծելազորից, հրետանային մարտկոցից, որն ուներ 40 հրանոթ։ Հակառակորդին պետք է դիմակայեր գեներալ Մ.Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախում- բը, որը կազմված էր 2-րդ հրաձգային դիվիզիա- յից, 3-րդ հետևակային բրիգադից (Վանի 1-ին և 2- րդ գնդերը և Մակուի հետևակային գումարտակը), 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գնդից և մի քանի առանձին զորամասերից։ Հայկական զորքերի ձախ թևը պաշտպանում էին Զեյթունի հեծյալ գունդը, կամավորական երկու վաշտ և Իգդիրի աշ- խարհազորայինները։

Մայիսի 20-ին, ներխուժելով Արարատյան դաշտավայր, թուրքական զորքե- րը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, գրավում են Արաքս և Ղարաբու- րուն կայարանները: Հաջորդ օրը, առաջանալով ևս 10 կմ, նրանք գրավում են Սարդարապատ կայարանը և համանուն գյուղը, ապա Մրգաշատը։ Հակառա- կորդը սպառնում էր գրավել Էջմիածինը, ապա Երևանը և միավորվելով Բաշ-Ա- պարան-Աշտարակ ուղղությամբ շարժվող 9-րդ դիվիզիայի հետ` առաջանալ Սևան-Դիլիջան-Ղազախ ուղղությամբ։ Հայկական զորքերը հետ են քաշվում Արշալույս-Հայի Զեյվա գծով։ Հրամանատարությունը մշակում է հակառակոր- դի առաջխաղացումը կասեցնելու և հետ շպրտելու օպերատիվ ծրագիր, որն անհապաղ գործի է դրվում (տե՛ս քարտեզ 10.2)։

Հակահարձակողական գործողությունների անցնելուց առաջ գեներալ Սի- լիկյանի հրամանով Սուրմալուի ճակատում մարտնչող Իգդիրի ջոկատը Դրոյի գլխավորությամբ անցնում է Արաքսի ձախ ափը՝ պայթեցնելով Կարակալայի և Մարգարայի կամուրջները։ Դրանով չեզոքացվում է Երևանյան զորախմբին հանդիպակաց ափից սպառնացող հարձակման վտանգը: Իսկ Նախիջևանի կողմից հայկական ուժերի թիկունքը պաշտպանում էր հետևակային երրորդ բրիգադը՝ գնդապետ Բաղդասարյանի գլխավորությամբ:

Առաջին հաղթանակը

Մայիսի 22-ի առավոտյան, հրետանային պատրաստությունից հետո թուրքա- կան զորքերը Սարդարապատի արձակ դաշտով հարձակման են անցնում Քյոր- փալու և Ղուրդուղուլի (այժմ՝ Արմավիր) գյուղերի բնագծում դիրքավորված հայ- կական ուժերի վրա և հասնում են Ղամըշլու (այժմ՝ Եղեգնուտ)։ Թուրքերն առա- ջանում էին ամբարտավան ինքնավստահությամբ, սակայն, երբ նրանց հոծ շար- քերը գրեթե ամբողջությամբ ծածկել էին դաշտը, միաժամանակ որոտում են հայ- կական հրետանային մարտկոցները։ Հրետանին, որը ղեկավարում էր գնդապետ Քր.Արարատյանը՝ Հայաստանի Հանրապետության ապագա ռազմական նախա- րարը, դիպուկ կրակ էր վարում հակառակորդի թե գրոհող հետևազորի և թե՛ հրե- տանային ու գնդացրային կրակակետերի վրա։ Հետագայում թուրքերը Սարդա- րապատում իրենց պարտությունը պատճառաբանում էին հայերի մեծաքանակ հրետանու առկայությամբ։ Մինչդեռ իրականում թուրքերի 40 հրանոթի դիմաց հայկական կողմն ուներ ընդամենը 18-ը։ Պարզապես Արարատյանի հմուտ մար- տավարության շնորհիվ հրանոթները մարտի ընթացքում անընդհատ տեղափոխ- վում էին մի դիրքից մյուսը և տարբեր կրակակետերից հրետակոծում հակառա- կորդին՝ այդպիսով ստեղծելով մեծաքանակ հրետանու տպավորություն:

Հրետանու դիպուկ կրակով հակառակորդի շարքերում իրարանցում է սկս- վում, նրա մարտակարգը խախտվում է: Խուճապահար ասկյարները փախչում են դեպի ելման դիրքերը։ Պահը հասունացել էր, և գնդապետ Դ.Բեկ-Փիրումյա- նի հրամանով 5-րդ՝ «Մահապարտների» հրաձգային գունդը, Իգդիրի և պար- տիզանական հետևակային գնդերը, հատուկ հեծյալ գունդը՝ աշխարհազորա- յին ջոկատների աջակցությամբ, նետվում են հակագրոհի և հուժկու հարվածով փախուստի մատնում հակառակորդին: Ճնշելով թուրքական զորքերի հոծ պաշտպանությունը և արագ առաջանալով՝ հարձակվող հայկական զորամա- սերը հակառակորդին 15-20 կմ հետ են շպրտում Սարդարապատ գյուղի և կա- յարանի դիրքերից և ազատագրում են Մրգաշատն ու շրջակա տարածքը, իսկ ճակատի հյուսիսային հատվածում՝ Կոշը և Ուջանը:

Այսուհանդերձ, գնդապետ Դ.Բեկ-Փիրումյանը, զգուշանալով, որ թուրքերը կարող են ուշքի գալ, համալրում ստանալ և հակահարձակման անցնել, վճռում է չշարունակել հակառակորդի հետապնդումը և չկտրվել ելման դիրքերից։ Խուճապահար նահանջող թուրքական զորքերը, օգտվելով այն հանգաման-

քից, որ հայ ռազմիկների սրընթաց գրոհին չէր հետևել կրնկակոխ հետապնդու-

մը, կարողանում են համախմբել իրենց ուժերը և ամրանալ Արաքս կայարա-

նում ու մերձակա բարձունքների շրջանում:

Առաջին իսկ մարտերում հայ զինվորները ծանր կորուստներ (շուրջ 500 սպան- ված և վիրավոր) են պատճառում հակառակորդին: 36-րդ հետևակային դիվիզիա- յին փոխօգնության հասնելու նպատակով Վեհիբ փաշայի հրամանով թուրքական 5-րդ դիվիզիայի զորամասերը փորձում են Սուրմալուից գետանցել Արաքսը և հար- վածել մեր զորքերի թիկունքին, սակայն Արաքսի ափին դիրքավորված հայկական սակավաթիվ ջոկատները հաջողությամբ կասեցնում են թուրքերի բոլոր գրոհները:
Մայիսի 24-ին թուրքական զորքերն իրենց գրաված նպաստավոր դիրքերից հարձակում են ձեռնարկում, որը, սակայն, կասեցվում է։ Կրկին դիպուկ կրակով աչքի են ընկնում հայ հրետանավորները։ Այս մարտը ճակատամարտի նախորդ փուլի ավարտը նշանավորող կարևոր իրադարձություն էր, քանի որ հակառա- կորդի հարձակողական «պոռթկումը» հաղթահարած հայկական կողմը խլում է նախաձեռնությունը։


Ճակատային գրոհների փուլը

Առաջին հաղթական մարտերից հետո հայկական զորքերը դիրքավորվում են Սարդարապատի մերձակայքում։ Աջ կողմից՝ կայարանի մոտ, 5-րդ գնդի վեց վաշտերն էին, Էջմիածնի պարեկային վաշտը, Զեյթունի գունդը, հատուկ հեծյալ գնդից մեկ էսկադրոն, Ղարաքիլիսայի գնդից մեկ վաշտ: Երկաթու- ղագծից հարավ կանգնած էին Իգդիրի ջոկատը, պարտիզանական գունդը, հատուկ հեծյալ գունդը, նաև երկրորդ մարտկոցի չորս հրանոթ: Պահեստային ուժերն էին՝ 5-րդ գնդի երկու վաշտ, Մակուի գումարտակը, Երզնկայի և Խնու- սի գնդերը։

Մայիսի 25-ին գեներալ Սիլիկյանի հրամանով վերախմբավորելով իրենց ու- Ժերը՝ հայկական զորամասերը վեց կիլոմետր ձգվող ճակատով դիրքեր են գրավում թուրքական զորամասերից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ ճա- կատով դեպի հյուսիս: Շտաբս-կապիտան Սարգսյանցի գլխավորությամբ ձևավորված զորասյունը հարձակում է գործում Արաքս-Ներքին Թալին-Մաս- տարա ուղղությամբ։ Առաջնահերթ խնդիրը մերձակա լեռան գրավումն էր և այնտեղ ամրացած հակառակորդին հետ շպրտելը։ Այս ընթացքում ճակատա- յին գրոհ է սկսվում նաև Արաքս կայարանի շրջանում ամրացած հակառակոր- դին իր նպաստավոր դիրքերից դուրս մղելու համար։ Հայկական ստորաբաժա- նումների առաջխաղացմանը դիմակայել փորձող հակառակորդը բոլոր ուժերը կենտրոնացնում է գրոհները կասեցնելու համար և վերջնականապես հրաժար- վում հարձակողական մարտավարությունից:

Հնարամիտ թևանցումը

Թուրքական զորքերի համառ դիմադրությունը կոտրելու համար հայկա- կան ուժերի հրամանատարությունը՝ գեներալ Մ.Սիլիկյանի գլխավորությամբ, մշակում է հնարամիտ ծրագիր, ըստ որի՝ հայկական զորքերի մի մասը պետք է թևանցեր հակառակորդին: Այդ նպատակով փոխգնդապետ Հասանփաշայա- նի գլխավորությամբ ձևավորվում է առանձին հարվածային զորախումբ՝ Խզնաուզի ջոկատը, որը կազմված էր Երզնկայի հետևակային գնդից, Մակուի առանձին գումարտակից, երկու էսկադրոնից, Խնուսի գնդի մեկ վաշտից և չորս հրանոթից:

Մայիսի 27-ի լուսաբացին հարվածային զորախումբը, թևանցում կատարե- լով Խզնաուզ (այժմ՝ Արագած) և Կոշ գյուղերի կողմից, Շամիրամի ձորով ու լեռներով դուրս է գալիս Արաքս կայարանի մատույցները և թիկունքից անակնա կալ գրոհ ձեռնարկում հակառակորդի վրա։ Նրա թիկունքին Թալինի կողմից հարված է հասցնում նաև մշեցիների ջոկատը՝ Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորությամբ։

Առավոտյան ժամը 9-ին սկսվում է հարձակման հրետանային պատրաստու– թյունը: Ժամը 14-ին տեղեկություն է ստացվում, որ Երզնկայի գունդը շրջանցել է թուրքական զորքերի թևը։ Թուրքերի դիմահար կրակի հետևանքով փոքր-ինչ դանդաղում է Մակուի գումարտակի թևանցումը Ներքին Կալակուտ գյուղի մեր- ձակայքում, սակայն իսկույն փոխօգնության ուղարկված Երզնկայի գնդի եր- կու վաշտերը շտկում են իրավիճակը։

Վերջնական հաղթանակը

Երզնկայի գունդը, կտրուկ թեքվելով հարավ, դուրս է գալիս ամրացված բար- ձունքների թիկունքը և անմիջապես հարձակման անցնում։ Միաժամանակ Սարդա- րապատի կողմից ճակատային գրոհի են նետվում հայկական մյուս զորախմբերը։ Հակառակորդը փորձում է դիմադրել, սակայն երկկողմանի ճնշմանը երկար չդիմա- նալով և ծանր կորուստներ կրելով՝ լքում է դիրքերն ու խուճապահար նահանջում։
Հաջորդ օրը, զարգացնելով հարձակումը, հայկական զորքերն ազատագ- րում են Արագած կայարանը, Ներքին և Վերին Թալինն ու Մաստարան։ Թուր- քական 36-րդ դիվիզիան ջախջախվում ու հետ է շպրտվում դեպի Ալեքսանդ- րապոլ: ճակատամարտում թուրքական զորքերի կորուստները կազմում էին ավելի քան 3500 զինվոր։

Սարդարապատի ճակատամարտի հաղթական ավարտի ավետիսը համա- ժողովրդական ցնծության ալիք է բարձրացնում Երևանում:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆ ԱՅՍՐԿՈՎԿԱՍ 1918 Թ.։ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ։ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ

Ռազմաքաղաքական իրադրությունն Այսրկովկասում 1918 թ. սկզբին։ 1918 թ. հունվարի վերջին, օգտվելով ռազմա- ճակատի կազմալուծումից, թուրքական զորքերը Վեհիբ փաշայի հրամանատարությամբ խախտեցին Երզնկայի զինադադարը և անցան հակահարձակման։ Արևմտյան Հայաստանում թողնելով ահռելի քանակությամբ զինամթերք՝ ռուսական զորքն սկսեց արագորեն հեռանալ դեպի Ռուսաստան` Մեծ զոհերի գնով գրավված հսկայածավալ Արևմտյան Հայաստանում գերակշիռ թուրքական զորքերի դեմ միայնակ մնացին հայ կամավորները։ Վերջիններս փետրվարին դիմադրություն կազմակերպեցին Երզնկայում Սեբաստացի Մուրադի, Բաբերդում – Սեպուհի, Քղիում Թուրիկյանի գլխավորությամբ։ 1918 թ. հունվարին Կով- կասյան բանակի հրամանատարությունն Անդրանիկին շնորհեց գեներալի կոչում և նշանակեց ռազմաճակատի հրամանատար: Հայությունը փորձեց հնարավոր ամեն միջոց գործադրել զորեղ թշնամուն կանգնեցնելու համար:Անդրանիկը ժամանեց Ալեքսանդրապոլ, որտեղ ապարդյուն անցան կամավորներ հավաքագրելու նրա փորձերը: Ապա նա անցավ Կարս, փետրվարի 10-ին ժամանեց Էրզրում, որը փորձեց դարձնել ուժեղ ամրոց։ Արյունալի մարտեր մղելով բազմաթիվ գաղթականների հետ Մուրադը Երզնկայից՝ նահանջեց Դերջան, ապա Էրզրում: Քղիում թուրքերի և քրդերի դեմ ծանր մարտեր ընթացան Թուրիկյանի ղեկավարությամբ: Հայերի ռազմական անհաջողությունները պայմանավորվե ցին նաև անբարենպաստ միջազգային իրադրությամբ։ Ռուսա կան զորքերի հեռանալուց հետո, թուրքերի ճնշման տակ Այսր- կովկասի վրաց և ադրբեջանական քաղաքական ուժերը կատարեցին երկրամասը Ռուսաստանից անջատելու նոր քայլ։ 1918 թ. փետրվարի 10-ին Թիֆլիսում գումարվեց Անդրկովկասյան սեյ- մը, որում ներկայացված էին 32 մենշևիկներ, 30 մուսավաթականներ, 27 դաշնակցականներ և տասնյակ այլ կուսակցություն- ների ներկայացուցիչներ Սեյմի նախագահ ընտրվեց Նիկոլայ Չխեիձեն։ Սեյմը դարձավ Անդրկովկասի դաշնային հանրապե- տության իշխանության նոր մարմինը՝ փոխարինելով կոմիսա- րիատին։ Հայ գործիչները, դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն մտան սեյմի մեջ, որպեսզի թուրքերի դեմ միայնակ չմնան։ Մինչդեռ, թուրքական զորքերը շարունակում էին առաջանալ: Նրանք փետրվարին գրավեցին Դերջանն ու Բաբերդը, մարտի սկզբին Էրզրումը, որտեղից Անդրանիկը, չստանալով օգնական ուժեր, նահանջել էր Կարս։Այս ամենին գումարվեց Բրեստ-Լիտովսկում 1918 թ. մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանի և գերմանաթուրքական խմբավորման միջև կնքված չարաբաստիկ պայմանագիրը, որով բոլշևիկյան կառավարությունը հրաժարվում էր Արևմտյան Ուկրաինայից, Արևմտյան Բելոռուսիայից և Մերձբալթիկայից` hoգուտ Գերմանիայի և Արևմտյան Հայաստանից հօգուտ Թուրքիայի։ Դեռ ավելին, փաստորեն թուրքերին էր տրվում նաև Կարսի մարզը, որը 1878 թվականիից Ռուսաստանի կազմում էր:

Առաջին աշխարհամարտի պատճառները. պատերազմող կողմերը

Հանրահայտ է, որ Եվրոպայում ձևավորված Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսաստան) ռազմաքաղաքական խմբավորման գլխավոր նպատակը՝ ունեցած լայնածավալ գաղութային տարածքները պահպանելն ու ընդարձակելն էր, իսկ աշխարհի բաժանումից ուշացած Եռյակ (ապա՝ Քառյակ) դաշինքի երկրներինը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա, Օսմանյան կայսրություն)՝ վերոհիշյալ ախոյան կայսրությունների թուլացումն ու նրանց գաղութներին տիրելը: Աշխարհի գերտերությունների շահերի բախման կիզակետում էին հայտնվել երկրագնդի գրեթե բոլոր տարածաշրջանները: Այդ էր պատճառը, որ աշխարհամարտն ընդգրկեց լայն աշխարհագրություն, թեպետ գլխավոր թատերաբեմ մնաց Եվրոպան: Տերությունների շահերի բախման հարթակ էր նաև Փոքր Ասիա-Արևմտյան Հայաստան-Հյուսիսային Իրան-Անդրկովկաս տարածաշրջանը: Այստեղ առավել սրությամբ ի հայտ էին գալիս Օսմանյան կայսրության ու Ռուսաստանի շահերը: Հստակ շահեր ունեին նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան և այլ երկրներ։ Այս տարածաշրջանում Անտանտի երկրներն իրենց ծրագրերը վերջնականապես համաձայնեցրին 1916 թ. Սայքս-Պիկոյի համաձայնագրով: Դաշնակից երկրները՝ Անգլիան ու Ֆրանսիան տվեցին իրենց համաձայնությունը, որ
Արևմտյան Հայաստանը, սևծովյան նեղուցները պատերազմից հետո անցնեն Ռուսական կայսրությանը: Օսմանյան կայսրության նպատակն էր՝ տեր դառնալ Անդրկովկասին, Հյուսիսային Իրանին, Կովկասին և դուրս գալ Միջին Ասիա, Մերձվոլգյան շրջաններ՝ կյանքի կոչելով դեռևս սուլթան Համիդ II-ի ժամանակներից պաշտոնական գաղափարախոսություն դարձած համաթյուրքականությունը՝ պանթյուրքիզմ։ Հայոց ցեղասպանության ծրագրի հեղինակներից մեկը՝ Ջեմալ փաշան: Գերմանական խմբավորման կազմում պատերազմին Թուրքիայի մասնակցության ամենամոլի կողմնակիցը ռազմական նախարար Էնվեր փաշան էր, որի տեսակետն էլ ի վերջո հաղթանակեց, և Օսմանյան կայսրությունը 1914-ի աշնանը մտավ
պատերազմի մեջ: Դրա առիթը դարձավ գերմանական «Գեբեն» ու «Բրեսլաու» ռազմանավերի մուտքը սևծովյան նավահանգիստներ, որը նշանակում էր Բարձր դռան կողմից իր իսկ հայտարարած չեզոքության խախտում: Թուրքերի կողմից Սև ծովի ռուսաստանյան նավահանգիստների ռմաբակոծումն էլ
դարձավ Ռուսաստանի կողմից Թուրքիային պատերազմ հայտարարելու առիթ: Այսպես 1914-ի հոկտեմբերի վերջին ձևավորվեց Առաջին աշխարահամարտի Կովկասյան ճակատը:

Աղբյուրների վկայությամբ՝ աշխարհամարտի նախօրյակին ամենուր զգացվում էր թուրքերի թշնամական վերաբերմունքը. կասկած չէր մնում, որ պատերազմի դեպքում հայերի ջարդն անխուսափելի է: Այնպես որ, ավելորդ են բոլոր այն ուսումնասիրողների ջանքերը, ովքեր ցեղասպանության մեջ փորձում են գտնել նաև մեր մեղքի բաժինը: Բայց դրանից ամենևին չի հետևում, որ եթե մենք չէինք կարող խուսափել Մեծ եղեռնից, չէինք էլ կարող զանգվածաբար զենքի դիմել և ունենալ անհամեմատ ավելի քիչ զոհեր: 1914 թ. նոյեմբերին Կարսի մարզի տարածքում անհաջողություններ ունենալուց հետո Սարիղամիշի հաղթական ճակատամարտով (1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը) սկսվեց ռուսական զորքերի հաղթարշավը, որոնք հայկական կամավորական ջոկատների գործուն մասնակցությամբ գրավեցին Վանը, Էրզրումը, Բիթլիսը, Մուշը, Տրապիզոնը և 1916 թ. ամռանը հասան Երզնկա ու Կամախ: Ռուսները Կովկասյան ճակատում երբևէ չէին ունեցել նման հաջողություններ: Փաստերի մանրազնին ուսումնասիրությունը բերում է այն համոզման, որ ռազմական գործողությունները վարելիս պատերազմական կողմերը բացարձակապես հաշվի չէին առնում հայերի շահերը, հանգամանք, որն օսմանյան իշխանություններին հնարավորություն էր տալիս անարգել իրագործելու Հայոց ցեղասպանության և հայերի հայրենազրկման դիվային ծրագիրը:
Մասնագետներն Առաջին աշխարհամարտում մարդկության ունեցած կորուստների վերաբերյալ զանազան հաշվարկներ են անում: Առավել ընդունված տեսակետն այն է, որ պատերազմում զոհվել է ավելի քան 20,5 միլիոն մարդ, որից շուրջ 10 միլիոնը՝ ռազմի դաշտում: 10,5 միլիոն զոհերը խաղաղ բնակիչներն են: Վիրավորվել և հաշմանդամ է դարձել մոտ 18,3 միլիոն մարդ: Նյութական կուրուստները հաշվվում են
հարյուրավոր միլիարդներով: Անտանտի երկրներից զոհվել է 5,6 միլիոն զինվորական և մոտ 8 միլիոն խաղաղ բնակիչ, Եռյակ դաշինքի երկրներից՝ 4,4 միլիոն զինվորական և 3,4 միլիոն խաղաղ բնակիչ: Հայ ժողովուրդը, որ այդ պատերազմի սանձազերծմանը որևէ մասնակցություն չուներ, վերոհիշյալ տվյալների համեմատության դեպքում միանշանակ ներկայանում է որպես այդ պատերազմի գլխավոր զոհ, հանգամանք, որը, ցավոք, ստեղծված ահռելի գրականության մեջ հիմնականում շրջանցված է:

Աղբյուր՝

Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը

Ժխտումից ժխտում փաստեր

  1. Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան նշում է ցեղասպանության 10 փուլ. դասակարգում, խորհրդանշում, խտրականություն, ապա մարդկայնացում, կազմակերպում, բևեռում, նախապատրաստում, հետապնդում, բնաջնջում և ժխտում։
  2. Օսմանյան կայսրությունը մտավախություն ուներ, որ եթե խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունները քննվեն ոչ թե Օսմանյան դատարանում, այլ միջազգային դատարանում, ապա ի հայտ է գալու Օսմանյան պետության պատասխանատվության խնդիրը, ինչը ենթադրելու էր նաև տարածքային կորուստներ, նյութական հատուցման խնդիր և այլն:
  3. 2008 թ. դեկտեմբերին բազմաթիվ լրագրողների, քաղաքական գործիչների ու գիտնականների կողմից Թուրքիայում սկիզբ առավ «Ես ներողություն եմ խնդրում» քարոզը։
  4. 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը, ովքեր սպանվեցին թուրք ոճրագործների կողմից և հենց այդ օրը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր։
  5. Այսպես, 2005 թ. ապրիլի 10-ին, պատմության մեջ առաջին անգամ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը պաշտոնական նամակ հղեց ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյա նին, որտում մասնավորապես ասվում էր. «.մենք կոչ ենք անում հիմնել մեր երկու երկրները ներկայացնող պատմաբաններից ու այլ փորձագետներից մի միասնական խումբ, որը կուսումնասիրի՝ 1915 թ. դեպքերն ու զարգացումները ոչ միայն Թուրքիայի ու Հայաստանի, այլ նաև այդ խնդրի հետ կապ ունեցող բոլոր երկրորդ երկրների արխիվներում։
  6. Հայկական ջարդերի ժամանակ Արևմտյան Հայաստանում կազմակերպվել են մի շարք ինքնապաշտպանական հերոսամարտեր և ապստամբություններ՝ Մուս լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի։
  7. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բացի հայերի ցեղասպանությունից, երիտթուրքական կառավարությունը կազմակերպել է մյուս քրիստոնյա ազգերի զանգվածային սպանություններ, մասնավորապես ասորիների ցեղասպանությանը զոհ է գնացել 500 000 – 750 000 ասորի, իսկ Պոնտոսի հույների ցեղասպանության արդյունքում զոհվել է 350 000-ից մինչև 1 200 000 հույն։
  8. Թուրքական ժխտողականությունը շարունակվում է՝ շարունակելով Հայոց ցեղասպանությունը։

Կանունի րայա

Քրիստոնյա հպատակների համար սահմանվում են օրենքներ,հատուկ գրքում, որը կոչվում էր «Կանունի րայա»։Ըստ այդ օրենքների, հայերըթուրքերի հետ միևնույն թաղում ապրելու, թանկարժեք իրեր կրելու, գեղեցիկ հագնվելու, թամբած ձի հեծնելու և, որն ամենակարևորն է, զենք կրելու, անգամ սուր դանակ պահելու իրավունք չունեին։Ոչ միայն հայերը, այլ նաև բոլոր հպատակ քրիստոնյաները ինչպեսզենք կրելու, այնպես էլ որպես զինվոր բանակում ծառայելու իրավունքչունեին:Զինվոր տալու փոխարեն, այլադավանները Թուրքիայում վճարում էինզինվորական տուրք։ Հայերը այդ հարկը տուգանք էին համարում։ Այս հարցը երկար քննարկվեց և ի վերջո ՝ 1856 թ. փետրվարի 18-ի սուլթանականհրովարտակը 17-րդ հոդվածով հայտարարեց, որ վերջնականապեսհաստատվում է քրիստոնյաների զինվորական ծառայության պարտքն ու իրավունքը։Առաջին տարում` 1857 թ., պետք է զորակոչվեր 3500 մարդ, իսկհաջորդ տարիներին զորակոչիկների քանակը, իբրև թե, պետք է հասցվեր25000֊ի։1877 թ. նոյեմբերին, ռուս–թուրքական պատերազմի ժամանակ, սուլթանՀամիդի հրամանը զենքի կոչեց 17-45 տարեկան հպատակ քրիստոնյաներին:Հայերի զինվորականծառայության հարցը բարձրացավ։ Պաշտոնապես առաջարկվեց Կ.Պոլսիհայերից երկու գունդ ստեղծել, յուրաքանչյուրում` 100-200 զինվոր:Ռուս–թուրքական պատերազմի ժամանակ թուրքական զորքերի հրամանատար Մուխթար փաշան բողոքում էր իր զորքերից և հատկապես` քրդերից, նրանց համարում էր իր պարտությունների հիմնական պատճառը, որովհետև հենց որ կողոպուտի հարմար առիթ էր լինում, նրանք հարձակվումէին խաղաղ բնակավայրերի ու տների վրա` թալանի նպատակով։Ռուս-թուրքական հաջորդ պատերազմը սկսվեց 1878թ. ապրիլի 12֊ին։ Հայերը ռուսական զորքերին ռազմական գործողությունների ընթացքում աջակցում էին։ Այդ նպատակով, նախքան պատերազմը, նաև պատերազմի ընթացքում կազմավորվեցին հայկական կամավորական ջոկատներ։• Պատերազմի սկիզբըԿովկասյան ճակատում հարձակողական գործողությունները պետք է ընթանային երեք հիմնական ուղղություններով: Գլխավոր հարվածը պետք է հասցներ կորպուսի կենտրոնական զորախումբը` Ալեքսանդրապոլ (Գյումրի)-Կարս-Կարին ուղղությամբ` հայ զորավարներ Միքայել Լոռիս-Մելիքովի և Հովհաննես Լազարևի գլխավորությամբ: Անցնելով սահմանը և արագ առաջանալով` ռուսները գրավեցին Արդահանը և ապա պաշարեցին Կարսի բերդը։ Փայլուն հաջողությունների հասավ գեներալ Տեր Ղուկասովի Երևանյան 13000֊անոց զորախումբը։ 1877թ. ապրիլի 15-ին Տեր-Ղուկասովի զորախումբն արշավեց Բայազետի վրա: Լսելով հարձակման մասին Բայազետի գավառի կառավարիչ Ալի Քեմալ փաշան, շտապ նահանջեց Տեր-Ղուկասովի զորաջոկատն անարգել մտավ Բայազետ: Այնտեղ թողնելով շուրջ 1500 զինվորներից կազմված կայազոր՝ գեներալն իր հիմնական ուժերով շարունակեց առաջխաղացումը և գրավեց Դիադինը,Ղարաքիլիսան (ներկայիս՝ Վանաձոր) ու Վաղարշակերտը (Ալաշկերտ)։• Տեր-Ղուկասովի զորաջոկատի նշանավոր նահանջըՌուսական զորքերի անհաջող գործողությունների հետևանքով հունիսի 15-ին Տեր-Ղուկասովը գլխավոր հրամանատարությունից նահանջելու (հետ գնալու) կարգադրություն ստացավ: Թուրքական բանակի, քրդական ջոկատների միջով նահանջը սխրանք էր։ Տեր-Ղուկասովի՝ առջև ծառացած խնդիրն ավելի էր բարդանում այն պատճառով, որ Ալաշկերտի հովտի հազարավոր հայեր, տեղեկանալով նահանջի մասին, ցանկություն հայտնեցին անցնել սահմանը։LikeForwardCopyReportՇուրջ 10 օր ու գիշեր ձգվեց Երևանյան ջոկատի ոդիսականը։ Տեր-Ղուկասովի ջոկատը (այդ թվում` 600 հիվանդ ու վիրավոր) հազարավոր հայ ընտանիքների հետ, առանց կորստի անցնելով ավելի քան 200 կմ, հատեց ռուսական սահմանը։