Հաշվետվություն

Այս ամիս կրթահամալիրը իր բոլոր հետաքրքրական օրերը և շաբաթները կազմել էր երեխաների համար։

Սկսել ենք շաբաթը մայրության և գեղեցկության տոնով և այդպես գեղեցիկ սկսել ենք աշխատել երեխաների հետ։


Մարտի 1-ապրիլի 8 «Ձոն մայրիկի»

Ձոն մայրիկին

Ձոն մայրիկին 2

Սովորում ենք գրել խաղալով


Ածիկացան զատկական զարդանախշեր

Ածիկացան

Ճվիկներ

Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.

Ծաղկազարդ

Զատկական խաղեր, ձվախաղեր, ձու ներկոցի

Բակային շրջանցիկ խաղ

Կինդեռ ձվիկ

Ներկում ենք ձվիկներ

Պլաստիրինե ձվիկներ

Ձվախաղ

Ներկում ենք զատկական ձվեր


Զատկական ուտեստ

Պատրաստում ենք զատկական ուտեստ

Հաշվետվություն փետրվար

Այս ամիսների ընթացքում ը. Նելյի հետ, սովորել և խոսել ենք ծեսերի,տոների նշանակության և կարևորության մասին։ Փետրվարը առատ ծեսերով ամիս էր, սովորել ենք բազմատեսակ ծիսական երգեր, խաղեր, պատրաստել ենք տիկնիկաթատրոններ, աշխատել նախագծերով կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերում։ Սովորել Թումանյանական քառյակներ, հեքիաթներ, երգեր։ Ընտրել էինք ըստ տարիքային խմբերի քառյակները, հեքիաթները։

Արդյունքը ՝

Տիկնիկաթատրոն

Քառյակներ

  1. Ամպն ու սարը
  2. Քամին
  3. Փիսոն
  4. Շունը

ՀԵՔԻԱԹՆԵՐ

  1. Ծիտը(տիկնիկաթատրոն)
  2. Բարեկենդանը
  3. Շունն ու կատուն

Բարեկենդանը

Տեառնդառաջ

Հաշվետվություն

Այս ամիսների ընթացքում ը. Ելենայի հետ, սովորել և խոսել ենք մաթեմատիկական խաղերի զարգացման մասին։ Մաթեմատիկայի շնորհիվ ինչպես ենք զարգացնում տարածության մեջ կողմնորոշվելու ձևը, մեծ փոքրը, բարձր ցածրը, կարճ և երկարը, նեղ և լայնը, զարգացնում ենք նաև մանր մոտորիկան։ Սովորում ենք պատկերները, երանգները։

Արդյունք`

Գույնզգույն գնդակները և օղակները

Տես ինչ բարձրահասակ եմ 1

Ռոդարիական խաղ 1

Ռոդարիական խաղ 2

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1.Սույն օրենքի կարգավորման առարկան Սույն օրենքը կարգավորում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, կանխարգելման, իրավական, տնտեսական և ֆինանսական հարցերի, ինչպես նաև բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները: Հոդված 2.Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները) բժշկական օգնություն և սպասարկում` բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցում.2) պալիատիվ բժշկական օգնություն` կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնություն և սպասարկում, որը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրներ.3) առողջություն` լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ, ոչ թե միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն.4) հիվանդություն` ախտաբանական վիճակ, որը բացասաբար է անդրադառնում որևէ օրգանի կամ ամբողջ օրգանիզմի կառուցվածքի կամ գործունեության վրա և պայմանավորված չէ անմիջական արտաքին վնասվածքով.5) հիվանդության կանխարգելում` անհատի և հասարակության մակարդակով կատարվող միջոցառումների ամբողջություն` ուղղված հիվանդությունների բեռի և ռիսկի գործոնների նվազեցմանը, որի նպատակն է առողջության ամրապնդումը, հիվանդությունների առաջնային կամ երկրորդային կանխարգելումը.6) ախտորոշում` հիվանդության կամ որևէ առողջական խնդրի բնորոշում և տարբերակում այլ հնարավոր խնդիրներից համալիր միջոցառումների կիրառման միջոցով.7) բժշկական զննություն` բժշկական մասնագետի կողմից հիվանդի ֆիզիկական հետազոտում` ցանկացած բժշկական նշանի կամ բժշկական վիճակի ախտանիշի համար.8) հարբժշկական ծառայություն` բժշկական օգնությանն ու սպասարկմանն օժանդակող ծառայություններ, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին).9) համավճար` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դիմաց քաղաքացիների կողմից կատարվող լրավճար` լիազոր մարմնի սահմանած գների և նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսերի տարբերության կամ հաստատագրված գումարի չափով.10) պետական մասնակցություն` անձին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման, դեղերի և (կամ) բժշկական պարագաների դիմաց մասնակի փոխհատուցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.11) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ` անկախ կազմակերպական-իրավական ձևից, սեփականության ձևից, կամ պետական կամ համայնքային հիմնարկ.12) առողջապահության բնագավառ` ոլորտ, որտեղ իրականացվում է մարդու և հանրության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված գործունեություն.i13) առողջապահության բնագավառի տվյալների բազաներ` մարդու և հանրության առողջության պահպանմանը, ապահովմանն ու բարելավմանն ուղղված գործունեությանը վերաբերող ոչ անձնական տվյալների կամ պացիենտների անձնական տվյալների ամբողջություններ, որոնք մշակում են լիազոր մարմինը (ներառյալ` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունները) կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով: Սույն օրենքում «անձնական տվյալների մշակում» հասկացությունը կիրառվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում կիրառվող իմաստով.14) բժշկական գաղտնիք` պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալներ.15) առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն` առողջապահության բնագավառում անձի կողմից, իր կրթությանը, որակավորմանը և լիազոր մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան, իր իրավասության շրջանակներում օրենքներին, այլ իրավական ակտերին, իր աշխատանքային պարտականություններին համապատասխան աշխատանքների իրականացում.16) բժշկական միջամտություն` գործողություն, որն իրականացնում է բուժաշխատողը պացիենտի հետ` առողջությունը կամ ախտաբանական վիճակը գնահատելու, բարելավելու, փոփոխելու նպատակով.17) բուժման մեթոդ` համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնելու համար մասնագիտական գիտելիքների կամ տեխնոլոգիաների օգտագործմամբ ապացուցողական բժշկության սկզբունքների վրա հիմնված գործողություն(ներ).18) հեռաբժշկություն` բժիշկների, ինչպես նաև բժշկի և պացիենտի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ հեռահար խորհրդատվություն իրականացնելու բժշկական պրակտիկա.19) բուժաշխատող` առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաև մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան բժշկական մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում և նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունեցող, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ.20) ավագ բուժաշխատող` առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու բժշկի որակավորում, մասնագիտացում և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր.21) միջին բուժաշխատող` առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն ունի միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ու որակավորում և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր.22) կրտսեր բուժաշխատող` առողջապահության բնագավառում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որին, կախված բժշկական օգնության և սպասարկման տեսակից, օրենսդրությամբ կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը կարող է ներկայացնել որոշակի գիտելիքների և հմտությունների տիրապետելու պահանջներ: Կրտսեր բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց չեն անցնում և ՇՄԶ հավաստագիր չեն ստանում.23) պացիենտ` բժշկական օգնություն և սպասարկում ստացող կամ դրա համար դիմած ֆիզիկական անձ.24) կոնտակտային անձ` պացիենտի լիազորած, չափահաս, գործունակ անձ, որի հետ առաջնահերթության կարգով անհրաժեշտության դեպքում բուժաշխատողը կարող է կապ հաստատել` կապված պացիենտի առողջական վիճակի, դրա հետագա ընթացքի հետ, իսկ անգիտակից պացիենտի դեպքում` նաև բժշկական միջամտություն իրականացնելու համար, և որի վերաբերյալ տվյալները պացիենտը տրամադրում է առաջին անգամ բժշկական օգնության և սպասարկման դիմելիս` հետագայում նրան փոխելու հնարավորությամբ.25) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, այլ աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը կամ բարելավմանը կամ հիվանդությունների կանխարգելմանը կամ բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը կամ դեղորայքային ապահովմանը կամ հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովմանը կամ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը.26) բժշկական օգնության և սպասարկման որակ` անհատներին և բնակչությանը մատուցված բժշկական օգնության և սպասարկման արդյունքում առողջական ակնկալվող դրական ելքերի բարելավման աստիճանի բնութագրիչ.27) բժշկական օգնության և սպասարկման որակի շարունակական բարելավում` առողջապահության բնագավառում ներկազմակերպական (բժշկական հաստատության ներսում) և արտակազմակերպական (մարզային, ազգային) մակարդակներում բժշկական օգնության և սպասարկման երեք հիմնական բաղադրիչի` կառուցվածքի, գործընթացի և արդյունքի համալիր գնահատման և բարելավման անընդհատությունն ապահովող գործընթաց, որն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով.28) որակի կառավարում` բնակչության բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման, վերահսկման և բարելավման միջոցառումների համախումբ.29) որակի կառավարման համակարգ` բժշկական օգնության և սպասարկման ծառայության կամ բժշկական արտադրատեսակի որակի ապահովման քաղաքականության, նպատակների մշակման և այդ նպատակներին հասնելու համար փոխկապակցված կամ փոխազդող տարրերի ամբողջություն.30) կլինիկական ուղեցույց` լիազոր մարմնի հաստատած բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների կամ առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների` ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա մշակած և բուժաշխատողների համար նախատեսված փաստաթուղթ, որը ներառում է որոշակի հիվանդության կամ համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարման ժամանակակից բժշկագիտության լավագույն փորձը և բավարարում է առողջության հետ կապված որոշակի խնդիր ունեցող պացիենտների կարիքները, որի նպատակը բուժաշխատողների կողմից կլինիկական որոշակի դեպքի համար որոշում կայացնելուն աջակցելն է.31) պացիենտի վարման գործելակարգ` լիազոր մարմնի հաստատած, բուժաշխատողի կողմից հիվանդության կամ համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարմանը` խորհրդատվությանը, ախտորոշմանը, բուժմանը ներկայացվող պարտադիր պահանջներ.32) ընթացակարգ` լիազոր մարմնի հաստատած բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը նկարագրող փաստաթուղթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար, բացառությամբ բժշկական օգնության, որն իրականացվում է կլինիկական փորձարկումների շրջանակներում.33) չափորոշիչ` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը նկարագրող և կանոնակարգող փաստաթուղթ, որը հաստատում է լիազոր մարմինը.34) բժշկական փաստաթուղթ` բուժաշխատողի կողմից վարվող (լրացվող) և լիազոր մարմնի սահմանած կարգով հաստատված ձևի հաշվետվական կամ հաշվառման թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ, որը ներառում է պացիենտի առողջական վիճակի, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, դրան համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև պացիենտի առողջության պահպանման կամ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ բժշկական և ոչ բժշկական բնույթի տվյալներ.35) մասնագիտական բնութագիր` առողջապահության բնագավառի բժշկական և ոչ բժշկական, ինչպես նաև նեղ մասնագիտություններից յուրաքանչյուրի ընդհանուր նկարագիրը, մասնագետի տեսական և գործնական գիտելիքների, աշխատանքային հմտությունների և ունակությունների, ինչպես նաև մասնագիտական իրավունքների, պարտականությունների և գործառույթների ծավալը սահմանող փաստաթուղթ.36) շարունակական մասնագիտական զարգացում` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց.37) շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (այսուհետ` ՇՄԶ հավաստագիր)` բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն, որը տրվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում` շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ (այսուհետ` ՇՄԶ կրեդիտներ) հավաքելու և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում.38) հավաստագրում` շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման և ՇՄԶ հավաստագրի տրամադրման ընթացակարգ.39) աշխատավայրում մասնագիտական կատարելագործում` բուժաշխատողի կողմից այլ բժշկական կազմակերպությունում կամ բուժաշխատողի աշխատանքային վայր հանդիսացող բժշկական կազմակերպությունում այլ բժշկական կազմակերպություններից հրավիրված մասնագետների մասնակցությամբ նոր գործնական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու գործընթաց.40) թեստավորում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար բուժաշխատողի կրթության, շարունակական մասնագիտական զարգացման ընթացքում ստացված տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատման գործընթաց.41) մասնագիտական էթիկայի կանոններ` բուժաշխատողի մասնագիտական գործունեության վարքագծի նորմեր.42) էթիկայի հանձնաժողով` մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերը քննող` սույն օրենքով նախատեսված մարմին.43) էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ` համակարգ) տեղեկատվության և ենթակառուցվածքների ամբողջություն, որն ապահովում է յուրաքանչյուր մարդու վերաբերյալ առողջապահական տվյալների մուտքագրումը, մշակումը, պահպանումը, արխիվացումը և օգտագործումը էլեկտրոնային միջավայրում.44) հիվանդությունների ռեգիստր` առողջապահության բնագավառի տվյալների առանձին բազայի տեսակ, որը պարունակում է տեղեկատվություն հատուկ հիվանդությամբ ախտորոշված մարդկանց վերաբերյալ.45) լաբորատոր գործունեություն` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից մատուցվող լաբորատոր ծառայություններ` ուղղված հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, դրանց պատճառների բացահայտմանը, կենսաբանական, քիմիական և ճառագայթաբանական գործոններով պայմանավորված բռնկումների և (կամ) այլ արտակարգ իրավիճակների գնահատմանը և արագ արձագանքմանը, բուժման մեթոդների ընտրությանը, բուժման ընթացքի մշտադիտարկմանը.46) համընդհանուր լաբորատոր ցանց` միջլաբորատոր համագործակցություն` կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների հետ աշխատող առանձին լաբորատորիաների (անկախ կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից, մակարդակներից) և (կամ) առանձին ոլորտներում գործող ուղղահայաց լաբորատոր ցանցերի ներգրավմամբ, որի գործունեության սկզբունքները, համակարգումը, մակարդակները և վերահսկողությունն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով.47) ռեֆերենս լաբորատորիա` Կառավարության սահմանած կարգով ճանաչված լաբորատորիա` հետազոտական մեկ կամ մի քանի ցուցանիշներով մասնագիտացված, որը չափումների առավելագույն ճշգրտություն ապահովելու համար ունի անհրաժեշտ կարողություն և կոմպետենտություն.48) «ին վիտրո» ախտորոշման բժշկական արտադրատեսակներ` կենդանի օրգանիզմից դուրս` արհեստական պայմաններում (in vitro-ին վիտրո) ախտորոշման համար նախատեսված արտադրատեսակներ, որոնք կարող են նախատեսված լինել նաև լաբորատորիաներից դուրս (պացիենտի մահճի մոտ, դաշտային պայմաններում) կիրառման համար.49) ուղղահայաց լաբորատոր ցանց` միևնույն ոլորտային ծրագրի շրջանակներում լաբորատորիաների համագործակցության ուղղահայաց հիերարխիա, որի բաղադրիչները (լաբորատորիաները) դասակարգվում են ըստ հզորության` բարձրից ցածր մակարդակի, ընդ որում յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիա ուղղորդում և վերահսկում է առավել բարձր մակարդակի լաբորատորիան.50) (50-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 51) (51-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 52) (52-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 53) (53-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 54) (54-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 55) (55-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 56) (56-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 57) (57-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 58) (58-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 59) (59-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 60) (60-րդ կետն ուժը կորցրել է 22.10.2022 թվականից` 06.07.22 ՀՕ-304-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք) 61) ապացուցողական բժշկություն` բժշկական օգնության և սպասարկման ընթացքում կիրառվող մոտեցում, որի ընթացքում կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական միջոցների օգտագործման վերաբերյալ որոշումներն ընդունվում են` ելնելով դրանց արդյունավետության և անվտանգության վերաբերյալ առկա ապացույցներից, որոնք ի շահ պացիենտի օգտագործելու համար ենթակա են որոնման, համեմատման, ամփոփման և լայնորեն տարածման.62) արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեության պլան` արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեությունը նկարագրող փաստաթուղթ.63) արտակարգ իրավիճակով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգ` անկախ սեփականության ձևից` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջներ և միջոցառումներ` ուղղված մարդկանց կյանքին և առողջությանն սպառնացող հնարավոր հետևանքների կանխարգելմանը, նվազեցմանը և վերացմանը:64) առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորում` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացման, արդյունավետ և հասանելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծման, մարդու և հանրային առողջության պահպանման և տարածքային համաչափ զարգացման նպատակով առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ավագ և միջին բուժաշխատողների քանակի և մասնագիտությունների պահանջարկի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գնահատման և պահանջարկի բավարարմանն ուղղված միջոցառումների համալիր:65) կոնսիլիում` նույն կամ տարբեր մասնագիտությամբ բժիշկների խորհրդակցություն, որն իրականացվում է պացիենտի առողջական վիճակը գնահատելու, ախտորոշումը հաստատելու և բժշկական օգնության և սպասարկման մարտավարությունը որոշելու նպատակով:

Վերլուծություն

Հայոց պատմության մեջ առանձնեցնում ենք նաև Զաբել առաջինին : Զաբելը վաղ հասակից էլ սիրել է ուսումը: Զաբել թագուհին իր աշխարհաքաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ միշտ ակտիվ է եղել: Զաբել թագուհին Կիլիկիայի թագավորության` Լևոն Բ Մեծագործի դուստրն էր ում մահից հետո Լևոն առաջինը գահը հանձնում է դստերը մանկհասակ Զաբելին թագուհին քանի որ դեռ շատ մանուկ էր նշանակվում է թաքուհուն խնամակալներ նրանցից էր Կիլիկիայի թագավորության իշխան` Կոստանդին Հեթումյանը: Սերունդների հիշողության մեջ Զաբել թագուհին մնաց որպես քաջափորձ, քաջախորհուրդ թագավորությանը ժողովրդին թագավորին անձնվեր: Նա հայ կնոջ իրական մարմնավորումն է:  Նա 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց: Հիվանդանոցը աշխարհում առաջինն էր որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անհարկ էին : Կառուցել է մի շարք դպրական կենտրոններ Թագավորությունը ուներ իր անվանական դրամները որոնց վրա պատկերված էին թագավորի ու թագուհու միասնական պատկերը դրամի հաջորդ կողմում Կիլիկիաճի թագավորության զինանշանն էր առյուծ ձեռքում էլ խաչ : Զաբել թագուհին մահացել է վաղ հասակում` 1252 թվականի հունվարի 22-ին, մայրաքաղաք Սսում:

Առաջադրանքներ

3․ Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով 
Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու: Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ: Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜: Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը: Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։
Առաջադրանքներ
Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։ 

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։

Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը»-վերլուծություն

Պատմվածքն ծնողի հուզական զգացմունքների մասին է, թե ինչպես ամբողջությամբ փոխվեց Սարոյանի մայրիկը: Սարոյանի մայրն մտածում էր, որ տղան անիմաստորեն է վատնել իր առաջին աշխատավարձը, այն ժամանակ, երբ իրենց ընտանիքը հացի և հագուստի խնդիր ունի, գնել է ձայնապնակ ու գրամոֆոն, որն իրենց պետք անգամ չի գա, սակայն հենց երաժշտությունը լիովին փոխեց մայրիկին, նրա կյանքը և հուզական աշխարհը: Երաժշտության շնորհիվ մայրը սկսեց ճանաչել ու սիրել Ջ. Պուչինիի «Չիո-չիո սան» օպերան և զմայլվել նրանով:

Վիլիամ Սարոյանի մայրը միջադեպից հետո տան մնացած անդամներին ասում էր, որ իմ տղան ԱՌԵՎՏՐԱԿԱՆ չէ, և անիմաստ գումար չի վատնում:

Սարոյանը միացրել էր ձայնապնակըՙ երբ մայրը բարկացած էր Սարոյանի վրա; Պուչինիի օպերայից հատվածը լսելուց հետո մայրն հասկացավ, որ դա անիմաստ գումարի վատնում չէ, որ որդին գիտի, որ աշխարհում փողից կարևոր բաներ էլ կան, ինչպիսին այս սքանչելի երաժշտություն էր, որ հաճույքեով լսում էր մայրը:

Հետո երբ վերջացավ երաժշտությունը, մայրը խնդրեց որդուն էլի երաժշտություն դնել և Վիլլին սկավառակը շրջում է և միացնում գրամաֆոնը: Մայրն այնպես է խաղաղվում երաժշտությունից, ասես ընտանիքի ծանր բեռից թեթևանում է:

«Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը»,- և կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:

Պատմվածքը շատ հետաքրքիր ուսուցողական ու հուզական էր, երբ ամեն բան գումարի մեջ չէ, հագուստի ու ուտելիքի մեջ չէ, ճիշտ է, դրանք էլ են կարևոր, սակայն դրանց հետ մեկտեղ կարելի էր, կարևորել երաժշտությանը, այն յուրաքանչյուր պարագայում ներթափանցում է մարդու հոգու ներաշխարհը, նաև երաժշտությունը լսելը դեռ շատ քիչ է, այն հասկանալ և նրա մեջ խորասուզվել է պետք, իմ կարծիքով երաժշտությունը հոգու լավագույն ընկերն է ամեն պարագայում: