ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ.

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1.Սույն օրենքի կարգավորման առարկան Սույն օրենքը կարգավորում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, կանխարգելման, իրավական, տնտեսական և ֆինանսական հարցերի, ինչպես նաև բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները: Հոդված 2.Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.i1) բժշկական օգնություն և սպասարկում` բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցում.2) պալիատիվ բժշկական օգնություն` կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնություն և սպասարկում, որը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրներ.3) առողջություն` լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ, ոչ թե միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն.4) հիվանդություն` ախտաբանական վիճակ, որը բացասաբար է անդրադառնում որևէ օրգանի կամ ամբողջ օրգանիզմի կառուցվածքի կամ գործունեության վրա և պայմանավորված չէ անմիջական արտաքին վնասվածքով.5) հիվանդության կանխարգելում` անհատի և հասարակության մակարդակով կատարվող միջոցառումների ամբողջություն` ուղղված հիվանդությունների բեռի և ռիսկի գործոնների նվազեցմանը, որի նպատակն է առողջության ամրապնդումը, հիվանդությունների առաջնային կամ երկրորդային կանխարգելումը.6) ախտորոշում` հիվանդության կամ որևէ առողջական խնդրի բնորոշում և տարբերակում այլ հնարավոր խնդիրներից համալիր միջոցառումների կիրառման միջոցով.7) բժշկական զննություն` բժշկական մասնագետի կողմից հիվանդի ֆիզիկական հետազոտում` ցանկացած բժշկական նշանի կամ բժշկական վիճակի ախտանիշի համար.8) հարբժշկական ծառայություն` բժշկական օգնությանն ու սպասարկմանն օժանդակող ծառայություններ, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին).9) համավճար` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դիմաց քաղաքացիների կողմից կատարվող լրավճար` լիազոր մարմնի սահմանած գների և նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսերի տարբերության կամ հաստատագրված գումարի չափով.10) պետական մասնակցություն` անձին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման, դեղերի և (կամ) բժշկական պարագաների դիմաց մասնակի փոխհատուցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.11) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ` անկախ կազմակերպական-իրավական ձևից, սեփականության ձևից, կամ պետական կամ համայնքային հիմնարկ.12) առողջապահության բնագավառ` ոլորտ, որտեղ իրականացվում է մարդու և հանրության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված գործունեություն.i13) առողջապահության բնագավառի տվյալների բազաներ` մարդու և հանրության առողջության պահպանմանը, ապահովմանն ու բարելավմանն ուղղված գործունեությանը վերաբերող ոչ անձնական տվյալների կամ պացիենտների անձնական տվյալների ամբողջություններ, որոնք մշակում են լիազոր մարմինը (ներառյալ` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունները) կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով: Սույն օրենքում «անձնական տվյալների մշակում» հասկացությունը կիրառվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում կիրառվող իմաստով.14) բժշկական գաղտնիք` պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալներ.15) առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն` առողջապահության բնագավառում անձի կողմից, իր կրթությանը, որակավորմանը և լիազոր մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան, իր իրավասության շրջանակներում օրենքներին, այլ իրավական ակտերին, իր աշխատանքային պարտականություններին համապատասխան աշխատանքների իրականացում.16) բժշկական միջամտություն` գործողություն, որն իրականացնում է բուժաշխատողը պացիենտի հետ` առողջությունը կամ ախտաբանական վիճակը գնահատելու, բարելավելու, փոփոխելու նպատակով.17) բուժման մեթոդ` համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնելու համար մասնագիտական գիտելիքների կամ տեխնոլոգիաների օգտագործմամբ ապացուցողական բժշկության սկզբունքների վրա հիմնված գործողություն(ներ).18) հեռաբժշկություն` բժիշկների, ինչպես նաև բժշկի և պացիենտի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ հեռահար խորհրդատվություն իրականացնելու բժշկական պրակտիկա.19) բուժաշխատող` առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաև մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան բժշկական մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում և նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունեցող, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ.20) ավագ բուժաշխատող` առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու բժշկի որակավորում, մասնագիտացում և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր.21) միջին բուժաշխատող` առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն ունի միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ու որակավորում և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր.22) կրտսեր բուժաշխատող` առողջապահության բնագավառում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որին, կախված բժշկական օգնության և սպասարկման տեսակից, օրենսդրությամբ կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը կարող է ներկայացնել որոշակի գիտելիքների և հմտությունների տիրապետելու պահանջներ: Կրտսեր բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց չեն անցնում և ՇՄԶ հավաստագիր չեն ստանում.23) պացիենտ` բժշկական օգնություն և սպասարկում ստացող կամ դրա համար դիմած ֆիզիկական անձ.24) կոնտակտային անձ` պացիենտի լիազորած, չափահաս, գործունակ անձ, որի հետ առաջնահերթության կարգով անհրաժեշտության դեպքում բուժաշխատողը կարող է կապ հաստատել` կապված պացիենտի առողջական վիճակի, դրա հետագա ընթացքի հետ, իսկ անգիտակից պացիենտի դեպքում` նաև բժշկական միջամտություն իրականացնելու համար, և որի վերաբերյալ տվյալները պացիենտը տրամադրում է առաջին անգամ բժշկական օգնության և սպասարկման դիմելիս` հետագայում նրան փոխելու հնարավորությամբ.25) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, այլ աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը կամ բարելավմանը կամ հիվանդությունների կանխարգելմանը կամ բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը կամ դեղորայքային ապահովմանը կամ հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովմանը կամ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը.26) բժշկական օգնության և սպասարկման որակ` անհատներին և բնակչությանը մատուցված բժշկական օգնության և սպասարկման արդյունքում առողջական ակնկալվող դրական ելքերի բարելավման աստիճանի բնութագրիչ.27) բժշկական օգնության և սպասարկման որակի շարունակական բարելավում` առողջապահության բնագավառում ներկազմակերպական (բժշկական հաստատության ներսում) և արտակազմակերպական (մարզային, ազգային) մակարդակներում բժշկական օգնության և սպասարկման երեք հիմնական բաղադրիչի` կառուցվածքի, գործընթացի և արդյունքի համալիր գնահատման և բարելավման անընդհատությունն ապահովող գործընթաց, որն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով.28) որակի կառավարում` բնակչության բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման, վերահսկման և բարելավման միջոցառումների համախումբ.29) որակի կառավարման համակարգ` բժշկական օգնության և սպասարկման ծառայության կամ բժշկական արտադրատեսակի որակի ապահովման քաղաքականության, նպատակների մշակման և այդ նպատակներին հասնելու համար փոխկապակցված կամ փոխազդող տարրերի ամբողջություն.30) կլինիկական ուղեցույց` լիազոր մարմնի հաստատած բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների կամ առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների` ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա մշակած և բուժաշխատողների համար նախատեսված փաստաթուղթ, որը ներառում է որոշակի հիվանդության կամ համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարման ժամանակակից բժշկագիտության լավագույն փորձը և բավարարում է առողջության հետ կապված որոշակի խնդիր ունեցող պացիենտների կարիքները, որի նպատակը բուժաշխատողների կողմից կլինիկական որոշակի դեպքի համար որոշում կայացնելուն աջակցելն է.31) պացիենտի վարման գործելակարգ` լիազոր մարմնի հաստատած, բուժաշխատողի կողմից հիվանդության կամ համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարմանը` խորհրդատվությանը, ախտորոշմանը, բուժմանը ներկայացվող պարտադիր պահանջներ.32) ընթացակարգ` լիազոր մարմնի հաստատած բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը նկարագրող փաստաթուղթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար, բացառությամբ բժշկական օգնության, որն իրականացվում է կլինիկական փորձարկումների շրջանակներում.33) չափորոշիչ` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը նկարագրող և կանոնակարգող փաստաթուղթ, որը հաստատում է լիազոր մարմինը.34) բժշկական փաստաթուղթ` բուժաշխատողի կողմից վարվող (լրացվող) և լիազոր մարմնի սահմանած կարգով հաստատված ձևի հաշվետվական կամ հաշվառման թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ, որը ներառում է պացիենտի առողջական վիճակի, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, դրան համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև պացիենտի առողջության պահպանման կամ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ բժշկական և ոչ բժշկական բնույթի տվյալներ.35) մասնագիտական բնութագիր` առողջապահության բնագավառի բժշկական և ոչ բժշկական, ինչպես նաև նեղ մասնագիտություններից յուրաքանչյուրի ընդհանուր նկարագիրը, մասնագետի տեսական և գործնական գիտելիքների, աշխատանքային հմտությունների և ունակությունների, ինչպես նաև մասնագիտական իրավունքների, պարտականությունների և գործառույթների ծավալը սահմանող փաստաթուղթ.36) շարունակական մասնագիտական զարգացում` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց.37) շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (այսուհետ` ՇՄԶ հավաստագիր)` բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն, որը տրվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում` շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ (այսուհետ` ՇՄԶ կրեդիտներ) հավաքելու և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում.38) հավաստագրում` շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման և ՇՄԶ հավաստագրի տրամադրման ընթացակարգ.39) աշխատավայրում մասնագիտական կատարելագործում` բուժաշխատողի կողմից այլ բժշկական կազմակերպությունում կամ բուժաշխատողի աշխատանքային վայր հանդիսացող բժշկական կազմակերպությունում այլ բժշկական կազմակերպություններից հրավիրված մասնագետների մասնակցությամբ նոր գործնական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու գործընթաց.40) թեստավորում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար բուժաշխատողի կրթության, շարունակական մասնագիտական զարգացման ընթացքում ստացված տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատման գործընթաց.41) մասնագիտական էթիկայի կանոններ` բուժաշխատողի մասնագիտական գործունեության վարքագծի նորմեր.42) էթիկայի հանձնաժողով` մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերը քննող` սույն օրենքով նախատեսված մարմին.43) էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ` համակարգ) տեղեկատվության և ենթակառուցվածքների ամբողջություն, որն ապահովում է յուրաքանչյուր մարդու վերաբերյալ առողջապահական տվյալների մուտքագրումը, մշակումը, պահպանումը, արխիվացումը և օգտագործումը էլեկտրոնային միջավայրում.44) հիվանդությունների ռեգիստր` առողջապահության բնագավառի տվյալների առանձին բազայի տեսակ, որը պարունակում է տեղեկատվություն հատուկ հիվանդությամբ ախտորոշված մարդկանց վերաբերյալ.45) լաբորատոր գործունեություն` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից մատուցվող լաբորատոր ծառայություններ` ուղղված հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, դրանց պատճառների բացահայտմանը, կենսաբանական, քիմիական և ճառագայթաբանական գործոններով պայմանավորված բռնկումների և (կամ) այլ արտակարգ իրավիճակների գնահատմանը և արագ արձագանքմանը, բուժման մեթոդների ընտրությանը, բուժման ընթացքի մշտադիտարկմանը.46) համընդհանուր լաբորատոր ցանց` միջլաբորատոր համագործակցություն` կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների հետ աշխատող առանձին լաբորատորիաների (անկախ կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից, մակարդակներից) և (կամ) առանձին ոլորտներում գործող ուղղահայաց լաբորատոր ցանցերի ներգրավմամբ, որի գործունեության սկզբունքները, համակարգումը, մակարդակները և վերահսկողությունն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով.47) ռեֆերենս լաբորատորիա` Կառավարության սահմանած կարգով ճանաչված լաբորատորիա` հետազոտական մեկ կամ մի քանի ցուցանիշներով մասնագիտացված, որը չափումների առավելագույն ճշգրտություն ապահովելու համար ունի անհրաժեշտ կարողություն և կոմպետենտություն.48) «ին վիտրո» ախտորոշման բժշկական արտադրատեսակներ` կենդանի օրգանիզմից դուրս` արհեստական պայմաններում (in vitro-ին վիտրո) ախտորոշման համար նախատեսված արտադրատեսակներ, որոնք կարող են նախատեսված լինել նաև լաբորատորիաներից դուրս (պացիենտի մահճի մոտ, դաշտային պայմաններում) կիրառման համար.49) ուղղահայաց լաբորատոր ցանց` միևնույն ոլորտային ծրագրի շրջանակներում լաբորատորիաների համագործակցության ուղղահայաց հիերարխիա, որի բաղադրիչները (լաբորատորիաները) դասակարգվում են ըստ հզորության` բարձրից ցածր մակարդակի, ընդ որում յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիա ուղղորդում և վերահսկում է առավել բարձր մակարդակի լաբորատորիան.50) (50-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 51) (51-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 52) (52-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 53) (53-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 54) (54-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 55) (55-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 56) (56-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 57) (57-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 58) (58-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ

Ընտանեկան իրավունք

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 34, 5, 67/

Առաջադրանք՝

  • Ամուսնություն կնքելու պայմաներն ու կարգը:
Հոդված 9.Ամուսնություն կնքելու կարգը

 

1. Ամուսնությունը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության պետական գրանցման պահից: 

(9-րդ հոդ. փոփ. 19.01.21 ՀՕ-67-Ն օրենք)

 

Հոդված 10.Ամուսնության կնքման պայմանները

 

1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

2. Արգելվում է ամուսնության կնքումը սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:

(10-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-26-Ն օրենք)

  • Ամուսնության դադարման հիմքերը:

 

Հոդված 13.Ամուսնության դադարման հիմքերը

 

1. Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով:

2. Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով` ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա:

3. Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

  • Ամուսնությունն անվավեր ճանաչելը:
Հոդված 20.Ամուսնությունն անվավեր ճանաչելը

1. Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը:

2. Անվավեր է ճանաչվում սույն օրենսգրքի 10-րդ11-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):

3. Դատարանն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

4. Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դրա պետական գրանցման պահից:

  • Ամուսիների իրավունքներն:
Հոդված 24.Ամուսինների իրավահավասարությունն ընտանիքում

 

1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում:

2. Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են` ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից:

3. Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար:

Հոդված 25.Ամուսինների կողմից ազգանվան ընտրության իրավունքը

 

1. Ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը:

Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի:

2. Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում:

3. Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը:

  • Ամուսիների պարտականությւոնները:

Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական օրենսգիրք

Առաջադրանք՝

ԳԼՈՒԽ 4
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Քաաքացիական օրենսգրքից առանձնացնել՝

  • Քաղաքացիների իրավունակությանըվերաբերող հոդվածները
Հոդված 20.Քաղաքացու իրավունակությունը

 

1. Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:

2. Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:

Հոդված 21.Քաղաքացիների իրավունակության բովանդակությունը

 

Քաղաքացիները կարող են`

1) սեփականության իրավունքով ունենալ գույք.

2) ժառանգել և կտակել գույքը.

3) զբաղվել ձեռնարկատիրական և օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ.

4) ինքնուրույն կամ այլ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ համատեղ ստեղծել իրավաբանական անձ.

5) կնքել օրենքին չհակասող գործարքներ և կրել պարտավորություններ.

6) ընտրել բնակության վայր.

7) ունենալ գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, գյուտերի ու մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքների հեղինակի իրավունքներ.

8) ունենալ այլ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:

Հոդված 22.Քաղաքացու անունը

 

1. Քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:

Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քաղաքացին կարող է օգտագործել կեղծանուն (մտացածին անուն):

2. Քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը: Քաղաքացու անվան փոխելը հիմք չէ նախորդ անվամբ ձեռք բերված նրա իրավունքները և պարտականությունները դադարելու կամ փոփոխելու համար:

Քաղաքացին պարտավոր է իր պարտապաններին և պարտատերերին տեղյակ պահել անունը փոխելու մասին ու կրում է իր անունը փոխելու վերաբերյալ այդ անձանց մոտ տեղեկությունների բացակայության հետևանքով առաջացած վնասների ռիսկը:

Անունը փոխած քաղաքացին իրավունք ունի պահանջել, որպեսզի իր հաշվին համապատասխան փոփոխություններ մտցվեն իր նախկին անվամբ ձևակերպված փաստաթղթերում:

3. Ծննդյան ժամանակ քաղաքացու ստացած անունը, ինչպես նաև նրա անվան փոփոխությունը ենթակա են գրանցման` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով:

4. Այլ անձի անվամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:

5. Քաղաքացու անվան ապօրինի օգտագործմամբ նրան պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենսգրքին համապատասխան:

Քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով կամ ձևով նրա անունն աղավաղելու կամ օգտագործելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված կանոնները:

(22-րդ հոդվածը փոփ. 18.05.10 ՀՕ-97-Ն օրենք)

Հոդված 23.Քաղաքացու բնակության վայրը

 

1. Բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:

2. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների բնակության վայր է համարվում նրանց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ խնամակալների բնակության վայրը:

Հոդված 24.Քաղաքացու գործունակությունը

 

1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

2. Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:

Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:

3. Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:

Ամուսնության հետևանքով ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև տասնութ տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո:

Ամուսնությունն անվավեր ճանաչելիս` դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին:

 

Հոդված 25.Քաղաքացուն իրավունակությունից և գործունակությունից զրկելու ու դրանք սահմանափակելու անթույլատրելիությունը

 

1. Քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

2. Քաղաքացիների գործունակությունը կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեությամբ զբաղվելու նրանց իրավունքների սահմանափակման` օրենքով սահմանված պայմանները և կարգը չպահպանելը հանգեցնում է համապատասխան սահմանափակում սահմանած պետական կամ այլ մարմնի ակտի անվավերության:

3. Քաղաքացու իրավունակությունից կամ գործունակությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն և նրա իրավունակության կամ գործունակության սահմանափակելուն ուղղված գործարքներն առոչինչ են:

  • Քաղաքացու գործունակությունը
  • Մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը սահմանող հոդվածները

Աշխատանքային օրենսգիրք

Դասանյութ՝ Իրավագիտություն /էջ 282-ից/

Աշխատանքային օրենսգիրքԱռաջադրանք՝

Աշխատանքային օրենսգիրք Գլուխ 17 և 18՝

  • Սահմանե՛լ աշխատաժամանակ հասկացությունը:
Հոդված 137.Աշխատաժամանակի հասկացությունը

 

Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ:

  • Աշխատաժամանակի տեսակները:
Հոդված 139.
Աշխատաժամանակի տևողությունը

 

1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:

2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:

3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունք

ՀՀ Սահամանադրություն

Աշխատանքային օրենսդրություն

Դասանյութ՝ Իրավագիտություն

Առաջադրանք՝

  • Որո՞նք են աշխատանքային իրավունքի աղբյուրները:

Աշխատանքային իրավունքի աղբյուրները տարբեր են հիմնական աղբյուրը ՝ ՀՀ սահմանադրությունն է, աշխատանքային օրենսգիրքը, օրենքները, աշխատանքային իրավունքի նորմերը և ՀՀ նախագահի հրամանագրերը, ՀՀ կառավարության որոշումները, նախարարությունների և գործադիր իշխանության և այլ մարմինների ակտերը։

  • Սահմանե՛լ աշխատանքային իրավահարաբերություններ հասկացությունը:

Աշխատանքային իրավահարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են։

Աշխատողը որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառություններ ենթարկվելով աշխատանքային օրենսդրությանը։

Գործատուն ապահովում է աշխատանք նախատեսված աշխատանքիային օրենսդրության պայմաններով։

  • Ո՞վ է համարվում աշխատող:

Աշխատողը օրենսգրքով սահմանված տարիքային խմբին հասաց գործունակ ֆիզիկական անձն է, որն ըստ աշխատանքային պայմանագրի գործատու օգտի կատարում է աշխատանք, ըստ մասնագիտության կամ պաշտոնի և վճարվում կատարած աշխատանքի դիմաց։

  • Որո՞նք են աշխատողի աշխատանքային պարտականությունները և իրավունքները:

Պարտականությունները ամրապնդված են աշխատանքային օրենսգրքի 216 հոդվածում, ըստ ըստ որի աշխատողը պարտավոր է՝ բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

1) հոդվածում, ըստ որի աշխատողը պարտավոր է՝բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

2) պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը,

3) կատարել աշխատանքի սահմանված նորմաները,

4) պահպանել աշխատանքի պաշտպանության ապահովման պահանջները,

5) բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը,

6) գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին։

Վարձու աշխատողները ունեն այլ իրավունքներ ՝

2) աշխատանքային պայմանագրով պայմանավորված իրեն աշխատանք տրամադրելու պահանջի իրավունք,

3) աշխատանքի անվտանգության, հիգիենայի բավարարող պայմանների իրավունք,

4) աշխատողի որակավորմանը, կատարած աշխատանքի բարդությանը, քանակին ու որակին համապատասխան, ժամանակին և լրիվ ծավալով աշխատանքի վարձատրության իրավունք,

5) նորմալ աշխատաժամանակի սահմանված տևողության պահպամնամբ ապահովված հագուստի, ամենշաբաթյա հանգստյան օրերի, տոնական ոչ աշխատանքային օրերի, ամենամյա վճարովի արձակուրդների տրամադրման իրավունք,

6) իր աշխատատեղում աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության պահանջների մասին լրիվ և հավաստի տեղեկատվության իրավունք,

7) արհեստակցական միություններ հիմնադրելու և դրանց գործունեությանը մասնակցելու իրավունք․

8) մասնագիտական որակավորումը բարձրացնելու իրավունք,

18ը չլրացած աշխատողները կարող են ոչ աշխատանքային օրերը օգտագրծել իրենց օգտին։

  • Ո՞վ է համարվում գործատուն։

Գործատուն օգագործում է քաղաքացիների աշխատանքը սահմանված աշխատանքային պայմանագրով։Գործատու կարող է լինել աշխատանքային գործունակություն ունեցող իրավաբանական անձը։

  • Որո՞նք են գործատուի իրավունքները:

 Գործատուի իրավունքները սահմանված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով։

Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով աշխատողների հետ կնքել, փոխել և լուծել աշխատանքային պայմանագրեր,

Պահանջել կատարելու իրենց աշխատանքային պարտականությունները և պահպանելու ներքին աշխատանքային կարգապահության կանոնները,

Խրախուսել աշխատողների բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար,

Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողների նկատմամբ կիրառել կարգապահական և նյութական պատասխանատվության միջոցներ,

Ընդունել ներքին և անհատական իրավական ակտեր,

Վարել կոլեկտիվ բանակցություններ և կնքել կոլեկտիվ պայմանագրեր,

Ստեղծել գործատուների շահերը պաշտպանող ներկայացուցչական մարմիններ կամ միավորվել դրանց մեջ,

Սահմանել աշխատողի աշխատանքային պայմանները և այլն

Աշխատանքի օրենսգրքի ուսումնասիրություն

Աշխատողի աշխատանքային պարտականությունները ( ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի )

Աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները։

▪︎Պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները՝ աշխատանքային կարգապահությունը։

▪︎Կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները,

▪︎Բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը։

▪︎Գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին:

Աշխատողի աշխատանքային իրավունքները ( ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի )

Հոդված 17.Աշխատողը

 

1. Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

2. Աշխատող են համարվում նաև ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք:

2.1. Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում` սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերին91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին101-րդ հոդվածին140-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին143-րդ հոդվածի 1.1-ին մասին148-րդ հոդվածի 3-րդ մասին149-րդ հոդվածի 4-րդ մասին153-րդ հոդվածի 2-րդ մասին154-րդ հոդվածի 2-րդ մասին155-րդ հոդվածի 7-րդ մասին164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին209-րդ հոդվածի 3-րդ մասին240-րդ հոդվածի 2-րդ մասին249-րդ հոդվածի 1-ին մասին257-րդ հոդվածին համապատասխան:

2.2. Սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի, 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 101-րդ հոդվածի, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի, 143-րդ հոդվածի 1.1-ին մասի, 148-րդ հոդվածի 3-րդ մասի, 149-րդ հոդվածի 4-րդ մասի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի, 164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, 209-րդ հոդվածի 3-րդ մասի, 249-րդ հոդվածի 1-ին մասի և 257-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` մինչև տասնչորս տարեկան անձինք կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) և (կամ) կատարմանը` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում, որը չպետք է վնասի նրանց առողջությանն ու բարոյականությանը, ինչպես նաև չպետք է խոչընդոտի կրթությանն ու անվտանգությանը:

3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

4. Մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:

Գործատուի աշխատանքային պարտականությունները ( ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի )

1) աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.

2) նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը.

3) սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը.

4) ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ.

5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում աշխատողին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին.

6) կատարել օրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:

Գործատուի աշխատանքային իրավունքները ( ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի )

Առաջադրանքներ

Առաջադրանք՝

  • Սահմանադրություն, հիմնական հատկանիշները

պահպանումը բոլոր պետական մարմինների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների պարտականությունն է: ՀՀ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Սահմանադրության պաշտպանության գործում հատուկ դեր է վե- րապահված Սահմանադրական դատարանին։ Վերջինս որոշում է օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, որին հակասող ճանաչված ակտերը կամ դրանց առանձին դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը և ենթակա չեն կիրառման
5. Սահմանադրությունն ունի իր ընդունման և փոփոխման հա տուկ կարգը, որի նպատակը կայունության ապահովումն է: ՀՀ- յում Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են միայն հանրաքվեի միջոցով։

  • Ինքնիշխան պետություն

Պետական իշխանության գերակայունությունն է և անկախությունը երկրի ներսում և այլ պետությունների հետ ունեցած հարաբերություններում։ Պետության ինքնիշխանութան հիմքում ընկած է ժողովրդի ինքնիշխանությունը։ Այն ցանկացած պետութան անօտարելի հատկությունն է, անկախ նրա տարածքի չափից, բնակչության թվից, կառավարման և կառուցվածքի ձևից։

  • Ժողովրդավարական պետություն

  • Սոցիալական պետություն
  • Իրավական պետություն

Պետական ապարատ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 29-35/

Առաջադրանք՝

  • Պետական ապարատ:

Պետական ապարատը պետական մարմինների համակարգն է, որը պրակտիկորեն իրականացնում է պետական իշխանությունը, պետության խնդիրներն ու գործառույթները։ Առանց պետական ապարատի չի կարող լինել պետություն։ Այն ընդգրկում է պետության բոլոր մարմինները և իրենից ներկայացնում է պետական իշխանության նյութականացված մարմնավորումը։ Պետությունն իր գործունեությունն իրականացնում է պետական մարմինների միջոցով։

  • Պետական մարմին:

Պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ և հարաբերականորեն ինքնուրույն մասն է, որը հանդես է գալիս պետության անունից և նրա հանձնարարությամբ մասնակցում է պետության խնդրրների և գործառույթների իրականացմանը, օժտված է իշխանական լիազորություններով, ունի համապատասխան կառուցվածք և գործում է իրեն բնորոշ ձևերով և մեթոդներով։

  • Պետական մարմինը բնորոշող հատկանիշները:

Պետական մարմնին բնորոշ են հետևեյալ հատկանիշները՝

1.պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ և կազմակերպորեն առանձնացված մասն է։

2.Յուրաքանչյուր պետական մարմին կազմավորվում է պետության կողմից սահմանված կարգով։

3.Պետական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս գործում է պետության անունից և նրա հանձնարարությամբ։

4.Պետական մարմինն օժտված է պետական իշխանական լիազորություններով։

5.Պետական մարմինը մասնակցում է պետության խնդիրների և գործառույթների իրականացմանը

6. Յուրաքանչյուր պետական մարմին գործում է կազմակերպական իրավական որոշակի ձևերով ու մեթոդներով։

  • Պետական մարմիներ՝ օրենսդիր, գործադիր, դատական:

Օրենսդիր մարմինները իշխանության ներկայացուցչական մարմիններ են։ Կազմավորվում են բնակչության կողմից ընտրությունների միջոցով։ Օրենսդիր մարմինն ընդունում է օրենքներ, համապարտադիր վարքագծի կանոններ, որոնք հիմք են հանդիսանում դատական իշխանության գործունեության համար։ Ժամանակակից պետություններում որպես օրենսդիր մարմին հանդես է գալիս պառլամենտը։

Գործադիր մարմինները պետական ապարատի բաղկացուցիչ մասն են։ Գործադիր մարմինների գլխավոր զբաղմունքը օրենքների կիրառումն է, դրանց կեսագործումը, գործադիր կարգադրիչ գործունեություն իրականացնելը։ Ժամանակակից պետություններում գործադիր իշխանության ղեկավարը հաճախ հանդես է գալիս որպես պետության գլուխ (միապետություններում դրա ձևական կրողը միապետն է, հանրապետություններում – նախագահը)։ Գործադիր իշխանության համակարգում գլխավոր դերը պատկանում է իշխանությանը։

Դատական մարմինները իրականացնում են արդարադատության քրեական, քաղաքացիական և վարչական գործերով, քննելով տվյալ պետության օրենքներով սահմանված դատավարական կարգով։ Ժամանակակից պետություններում դատական մարմինները ապահովում են սահմանադրական կարգը, պաշտպանում քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքները և օրինական շահերը։ Դատարանը հիմնվում է օրենքի վրա և ենթարկվում է միայն օրենքին: Ներկայումս կա մեկ մասնագիտացված դատարան և դա վարչական դատարանն է։

Առաջադրանք

  • Ըստ կառավարման ձևի պետությունները լինում են:

Բաժանվում են երկու ճյուղի Հանրապետություն և Միապետություն

  • Ժամանակակից աշխարհում միապետությունները քանի՞ խմբերի են բաժանվում:

2 խմբերի է բաժանվում բացարձակ և սահմանափակ

  • Ժամանակակից աշխարհում հանրապետությունների տեսակները:
  1. նախագահական
  2. խորհրդարանական
  3. կիսանախագահական (խառը)
  4. Ըստ կառուցվածքի ձևի պետությունները լինում են:
  • Ըստ կառուցվածքի ձևի պետությունները լինում են:

Ունիտար և Ֆեդեռատիվ

Առաջադրանք

Առաջադրանք՝

  • Որո՞նք են պետության ծագման հիմնական պատճառները:

Պետու- թյան ծագման հիմնական պատճառներն են.

  1. Հասարակության բարդացմամբ պայմանավորված նրա կա- ռավարումը կատարելագործելու անհրաժեշտությունը։ Հասարա- կության բարդացումն իր հերթին կապված է արտադրության զա- րգացման, նոր ճյուղերի երևան գալու, աշխատանքի հասարակա- կան բաժանման, սոցիալական կառուցվածքների առանձնացման և խոշորացման, բնակչության թվի մեծացման հետ: Հին կառա- վարման ապարատը չէր կարող իրականացնել այդ գործընթաց- ների կառավարումը:
  2. Խոշոր հասարակական աշխատանքներ կատարելու անհ- րաժեշտությունը: Դա առանձնապես դրսևորվում է այն տարա- ծաշրջաններում որտեղ արտադրության հիմքը ոռոգելի հողագոր- ծությունն է: Անհրաժեշտ էր կառուցել ջրանցքներ, ճանապարհ- ներ, շենքեր և այլն, որի համար անհրաժեշտ էր միավորել մեծ թվով մարդկանց ջանքերը։
  3. Շահագործվողների դիմադրությունը ճնշելու անհրաժեշտու- թյունը: Նախնադարյան կարգերի քայքայման հետևանքով առա- ջանում են հարուստներ և աղքատներ, հակամարտ շահեր ունե- ցող դասակարգեր, ունևոր փոքրամասնության կողմից մեծամաս- նության շահագործում և որպես հետևանք վերջիններիս դիմադ- րությունը շահագործման հանդեպ։ Տոհմացեղային իշխանության կազմակերպությունը չէր կարող ճնշել և հնազանդության մեջ պա- հել շահագործվողներին:
  4. Հասարակության մեջ կարգուկանոն պահպանելու անհրա- ժեշտությունը, հասարակական արտադրության կազմակերպու- մը, հասարակական կայունության պահպանումը։
  5. Պատերազմներ վարելու անհրաժեշտությունը` ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նպատակներով:
  • Որո՞նք են պետության ծագման ձևերը:

• աթենական,

• հռոմեական,

• գերմանական:

  • Պետություն հասկացության սահմանումը:

Պետությունը հանրային իշխանության հատուկ կազմակերպություն է, որն այլևս չի համընկնում ողջ բնակչության հետ: Պետությունը քաղաքական իշխանության միակ կազմակերպությունն է, որը ներկայացնում է ողջ հասարակությանը, միավորում նրա բոլոր կառուցվածքները և իրականացնում ողջ հասարակության կառավարումը:

  • Որո՞նք են պետության հիմնական հատկանիշները:

1. Պետությունը քաղաքական իշխանության կազմակերպու- թյուն է, որն ունի կառավարման և հարկադրանքի հատուկ ապարատ:

2. Պետությունը քաղաքական իշխանության տարածքային կազմակերպություն է: Տարածքը պետության գոյության բնական պայմանն է:

3. Պետությունը կազմակերպում է հասարակական կյանքը իրավական սկզբունքների հիման վրա:

  1. Պետության կարևոր հատկանիշներից է և այն, որ իր ապա- րատը պահելու և գործառույթներն իրականացնելու համար բնակ- չությունից գանձում է հարկեր: Դա պետության մենաշնորհն է, ու- րիշ որևէ կազմակերպություն կամ պաշտոնատար անձ այդպիսի իրավունք չունի:
  2. Պետությունը օժտված է ինքնիշխանությամբ /սուվերենությամբ/: Դրա տակ հասկանում ենք պետության գերագույնությունը և անկախությունը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարաբերություններում: