Առաջադրանքներ

1․Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է․

Ճյուղից ճյուղ, ուրախ-զվարթ, կտրել-անցնել, ռուս -ճապոնական, բաց կանաչ, տուն- թանգարան, յոթ -ութ

2․Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն.

Անկողին ընկնել, լույս աշխարհ գալ, աչքից ընկնել, երեսը պինդ

Պետք չէ այս արևին խաբնվեմ թե չէ անկողին կնկեմ:

Լույս աշխարհ գալով նա կփոխի բոլորիս կյանքերն:

Նրա անպարկեշտ ու անլուրջ պահվածքի պատճառով նա ընկավ իմ աչքից:

Նրա երեսը այնքան պինդ էր որ իր կամակորություններով հասավ իր նպատակին:

3․Բառարանի օգնությամբ բացատրել հետևյալ բառերի իմաստները․

Ապերասան-անսանձ,անզուսպ, այպանել-ծաղրել, բամբիշ- թագուհի, դերձան- թել, մախաղ- տոպրակ

4․Հետևյալ գոյականներից ածանցների միջոցով կազմել ածականներ․

Գույնավոր, ծաղկավոր, բախտավոր, տնական խուճապային, ալպիական, եղբայրական:

5․Ընդգծել ճիշտ ձևերը․

 Սրսրթալ,-սրթսրթալ, սրդողած-սրտդողած, տուժել-տուժվել, խաչակնքել-խաչակնքվել, կապվել-կապնվել

6․Գրել մեկ բառով․

Թիկն տալ — թիկնել

երդում-պատառ ուտել — երդվել

խաղք-խայտառակ դառնալ — խայտառակվել

Флешмоб

1. Март – первый весенний месяц. В Древней Руси март в одно время был и первым месяцем года (как в римском календаре). Его дохристианское наименование известно в разных написаниях: сухыи, сухии, сухой. Связано оно с тем, что в это время деревья стояли ещё сухими после сильных зимних морозов. Какие называния марта месяца вам еще известны, и что они означали?

На финском языке месяц называется maaliskuu от maallinen kuu – <<месяц земли». На литоВСКОМ языке называется kovas, буквально <<грач». На украинском березень, от слова <<берёза», у которых начинается сокодвижение.

  1. В русском языке есть слова, которые имеют одинаковое написание слева направо и наоборот: дед, радар, казак, заказ, кабак. Как называются эти слова? Приведите свои примеры данных слов.

Шалаш, доход.

  1. Название российской денежной единицы рубль связано с глаголом рубить, ведь поначалу деньгами на Руси были обрубки золотых или серебряных слитков. Как же на Руси называлась денежная елиница, которую рубили на несколько частей, чтобы получить рубль?

Называли “копейка”.

  1. Расшифруй слова, найди среди них лишнее слово: игнак, акруч, артдьте, алнеп, ашкамор.

Книга, ручка, тетрадь, пенал, ромашка.

  1. Комедия А.С.Грибоедова ,,Горе от ума,, по праву считается шедевром русской литературы, так как вместила в себя уникальное количество крылатых выражений и афоризмов, KOTOPbIE BOт уже два века не изживают себя. Прокомментируйте ННЫ цитаты: Счастливые часов не наблюдают, Служить бы рад, прислуживаться тошно, Ах! злые языки страшнее пистолета.

Արշակավան քաղաքի կառուցումը և կործանումը

Արշակավան, պատմական քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում: Հիմնադրվել է Արշակ Բ արքայի կողմից 350-ական թթ.։ Քաղաքը բնակեցնելու համար Արշակ Բ հրովարտակ արձակեց, որի համաձայն այնտեղ կարող էին ապաստան գտնել տերերից փախած ծառաները, պարտապանները, օրինազանցները և բոլոր նրանք, ովքեր ենթակա են հետապնդման ու հալածանքի։ Քաղաքում բնակվողներին տրվեցին արտոնություններ՝ ինչի հետևանքով այն սկսվեց արագորեն համալրվել բնակչությամբ, հատկապես շրջակա գավառներից։

Քաղաքում կառուցվում է արքայի ապարանքը, սկսվում է մայր եկեղեցու շինարարությունը։

Արշակավանի բնակեցման եղանակը չէր կարող դուր գալ հայ նախարարներին և, հատկապես, նրանց, որոնց տիրություներն անմիջականորեն սահմանակից էին քաղաքին։ Դժգոհ էր Արշակավանի հիմնադրումից և հոգևորականությունը՝ Ներսես Ա Մեծ կաթողիկոսի գլխավորությամբ, որին հատկապես մտահոգում էին քաղաքում տիրող ազատ բարքերը։ Արշակավանի մասին պատմող հայ պատմիչներ Փավստոս Բյուզանդը և Մովսես Խորենացին իրար հակասող տեղեկություններ են տալիս Արշակավանի կործանման մասին։ Ըստ Բյուզանդի Արշակավանը բնակչությունից դատարկվել է Աստծո կողմից, որպես պատիժ ուղարկված համաճարակի հետևանքով ։ Բյուզանդի վկայությամբ, սակայն, քաղաքը ոչնչացրել են ըմբոստ նախարարների միացյալ ուժերը:

Պատմության ընթացքում Հայաստանը բազում մայրաքաղաքներ է ունեցել. Վան, Անի, Բագարան…սակայն նրանց մեջ մեկը առանձնահատուկ պատմություն ուներ: Արշակավանը որպես մայրաքաղաք, առհասարակ որպես քաղաք գոյատևեց ընդամենը մի քանի տարի: Արշակավանի ստեղծման պատմությունն անգամ յուրահատուկ է և այն չի ենթարկվում որևէ տրամաբանության. Արշակավանն իր պատմությամբ աննախադեպ երևույթ է ողջ համաշխարհային պատմության մեջ:

4-րդ դարում, Արշակ Բ գահակալման ընթացքում Հայաստանի քաղաքական իրավիճակը խիստ լարված էր: Հայաստանն իր ամբողջականության և անկախության համար գոյամարտի մեջ էր հզոր հարևանների` Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի հետ: Այս պայմաններում Հայաստանը նաև ներքաղաքական լուրջ խնդիրներ ուներ: Երկիրը պառակտված էր: Խոշոր ֆեոդալ-ավտատերերը մի կողմից, հայոց եկեղեցին մյուս կողմից, որ արքայից հետո Հայաստանի ամենախոշոր ավատատերն էր, իրենց տնտեսական և քաղաքական հավակնություններով պառակտում էին երկիրն ու Հայաստանի քաղաքական կյանքը:

Այս պայմաններում Արշակունիները ջանքեր չէին խնայում երկրի միասնականությունն ու հզորությունը պահպանելու համար: Խոսրով Բ Կոտակ (330-338), Տիրան (338-350) թագավորների գահակալության ողջ շրջանը Հայաստանում արտաքին և ներքին բախումների շրջան էր: Հայոց թագավորները հանուն երկրի անկախության կանգ չէին առնում ոչնչի առաջ. անգամ նրանց հրամանով սպանվեցին կաթողիկոսը, ոչնչացվեցին մի քանի նախարարական տներ… Այս ամենն ավելի սրվեցին Արշակ Բ կառավարման լարված ու ողբերգական իրադարձություններով լի տարիներին (350-368):

Արշակը համառ պայքար էր մղում հռոմեական և պարսկական ոտնձգությունների դեմ: Այս պայքարում նա համարյա միայնակ էր: Հայոց արքայի միակ հավատարիմ օգնականը հայոց բանակի զորահրամանատարն էր` սպարապետ Վասակ Մամիկոնյանը, ով հանուն երկրի անվտանգության չխորշեց անգամ սպանել սեփական եղբորը` Վարդանին: Արշակ Բ հրամանով Վասակ Մամիկոնյանը բնաջնջեց երկիրը երկպառակտող նախարարական տներին, որ ռեալ վտանգ էին ներկայացնում կենտրոնաձիգ իշխանության համար, սպանեց մի շարք ազդեցիկ գործիչների, ովքեր հավատարիմ չէին հայոց արքային և պետականությանը: Սակայն հայոց արքայի կիրառած խիստ միջոցները ավելի մեծ զայրույթ առաջացրին կենտրոնախույս նախարարների մոտ, որոնք ահաբեկված արքայի խիստ միջոցներից, քաշվեցին իրենց գավառները` նրան թողնելով միայնակ` իր պայքարում:

Այս պայմաններում Արշակ Բ փայլուն միտք հղացավ. լքված բոլորից` հայ նախարարներից, հոգևորականությունից, նա իր հենարանը հայ ժողովուրդը դարձրեց` հասարակ հայ աշխատավորը: Նա 4-րդ դարի 50 ական թվականներին Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը: Արշակավանը գտնվում էր Թավրիզ-Դարոյնք-Կարին (Թեոդոսոպոլիս) ճանապարհի վրա էր, Արարատ լեռան գոգավորության վրա:

Արշակ Բ քաղաքում ամրություններից ու բնակելի շինություններից զատ արքայական ապարանքներ կառուցեց և այն ամենը, ինչ որ հարկավոր էր Արշակավանի` որպես մայրաքաղաք գոյության համար:
Նա քաղաքը բնակեցնելու համար հրովարտակ արձակեց, որով Արշակավան էր հրավիրում այն բոլոր անձանց, ովքեր հալածական էին, հետապնդվում էին ինչ որ մեկի կողմից: Դա մեծ զայրույթ առաջացրեց նախարարների կողմից, քանզի շատերը ուղղակի փախան իրենց բնակավայրերից և հաստատվեցին Արշակավանում, քանի որ հայոց արքան հավասար ազատություն և իրավունքներ էր խոստացել բոլորին` ճորտերին, ազատներին և անազատներին:

Պատմիչների հավաստմամբ` Արշակավանը ավազակների որջ դարձավ: Այս փաստարկին չպետք է լուրջ վերաբերվել: Որևպես Հայաստանի ամենամեծ ավատատեր` ամենից շատ բնականաբար, տուժեց եկեղեցին, այդ իսկ պատճառով հայ կղերական պատմիչները առանձին համակրանք չէին կարող տածել Արշակ Բ այս ձեռնարկի հանդեպ: Ինքը` Ներսես Ա Պարթև կաթողիկոսի տեղապահ Խադ եպիսկոպոսը հրաժարվեց ենթարկվել հայոց թագավորին և չօծեց Արշակավանում կառուցած նրա եկեղեցին: Իսկ պատմիչներից Փավստոս Բուզանդն առհասարակ թաքցնում է Արշակավանի կործանման իրական պատմությունը և վկայում է, իբր, քաղաքի` Ներսես կաթողիկոսի անեծքով և Աստծո ցասումով դատարկվելու մասին. գրելով, թե Արշակավանի բնակիչները մահացել են համաճարակից: Սա էլ իր հերթին վկայում է այն մասին, թե որքան մեծ է եղել արձագանքը Արշակավանի կործանման` ըմբոստ նախարարների և հոգևորականների պատճառով, ովքեր իրենց գործունեությամբ թուլացրին հայոց պետության հիմքերն ու նպաստեցին Սասանյան Պարսկաստանի կողմից նրա նվաճումը:

Առհասարակ, Արշակավանում մարդիկ հաստատվել էին իրենց ընտանիքներով, երբեմն` ամբողջ խմբերով` փախչելով ֆոեդալական կախվածությունից և հայ ավատատերերի հալածանքներից, և ոչ մի թագավոր բնականաբար, թույլ չէր տա իր նորակառույց մայրաքաղաքում ավազակների գոյությունը: Ուղղակի հայոց արքան այս քայլով իր համար որոշ սոցիալական հենարան էր ստեղծում` կենտրոնախույս իշխանների դեմ պայքարելու համար: Այս ձեռնարկով Արշակ Բ թագավորը ըմբոստանում էր ոչ միայն ժամանակի կարգերի և բարքերի, այլև հայ ազնվականության, հայոց եկեղեցու, ընդհանրապես հասարակարգի դեմ: Ավելորդ չէ նշել, որ Արշակ Բ այս ձեռնարկը եզակի է ողջ համաշխարհային պատմության մեջ:

Կարճ ճամանակում Արշակավանը բազմամարդ քաղաք դարձավ: Ուսումնասիրողներից ոմանք նրա բնակչությունը հաշվում են 20000 մարդ, ոմանք` 20000 ծուխ: Սակայն հայոց այս նոր մայրաքաղաքին կարճ կյանք էր վերապահված: Խորենացու հաղորդման համաձայն` օգտվելով հանգամանքից, որ հայոց արքան մայրաքաղաքում չէ և պատերազմում է պարսից դեմ, հայ նախարարները և հոգևորականությունը իսկական խաչակրաց արշավանք ձեռնարկեցին Արշակավանի դեմ: Նրանք Ներսեհ Կամսարական իշխանի առաջնորդությամբ գրավում են քաղաքը, կոտորում բնակչությանը, իսկական նախճիր սարքում այնտեղ, քաղաքը հիմնահատակ ավերում: Կոտորածից փրկվում են միայն մանկահասակ երեխաները, որոնց հայոց կաթողիկոս Ներսես Ա հավաքում է մի մարագում և տանում: Ցավալին այն է, որ հայ նախարարներն ու հոգևորականները իրենց նախճիրն իրականացնելիս, օգտվեցին Հայաստանի թշնամի Սասանյան Պարսկաստանի սիրալիր ծառայություններից: Ամեն դեպքում թե Փավստոսը, թե Խորենացին Արշակավանի դեպքերի առնչությամբ անթաքույց մատնանշում են Ներսես Ա կաթողիկոսի առաջնորդող դերակատարությունը:

Հետագայում հայոց արքան վրեժխնդիր եղավ հայ նախարարներից Արշակավանի համար, իսկ Կամսարականների ողջ տոհմը բնաջինջ արեց և խլեց նրանց կալվածքները:

Ճիշտ է, հայոց արքան հակահարված հասցրեց նախարարներին և խստագույնս պատժեց նրանց, սակայն Արշակավանին հասցված հարվածն այնքան ուժգին էր, որ այն երբեք այլևս չվերականգնվեց:
Արշակավանը հայոց արքաների կառուցած վերջին քաղաքն էր ողջ հայոց պատմության մեջ:

ՕԳՏՎԵԼ ԵՄ ՀԵՏևՅԱԼ ԿԱՅՔԻՑ

Թագուհիներ նախագիծ

2222 8 - Վարդգես Սուրենյանցի հայտնի թագուհիները

Երկու հայտնի թագուհիների` Շամիրամի և Զաբելի արտաքին կերպարն այսօր ինչ-որ չափով տեսանելի ու ընկալելի են հենց Սուրենյանցի կտավների շնորհիվ։

Суреньянц - Վարդգես Սուրենյանցի հայտնի թագուհիները

Շամիրամ

Շամիրամը Ասորեստանի թագուհին էր, Շամշիադադ V-ի  (մ.թ.ա. 823-811 թթ.) կինը, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու՝ Ադադնիրարի թագավորի  թագավորի խնամակալուհին էր։

Հնում բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Շամիրամի անվան շուրջ։ Հին հունական   առասպելներում նա համարվել է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը։ Մորից լքված մանուկ Շամիրամին իբր խնամել են աղավնիները։ Չափահաս դառնալով՝ ամուսնացել է նախ Նինոս թագավորի պալատական խորհրդական և Ասորիքի  կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո՝ Նինոսի հետ։ Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու՝ Նինուասի խնամակալուհին, պատերազմներ վարել Աֆրիկայի և Ասիային  մի շարք երկրներում։ Ավանդությունները Շամիրամին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ` քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում՝ Բաբելոնի  «կախովի այգիները»։ Շամիրամը վարել է ճոխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց՝ ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի։

Giovanni Francesco Barbieri Semiramis Receiving Word of the Revolt of Babylon 1624 - Վարդգես Սուրենյանցի հայտնի թագուհիները
Գվերչինո «Շամիրամը Բաբելոնի ապստամբության լուրն առնելիս», 1624

Ըստ հին հայկական ավանդության, որը պահպանվել է Մովսես Խորենացու մշակմամբ, Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով Արայի արտասովոր գեղեցկության մասին, ընծաներով պատվիրակներ է ուղարկել նրա մոտ, խնդրել ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը: Սակայն, Արան հավատարիմ մնալով իր ժողովրդին և հայրենիքին, մերժել է Շամիրամին: Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու: Սակայն ճակատամարտում Արան զոհվել է: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել արալեզների (շնակերպ ոգիներ) օգնությամբ վերակենդանացնել նրան, որը, սակայն, չի հաջողվել: Շամիրամը թաղել է Արային և իր սիրելիներից մեկին հագցրել նրա շորերն ու հայտարարել, թե աստվածները կենդանացրել են Արային:

Ասորեստան վերադառնալուց հետո Շամիրամի դեմ ապստամբություն է բռնկել: Հայաստան փախչելիս նա ցանկացել է ջուր խմել Վանա ծովից, վրա են հասել նրան հետապնդողները, խլել և ծովն են նետել նրա կախարդական ուլունքները. Շամիրամը տեղում քարացել է: Այդ ժամանակվանից տարածվել է «Ուլունք Շամիրամա ի ծով» ժողովրդական արտահայտությունը:

Պատմահայր Մովսես Խորենացու գրի առած «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցը դարձել է գրողների, նկարիչների և կոմպոզիտորների ներշնչման աղբյուր. Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Վահան Թեքեյանը, Գևորգ էմինը գրել են բանաստեղծություններ, Նաիրի Զարյանը՝ դիցապատմական ողբերգություն, Գրիգոր Եղիազարյանը՝ համանուն բալետ, իսկ Վարդգես Սուրենյանցը պատկերել է նկարում:

IMG 4672 2 960x2031 - Վարդգես Սուրենյանցի հայտնի թագուհիները
Վարդգես Սուրենյանց «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ»

Զաբել թագուհի Ռուբինյան

Զաբել թագուհին ծնվել է 1215 թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում,  չորս տարեկանում ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը:

Փոքրիկ թագուհու խնամակալ է դարձել Կոստանդին գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր: 1219 թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվել է որպես Կիլիկիայի հայոց թագուհի:

Կոստանդին գունդստաբլը 1222 թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացրել է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, որը 1225 թ. սպանվել է մարտում:

Կոստանդին Գունդստաբլն իրագործել է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացրել է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ:

Զաբելի չափահաս ադառնալուց հետո, ամուսնությունը հաստատվել է, և Հեթումն ու Զաբելը միասին ունեցել են են 3 որդի և 5 դուստր, որոնցից Լևոն 3-րդ հետագայում դարձել է թագավոր։

Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ: Երիտասարդ, խելացի թագուհուն երկրի կառավարման հարցում օգնել է գահակից ամուսինը՝ Հեթումը։ Հիշատակություններ կան, որ 1241 թ. Զաբել թագուհին Սիսում հիվանդանոց է կառուցել։ Սա Միջին Արևելքում և, նույնիսկ, Եվրոպայում համարվում էրշ առաջինը: Այստեղ բոլոր հիվանդներն ունեցել են անվճար բուժվելու հնարավորություն: Զաբելի կառավարման շրջանում, նրա աջակցությամբ ստեղծագործել են Թորոս Ռոսլինը, Վարդան Այգեկցին, Սարգիս Պիծակը և այլք:
Զաբելը մահացել է 1252 թվականին՝ 37 տարեկանում: Նրան թաղել են Դրազարկի թագավորական դամբարանում: Զաբել թագուհին իր դինաստիայի վերջին ներկայացուցիչն էր՝ վերջին Ռուբինյանը, իսկ նրանից ծնված երեխաներն արդեն նոր՝ Հեթումյան դինաստիայի ներկայացուցիչներ էին:

960x635 - Վարդգես Սուրենյանցի հայտնի թագուհիները
Վարդգես Սուրենյանց « Զաբել թագուհին վերադառնում է գահին»

Արշակ 2-րդի ներքին և արտաքին քաղաքականությունը

Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է  հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն:  Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ: 

Ներքին քաղաքականության հարցերում Արշակն աշխատում է առաջին հերթին համախմբել պառակտված ավատատիրական շրջանը։ Արշակին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում համախմբել գրեթե բոլոր դժգոհ իշխաններին։

Արշակ 2-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն:

Կենսոլորտ

1. Ներկայացնել կենսոլորտի ընդհանուր բնութագիրը

2. Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ինչպիսի բնապահպանական հիմնաղնդիրներ գիտեք:

3. Բերել առօրյայում ձեզ հանդիպող մարդու տնտեսական գործունեության բնապահպանական խնդիրների օրինակներ և տալ դրանց հնարավորին լուծումները:

ԿԵՆՍՈԼՈՐՏ

1.Կենսոլորտ (հին հունարեն՝ βιος՝ կյանք և σφαῖρα՝ գունդ), Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների և կենդանի օրգանիզմների գոյության միջավայրերի փոխկապակցվածության մասին պատկերացումներն առաջին անգամ արտացոլվել են Ժան-Բատիստ Լամարկի աշխատություններում՝ 1802 թվականին, իսկ «կենսոլորտ» հասկացությունն առաջին անգամ գիտության մեջ ներմուծել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը1875 թվականին։ Նա կենսոլորտ է անվանել Երկրի[1] մակերևույթին գոյացած կյանքի բարակ շերտերը։

Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վլադիմիր Վերնադսկին։ Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում։ Կենսոլորտի մասին Վերնադսկու ուսմունքում կենտրոնական տեղ է հատկացվում կենդանի նյութ հասկացողությանը [2] :

Կենդանի նյութը՝ կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ Կենդանի նյութի ընդհանուր զանգվածը կազմում է կենսոլորտի մի չնչին մասը, սակայն այն հզոր երկրաքիմիական և էներգիական գործոն է։ Կենդանի օրգանիզմները հանդես են գալիս մեր մոլորակի փոփոխություններն ու զարգացումն ուղղորդող գործոն։ Կենսոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանի օրգանիզմները և դրանց գոյության միջավայրը, այլև հանդիսանում է կյանքի գոյության արդյունք և դրա ածանցյալ։ Կենդանի նյութը վերափոխվում է և որոշակի ձևով կազմավորում կենսոլորտը։

Գոյություն ունի նաև այլ ավելի լայն պարզաբանություն.

  • Կենսոլորտ` տիեզերական մարմնի վրա կյանքի տարածման ոլորտ։ Այն դեպքում, երբ կյանքի գոյությունը տիեզերական այլ մարմինների վրա դեռևս հայտնաբերված չէ, բացի Երկրից։ Կարծիք կա, որ կենսոլորտը կարող է տարածվել նրանց վրա ավելի թաքնված բնագավառներում, օրինակ՝ քարոլորտ[3], խոռոչներում կամ սառցատակային օվկիանոսներում։ Այսպես, օրինակ, դիտարկվում է կյանքի գոյության հավանականությունը Եվրոպայի Յուպիտերի արբանյակների մեջ։

2.Իմ կարծիքով մթնոլորտ արտանետված գազերը, միջավայրի աղտոտումը թափոնները մեքենանրի առկայությունն շատ մեծ հիմնաղնդիր է օզոնային շերտի համար: Քայքայվելով օզոնային շերտը երկրի վրա են թափանցում ուլտրամանուշակագույն ճառագայթները որը վնասում է բուսական աշխարհն և նաև մարդկանց առողջությունը: Այդ պատճառով գործարաններն պետք է գոնե որոշ ժամաակ չգործեն:

3. Դրանց հնարավորին լուծումները այն է որ քչացվեն երկրներում մեքենաների մթնոլորտ գազեր արտանետող տեսակներն կամ ընդհանրապես չգործեն:

Աղբի հիմնախնդիրն առաջնայինն լուծվի, թափոնների օգտագործումն կանխվի փոխանակեն թափոններն կտորային տոպրակներով:

Առաջադրանքներ

1․Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է․

Դույզն ինչ, ներկա-բացակա, քաղաքից քաղաք, ֆրանս – գերմանական, իննից տասը, քսան քսանհինգ, կուշտ – կուշտ

2․Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն.

Շունչ քաշել, մատը մատին չտալ, բերան ծռել, ականջի ետև գցել

Ես առավոտից այնքան էի հոգնել որ ուզեցի շունչ քաշել:

Քույրս ինձ բարկացնելու համար մատը մատին չի տալիս:

Որքան էլ հիմարին խորհուրդ տաս,բերան ծռես, մեկ է,չի լսի:

Ականջի հետև էի գցել դասերս ու տարվել սպորտով:

3․Բառարանի օգնությամբ բացատրել հետևյալ բառերի իմաստները․

Ապարոշ- գլխի փաթթոց ,անթեղել- կրակը մոխրի մեջ ծածկել, մատռվակ-գինի լցնող, պարտակել-թաքցնել, ստեպղին-գազար

4․Հետևյալ գոյականներից ածանցների միջոցով կազմել ածականներ․

Վախենալ, նյութական, լեզվական, գլուխվոր, մոսկովյան, ջրային, աստղային

5․Ընդգծել ճիշտ ձևերը․

Փախնել-փախչել, կպնել-կպչել, շնշնկան-շնկշնկան, հայթայթել-հայթհայթել, հագնել-հագնվել

Modal verbs

1)Ability

2)Prabability

3)Abligity

1)Can

I can learn English

2)Could

You helpme?

3)To be able to

Hovhannes is able to ligt 10<-g.

4)May

May I comein?

5)Might

He might belate tomorrow.

6)Must

Davit must learn better.

7)Have to

You have t o keep shance in the class.

8)Shald

You shoul war warmer.

Ex.

Exercise 1

  1. He is dreaming.
  2. It is green.
  3. They are on the wall.
  4. It is running.
  5. We are watching TV.
  6. They are in the garden.
  7. He is riding his bike.
  8. She is from Bristol.
  9. She has got a brother.
  10. Have you got a computer, Mandy?

Exercise 2

  1. He lives in Liverpool.
  2. I met him in the office.
  3. They sing with me in the choir.
  4. Lisa likes it.
  5. Excuse me, is this the way to the station?
  6. We worked in the garden.
  7. Where are the cupcakes? Did you eat them?
  8. Is she your sister?
  9. Where are you from?
  10. We saw Jack in the office.

Exercise 3

  1. We can phone my grandma and ask her.
  2. Are they your friends?
  3. She is working on her presentation.
  4. Excuse me, can I ask a question?
  5. They can ride their skateboards.
  6. He is his friend.
  7. This is not my jacket, mine was blue.
  8. She bought it for her.
  9. These two cats are ours.
  10. They don’t eat potatoes because they don’t like them.

Ինքնաստուգում

1․ Ներկայացնել Արմավիր Մարզի զարգացման նախադրյալները ։

Արմավիրի Մարզը ևս այն մարզերից է որը ունի գեղեցիկ տեսարժան վայրեր , հարուստ բնություն և բնական պայմաներ ։ Դրա համար պետք է զարգացնել զբոսաշրջությունը , լուծել մարզի խնդիրները , ապահովել հյուրատներ, լուծել գյուղատնտեսության և տնտեսության խնդիրները ։

2․ Առաջարկել Արմավիրի Մարզի վերաբերյալ ռազմավարություն ։

Զբոսաշրջության զարգացման համար առաջարկում եմ հետևյալ ռազմավարությունը ՝

Գովազդի և զարգացման հարցը

Ապահովել հյուրատներ

Զարգացնել էկո տուրիզմը

Զարգացնել պատմամշակութային տուրիզմը

Զարգացնել գյուղատնտեսությունը

Լուծել մարզի սոցիալ տնտեսական վիճակը ։

3․ Բնութագրել Գեղաքուիքունիկի Մարզի ընդհանուր բնութագիրը ։

Մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում ։ Սահմանակից է Տավուշի և Լոռու (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։  Մարզում է գտնվում Հայաստանի Հանրապետության ամենա մեծ գյուղերը և քաղաքները ինչպես նաև միակ քաղցրահամ լիճը ։Մարզը գոտևորում են Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է 3597 մետր։ Գեղարքունիքն ունի 230․000 բնակիչ։Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ։Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է (1325մ) ։ Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>:

4․ Առաջարկել Գեղարքունիկի Մարզի վերաբերյալ զբոսաշրջության վերաբերյալ ։

Զբոսաշրջության զարգացման համար առաջարկում եմ հետևյալը ՝ զարգացնել էկո տուրիզմը , լուծել լճի ախտոտվածությունը, մաքրել ափերից մնացորդները ինչպես նաև տեղադրվեն թափոն ամաները օգտագործված սննդի մնացորդների համար ։ լուծել գյուղատնտեսությունը և տնտեսությունը , շատացնել հյուրատները , լինել գովազդային հոլովակներ որտեղ կխոսվեն պատմական և մշակութային վայրերի մասին ։