Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը»-վերլուծություն

Պատմվածքն ծնողի հուզական զգացմունքների մասին է, թե ինչպես ամբողջությամբ փոխվեց Սարոյանի մայրիկը: Սարոյանի մայրն մտածում էր, որ տղան անիմաստորեն է վատնել իր առաջին աշխատավարձը, այն ժամանակ, երբ իրենց ընտանիքը հացի և հագուստի խնդիր ունի, գնել է ձայնապնակ ու գրամոֆոն, որն իրենց պետք անգամ չի գա, սակայն հենց երաժշտությունը լիովին փոխեց մայրիկին, նրա կյանքը և հուզական աշխարհը: Երաժշտության շնորհիվ մայրը սկսեց ճանաչել ու սիրել Ջ. Պուչինիի «Չիո-չիո սան» օպերան և զմայլվել նրանով:

Վիլիամ Սարոյանի մայրը միջադեպից հետո տան մնացած անդամներին ասում էր, որ իմ տղան ԱՌԵՎՏՐԱԿԱՆ չէ, և անիմաստ գումար չի վատնում:

Սարոյանը միացրել էր ձայնապնակըՙ երբ մայրը բարկացած էր Սարոյանի վրա; Պուչինիի օպերայից հատվածը լսելուց հետո մայրն հասկացավ, որ դա անիմաստ գումարի վատնում չէ, որ որդին գիտի, որ աշխարհում փողից կարևոր բաներ էլ կան, ինչպիսին այս սքանչելի երաժշտություն էր, որ հաճույքեով լսում էր մայրը:

Հետո երբ վերջացավ երաժշտությունը, մայրը խնդրեց որդուն էլի երաժշտություն դնել և Վիլլին սկավառակը շրջում է և միացնում գրամաֆոնը: Մայրն այնպես է խաղաղվում երաժշտությունից, ասես ընտանիքի ծանր բեռից թեթևանում է:

«Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը»,- և կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:

Պատմվածքը շատ հետաքրքիր ուսուցողական ու հուզական էր, երբ ամեն բան գումարի մեջ չէ, հագուստի ու ուտելիքի մեջ չէ, ճիշտ է, դրանք էլ են կարևոր, սակայն դրանց հետ մեկտեղ կարելի էր, կարևորել երաժշտությանը, այն յուրաքանչյուր պարագայում ներթափանցում է մարդու հոգու ներաշխարհը, նաև երաժշտությունը լսելը դեռ շատ քիչ է, այն հասկանալ և նրա մեջ խորասուզվել է պետք, իմ կարծիքով երաժշտությունը հոգու լավագույն ընկերն է ամեն պարագայում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *