Թեմփլ Գրենդ

Ֆիլմի հղումը՝ Տեմպլ Գրենդ

Հոգեբանության դասաժամերին մենք սկսեցինք սովորել և ուսումնասիրել աուտիզմ հիվանդությունը : Դասի ընթացքում դիտեցինք մի ֆիլմ «Թեմփլ Գրենդ » որը հետո քննարեկցինք: աինքս տեղեկացված չէի չգիտեի թե ինչ է աուտիզմը և ինչ խանգարումներ է ունենում յուրաքանչյուր աուտիզմով հիվանդ մարդը։ Կցանկանամ խոսել և պատմել աուտիզմի մասին, և հիմնականում ինչպես կարելի է հասկանալ մարդու մոտ աուտիզմ է թե ոչ : Աուտիկները չունեն հայացք, սեփական գործողությունները միշտ կրկնվող բնույթ են կրում, չեն սիրում փոխհարաբերություններ, գրկախառնություններ, չեն արձագանքում երբ հենց իրենց ես ցանկանում դիմել: Կարող են ունենալ հետևյալ սիմտոմները ՝ չզարգացած թերի խոսք , տեսողական կենտրոնացման անկայունություն, սոցիալական հմտությունների թերզարգացվածություն, երևակայության խանգարում, սահմանափակ հետաքրքրություններ:Ֆիլմը դրական էմոցիաներ էր հաղորդում ինձ այն շատ հետաքրքիր և ուսուցողական դարձավ ինձ համար: Ֆիլմը պատմում էր Թեմփլ Գրենդիի մասին ով աուտիկ էր: Ֆիլմում միշտ Թեմփլին օգնում էր իր մայրիկը։ Թեմփլի մայրը ամեն ինչ անում էր, որպեսզի նա չտարբերվի մյուսներից: Թեմփլին մայրիկը տարել էր ուսման և Թեմփլը կարծես չհարմարվեր միջավայրին քանի որ առաջին քոլեջում նրան շատ վատ ընդունեցին : Նրան բոլորը ծաղրում և վիրավորում էին : Մայրը Թեմփլին ուղարկեց իր բարեկամուհու տուն: Երբ նա եկավ այն տուն որտեղ պետք է բնակվի որոշ ժամանակ նրան առաջին հայացքից գրավեց տան դարպասները հետո մեքենաից իջնելուց և բակ հասնելուն պես Թեփլի ուշադրությունը գրավեցին կենդանիների խմբերը : Երբ նա տեսավ թե ինչպես են տանջում կովերին նրան այնքան էլ դուր չեկավ դա : Թեմփլը շատ էր սիրում կենդանիներին և նա իրեն նմանեցնում էր կենդանիներին նա իր հանգստությունը գտնում էր կենդանիների մեջ : Նա տեսավ մի գործիք, որով հանգստացնում էին կովերին որից անմիջապես հետո կովերին սպանդանոց էին տանում։ Թեմփլը չէր սիրում, որ ինչ որ մեկը ձեռք էր տալիս իր անձնական իրերին տեղափոխում կամ նոր որևէ բան ավելացնում իրերի մեջ : Մի օր Թեփլը եկավ իր սենյակ և տեսավ, որ ամեն բան իր դասավորված ձևով չէ նա սկսեց անհանգստանալ, բարկացավ և դուրս վազեց ննջարանից։ Գնաց մտավ այն սարքի մեջ, որով կովերին էին հանգստացնում և իր բարեկամուհուն խնդրեց սեղմել գործիքը : Թեմփլը գործիքի իր մարմնին դիպչելու և սեղմելու ժամանակ հանգստացավ : Նա գնում և պարկում էր կովերի մեջտեղում և դա իրեն երջանկացնում էր: Մայրը երբ եկավ Թեմփլին տեսակցության Թեմփլը մոտեցավ մայրիկին բայց ոչ մի էմոցիա չցուցաբերեց մորը քաղաքավարությունից ելնելով հարցրեղ արդյոք լավ է եկել ճանապարհը: Մայրը այնքան շատ էր ուզում գրկել իր դստեր բայց Թեմփլը չեր սիրում գրկախառնվել : Բայց մի օր այնպես է պատահում , որ նա գրկում իր մորը : Երբ նա գնաց նոր քոլեջ նրան լավ ընդունեցին: Նա ծանոթանում է իր ֆիզիկայի ուսուցչի հետ : Նա այնքան լավ խնդիրներ էր լուծում այնպիսի լավ նախագծեր էր պատրաստում, որ բոլորը զարմացած էին:  Թեմփլը իր համար հատուկ կովերի այն սարքի նման ինչ-որ բան էր պատրաստել և դրել իր սենյակում, երբ նյարդայնանում էր՝ մտնում էր այդ սարքի մեջ և սեղմում էր սարքը մարմնին ընչը օնում էր նրան հաղթահարել իր ագրեսիան։ Նա յուրահատուկ աղջիկ էր: Նա կազմել էր մի շատ հիանալի նախագիծ բայց, քանի որ նա աղջիկ էր չէր կարող իրականացնել նախագիծը : Բայց նա գտավ լուծում հագնվեց տղամարդու նման կատարեց իր նախագիծը: Թեմփլը չէր սիրում սպասել : Նա գիտեր իր խնդրի մասին և մի օր հատուկ աուտիզմով հիվանդների հանդիպման ժամանակ ծնողների և աուտիկ երեխաների մոտ նա խոսեց իր խնդրից: Թեմփլը առաջին անգամ իր մայրիկից խոսեց պատմեց որ շատ է մայրը օգնել իրեն ուսման է տվել չի հանձնվել։ Թեմփլը ինձ համար հետաքրքիր և հզոր կերպար էր։ Նա չնայած իր հիվանդության շատ նպատակասլաց գտնվեց գտավ սեփական ագրեսիայի հաղթահարման միջոցը, ունեցավ բազում նպատակներ և աշխատեց : Ֆիլմը մեր օրերում հասարակությունում շատ անհրաժեշտ դեր ունի խորհուրդ կտամ դիտել և հասկանալ աուտիկ անձանց հոգեվիճակը վարքը պահվածքը։

kinopoisk.ru

Արևորդի 11_րդ բնապահպանական կինոփառատոն

Արևորդի 11-րդ միջազգային բնապահպանական կինոփառատոնի շրջանակներում դիտեցի երկու հետաքրքիր ֆիլմ։ Առաջին ֆիլմը` “Վերջին օրը երկրի վրա”։ Ֆիլմը պատմում է, որ ինչել լինի մենք ամեն գնով պետք է պահպանենք մեր բնությունը։ Երկրորդ ֆիլմը ջրի մասին էր։ Տեսանյութում շոշափվեց շատ իմաստուն խոսք՝ “Որտեղ չկա ջուր, այնտեղ չկա կյանք”։ Եվ առանց ջրի անհնար է ապրել։ Մեր մոլորակի մեծ մասերում, ջուրը ճգնաժամային վիճսկում է։ Նաև այս ֆիլմում ասեվց, հիդրոէներգետիկ մեգաամբարտակների նախագծի մասին։ Որտեղ առաջարկվում է իրագործեծ Բենի գետի ավազանում։ Այս հարուստ գետի էկոհամսկարգը կդառնա լճացող, հակահսյական ծովալիճ, որի մակերեսը կձգվի հազարավոր հեկտարներ։ Սակայն տեղի բնակիչները դեմ են, քանի որ եթե մեգաամբարտակները կառուցվեն, ամեն բան կանհետանա։ Գետն այլևս չի հոսի դրա արդյունքում ձուկ չի լինի որպեսզի ձկնորսությամբ զբաղվեն։ Որս չի կարող իրականանալ, քանի որ միլոնավոր կենդանատեսակներ կարող են վերանալ։ Եթե ստիպեն այլ տեղ ապրել, իրենց մշակույթը կվերանա։