Բնապահպանական ֆլեշմոբ

Բնապահպանական ֆլեշմոբի ժամանակ, սկսեցի մաքրել իմ փողոցը։ Եվ այդ ընթացքում մարդիկ անցնելով անընդհատ հարցնում էին թե ինչ եմ անում կամ ինչի համար։ Մայրիկիս հետ էի աշխատում և ինձ կամավոր շատերը միացան։ Հարևաններ, երեխաներ սկսեցինք աղբից ազատել փողոցը։ Մայրիկս էլ նկարելու հետ սեր ունի որոշեց որ փողոցում գտնվող հին կառույցի վրա պատկերներ կարող ենք ստանալ։ Մայրիկս կնկարի իսկ մնացած բոլորս կներկենք այն։ Երեկ մինչ ուշ գիշեր զբաղվեցինք իմ փողոցի մաքրմամբ ու գունավորմամբ։ Իսկ այսօր անկեղծ միայն ուրախանում ու հիցմունքով եմ հետևում կատարված աշխատանքներին։

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԵՄ ՆԵՏՈՒՄ ՔՈԼԵՋԻ ՀԱՏԿՍՊԵՍ 1.3 ԿՈՒՐՍԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ, և մնացած առաջին կուրսերին։

Բնածին և տեխնածին աղետներ

Աղետներ. բնածին և մարդածին – Եվա Սարգսյան

Ջրհեղեղներ: Այլ տարերային աղետների մեջ ավելի հաճախ դիտվում են ջրհեղեղները։ Ջրհեղեղները բնության ուժերի գործողության հետևանքով ցամաքի զգալի մասի ժամանակավոր ջրածածկումներ են։ Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են։ Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը և մասշտաբները։ Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝տեղատարափ, երկարատևանձրևները, ձնհալը,պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երևույթները։

Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը,քայքայում է  շենքերը, հիդրոտեխնիկական  կառույցներն ու հաղորդակցության ուղիները,փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում  քարեպատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։
Սողանք: Սողանքը երկրաբանական վտանգավոր երևույթ է երկրակեղևի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատև ու աստիճանաբար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի,բլուրների  լանջերում,գետահովիտներում,  ծովերի ու լճերի ափերին։ Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ջրով հագենալու հետևանքով գետնահողի (գրունտի) բեռնվածության ավելացումը,փոսերի, իջվածքների,մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները։ Սողանքի դեմ պայքարի գլխավոր եղանակը գետնաջրերի հեռացումն է։

Սելավ: Սելավը կարճաժամկետ և բուռն ցեխային,երբեմն ցեխաքարային հեղեղ է, որը ձևաորվում է լեռնային գետերի ավազաններում՝ օժտված լինելով ավերիչ մեծ ուժով։ Սովորական ժամանակ սելավահունը հաճախ միանգամայն չոր է լինում։ Ձյան արագ հալոցքի, տեղատարափ անձրևների ժամանակ այն լցվում է ջրով, որը սարալանջերի թեքության պատճառով սրընթաց վայր է խոյանում և քշում-տանում հսկայական քանակությամբ բեկորային նյութ։ Սելավները հաճախ հանգեցնում են աղետալի հետևանքների, ավերում են գյուղեր ու ճանապարհներ,ծածկում  դաշտեր ու այգիներ։ Սելավային հեղեղների դեմ պայքարը կազմակերպվում է արգելափակող պատվարներ կանգնեցնելով, հոսքը սպառնալի վայրերից շեղելով և ջրահոսքի ավազանը անտառապատելով։

Քարաթափում: Բեկորների կուտակում,  որն առաջանում է լեռնային ապարների հողմահարման ու քայքայման ժամանակ լեռների ստորոտներում ու  լանջերի վրա։
Բացի այդ, քարաթափում-փլուզումներ  տեղի են ունենում ծանրության ուժի  ազդեցության տակ տարբեր պատճառներից՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ներգործությունի, սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժից։ Սովորաբար քարաթափումները ծածկում են լեռնալանջերի ստորին, երբեմն էլ   միջին մասը։

Տեխնածինբնույթիվթարներուաղետներ։ Վթարնարդյունաբերական  օբյեկտումկամ տրանսպորտում տեղիունեցող  վտանգավոր պատահարէ,  որը մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալիք էստեղծում,  հանգեցնում էարտադրական  շենքերի ուկառույցների ավերման, սարքավորումների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, հումքի ուպատրաստի արտադրանքի վնասման կամ ոչնչացման, արտադրական գործընթացի խախտման  և շրջակա միջավայրիբնական  վիճակի վատթարացման։ Աղետը ողբերգական հետևանքներով  իրադարձություն է, մարդկային զոհերով մեծվթար։ Վթարի և աղետի միջև կտրուկ  և խիստ ընդգծված սահման գոյություն չունի։ Գլխավոր չափանիշներն

 են՝  վնասի մասշտաբն և մարդկային զոհերի առկայությունը։ Օրինակ, եթե երկու-երեքմեքենայի  բախման ժամանակ կան վնասվածքներ,  թեև տուժել  ենմարդիկ, ապա դա վթար է, եթե պատահարի վայրում զոհեր կան՝ավտոմոբիլային  աղետ է։ Վթարներն ու աղետները կարող են նյութական վնասի  և բնակչության  շրջանում կորուստների ծանրությանը համապատասխանող արտակարգ իրավիճակների աղբյուր  ծառայել։Ծանոթանանք դրանցից հիմնականներին։

  Ճառագայթային (ռադիացիոնաղետներ:  Ճառագայթային վթարներն ու աղետները կարող են տեղի ունենալ ճառագայթայինվտանգավոր  օբյեկտներում։ Ճառագայթային վտանգավոր օբյեկտասելով հասկացվում է ցանկացած այն օբյեկտը, այդ  թվումմիջուկային  ռեակտորը, գործարանը, որն օգտագործում է միջուկային վառելիք կամ  վերամշակում միջուկային նյութ, ինչպես նաև միջուկային նյութի պահպանման տեղը և միջուկայիննյութ փոխադրող տրանսպորտային միջոցը կամ  իոնացնողճառագայթային  աղբյուրը, որոնցում վթարների ժամանակ կարող է տեղի  ունենալ մարդկանց,  գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև շրջակա  բնական միջավայրի ճառագայթահարումկամ ճառագայթային աղտոտում։ Ճառագայթային վտանգավորօբյեկտներում վթարները կարող են ուղեկցվել  գազաաէրոզոլայինամպի ելքով, որը տարածվում է քամու ուղղությամբ։ Ռադիոակտիվ նյութերն ամպից նստելով տեղանքի վրա՝աղտոտում են այն։ Ընդ  որում՝ ամպի տարածման գոտումհայտնված բնակչությունը ենթարկվում է ներքին ու արտաքին ռադիոակտիվ ճառագայթահարման։ Արտաքին ճառագայթահարումը բնութագրվում է մարդու վրա արտաքինիոնացնող  ճառագայթման ներգործությամբ։ Ներքինճառագայթահարումը օրգանիզմի վրա ռադիոակտիվ նյութերիիոնացնող ճառագայթումն է, որոնք օրգանիզմի ներսն ենթափանցում օդի, սննդի, ջրի և այլնի հետ

 Միջուկային էներգետիկայի օբյեկտներում ռադիոակտիվաղտոտումն ունի  մի շարքառանձնահատկություններ, որոնցից հիմնականներն են՝ռադիոակտիվ արգասիքների մանրացվածությունը (դիսպերսայնությունը), ռադիոակտիվ ամպի ոչ մեծբարձրությունը, հաճախռադիոակտիվ արտանետման զգալի տևողությունը, որը  քամուուղղությունը փոխվելիս ստեղծում է շառավղայի նռադիոաղտոտման սպառնալիք՝ վթարի աղբյուրին հարող ամբողջտեղանքում։ Ընդ որում, տեղանքի աղտոտումը, որպես կանոն, ունի բարդ բնույթ և այն վթարի ընթացքում դժվար էկանխատեսել։ Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային (ռադիացիոն) վտանգավոր օբյեկտ է ատոմայինէլեկտրակայանը։

ՀՀ֊ի տարածքում օգտագործվող և բուժիչ խոտաբույսեր

Նախագիծ.ՀՀ բուժիչ խոտաբույսեր և սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր:Նպատակը – Ճանաչել մեր հայրենիքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտակար խոտաբույսերը, ուսումնասիրել բուժիչ բույսերի հատկությունները, ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ:Ժամկետը – Փետրվարի 1-ից, մինչև փոտրվարի 28-ը:Ընթացքը՝1.Համացանցից գտնել, թե ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում (Առնվազն 10 խոտաբույս)

Ուրց

Լեռնային ուրցի ցողունից ու տերևներից կարելի է թեյ պատրաստել:Ուտելիքի մեջ օգտագործում է և՛ թարմ, և չորացրած վիճակում: Ուրցից պատրաստում են քսուքներ, թրմեր և եթերայուղեր:
Ուրցը ունի պարուրող,հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը և բերանը ստոմատիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի և թեփոտման դեպքում։

Անանուխ

Այս բույսը մի քանի տեսակ ունի: Հիմնականում տարածված է կծու, դաշտային և հոտավետ անանուխը:Անանուխը հիմնականում օգտագործում են հյութերի մեչ այն ունի թարմեցնող հատկություն։
Կծու անանուխն ունի ցավազրկող, ինչպես նաև անոթներ լայնացնելու հատկություններ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Այս խոտաբույսը լավացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը։Օգտագործվում է բրոնխների, թոքերի բորբոքման ժամանակ, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների դեպքում անանուխի թուրմը օգտագործում են, որպես հանգստացնող միջոց:Անանուխի տերևներից պատրաստված թուրմով ախտահանում են բերանի խոռոչը տարբեր բորբոքային պրոցեսների ժամանակ: Այն վերացնում ստամոքսի այրոցը: Անանուխով լոգանքը հանգստացնող հատկություն ունի: Մենթոլն անանուխի էսենցիայի գլխավոր բաղադրիչն է, որն ավելացնում են ատամի մածուկի, տարբեր փոշիների, օծանելիքի, բուժահեղուկների մեջ:

Երիցուկ

Բոլորին հայտնի է, որ երիցուկի թեյը հանգստացնում է նյարդերը, իսկ թուրմն օգնում մաշկային հիվանդությունների և կոկորդի հիվանդություների ժամանակ:

Դեղատնային երիցուկն ունի սպազմալիտիկ, հակաբորբոքային, հակասեպտիկ, փքահան, քրտնաբեր և ամոքող հատկություններ:
Դեղատնային երիցուկի ծաղիկների թուրմն օգտագործում են փորլուծության և մարսողական խնդիրների, աղիքների ջղակծկումների ժամանակ, նորածինների մոտ փորացավի դեպքում: Թուրմը լավացնում է ախորժակը և մարսողությունը, հանգստացնում ստամոքսի լորձաթաղանթը:

Եղասպակ

Օգնում է ազատվել մաշկային հիվանդություններից: Մաշկի
ցանը, քորը վերացնելու համար հարկավոր է լոգանք ընդունել բույսի եփուկի ջրով:
Թուրմի պատրաստման եղանակը՝
Օգտակար է միզապարկի, լյարդի բորբոքումների, երիկամների, ստամոքսի,
խոլեստերինի, աղիների, բրոնխիտի համար:
Եղեսպակն օգտագործում են նաև, որպես հիշողությունը լավացնող միջոց:
Բուժում է նաև լնդերի և կոկորդի հիվանդությունները:
ՀՀ-ում մշակվում է բրազիլական փայլուն եղեսպակ՝ ծաղկեփնջեր զարդարելու
նպատակով, իսկ բուժման նպատակով կիրառելու համար անհրաժեշտ է այն գնել
դեղատներից:

Արևքուրիկ

Հայկական դեղաբուսերից հայտնի է նաև արևքուրիկը: Բժշկական նպատակներով հիմնականում օգտագործում են արևքուրիկի տերևներն ու ընձյուղները:Այս բույսը պարունակում է տոկոֆերոլներ, ֆլավանոիդներ, հիպերիցին եթերաայուղ, աղաղանյութեր, P, PP, C վիտամիններ, կարոտին, մակրո և միկրոտարրեր, նիկոտինաթթու, ազուլեն, պրովիտամին A և այլն:Բույսի արմատներն օգտագործում են ոսկորների տուբերկուլյոզի և դիզենտերիայի դեպքում: Արևքուրիկն օգտակար է մարդու, բայց վտանգավոր՝ կենդանիների համար: Երկարատև արշավներից առաջ տարբեր երկրների բանակներում արևքուրիկի թուրմ են տվել զինվորներին:
Արևքուրիկի թեյը կարգավորում է ստամոքսի և աղիքների աշխատանքը, խթանում ներքին արտազատման գործառույթը:

Ալոէ

Ալոէն դեռևս հնագույն ժամանակներից օգտագործում են բժշկության մեջ:
Բժշկության մեջ օգտագործվում է ալոէի արտադրած լատեքսը և գելը: Գելը դոնդողանման է, որը գտնվում է բույսի ներսում, բույսը կտրելիս այն իսկույն հոսում է:
Օգտագործում են այրվածքների բուժման համար, ընդ որում երկրորդ կարգի այրվածքները
ալոէի օգնությամբ բուժվում են ընդամենը 16 օրվա ընթացքում: Ալոէն խոլեստերինի քանակը մոտավորապես 15%-ով:Այս բույսը նաև օգտակար ազդեցություն ունի
թարախաբշտիկների, խոցերի համար:Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իր
անտիբիոտիկ հատկության շնորհիվ բուժում է մաշկի բշտիկները, ցաները և ունի մաշկը փափկացնող
հատկություն: Նրանում պարունակող գելը փափկացնում է մազերը:
Ալոէի նյութով հնարավոր է հեռացնել ձեռքի պիգմենտները, այն նաև մտնում է մի
շարք դեղերի բաղադրության մեջ:

Եղադրակ

Եղերդակը Հայաստանում ճանաչում ունի նաև ճարճառ, ճարճռտուկ, հեղերդակ,
հնդիպե, հյուղերդակ, ճարճատուկ անվանումներով:Ծաղիկները լինում են
կապտավուն կամ սպիտակ, նրանց արմատներըդառն են, սակայն հյութալի: Պտուղների
հասունացման ժամանակահատվածն է օգոստոս հոկտեմբեր ամիսները: Բուժիչ նպատակով
օգտագործում են, բույսն ամբողջությամբ, և՛արմատները:
Եղերդակի արմատների պարունակության մեջ են մտնում C և B խմբի վիտամիններ և այլն:
օգտագործվում է Երիկամների, լյարդի, ստամոքսի ցավերի, շաքարախտի բուժման նպատակով
անհրաժեշտ է օգտագործել եղերդակի դեղամիջոցները:Եղերդակի արմատներից պատրաստում են
ըմպելիք: Մարդիկ հասկանալով սուրճի վնասակարազդեցությունը, այն փոխարինում են այս ըմպելիքով,
որն օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար:
Եղերդակի քիմիակամ կազմի մեջ մտնում են կալցիումը, մագնեզիումը, կալիումը և A, C, E,
B1, B2, B3 վիտամինները:

Դաղձ

Դաղձը բժշկության մեջ կիրառվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների բուժման համար:
Լեղաքարային հիվանդությունները բուժելու համար օգտագործում են այս բույսից պատրաստված թուրմեր, եփուկներ և դեղապատրաստուկներ:
Դաղձն օգտակար է արյունատար անոթների համար, այն իջեցնում է անոթային
ճնշումը, հանգստացնում է գլխացավը և սրտխփոցները: Սրա միջոցով կարելի է ազատվել
անքնությունից ու նաև լավ նյարդերը հանգստացնող միջոց է:
Դաղձի ջրային թուրմով կարելի է կատարել ողողումներ, որի միջոցով կթարմանա
շնչառությունը, բորբոքային գործոնթացները կդադարացվեն և կոչնչանան բակտերիաները:
Այն օգտագործում են՝ անգինայի, ֆարինգիտի և այլ հիվանդությունների ժամանակ, որպես
քրտնաբեր և հովացնող միջոց: Օգտագործում են նաև միզասեռական և շնչառական
համակարգերի բորբոքումները բուժելու նպատակով:

Մասուր

Այն պարունակում է նաև մեծ քանակությամբ հանքային նյութեր՝կալիում, նատրիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, և վիտամիններ ՝B1, В2, B6, K, E, РР, С։Մասուրը մաքրում է արյունատար համակարգը, հարուստ է վիտամիններով, օգտագործվում է սակավարյունության ժամանակ, երիկամների և միզապարկի, լյարդի հիվանդությունների ժամանակ։ Մասուրը օգտագործվում է որպես ընդհանուր ամրացնող, տոնուսավորող միջոց, այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ։Մասուրի արմատների և պտուղների եփուկը ունի մի շատ օգտակար հատկություններ։ Այն հանդիսանում է լեղամուղ, թեթև միզամուղ, արյան ճնշումը իջեցնող միջոց, նպաստում է արյան կարմիր գնդիկների արտադրմանը, ամրացնում է անոթների պատերը։ Մասուրի հյութը օգտակար է երիկամների, լյարդի, ստամոքսի նորմալ գործնեության համար, դուրս է բերում վնասակար նյութերը, կարգավորում է արյան շրջանառությունը, ակտիվացնում է նյութափոխանակությունը, պաշտպանում մրսածությունից և գրիպից։ Մասուրը խորհուրդ չի տրվում այն անձանց, ում մոտ խախտված է արյան շրջանառությունը, բացի այդ բարձր արյան ճնշման դեպքում մի ընդունեք մասուրի սպիրտային թուրմը, այսպիսի թուրմը խորհուրդ է տրվում հիպոտոտոնիկներին, իսկ բարձր արյան ճնշման դեպքում օգտագործեք մասուրի ջրային թուրմը։

Ավելուկ

Այս բուժիչ բույսը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, ուստի մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Ավելուկը պարունակում է C, B1, K վիտամիններ, կարոտին, եթերայուղեր, օրգանական թթուներ և հանքային նյութեր:

Մեծ քանակության դեպքում ավելուկը գործում է որպես լուծողական, իսկ փոքր չափաբաժնով հակառակ ազդեցությունն է ունենում: Ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում այն խթանում է ստամոքսահյութի առաջացումը, լավացնում մարսողությունը: Ավելուկի հյութը փոքր չափաբաժիններով կարող է կիրառվել որպես լեղամուղ:

Ժողովրդական բժշկության մեջ ավելուկի արմատներից և տերևներից պատրաստված թուրմը կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց:

Մեղվապահը

Բնապահպանական Խնդիրներ

Սա պատմություն է ձեր կրքին և երազանքներին հետևելու մասին, նույնիսկ ծայրահեղ դժվարությունների դեպքում: Անգլսի կղզում բնակվող մեղվապահը կանգնել է իր նախնիների տունը կորցնելու վտանգի առջև մոտակայքում ատոմային էլեկտրակայանի կառուցման պատճառով: Մեղվապահ կինը և իր մեղուները սկսում են պայքար հսկա ճապոնական տեխնոլոգիական ընկերության դեմ, որը մտադրված է ատոմային էլեկտրական հիմնել այդ տարածքում։

Ֆիլմի հղումը՝Մեղվապահը

Կալիֆոռնիայում միլիոնավոր դոլարներ փեթակ գողանալու համար ձերբակալվել է  ռուսախոս մեղվապահը - ForumD Daily

Այս ֆիլմը շատ տպավորիչ էր։Գլխավոր հերոսը մի կիներ ով ունենալ առողջական խնդիր եկել բնակվում էր իրենց գյուղի տանը և զբաղվում մեղվապահությամբ։Դա իր սիրելի զբաղմունքներ և իր մոտ ստացվում էր,սակայն նրան խանգարում է մի ճապոնակն կազմակերպություն, որը ուզում է ատոմակայն կառուցել այդտեղ։Մեղվապահը զբաղվում էր իր սիրելի գործով,օգնում խնդիրներն ունեցող մարդկանց։Ատոմակայնը մեծ դեր կունենար կապահովեր էներգիայով մարդկանց։Սակայն կփոխեր մի կնոչ կյանքի հունը ով իր կյանքը առանց մեղուների չի պատկերացնում։Մեղուների դերը կյանքում շատ մեծ է և եթե չլինեն մեղուները կյանքը մի որոշ ժամանկ անց կվերանա։

Ջրի մասին


Ջուր
, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Ջրի մշակված տեսակներ

  • խմելու ջուր,
  • ծորակի ջուր,
  • շշալցված ջուր,
  • տնտեսական ջուր,
  • քլորացված ջուր,
  • օզոնացված ջուր
  • իոնազերծված ջուր
  • թորած ջուր
  • գազավորած ջուր:

Ջուրը ամենասովորական և հասարակ նյութն է մեր մոլորակի վրա: Միևնույն ժամանակ ջուրը իր մեջ թաքցնում է բազմաթիվ գաղտնիքներ: Մինչև հիմա մասնագետները շարունակում են հետազոտել այն և գտնել նորանոր հետաքրքիր տվյալներ:

«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տվյալներով՝ աշխարհի ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում: Այդ հետազոտության մեջ, որտեղ պարզվում էր բնական ամենամաքուր ջրի պաշարների երկիրը, մասնակցում էին 122 երկիր: Ի դեպ, Երկրի բնակչության 1 մլրդ.-ը ընդհանրապես չեն կարող օգտվել անվտանգ և մաքուր ջրից:

Տաք ջրից ավելի արագ է սառույց ստացվում

Ո՞ր ջրից ավելի արագ կարելի է սառույց ստանալ՝ տա՞ք, թե սա՞ռը: Եթե տրամաբանորեն մտածենք, ապա իհարկե սառը: Քանի որ տաք ջուրն անհրաժեշտ է զովացնել, իսկ հետո սառեցնել: Իսկ սառը ջուրը զովացնել պետք չէ: Սակայն փորձարկումները ցույց են տվել, որ ավելի արագ այդ գործընթացը լինում է տաք ջրի հետ:

Այդ հարցի ճիշտ պատասխանը, թե ինչու տաք ջուրը ավելի արագ է վերածվում սառույցի, մինչեւ հիմա ոչ ոք չգիտե:

Գերսառեցված ջրեր

Բոլորը լավ հիշում են դպրոցական ֆիզիկայի այն դասը, որը ասում էր, որ ջուրը սառչում է 0 աստիճանի դեպքում և 100 աստիճանի ժամանակ եռում է: Սակայն գոյություն ունեն, այսպես կոչված, գերսառեցված ջրեր: Այդպիսի հատկություններ ունի մաքրամաքուր ջուրը՝ առանց որեւէ հավելումների: Նույնիսկ սառեցնելու ամենացածր ջերմաստիճանի դեպքում էլ այդպիսի ջուրը շարունակում է հեղուկ մնալ: Սակայն այսպիսի ջրերի համար գոյություն ունեն իրենց հատուկ սառեցման և եռման ջերմաստիճանները:

Ամենաշատ քաղցրահամ ջրի պաշարները սառցադաշտերում են

Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ ավելի շատ ջուր կա: Պատասխանը ակնհայտ է՝ օվկիանոսներում: Իրականում Երկրի ընդերքում գտնվող ջուրը 10-12 անգամ ավելի շատ է, քան օվկիանոսում: Բացի դրանից մոլորակի վրայի ջրերի մեծ մասը խմելու համար պիտանի չէ: Կարելի է խմել միայն 3%-ը՝ մոտավորապես այսքան է մեր խմելու ջրի պաշարները: Բայց նույնիսկ այդ 3%-ի մեծ մասը մեզ անհասանելի է և գտնվում է սառցադաշտերում:

Սպիտակուց՝ ջրի մեջ

Ծովային ջուրը բավական սննդարար հեղուկ է: Մեկ խորանարդ այդպիսի ջուրը պարունակում է 1,5 գրամ սպիտակուց և այլ նյութեր: Գիտնականները կարծում են, որ միայն Ատլանտիկ օվկիանոսի մեջ եղած սնունդը կազմում է մոտ 20 հզր. բերքահավաքի չափ, որը հավաքվում է ողջ մայրցամաքով՝ ամեն տարի:

Հույս ունեմ որ այս ամենը կարդալուց ավելի կզարգանաս

1.Մեկ խորանարդ այդպիսի ջուրը պարունակում է․․․

1,5 գրամ սպիտակուց

2,5 գրամ սպիտակուց

3,5 գրամ սպիտակուց

2. Որտեղ ամենաշատը ջուր կա

Ծովերում

Օվկիանոսներում

Լճերում

3.Որ ջրից ավելի արագ կարելի է սառույց ստանալ

Տաք

Սառը

Գոլ

4.Քանի հատ ջրի մշակված տեսակներ կան

9

4

6

էԿՈՀԱՄԱԿԱՐԳ

Համակարգն իր մեջ ներառում է բոլոր կենդանի իրերի, ներառյալ բույսերի, կենդանիների և օրգանիզմների փոխազդեցությունը, միմյանց հետ և այնպիսի տարրերով, ինչպիսիք են օդը, երկիրը, արևը, հողը, կլիման և մթնոլորտը, կոչվում է էկոհամակարգ: Էկոհամակարգի ուսումնասիրությունները, ընդհանուր առմամբ, ներառում են որոշակի գործընթացների ուսումնասիրություն, որոնք կապում են կենդանի իրերը կամ կենսոտիկ բաղադրիչները անմարդկային կամ աբիոտիկ բաղադրիչների հետ: Այլ կերպ ասած, էկոհամակարգը սահմանվում է որպես օրգանիզմների փոխազդեցություն միմյանց հետ և այն բնական միջավայրը, որում նրանք ապրում են:

էկոհամակարգ Archives * EcoStimule.com

Էկոհամակարգի աբիոտիկ բաղադրիչներն են արևի լույսը, ջերմաստիճանը, տեղումները, ջուրը կամ խոնավությունը, հողի և ջրի քիմիան: Ի հակադրություն, դրա կենսաբանական բաղադրիչներն արտադրողներ են (արարածներ, որոնք ֆոտոսինթեզի միջոցով արտադրում են իրենց սեփական սնունդը), ավտոբորներ, մսակերներ, ինչպես ավտոբորներ, այնպես էլ եղջյուրավորներ և փտած: Էկոհամակարգում յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր դերը: Ընդհանուր առմամբ, էկոհամակարգի կենսաբանական անդամները կապված են աբիոտիկ գործոնների հետ միասին: Անդամի կամ աբիոտիկ գործոնի բացակայության դեպքում էկոհամակարգի բոլոր մասերը կարող են ազդել:

Կոսմետիկայի մասին

Իմ կոսմետիկան պարուկում է

Շուրթերի հարմարավետության յուղ-01 մեղր և 03 կարմիր հատապտուղ
2 Չափը Ճանապարհորդության, 0.09 Ունց. Մաքուր Քաշը.
Մեր նշանակալի շուրթերի յուղը հարստացված է մաքուր բուսական յուղերով, որոնք շուրթերը չոր և վնասված են դարձնում հաստլիկ և հյութալի ՝ ապահովելով վառ գույնի պաշտպանիչ էկրան: Յուրաքանչյուր երանգ հագեցած է երեք սիրող շուրթերը անուշաբույր բուսական յուղերով, այդ թվում ‘սնուցող օրգանական ժոժոբա եւ պնդուկ, ինչպես նաեւ յուրահատուկ սեփական բաղադրիչ’ Միրաբել սալոր 01 մեղրի եւ Աննատոյի համար 03 կարմիր հատապտուղների համար:
Կարդալ ավելին
Մաշկի տեսակը ‘ մաշկի բոլոր տեսակները
Հյուսվածք ‘ Յուղ
Օգտագործեք: հագնում առանձին կամ կիրառել ցանկացած շրթնաներկ կամ տեղում լրացուցիչ փայլի համար: Սովորեցրեք ավելին
Օգուտները
Մաքուր գույն
Հայելի փայլ
3 բուրավետ բուսական յուղերի խառնուրդ
Հանգստացնում և հանգստացնում է շուրթերը
Ոչ կպչուն հյուսվածք
Համեղ թերություններ

ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ,ԻՄՊՈՒԼՍ։ԻՄՊՈՒԼՍԻ ՊԱՀՊԱՀՄԱՆ ՕՐԵՆՔԸ։

Միավոր ժամանակում անցած ճանապարհը կոչվում է արագություն։

Մարմնի ինեռտության աստիճանը կոչվում է զանգված։

Իմպուլսը դա մարմնի զանգվածի և արագության արտադրայլն է ։p=m* v

Փոխազդեցությունը դա մեկից ավելի մարմիների փոխադարց ազդեցությունն է ։

Երկու առարկա փոխազդեցությունից առաջ և հետո պահպանում են իրենց իմպուլսների գումարը։

բանաձև m1v1+m2v2=m/v1’v2

Բուսական ռեսուրսների պահպանումը

  1. Ինչ է ֆլորան

Ֆլորան շատ է տուժում բնակչության կողմից հատկապես դեկորատիվ, սննդային և դեղաբույսերի անկանոն հավաքից: Դրա հետևանքով բազմաթիվ բուսատեսակներ կամ ընդհանրապես ոչնչացել են, կամ դարձել են հազվադեպ հանդիպող:

2.Բուսական ռեսուրսների պահպանման ու վերականգնման հիմնական ուղղություններն:

·     Գենոֆոնդի պահպանում

·      Հատուկ պահպանվող տարծքների առանձնացում

·         Բույսերի <<Կարմիր գրքի>> ստեղծում

·         Անտառային տնտեսության կազմակերպում

·         Անտառային հրդեհների դեմ պայքար

3.ՀՀ-ում արոտավայրերի 10հա-ն միջին հաշվով քանի անասուն կարող է կերակրել:

 6-7 գլուխ խոշոր անասուն:

4.ինչ նպատակով են կազմել «կարմիր գրքեր»:

Միջազգային և առանձին պետությունների մակարդակով գենոֆոբդի պահպանմանը նպաստելու նպատակով կազմում են «կարմիր գրքեր»:

Բուսական ռեսուրսների պահպանումն ու վերականգնումը

  • Ո՞րն է բնական ռեսուրսների պահպանության կարևորագույն ուղղությունը բույսերի բազմազանության:

Կարևորագույն ուղղությունը բույսերի բազբազանության՝ գենոֆոնդի պահպանումն է:

  • Ո՞ր հատուկ պահպանվող տարածքներն են բուսականության պահպանմանն ծառայում:

Հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը:

  • Բնապահպանական միջոցառումների շարքում ինչի՞ պահպանումը կարևորություն ունի:

Բնապահպանական միջոցառումների շարքում կարևոր է արոտավայրերի բուսածածկույթի պահպանումը:

ՀՀ-ում արոտավայրերի 10հա-ն միջին հաշվով քանի խոշոր անասուն կարող է կերկրել:

Կարող է կերակրել 6-7 գլուխ խոշոր անասուն: