Քաղենիի ամրոց

Ես լուսանկարներով ամրոցը շատ եմ տեսել սակայն սեփական աչքեորվ չեմ տեսել, և առիթ կհանդիսանա բերդը տեսնելու վայելելու գեղեցկությամբ։

Բերդի և պատմության մասին՝

Քաղենիի ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում: Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի: Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։ Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին։ Սա տիպիկ ֆեոդալական մի դղյակ է՝ իր պաշտպանական բոլոր կառույցներով։

Ամրոց – համալիրում առկա կառույցները

Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարները, Խանի պալատը (19-րդ դար), միջնաբերդը, միջնաբերդը շրջապամտող առաջին (12-րդ դար) և երկրորդ պարսպապատերը (19-րդ դար):

Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են):  Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:

Պատմական ակնարկ

Ամրոցի կառուցման ժամանակը և կառուցողները ստույգ հայտնի չեն։ Թ. Թորամանյանը, ուսումնասիրելով բերդը, հաստատապես եզրակացրել է, որ այն կառուցվել է ուրարտական բերդի պարիսպների վրա։ Հավանական է, որ նրա սկզբնական մասը կառուցված լինի 5-7-րդ դարերում, Կամսարականների կողմից։

Բագրատունիների օրոք՝ 9-10-րդ դարերում բերդապարիսպը նորից վերակառուցվել է՝ ներառյալ միջնաբերդի դղյակն ու տաճարը։ Սելջուկների կողմից 1064թ. Անի քաղաքը գրավելուց հետո, ամրոցը նույնպես անցնում է նրանց տիրապետության տակ: Սելջուկներից հետագայում այն անցնում է Շադադյան տոհմին և այդ տոհմի ներկայացուցիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին: Վերջինս 1174թ. նորոգում և վերակառուցում է ամրոցը, սրբատաշ քարերից և կրաշաղախից ուղղանկյուն հին աշտարակին կցելով կիսաշրջանաձև, բազմանկյուն հատակագծով բուրգեր։ Այդ մասին է վկայում հարավային բուրգի վրա թողնված արաբերեն արձանագրությունը:

Ամրոցը հետագայում ազատագրվում է Զաքարյան իշխանների կողմից: Նրանց է վերագրվում միջնաբերդի շուրջ կառուցված կիսաշրջանաձև աշտարակներով առաջին պարսպապատի կառուցումը: Ինչպես երևում է, հետագա ժամանակներում այն անցել է Զաքարյանների մեծ տոհմի շառավիղներից մեկին՝ Աղպաղային: Դղյակի մուտքի դռան վրա եղել է նվիրատվության վերաբերյալ մի ընդարձակ արձանագրություն՝ 1307թ.։ Միջնաբերդի հիմքերը դրված են կոպտատաշ և խոշոր քարասալերի վրա։ Ամրոցի շրջագծից դուրս՝ նրա արևմտյան կողմում, բլրի լանջերին կիկլոպյան տիպի շարվածքով պարիսպների հետքեր են նկատվում։ Միջնաբերդից պահպանվել են միայն առաջին հարկի մեծ դահլիճը և վերևի հարկերի առանձին պատեր։ Ամրոցի հնագույն շինությունը դահլիճն է, որն ունի քառակուսի ձև։ Քառանկյուն աշտարակին հետագայում կցվել են կիսաշրջանաձև բուրգեր, որոնք կառուցվել են 12-րդ դարում։Վերականգնումներ և պեղումներ

Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը:
1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:

2005-2007թթ. մասնակիորեն վերականգնվել են միջնաբերդը և արտաքին պարսպապատերը, Միլանի հայկական մշակույթի ուսումնասիրության և վերականգնման կենտրոնի մասնակցությամբ պեղվել են Զաքարյանների կառուցած պարսպի գլխավոր, կամարակապ մուտքի ներսի հատվածը և աշտարակները: 2006 թվականին եկեղեցին հիմնովին վերականգնվել է: 2011-2012, 2015 թթ. ամրոցի արևմտյան և հարավ-արևմտյան հատվածներում` միջնաբերդի և պարսպապատի միջև, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի կողմից իրականացվել են պեղումներ: 2015 թվականին ամրոց-համալիրի տարածքում կատարվել են օտար կառույցներից մաքրման աշխատանքներ:

Դանթեական առասպել֊ վերլուծություն

Չարենցյան օրերին՝ դասի ընթացքում, կարդացնիք Դանթեական առասպել պոեմը։

Պոեմը կարդալիս ծանր դրվագները պատմություները ինձ այնքան հոգեհարազատ էր թվում կարծես թե՞ ես դա կրկին, որևէ պահի հանդիպել եմ։ Այն մեր օրերին նման է մեր ոսոխը չի փոխվել, դեռ դարեր շարունակ նույն կերպ հայ ազգը հայ մարդը կրում է իր մարմնի վրա ոսոխի անմարդկային տանջանքների քարերը։ Առասպելում ներկայացված է ամենադաժան դրվագներից, որը տեսել է Չարենցը։

Անուշ” պոեմ | Վերլուծություն

Հետևյալ պոեմը նույնպես ունի ասելիք։ Թումանյանը “Անուշ” պոեմում վեր է հանել հերթական կարևոր հարցերից մեկը։ Այս անգամ անդրադարձել էր սիրուն, սովորույթներին ու բարքներին։ Պոեմի գլխավոր հերոսներն են՝ Անուշ, Սարո և Անուշի եղբայր՝ Մոսի։ Չնայած գյուղի սովորույթներին, Անուշը բավականին համարձակ, աներկյուղ աղջիկ էր, ով ամեն ինչի պատրաստ էր՝ հանուն սիրելիի։ Հակառակը չենք կարող ասել սիրելիի՝ Սարոյի մասին։ Երկուսն էլ վստահ էին և ետ չնայելով, արհամարհելով գյուղի հին սովորույթներին ու հին մտածելակերպը, փախչում են միասին բոլորից, այդ թվում նաև Մոսիից։ Սակայն իրենց հեքիաթային սերը հեքիաթի պես լավ ավարտ չունեցավ։ Վերադարձը փախուստից ճակատագրական է լինում, թե՛ Սարոյի, թե՛ Անուշի համար։

Ցավոք Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում կան սովորույթներին ու բարքերին զոհ գնացած մարդիկ։

Շարունակիր պատմությունը

Ուշ գիշեր էր,սևազգեստ,խորհրդավոր մի անցորդի ոտնաձայներից փողոցի խաղաղ լռությունը հանկարծ խաղղտվեց։ Նրա զգուշավոր քայլերն դեպի երկհարկանի շքեղ տունն ուղղվեցին փնտրում էր տարիներով վաղուց երկրաշարժից կորցրած դստերը ում մասին միայն հիշողություններ էին անունն տեսքը մանուկ հասակում։Սրտի թրթիռով բարձրացավ թակեց դուռը և դուռը բացեց դուստրը ով վաղուց փոխվել էր սակայն նրա աչքերը նույն փայլն ունեին և ուշադրությամբ սևեռվել էին հոր վրա։ Հայրը չկարողացավ զսպել արցունքները, վազեց և ամուր գրկեց աղջկան ում տարիներ անց վերջապես գտել էր ։

Փոխադրություն

Սարի ծաղիկը կանգնել էր կանաչ խոտերի մեջ, լեռների մաքր պարզ օդում շատ գեղեցիկ, շատ քնքշորեն թարթում էր աչքերը, քամու հպումներից այնպես էր դողում։Մի մարդ անցնելիս ասաց ՝ ինչ գեղեցիկ է ինչ փայլուն։ Ծաղիկը այդ անցորդի խոսքը լսեց և ձայն չհանեց ամաչեց և լռեց։ Մեկ ուրիշ մարդ նորից եկավ և ավելացրեց ճիշտ ես գեղեցիկ է փայլուն բայց հոտ չունի։ Սարի ծաղիկը զայրացավ և սկսեց խոսել, որ ինքը այնտեղ է որտեղ իր տեղն է սարերի և ձորերի մեջ և չի համեմատվի ոչ մի վարդի հետ, և ինքն իր տեղն ունեմ։ Սարի ծաղկի խոսքից հետո մարդիք պոկեցին ծաղկին արմատախիլ արեցին կտրեցին անտառից սարերից և տարան իրենց պարտեզ։Ժամանակ անց Ծաղիկը թորշնեց, քանի որ դա այն վայրը չէր որտեղ նա կապրեր և ավելի կկգեղեցկանար մնացած ծաղիկների մեջ շքեղ Սարի ծաղիկը մի օր թորշնեց և մահացավ։

Ի՜րոք որ այդպես է. ամեն ծաղիկ իր տեղում է արքա կամ թագուհի։

Թարգմանչական

Батюшка и лоби

армянская притча

В первый день Великого поста один сельский священник положил себе в карман сорок девять штук фасоли, чтобы, выбрасывая ежедневно по одной штуке, определить день окончания поста.

Стирая одежду священника, его жена заметила, что карман у него набит фасолью. “Батюшка любит фасоль, добавлю-ка я ему немного, пусть ест на здоровье”. Так и сделала. Батюшка каждый день выбрасывал из кармана по одной фасоли, но та не кончалась…

Прошёл Великий пост, но для села он не кончился.

И вот однажды крестьяне спросили у батюшки:

– Батюшка, когда же кончится Великий пост?

– Глядя на фасоль, что в моём кармане, ещё много дней остаётся.

https://pritchi.in/armynskie/pritchi-armynskie-1.php

Зло старухи

армянская притча

Старуха, взяв головешку из костра, поспешила в сторону моря.

– Старуха, а старуха, куда ты спешишься — спросили ее люди.

– Иду поджечь море, море поджечь.

– Ай, ай, — сказали ей, — разве можно море поджечь?

Но старуха знала свое дело. Не оборачиваясь назад, она сказала:

– Я свое зло совершу. Захочет море — пусть горит, не захочет — как угодно…https://pritchi.in/armynskie/pritchi-armynskie-28.php

https://pritchi.in/armynskie/pritchi-armynskie-28.php

ՏԵՐՀԱՅՐԸ և ԼՈԲԻՆ

Հայկական ասացվածք

Մեծ Պահքի առաջին օրը գյուղի մի քահանա գրպանը դրեց քառասունինը հատ լոբի, որպեսզի ամեն օր մի կտոր գցելով՝ որոշի պահքի ավարտի օրը։

Քահանայի շորերը լվանալիս կինը նկատել է, որ գրպանը լոբով է լցված։ «Բատյուշկան լոբի է սիրում, ես նրան ավելացնում եմ, թող առողջ ուտի»։ Այսպիսով, նա արեց: Բատուշկան ամեն օր գրպանից մեկ հատ լոբի էր նետում, բայց վերջ չէր լինում…

Հիանալի պաշտոն է անցել, բայց գյուղի համար այն չի ավարտվել։

Եվ մի անգամ գյուղացիները հարցրին իրենց հորը.

  • Հայրիկ, ե՞րբ է ավարտվելու Մեծ Պոստը:

-Նայելով գրպանիս լոբին, դեռ շատ օրեր են մնացել։

Պառավը կրակի միջից կրակահերթ վերցնելով՝ շտապեց դեպի ծովը։

— Պառավ, պառավ, ո՞ւր ես իջնում ​​ձիուց,— հարցրին նրան մարդիկ։

-Ծովը վառեմ, ծովը վառեմ:

«Այ, այ,- ասացին նրան,- հնարավո՞ր է ծովը կրակել»:

Բայց պառավը գիտեր իր գործը։ Առանց հետ նայելու, նա ասաց.

Ես կանեմ իմ չարությունը. Ծովն ուզի թող վառի, չուզի՝ ինչ…

Մեր պարտքը (Վահան Տերյան) ֊ վերլուծություն

Մենք Տերյանական օրերի ընթացքում ընթերցեցինք Վահան Տերյանի “Մեր պարտքը” հոդվածը։ Վահան Տերյանը հոդվածում ներկայացնում էր 1916֊ից 1920֊ական թվականները, որը ճակատագրական եղավ իր հայրենիքի՝ Հայաստանի համար։ Հայաստանից բացի մեծ դժվարությունների առջև էին կանգնած նաև բոլոր երկրները, քանի որ սկսվել էր առաջին աշխարհամարտը։ Հայաստանը գտնվում էր ծանր, դժվարագույն աղետի առաջ, ուստի նա ասում էր, որ մեծ վտանգ է սպառնում և կոչ էր անում, որ երկրում ձևավորվի իսկական մտավորականություն, որը կառաջնորդի հայ ժողովրդին և զերծ կպահի Հայաստանը աղետներից ու ժողովրդի վերացման վտանգից։ Տերյանը շատ էր մտածում և անհանգստանում Հայաստանի ապագայի համար։ Եվ այսօր էլ տերյանական այս մտահոգությունները արդիական են, քանի որ ժամանակները չեն փոխվել իրականությունը կարծես չի փոխվել, ամեն ինչ նույնն է, ինչ 100 տարի առաջ։ Իմ կարծիքով Տերյանը ճիշտ է, և հայրենիքի ապագա սերունդների համար ամեն մեկս պարտք ենք և պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի պինդ, կայուն և կյանքի ծանր հարվածներին դիմակայող երկիր։ Պետք է համախմբվել, չնայած տարբեր ու տարբեր մարդկային մտքերի և որոշումների պետք է լինել միասնական և ամուր։ Հայաստանը թուլանալու իրավունք չունի։ Տերյանի խոսքերից ոգեշնված՝ ես էլ եմ այն մտքին և կոչ եմ անում, որ համախբվենք, լինենք միասնական, չունենանք ներքին թշնամիներ։ Ամուր պահենք մեր հայականությունը և չնայած տիրող իրավիճակներին՝ մեր 100 տարի առաջ անցած ճանապարհը կերտենք և տանենք ապագա։ Տերյանի խոսքերը ոգեշնչել են ինձ.

Մենք ուզում ենք ճչալ, որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում: Օտարներն անգամ վարակվել են հաճախ եւ վարակվում են մեր օրերում մեր այդ հիվանդագին զգացումներով եւ սառը դատողի եւ տրամաբանորեն մտածողի փոխարեն՝ դառնում են մասնակից այդ տարերային բաղձանքներին:

ՏԵՐՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ֊ ՄԵՐ ՊԱՐՏՔԸ

Վահան Տերյան | Մեր պարտքը

Վահան Տերյան

Դժվարին ու արկածալի այս օրերում պայծառ պահենք մեր միտքը, մեր հոգին թող չմթագնեն առօրեական չնչին ու փոքրիկ զգացումները:
Բարձրանանք սրտով, լայնասիրտ լինենք այս դաժան պահին։
Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունր:
Ահա մեր աչքի առջև հսկա ժողովուրդները ֆիզիկական և բարոյական գերագույն լարումով, բարձր ոգևորությամբ միացնում են իրենց տարբեր խավերը, տարբեր հատվածներր, որպեսզի փրկեն իրենց ապագան:
Եթե հսկա ժողովուրդներն են կարիք ու անհրաժեշտություն համարում միահամուռ ու միաձույլ գործունեությունր, ապա որքա~ն և որքա~ն անհրաժեշտ ու անհետաձգելի պետք է համարվի այդպիսի մի համերաշխ ոգևորություն մեր փոքրաթիվ, բայց անհամար ոսոխներով շրջապատված ազգի համար, մի ազգի համար, որի ջլատված, քայքայուն ուժերի ծայրահեղ լարումը միայն, բարոյական բարձր պարտազգացումը միայն կարող է փրկել այս աղետալի պահին: Ընդունա՞կ է արդյոք մեր ժողովուրդը նյութական և բարոյական ուժերի մի այդպիսի գերագույն լարումի, միահամուռ ներշնչուն գործունեության։ Արդյոք կենդանի՞ է դեռ հայ ժողովրդի հավատը, որը դարավոր փորձության է ենթակա եղել, որը արյունաքամ է արել մեր ժողովրդին, խլել է նրանից այնքան նյութական և բարոյական զոհեր:
Այո’, այդ հավատը դեռ կենդանի է, այդ հերոսական ոգևորությանն ընդունակ է մեր ժողովուրդը:
Դառնանք մտքով դեպի մոտիկ անցյալը, հիշենք այն հերոսական ճիգերը, որ գործում էին մեր հասարակ ժողովրդի լավագույն զավակները, հիշենք այն բարձր րոպեները, երբ ժողովուրդը անձնվեր սիրով պատրաստ էր ամեն ինչ զոհաբերելու իր եղբայրների և իր ազատության համար, և կտեսնենք, որ հայ ժողովրդի հավատը կենդանի է, որ հայ ժողովրդի հոգին չեն սպանել ո’չ ահեղ արհավիրքները, ո’չ դարավոր ստրկության լուծը:
Ժողովուրդը անվերջ տառապանքի մեջ կենդանի է պահել իր մաքուր հավատը դեպի ազգի ապագան, դեպի լավագույն գալիքը: Որպես մի վսեմ ցնորք, որպես դյութիչ մի երազանք նա փայփայել է ազատության և վերածնության բարձր բաղձանքը:Եվ որքա~ն ու որքա~ն ազնիվ սրտերի արյունով վկայել է ժոզովուրդր իր այդ պայծառ հավատը:
Չէ՞ որ այդ սրբազան արյունով ոռոգված են մեր հայրենիքի բոլոր դաշտերը, մի՞ թե հարկավոր է ավելի ակներև, ավելի անհերքելի ապացույց մեր ժողովրդի բարձր զգացողության և անձնվեր ոգևորության։ Եվ այսօր, այս արյունալից օրերին հայ ժողովրդի դարավոր այդ հավատը մի անգամ էլ փորձության է ենթարկվելու։ Ես չեմ տարակուսում և ոչ մի վայրկյան, որ փորձության, գուցե բոլոր մինչև այժմ եղածներից ամենից ահավոր, գուցե ճակատագրական փորձության այս բովից պատվով պիտի դուրս գա հայ ժողովուրդը:
Սակայն հարկավոր է, որ մեր ժողովուրդը, իր պատիվը պահպանելով հանդերձ, պահպանե և իր գոյությունը: Այսօրվա կռվի սկզբից իսկ մեզ բոլորիս համար պարզ է այն,գուցե և դառն, սակայն ակներև հանգամանքը, որ մեր առջև դրված է ոչ միայն մեր ազգային կուլտուրական ապագայի հարցը, այլ հայ ժողովրդի սոսկ ֆիզիկական գոյության խնդիրը:
Ահա թե ինչո’ւ առավել ևս անհետաձգելի, առավել ևս ստիպողական պիտի համարենք մենք մեր ժողովրդի կազմակերպության հարցը:
Ո՞վ պիտի կազմակերպե մեր ժողովուրդը, ո՞վ պիտի տանե նրան այն ճանապարհով, որ զոհաբերությունն ու արյունը ազատություն են բերում: Այսօր հայ մտավորականությանն է վիճակվում այդ բարձր, սակայն և ծանր պարտականությունը:
Արդյոք արժանի կլինի՞ հայ մտավորականությունն իր այդ դժվարին, բայց վեհ կոչման:
Ահա մի հարց, որին մենք պարտավոր ենք դրական պատասխան տալու, մենք իրավունք չունենք թերահավատ լինելու, իրավունք չունենք երկմտելու:
«Մշակը» կոչ է կարդում հայ մտավորականներին միանալու, համերաշխ գործելու, մոռանալու կուսակցական և անձնական նկատումները ընդհանուր համաժողովրդական շահերի ու նկատումների հանդեպ :
Մի՞ թե այսպիսի ժամանակ մեր մտավորականությունը ընդունակ չպիտի լինի մոռանալու չնչին առօրեական իր կռիվներն ու շահերը:Մի՞ թե այս ճակատագրական րոպեին մենք չպիտի մոռանանք մեզ բաժանող ու ջլատող զգացումները, չպիտի միանանք բարձր ոգևորությամբ մեր սրբազան պարտականության հանդեպ:
Որքան և տարբեր լինեն մեր մտածողության եղանակները, որքան տարբեր լինեն մեր մասնավոր ցանկությունները, մի՞ թե մեզ բոլորիս ոգևորողը մեր ժողովրդի բարօրությունն ու երջանկությունը չէ:
Եվ մի՞ թե կա մեր ժողովրդից ավելի դժբախտ, ավելի բազմատանջ մի ժողովուրդ։
Եվ մի՞ թե կա ավելի բարձր վսեմ մի գործ, քան խաչակիր այդ ժողովրդին ծառայելը, նրա կյանքը, նրա պատիվը, նրա պայծառ հավատն ու հույսը փրկելը:
Ես չեմ ուզում վերագնահատել հայ մտավորականության կարողությունն ու բարոյական թռիչքը, բայց չէ՞ որ լինում են րոպեներ, երբ սովորական մարդիկ հերոս են դառնում:
Հիշեցեք ջրասույզ «Տիտանիկի» դեպքը:
Մտաբերեցեք սովորական մարդկանց այն հերոսական անձնվեր ճիգերը, որոնցով նրանք ուզում էին փրկել իրենց մերձավորներին։
Մի՞ թե մենք իրավունք չունենք այդ բարոյական հզոր թափի ստվերը գեթ որոնելու մեր մտավորականության մեջ:
Չէ՞ որ մենք և ահեղ փոթորիկի առջև ենք կանգնած, չէ որ մեր ամբողջ ժողովրդին անդառնալի, անսփոփելի աղետի վտանգ է սպառնում:
Անհնար է, այո’, միամտություն կլինի կարծել, որ հնարավոր է ընդմիշտ վերացնել մեր հասարակության միջից տարբեր հատվածների ընգհարումը:
Հակամարտ ուժերի բախումով է առաջ ընթանում կյանքը:
Սակայն կան րոպեներ, երբ չար ուժի հանդեպ միանում են այդ հակամարտ ուժերը` ինչպես ընդհանուր թշնամու առաջ ընտանիքի զավակները, ինչպես ահեղ նավաբեկության ժամին բոլոր մարդիկ և վերահաս վտանգի առաջը առնելու:
Այդտեղ, այդպիսի ժամին մարդիկ մոռանում են իրենց իրարից բաժանող բոլոր խոչընդոտները, փշրվում են բոլոր պատնեշները, միանում են իշխանն ու բանվոր, կին ու տղամարդ: Կանցնի արհավիրքը, նրանք նորից կանջատվեն, կկռվեն: Սակայն արհավիրքի ժամին հանցանք է, մահացու մեղք` ջլատել ուժերը անհատական զգացումներով ու գործողություններով։
Այսօր մենք պիտի մտածենք ոչ թե մեզ անջատող, մեզ իրարից տարբերող ու բաժանող փաստերի մասին, այլ միայն միացնող, ձուլող, գումարող, որովհետև միայն այդ միացումով, համերաշխ գործակցությամբ պիտի կարող լինենք պահել մեր ժողովուրդը, ապահովել մեր ամբողջ ապագան:Գոնե այս ճակատագրական րոպեին ըմբռնենք, հավատանք միմյանց, փոխադարձաբար զորանանք այդ լիասիրտ հավատով այս դժվարին օրերում։
Չմոռանանք, որ ամենաչնչին սխալը այսպիսի մի ժամանակ կարող է անդարձ կորստյան դուռ բանալ մեր առջև, կարող է անթիվ դժբախտությունների առիթ հանդիսանալ: Մի՞ թե այսպիսի մի ժամանակ չպիտի կարողանանք մենք համբերատար լինել դեպի մեր իդեական հակառակորդները, չպիտի կարողանանք հեռու վանել մեզանից ինքնահավան, ինքնավստահ մտածությունը, չպիտի քննադատող լինենք մեր մտքերի, միայն մեզ ճշմարտության առաքյալ ու աղբյուր պիտի համարենք:
Արդեն առաջադրված է մամուլում համերաշխ գործունեության, ազգային կազմակերպության կարևոր խնդիրը:
Հարկավոր է, այո, ազգովին ասպարեզ գալ, Հարկավոր է ստեղծել մի հեղինակավոր մարմին, որպեսզի մեր ժողովրդի ճակատագիրը հանձնված չլինի պատահական ուժերի ղեկավարության:
Հարկավոր է բոլոր տարբեր ուղղությունների ներկայացուցիչներին տեղ տալ այդ մարմինում, որպեսզի նա կարողանա միացնել իր շուրջը բոլորին, որպեսզի հայ ժողովրդի կոչը լինի նա, հայ ժողովրդի մտքի, զգացմունքների, խղճի արտահայտիչը լինի։
Անդառնալի են այսպիսի պահերը, դարերն են միայն ծնում իրերի այսպիսի դասավորություն:
Այսօրվա ամեն մի գործող պիտի ներշնչված լինի այն խոր, ծանր գիտակցությամբ, որ նա կանգնած է գալիք օրերի ահեղ դատաստանի առաջ, որ այսօրվա ամենափոքր սխալը կարող է կորստաբեր լինել մեր ժողովրդի ամբողջ ապագայի համար:
Պարզ պետք է լինի մեզ ամենքիս համար, որ այսօր մեր կյանքի-մահու խնդիրն է դրված հրապարակի վրա:
Վաղը կարող է մեր երկրում էլ հնչել պատերազմի փողը, անթիվ զոհերի առջև, աներևակայելի աղետների հանդեպ պիտի կանգնենք մենք, մի՞ թե հայ մտավորականությունը չպիտի գտնի իր մեջ բավականաչափ վեհանձնություն, որպեսզի միահամուռ, համերաշխ գործունեությամբ աշխատի մեր դժբախտ ժողովրդի փրկության համար։
Ես այցելեցի այստեղ հիվանդանոցներում պատերազմից վերադարձած վիրավոր հայ զինվորներին:
Նրանց մեջ երկմտություն ու կասկած չկա: Այդ հեռավոր հայ գյուղերից ու քաղաքներից եկած հասարակ հայ մարդիկ շատ պարզ ու խորը գիտակցում են իրենց վսեմ պարտականությունը:
Բավական է տեսնել նրանց, որպեսզի հավատաս, որ մեր ժողովուրդը անպատիվ չի դուրս գա այս արյունոտ արհավիրքների միջից:
Բավական է տեսնել այդ պարզ մարդկանց լուրջ, խոհուն դեմքերը, մի քիչ խոսել նրանց հետ` խորապես զգալու, հավատալու համար, որ կենդանի է մեր ժողովրդի հոգին, պայծառ է նրա հավատը:Եվ մի՞ թե մենք՝ հայ մտավորականներս, անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը, ամբողջ ապագան:
Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը մահացու:
Եվ այդ գիտակցելով, ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի:
Չմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է:

Հռոմեական դիցաբանություն

Հին հռոմեական դիցարանը հարուստ էր աստվածներով։ Մարդկային կենսագործունեության յուրաքանչյուր ոլորտ՝ գյուղատնտեսության, երկրագործության գրեթե յուրաքանչյուր գործողություն ունեցել է իր աստված-հովանավորին:

Աստվածները `

  • Յուպիտեր—Գերագույն աստված, լույսի, որոտի հովանավոր
  • Յունոնա—Անձրևի, հաղթանակի աստվածուհի, Յուպիտերի կինը։
  • Միներվա—Արհեստների, արվեստի, գիտության աստվածուհի։
  • Դիանա—Որսի և բեղմնավորության դիցուհի։
  • Յանուս—Արևի, մուտքի և ելքի աստված։
  • Վեստա—Սրբազան կրակի դիցուհին։
  • Վուլկան—Ավերիչ կրակի, դարբինների հովանավոր աստվածը։
  • Սատուրնուս—Երկրագործության և ժամանակի հովանավոր աստված։
  • Ֆաունա—Անտառների դիցուհի։
  • Մարս—Պատերազմի աստված։
  • Վեներա—Ամուսնական սիրո աստվածուհի։
  • Ամուր—Սիրային զգացմունքները գրգռող աստված։
  • Մերկուրիուս—Առևտրի և ճանապարհների հովանավոր աստված։
  • Ցերերա—Հողի, մայր երկրի դիցուհի։
  • Բոնա դեա – Պտղաբերության,կանանց հովանավոր աստված։
  • Կարմենտա –voqar
  • Նեպտուն—Ծովերի, ձիաբուժության, ձիարշավների աստված։
  • Պլուտոն—Ստորերկրյա աշխարհի աստված։
  • Պոմպոնա —
  • Պորտունես —
  • Պրոզերպինա—Բերրիության և ստորգետնյա աշխարհի աստվածուհի

Եղել են նաև այլ աստվածներ ովքեր ըստ դիցաբանության ապրում էին բարձրավանդակի և հեռու լեռներում նրանց անուններն էին `

Օրկուս

Թելիուս

Ֆորտունա—Ճակատագրի, հաջողության աստվածուհի

Ֆիդես

Կոնկորդիա -Պետության, քաղաքացիներ համերաշխության աստվածություն։

Սպես

Ֆլորա—Բնության, երիտասարդության ասվածուհի։

Բոլոր դիցաբանության աստծներ և աստվածուհիներին կարելի է նմանեցնել իրենց իսկ նշանակությամբ սակայն տարբերել ամեն ազգի աստվածներին իրենց անուններով։

Օրինակ հռոմեականը համեմատել հունական դիցաբանության հետ։

Յուպիտեր
Յունոնա
Միներվա
Յանուս