Աշխարհագրություն. ՀՀ-ի նորագույն ճյուղերը

Բնութագրե՛ք արդյունաբերության նորագույն ճյուղերը, գնահատե՛ք դրանց դերը և տեղը համաշխարհային տնտեսության ﬔջ:
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, լազերային տեխնիկան և այլն։ Այդ տեխնոլոգիաները նպաստում են երկրի ամբողջ տնտեսության հզորացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, մարդկային ներուժի արդյունավետ օգտագործմանը, արտահանման ծավալների կտրուկ աճին և այդ աﬔնի շնորհիվ բնակչության բարեկեցության բարձրացմանը:

Որո՞նք են նորագույն ճյուղերի զարգացման նախադրյալները ՀՀ-ում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար լավ հիմք ծառայեց խորհրդային տարիներից ժառանգություն ստացած ծրագրային ապահովման մշակման, արդյունաբերական հաշվարկման, էլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների արտադրության փորձը:

Ինչո՞ւ են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում գերակա
ուղղություն, որո՞նք են նրա գործունեության հիﬓական ուղղությունները:
Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների
(ՏՀՏ) ընկերթյնների հիﬓական ուղղություններն են` ներկառուցված
ծրագրային ապահովման մշակումը և կիսահաղորդիչների նախագծումը,
ծրագրային ապահովման պատվերների և արտապատվերների
իրականացումը, ֆինանսական ծրագրերի մշակումը, մուլտիﬔդիա
նախագծումը, ինտերնետային ծրագրավորումը, վեբ ծրագրավորումը,
տեղեկատվական համակարգերի մշակուﬓերը և այլն:

Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք բնական շինանյութերի խոշոր հանքավայրերը և արտադրության կենտրոնները:
Ներկայացնել արդյունաբերության նորագույն ճյուղերի զարգացման հեռանկարները ՀՀ-ում։

Հաշվետվություն

Տարվա սկիզբը սկսեցինք աշխարհագրական թաղանթի ուսումնասիրմամբ, աշխարհի բնակչության, զարգացող և զարգացած երկրների ուսումնասիրմամբ և այլն:Գործնական աշխատանքներ, ինքնաստուգումներ, քարտեզագրումներ,ֆլեշմոբներ, նաև մասնակցեցինք աշխարհագրությանը վերաբերվող ճամփորդությունների ուսումնասիրեցինք ՀՀ մարզերից մի քանիսը իրենց հետաքրքիր և զբոսաշրջության կողմից զարգացսծ տեսարժան վայրերը։

Շիրակի Մարզ

ՀՀ Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում:
Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիայի Հանրապետությանը,
հյուսիսիցՎրաստանի Հանրապետությանը, արևելքից սահմանակից է ՀՀ Լոռու մարզին և հարավից ՀՀ Արագածոտնի մարզին: Արտաքին սահմանների երկարությունը կազմում է 165
կմ:

Շիրակի մարզ - Հայաստանի մարզերը - Armenian Geographic

Համայնքների թիվը՝ 79
Բնակավայրեր՝ 131
քաղաքային՝ 3
գյուղական՝ 128
Սահմանամերձ՝ 15
Լեռնային՝ 47
Բարձր լեռնային՝ 39
Վրաստանի հետ սահմանի երկարություն՝ 48 կմ
Թուրքիայի հետ սահմանի երկարություն՝ 117 կմ
Տարածաշրջաններ՝
Ախուրյան
Արթիկ
Անի
Աշոցք
Ամասիա
Քաղաքներ՝
Գյումրի
Արթիկ
Մարալիկ
Մարզկենտրոն ք.Գյումրի

Մարզը զբաղեցնում է 2680 կմ2 տարածք (268 027.026հա), Հայաստանի
Հանրապետության ընդհանուր տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 9.0% է:
12.Գյումրի քաղաքը իր նշանակությամբ և բնակչության թվով համարվում է Հայաստանի
Հանրապետության երկրորդ քաղաքը: Մարզի կենտրոնական և հարավային հատվածում
տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը,
միաժամանակ ՀՀ Շիրակի մարզում են տարածվում Փամբակ և Բազում լեռնաշղթաների,
ինչպես նաև Եղնախաղ, Ջավախք և Արագած լեռնազանգվածների մի մասը։

Ռելիեֆի առումով բաժանվում է երկու մասի։ Հրաբխային, որն ընդգրկում է ՋավախքԱշոցքի տարածաշրջանը՝ իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները,
Չլդրի լեռները և Աշոցքի սարահարթը, մյուս մասն իր մեջ ներառում է Շիրակի
ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը Մարզի տարածքով հոսող խոշոր և Հայաստանի Հանրապետության ամենաերկար
գետը Ախուրյանն է: Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակարգին պատկանող
Ցողամարգ, Իլլի, Կարկաչան գետակները:

Կլիմայական պայմանների առումով մարզում տիրապետում է բարեխառն լեռնային
կլիման, աչքի է ընկնում տեղումների առատությամբ (700 մմ), զով ամառներով, խստաշունչ ու
տևական ձմեռներով, hունվարյան միջին ջերմաստիճանը -9.8˚C է: Մարզը, լինելով ծովի
մակերևույթից 1500-2000 մ բարձրության վրա (մարզի 52 գյուղեր գտնվում են ծովի
մակերևույթից 1500-1700 մ, իսկ 55-ը` 2000մ բարձրության վրա), հանդիսանում է Հայաստանի
ամենացրտաշունչ տարածաշրջանը, որտեղ ձմռանը օդի ջերմաստիճանը երբեմն հասնում է –
460C-ի: Մարզի տարածքում է գտնվում Ախուրյանի ջրամբարը, որն իր 526 մլն.մ3 ծավալով
խոշորագույնն է հանրապետությունում, ինչպես նաև Արփի լիճ-ջրամբարը,
Մանթաշի ջրամբարը։ Շիրակի դաշտում ստեղծված է հզոր ոռոգման համակարգ, որը
բաղկացած է տարբեր մեծության 9 ջրամբարներից (ընդհանուր տարողությունն է՝ 673.1
մլն/մ3 163.9 կմ երկարությամբ մայր ջրանցքից, 300.1 կմ երկարությամբ միջհամայնքային
ջրանցքներից, ինչպես նաև ներհամայնքային ջրատարներից ու ոռոգման ցանցերից։ Այդ
ամենը հնարավորություն է տալիս ոռոգելու 29.1 հազ.հա հողատարածություն։ Ներկայումս օգտագործվում են տուֆ (պաշարներով հանրապետության մարզերի մեջ
գրավում է առաջին տեղը), պեմզա (պաշար 100 մլն մ3 բազալտ, պեռլիտ, կապի և ավազի
պաշարներ:

Մարզի անտառային հողերը կազմում են 4 405.3 հա, որը մարզի ընդհանուր
տարածքի 1.64%-ն է, որը խիստ անհամարժեք է հանրապետության միջին ցուցանիշին՝ (11.2%)։
Մարզի անտառները լեռնային են, ունեն ընդգծված հողապաշտպան, ջրապաշտպան և
կլիմայակարգավորիչ նշանակություն, ինչպես նաև աչքի են ընկնում բուսական տեսակների
բազմազանությամբ։ ՀՀ Շիրակի մարզում բնական էկոհամակարգերում զգալի
տարածում ունեն հետևյալ ուտելի, համեմունքային և դեղատու բույսերըեղինջ երկտուն, ավելուկ գանգուր, ուրց անդրկովկասյանը, ուրցադաղձը, մարիամ խոտը, անանուխը (դաղձ դաշտային), մարգագետնային սինձը, սինձ հացազգիատերևը, խատուտիկ դեղատու, արյունխմիկ դեղատու, հազարատերևուկ հատվածատերև և այլն, իսկ հատապտղավորներից մեծ տարածում ունի մասրենին: Աշոցքի սարահարթում գրանցված են կաթնասունների դասի 6 կարգերի 38 ներկայացուցիչներ, որոնք ընդգրկում են միջատակերերի 7, չղջիկների8, կրծողների 11, նապաստակի1, գիշատիչների 9 և սմբակավորների` 2 տեսակներ:

Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի
կիլոմետրի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Մարզի զարգացման խոչընդոտներից է համարվում երկարատև, ցուրտ ձմեռը և
բարձր լեռնային գոտիներում գտնվելը: Մարզի գյուղատնտեսական նշանակության
հողատարածքների մոտ 40%-ը ունեն տարբեր աստիճանի էռոզացվածություն, որը
բացատրվում է ինչպես բնակլիմայական անբարենպաստ պայմաններով, այնպես էլ հողերի
ոչհամակարգված օգտագործմամբ: Արթիկի տարածաշրջանում կա ջրային ռեսուրսների
սահմանափակում: Բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով առանձին
տարածաշրջաններում՝ Աշոցքի, Ամասիայի վարելահողերը օգտագործվում են ոչ
արդյունավետ:

Բնական աղետներից առավել վտանգ են ներկայացնում երկրաշարժները,
սողանքները, սելավները, գարնանային վարարումների հետևանքով առաջացած ջրհեղեղները,
ուժեղ քամիները, կարկուտը, ցրտահարությունը, մերկասառույցը, ձնաբուքը, սահքերն ու
երաշտները

Զարգացման ռազմավարություն

ՀՀ Շիրակի մարզը եղել և այժմ էլ համարվում է Հայաստանի ռազմավարական կարևոր
նշանակություն ունեցող վարչատարածքային միավորներից մեկը:

ՀՀ Շիրակի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը
համահունչ է Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային
զարգացման ռազմավարության և Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների
տարածքային զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններին:

Կարծում ենք` այն կնպաստի ՀՀ Շիրակի մարզի 79 համայնքների կողմից
ներկայացված առաջնահերթությունների ու մարտահրավերների արդյունավետ լուծմանը և
նմանատիպ ծրագրերի իրականացման շնորհիվ ՀՀ Շիրակի մարզն աստիճանաբար կդառնա
Հայաստանի առավել զարգացած տարածքներից մեկը:

Ծրագիրը կազմվել է մարզային զարգացման հանձնաժողովի կողմից, ոլորտային
աշխատանքային խմբերում ընդգրկվել են հմուտ և փորձառու մասնագետներ, որոնց
աշխատանքի արդյունքում էլ կազմվել է մարզի համար կարևոր նշանակություն ունեցող այս
փաստաթուղթը: Ծրագրի կազմման աշխատանքների համակարգման գործում զգալի է եղել
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման
նախարարության դերը:

Ոլորտային խնդիրների ճիշտ ձևակերպումներին և մարզի
զարգացման ռազմավարության ծրագրում դրանց ընդգրկմանը նպաստել է
համագործակցությունը ճյուղային նախարարությունների, հանրապետական գործադիր և
պետական կառավարման, հասարակական կազմակերպությունների և այլ մարմինների հետ:

ՀՀ Շիրակի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման
ռազմավարության ծրագիրը մարզում նաև ներդրումներ կատարելու առաջարկ է` ուղղված միջազգային, դոնոր և այլ կազմակերպություններին, գործարարներին, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց:

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավարություն) ճանաչել է տարածքային զարգացման կարևորությունը և այս ուղղությամբ շարունակական երկխոսություն է վարել ԵՄ-ի հետ` 2000թ.-ից սկսած: 2003թ.-ից սկսած` տնտեսական զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումն առաջնահերթ են համարվել մի շարք գերակա փաստաթղթերով, մասնավորապես` ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի <<Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին>> թիվ 994- Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի <<Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> N 1207-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի << Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին>> N 442 – Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի նիստի 24-րդ կետով հավանության արժանացած <<Հայաստանի Հանրապետության 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին>> թիվ 29 արձանագրային որոշմամբ:

  1. Հայաստանն այսօր բնութագրվում է որպես զարգացման մարտահրավերներով,
    աշխարհագրաքաղաքական սահմանափակումներով, էներգիայի արտաքին աղբյուրներից ու
    շուկաներից կախում ունեցող, միջինից ցածր եկամուտ ապահովող երկիր: 2008թ.-ի
    համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով տեղի ունեցած բացասական
    գործընթացները հանգեցրել են աղքատության ու գործազրկության մակարդակների զգալի
    բարձրացմանը, խորացրել հասարակության խոցելի խմբերի մարգինալացումը: Արտագաղթն
    ու փոխանցումերն արտասահմանից միայն մասամբ են կարողանում մեղմել ստեղծված
    իրավիճակը:

3.Քաղաքականության տեսանկյունից հիմնական մարտահրավերներից է տարածքային
զարգացման համակողմանի ռազմավարության մշակումն ու իրականացումը և 2017-2020թթ.
տարածքային զարգացման առաջին գործառնական ծրագրի առաջադրումը, որի մեջ
կարտացոլվեն այն հիմնական գործողությունները, որոնք անհրաժեշտ են տարածքների
մրցունակությունը բարձրացնելու և Հայաստանի մարզերի միջև առկա
անհամաչափությունները մեղմելու համար: Բացի այդ, անհրաժեշտ է համակողմանիորեն
համապատասխանեցնել տարբեր նախարարությունների տարածքային զարգացմանն առնչվող
քաղաքականությունները, որոնք առաջին հերթին վերաբերում են գյուղատնտեսության ու
գյուղական տարածքների զարգացմանը, տեղական ֆինանսական միջոցների կառավարմանը,
տեղական ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման, զբաղվածության և
մասնագիտական կրթության ոլորտներին: Միջնաժամկետ հատվածում, տարածական ու
ոլորտային հեռանկարներով հանդերձ, միայն համակարգված միջամտությունը կարող է
հանգեցնել տարածքների սոցիալ-տնտեսական իրական և հարատև զարգացմանը:

  1. Ապացույցների վրա հիմնված և արդյունքների վրա կենտրոնացող տարածքային
    զարգացման քաղաքականության մշակման և առաջընթացի անխափան չափման նպատակով`
    անհրաժեշտ է ունենալ մշտադիտարկման ու գնահատման ցուցանիշների հետևողական կազմ:

Մարզի զբոսաշրջություն

Տարեցտարի մեծանում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Շիրակի մարզ։ Թեև հիմա զբոսաշրջիկներ ընդունելու ամենապիկ սեզոնը չէ, բայց մեծ է արտերկրից և հանրապետության մյուս մարզերից Գյումրիում հանգիստ փնտրողների ու մարզի գրավչությունը գնահատողների թիվը, ու սա այն պարագայում, երբ մարզի զբոսաշրջային ամբողջ ներուժը դեռ բացահայտված չէ:

Տուրիզմը զարգացման առաջին քայլերն է անում մարզում, ու դա շնորհիվ ոչ միայն տուրիստական կազմակերպությունների ու հյուրատների ակտիվ աշխատանքի, էլեկտրոնային քարոզչության, այլ նաև պետական մակարդակով հյուրընկալության հրավերների։ Զբոսաշրջիկների մեծ ներհոսքը, սակայն, չի պակասեցրել այն խնդիրները, որոնք խոչընդոտ են մարզում զբոսաշրջային բիզնեսի զարգացմանը։ Դրանք են ճանապարհների վատ վիճակն ու ենթակառուցվածքների բացակայությունը, նաև Գյումրի հասնելու տրանսպորտային լուրջ խնդիրները։

Շիրակի մարզ ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից է: Հիմնականում պայմանավորված է «Շիրակ» օդանավակայանում իրականացվող չվերթներով։ Զբոսաշրջիկների մեծ հոսքը Մոսկվայից է: Տուրիզմը զարգացնելու համար, ըստ նրա, պետք է երկաթուղային տրանսպորտն ակտիվացնել, նաև օգտագործել մարզի օդային ներուժը։ Շիրակի մարզի տեսարժան վայրերը հաճախ են դուրս մնում հայաստանյան տուրերի ցանկից։ Սա է պատճառը, որ Գյումրիում տեղի կազմակերպություններն իրենց նախաձեռնությամբ են կազմակերպում դեպի մարզ շրջագայությունները:

Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի ղեկավարի խոսքերով՝ միայն Վարդավառի տոնի օրը, ըստ ոստիկանության տրամադրած տվյալների, 3000 մեքենա է Գյումրի մուտք գործել հանրապետության մյուս մարզերից, Երևանից և արտերկրից։

Տուրիստական կազմակերպությունները փորձում են օգտագործել հնարավոր բոլոր տարբերակները դեպի մարզ տուրիստների մեծ ներհոսքն ապահովելու համար, բայց ամեն անգամ բախվում են նույն խնդիրներին, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Դրանք օտարալեզու ուղեցույցների, որոշ ծառայությունների բացակայությունն է ու առայժմ անլուծելի խնդիրը՝ ճանապարհները, որոնք տանում են մարզի հեռավոր տեսարժան վայրեր:

Տուրիզմի կազմակերպիչների համոզմունքը մեկն է. եթե պետք է տուրիզմը զարգանա, ուրեմն պետք է բացառել այն, ինչը տասնյակ տարիներ խոչընդոտել է դրան, այսինքն` ներկայացվել է նեգատիվ տեսանկյունից, որ ամենաաղքատ մարզն է, որտեղ երկրաշարժի հետևանքները դեռ վերացված չեն։

Հիմա մոտեցումը փոխվել է, զբոսաշրջիկների հետաքրքրությունը՝ նույնպես։

Վայոց ձորի մարզ

Մարզկենտրոնը`   Եղեգնաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1996թ.
Տարածաշրջանները`   Վայքի շրջան, Եղեգնաձորի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   41 համայնք
Ընդհանուր տարածքը`   2,308 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի տվյալների)`   55,8 հզ

Ընդհանուր նկարագիր ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13240.1 հա կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ`   մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (60 մ):ՀՀ Վայոց ձորի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է`   ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն աստիճանը հարավային շրջաններում հասնում է + 41օ C-ի, իսկ բացարձակ նվազագույնը`   -35օ C-ի: Տեղումները կազմում են տարեկան 300-ից 700 մմ:Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, որի արտադրանքը կազմել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 63%-ը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև թռչնաբուծությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարաբուծությունը: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի`   «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև խաղողի գինու արտադրությունները: Մարզում ակնհայտ են ներքին և արտաքին զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարները: Մարզի բնակչությունը Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում:Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Այն նույնպես բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից այստեղ հիմնադրված հայ ընտանիքները ավելացրին մարզի բնակչության քանակը: Քաղաքները Մարզի երեք քաղաքներն էլ`   Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը`   Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն:Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի տարբեր երկրներ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

Լոռու մարզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մարզկենտրոնը`   Վանաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   8 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   105 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   122 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   3,789 կմ²
Ամենաբարձր կետը`   Թեժ լեռ (3107 մ)
Ամենացածր կետը`   308 մ
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   392,300 մարդ
Բնակչության խտությունը`   103.5/կմ²

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է :Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն`   Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Բնական ռեսուրսները և հարստությունները

Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը:Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին և որտեղ 1828թ. Էրզրում մեկնող Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Ալեքսանդր Գրիբոյեդովի դիակին, որը փոխադրում էին Թիֆլիս: Գրիբոյեդովը զոհվել էր Պարսկաստանում, այնտեղ նա (Ռուսաստանի լիազոր-նախարարն էր) կազմակերպում էր հայերի գաղթը դեպի Հայաստանի`   Ռուսաստանին միացած շրջաններ:Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է`   Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով:Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:

Մարզի բնակչությունը Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է: Քաղաքները Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է: Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը`   «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն:

Լոռու մարզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Դսեղ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հայաստանի ջրամբարներ

Հայաստանի Հանրապետության ջրամատակարարմաներն են`

Ապարանի ջրամբար , որը կառուցվել է Քասաղ գետի վրա գտնվում Արագածոտնի մարզի ։

Ազատի ջրամբար, որը կառուցվել է Ազատ գոտի վրա գտնվում է Արարատի մարզում։

Ախուրյանի ջրամբար,որը կառուցվել է Ախուրյան գետի վրա գտնվում է Շիրակի մարզում։

Տավուշի կամ Ջողազի ջրամբար, գտնվում է Տավուշի մարզում։

Մանթաշի ջրամբար գտնվում է Շիրակի մարզում։

Մարմարիկի ջրամբար գտնվում է Կոտայքի մարզում։

Հերհերի և Կեչուտի ջրամբարները գտնվում է Վայոց Ձորի մարզում կառուցվել է Արփա գետի վրա։

Տոլորսի և Սպանդարյանի ջրամբարները գտնվում են Սյունիքի մարզում։

Հախումի ջրամբար գտնվում է Տավուշի մարզում։

Կառնուտի ջրամբար գտնվում է Շիրակի մարզում։

Լոռու մարզի ռազմավարություն

Մասնակիցներ ՝

Հասմիկ Խաչատրյան

Քնարա Հովհաննիսյան

Ժաննա Նավոյան

Արամո Գրիգորյան

Ընդհանուր բնութագիրը՝

Աշխարհագրական դիրքը՝ Հայաստանի Հանրապետության հյուսիս
Բնակավայրերը՝ ծովի մակերևույթից 520-ից 1800մ բարձրության վրա
Պետական սահմանը՝ Վրաստանի Հանրապետության հետ՝ 110 կմ
Տարածությունը` 3799 քառ. կմ
Բնակչության թիվը` 212.6 հազար մարդ, այդ թվում`
քաղաքային – 125.4 հազար մարդ,
գյուղական – 87.2 հազար մարդ,
Մարզի համայնքների թիվը` 56, որից՝
Խոշորացված համայնքներ -11
Մարզկենտրոնը` ք. Վանաձոր
Կառավարման ձևը – տարածքային կառավարում
Ազգային կազմը`
հայեր – 97.0 %,
ռուսներ – 1.5 %,
հույներ – 1.0 %,
այլ ազգություններ – 0.5 %:

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա: Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
Լոռու մարզում 2016-2017թթ.ին համայնքների խոշորացման արդյունքում Լոռու մարզը իր մեջ ընգդրկում է 56 համայնք: Բնակավայրերի թիվն է 130, որից 8 քաղաքային բնակավայր, 122 գյուղական բնակավայր: Մարզի 5000-ից ավել բնակչություն ունեցող համայնքների թիվը 12-ն է (Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ախթալա, Գուգարք, Սարչապետ, Մեծավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ, և Օձուն համայնքները):

Զարգացումն ու ռազմավարությունը

ՀՀ Լոռու մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը համահունչ է
Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարության և Հայաստանի Հանրապետության 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններին:
Դա կնպաստի հանրապետությունում աղքատության հաղթահարման ռազմավարական գերակա նպատակ հռչակված տարածքային համաչափ զարգացման խնդրի, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի համայնքների զարգացման ծրագրերում ներառված առաջնահերթ հիմնախնդիրների և մարտահրավերների արդյունավետ լուծմանը: Ծրագիրը կազմվել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությամբ, մարզի ուժեղ և թույլ կողմերի վերհանմամբ, հնարավորությունների և հնարավոր բացասական ազդեցությունների քննարկմամբ, զարգացման հիմքում դրվող նպատակների սահմանմամբ, զարգացման գերակայությունների որոշմամբ, դրանց դասակարգմամբ՝ ըստ առաջնահերթությունների, և այդ հենքի վրա խարսխված, արդեն սկսված և առաջիկայում
իրականացվելիք ծրագրերի նախանշմամբ: Դրանք իրենց կոնկրետությամբ, չափելիությամբ,
ռեսուրսահենքությամբ և իրագործելիությամբ կապահովեն ՀՀ Լոռու մարզի զարգացումն այն նպատակայնությամբ, որ 2025 թվականին ՀՀ Լոռու մարզն կունենա բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ և զարգացած զբոսաշրջություն: Ծրագրի կազմման աշխատանքները համակարգվել են Իմ կողմից: Այդ գործում իր զգալի ներդրումն է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, ինչպես նաև ԵՄ փորձագետները:
ՀՀ Լոռու մարզի տարածքային զարգացման տեսլականն է՝ 2025թ.-ին ՀՀ Լոռու մարզը
կունենա բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ և զարգացած զբոսաշրջություն:
Ներկայիս իրավիճակի, առկա հնարավորությունների բազայի, հիմնախնդիրների և
մարտահրավերների վերլուծությամբ ու համադրությամբ կանխորոշվեց մարզի տարածքային
զարգացման տեսլականը: Ծրագրի ստեղծման գործում գնահատելի ներդրում են ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու ԵՄ փորձագետները, որոնք օժանդակել են տեղի թիմին՝ իրապես վերլուծություններ և դրանց հետքի վրա կանխորոշումներ սահմանելու գործում: Արդյունքում, ունենք ՀՀ Լոռու մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարություն՝ հստակ և իրատես մի ծրագիր, որի իրականացման կենսական անհրաժեշտությունն անվիճելի է յուրաքանչյուր աշխատասեր ու գործարար լոռեցու համար, հնարավորություններ ստեղծող և ոգեշնչող:

Ամփոփ նկարագիր

  1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 2017-2025 թվականների զարգացման
    ռազմավարությունը մարզային մակարդակի ռազմավարական փաստաթուղթ է, որը սահմանում է
    երկարաժամկետ զարգացման հեռանկարներ ու ուղղություններ ՀՀ Լոռու մարզում` հիմնվելով առկա
    իրավիճակի, մարտահրավերների և հնարավորությունների վրա: Այն բխում է ազգային
    ռազմավարական ծրագրերի պահանջներից և մասնակցային եղանակով ներգրավում բոլոր
    շահագրգիռ կողմերին:
  2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տեսլականն է, ունենալ բազմաճյուղ,
    զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն և զարգացած
    զբոսաշրջություն, ՏՏ ոլորտ, որին հասնելու նպատակով իրավիճակի վերլուծության հիման վրա
    մշակված մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը սահմանում է հետևյալ
    ռազմավարական նպատակները.
    1) Մինչև 2025թ. մարզի տնտեսական աճի ապահովում՝ տնտեսության վարման ինտենսիվ
    մեթոդների կիրառում, աշխատատեղերի ստեղծում, աղքատության կրճատում` մինչև 10%,
    2) Մինչև 2025թ. մարզի երեք տարածաշրջանների համաչափ զարգացման ապահովում՝
    շեշտը դնելով սահմանամերձ և թույլ զարգացած բնակավայրերի վրա,
    3) Մինչ 2025թ. ՀՀ Լոռու մարզում կբարելավվի տարածքային և տեղական զարգացման
    կառավարման կարողությունները և համակարգերը:
  3. Դրանից բխող զարգացման երեք առաջնահերթ գերակայությունները.
    1) Արտահանմանը միտված արդյունաբերության զարգացում, մասնավորապես՝ հանքային
    արդյունաբերության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության և ՏՏ ոլորտի,
    2) Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում,
    3) Մշակութային, գյուղական տուրիզմի զարգացում, ներառյալ ձմեռային տուրիզմի և
    էկոտուրիզմի զարգացում:
  4. Ռազմավարական նպատակներին հասնելու համար ռազմավարական չափորոշիչներն են.
    1) 2025թ.-ի դրությամբ մարզի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը հասցնել 72%-ի
    հանրապետական միջինի նկատմամբ,
    2) 2025թ.-ի դրությամբ ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների թվի ավելացում՝ 10%-ով,
    3) 2025թ.-ի դրությամբ ակտիվ կազմակերպությունների թվի ավելացում` 12%-ով,
    4) 2025թ.-ի դրությամբ գործազրկության մակարդակը 15.7%-ից իջեցնել մինչև 8.8%-ի,
    5) 2025թ.-ի դրությամբ աղքատության մակարդակը՝ 36.2%-ից հասցնել ոչ ավել, քան 26%-ի,
    6) 2025թ.-ի դրությամբ նորագույն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների թվի աճ՝ 20%
    7) 2025թ.-ի դրությամբ մարզային վարչակազմերի բարձրագույն կրթությամբ աշխատակիցների
    թիվը կհասնի 95%-ի,
    8) 2025թ.-ի դրությամբ մարզային և համայնքային աշխատողների 80%-ը կստանա
    վերապատրաստման ծրագրեր՝ նվիրված մարզային/տեղական զարգացմանը:
  5. Այնուհետև, թվարկվում է այն ինստիտուցիոնալ շրջանակը, այն է՝ մարզային վարչակազմը՝
    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության
    խիստ վերահսկողության ներքո, և այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների հետ
    գործողությունների համաձայնեցման միջոցով, որոնց ջանքերով պետք է իրականացվի
    ռազմավարությունը կյանքում:
  6. ՀՀ Լոռու մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության իրականացումը
    մոնիտորինգի կենթարկվի, կվերանայվի և կգնահատվի՝ համաձայն հետևյալ սկզբունքների 1) պարբերական մոնիտորինգ և առաջընթացի գնահատում տարածքային զարգացման
    ռազմավարության նպատակներին և գերակայություններին հասնելու ուղղությամբ,
    8
    2) ռիսկեր, ռիսկերի մոնիտորինգ և նվազեցում,
    3) ՄԶՌ-ների վերանայում,
    4) ՄԶՌ-ների գնահատում:
  7. Ներկայացվում են ռազմավարության իրականացման գործընթացի և իրականացնող
    սուբյեկտների հնարավոր ռիսկերը, ռիսկերի նվազեցման գործոնները, ՄԶՌ-ի գնահատումը հետևյալ
    չափորոշիչներով.
    1) ծրագրի արդյունավետություն,
    2) ծրագրի արդյունավորություն,
    3) ծրագրի համընթացություն,
    4) ծրագրի համապատասխանություն: