Վաղ տարիքից ձևավորվող վատ սովորություններ, և ինչպես հաղթահարել այն


Երբ խոսում ենք երեխաների վատ սովորությունների մասին, նկատի ենք ունենում վարքային կախվածությունները, որոնք ձևավորվում են երեխայի դեռ վաղ զարգացման փուլերում:  Դրանք հիմնականում դրսևորվում են՝ մատը բերանում քնելով կամ ծծելով, եղունգների կրծելով, և այլն: Սակայն խնդիրը շատ ավեի լայն է:

Վատ սովորությունը բացասական հակում է, որն աստիճանաբար վերածվում է պահանջմունքի՝ արտահայտվելով գործողություններում, հետագայում՝ նաև վերածվելով բնավորության: Նման դիտարկմամբ վատ սովորությունների շարքին կարելի է դասել նաև մազերի, դեմքի մասերի ագրեսիվ քաշելը, հատակին նստած քայլելը, աթոռին կանգնել և այն թափահարելը, շատ բարձր խոսելը, ակտիվ ժեստիկուլյացիան, և այլն:

Սովորությունները կրում են դաստիարակության արդյունքի կամ իրավիճակային ձևավորման բնույթ: Նույն կերպ կարող են ի հայտ գալ դրական սովորությունները, որոնք երեխային վերածում են առավել կազմակերպված, նորմերին համապատասխան մարդուկի, ով ամեն ինչ անում է կատարյալ և արժանի է ընդօրինակման:

Սակայն այս՝ թե՛ դրական, թե՛ բացասական գնահատականները  տալիս են ծնողները և շրջապատի այլ մեծահասակները, և շատ հավանական է, որ այդ դրական, ծնողի սպասելիքներին համապատասախան կատարվող վարքի հիմքում լինի այնպիսի հոգեբանական խնդիր, որը քողարկված կա նաև վատ սովորությունների դրսևորման մեջ: Այնուամենայնիվ, մենք կդիտարկենք այն հիմնական խնդիրները, որոնք ծնողներին անհարմարություն են պատճառում և ուղղորդում են մասնագետի մոտ:

Երբ երեխան անընդհատ բերանն է տանում մատը, ինչ-որ առարկաներ, և ծծում է դրանք, եթե երեխան քնելու ընթացքում գլուխն այս ու այն կողմ է շարժում, կամ երազում գլուխը հարվածում է բարձին, կրծում եղունգները և այլ դրսևորումներ է ունենում, ապա նա ունի մեծահասակի կողմից վաղ մանկությունից եկող փոխհարաբերությունների ոչ ճիշտ ձևավորում:

Ի՞նչ է դա նշանակում:

Երեխան կամ դաստիարակվել է շատ սուղ, հստակ կանոններ թելադրող միջավայրում (այնպիսի կանոններ, որոնք միայն խելամիտ են տվյալ ծնողի համար, ով մեծացում է այդ փոքրիկին և, իհարկե, ստեղծում է բավականաչապ հարմարավետություն՝ երեխային դնելով այդ կանոնների վանդակի մեջ), կամ ունի մոր հետ հուզական կապի ոչ բավականաչափ բավարարում: Ինչպես նաև նման սովորությունները կարող են առաջանալ հուզական լարված հարաբերություններով լեցուն ընտանիքներում, որտեղ անընդհատ բղավոցներ են, լարված և ոչ ներդաշնակ մթնոլորտ, և երեխան իր համար գտնում է մի գործողություն, որն ինչ-որ չափով լիցքաթափում և ապահովության զգացողություն է տալիս, քանի որ ծնողներն իրեն մղել են ուշադրության և կարևորության  սահմաններից դուրս:

Օրինակ, օրորոցում մոռացված փոքրիկը, ով չի ստանում քնքշանք, խնամք, տպավորությունների բավարար պաշար, սկսում է ապրել վախ և ձանձրույթ, որի հետևանքով առաջ են գալիս այդ ամենը մեղմացնող հատկանիշներ. մայրիկի ներկայությանը փոխարինող  մատիկը, որը ծծելով՝ նա զուգորդություն է տանում մայրական կրծքի հետ և զգում այն երևակայելի ապահովությունը, որն իրական մայրական հպման ժամանակ է առաջանում:

Մատին կարող են փոխարինել ծածկոցի կտորը, սեփական լեզուն, և այլն: Նման դրսևորումները ծնողներից շատերի կողմից ընկալվում են՝ որպես զավեշտալի երևույթներ, կամ շատ սուր արտահայտվող զայրույթի պատճառ են դառնում, որը ևս նման երևույթների առավել խորացմանն է տանում, քան հաղթահարմանը:

Երեխան իր համար առանձնացնում է որևէ օբյեկտ, որը շատ հարազատ է դառնում, որը երբեք չի դավաճանում, ինչն ամեն պահի իր կողքին է: Դա կարող է լինել որևէ փափուկ խաղալիք, ինչը կոմպենսացնում է մայրական քնքշանքն ու փափկությունը, ինչը երեխան ստանում է նրան հպվելով, որը երեխային տալիս է ապահովության զգացում:

Կարող է լինել իր վերմակը, բարձը, որն ամեն գիշեր իրեն հպվում և տաքացնում է:

Որպես արդյունք՝ երեխայի հոգեկան աշխարհում կատարվում են լուրջ վերափոխումներ: Ըստ բնության օրենքների, երեխան հակված է անընդհատ տպավորությունների հոսք ընդունելու, որոնք ակտիվացնում են ներքին ազդակները և ապահովում երեխայի զարգացումը:

Եթե մայրը կողքին է, երեխան բավարարված է, հանգիստ և ստանում է այն ամենը, ինչ անհարժեշտ է՝ սփոփում, հանգստացում, քնքշանք, զարգացնող ստիմուլներ, և այլն:

Ինչպե՞ս շտկել երեխայի վատ սովորությունները

Երեխաները միամիտ են և հաճախ չեն գիտակցում իրենց գործողությունները:

Հետևաբար նրանք կարող են հեշտությամբ ձևավորել վատ սովորություններ:

Եթե ​​վնասակար գործողությունները չեն նկատվում վաղ փուլերում, ապա դրանք կաճեն սովորությունների, որոնցից երեխան դժվարանալու է ազատվել:

Այդ պատճառով, երբ տեսնում ենք, որ երեխաների մոտ սկսում են ամրապնդվել վատ սովորությունները․ մենք սկսում ենք անհանգստանալ։

Ինչպե՞ս շտկել երեխայի վատ սովորությունները

1. Անտեսել

Եթե ​​չափազանց մեծ ուշադրություն դարձնեք երեխայի վատ սովորություններին և պատժեք նրան, դա կարող է բացասական հետևանք ունենալ:

Սա կխրախուսի նրան կրկնել այս պահվածքը ամեն անգամ, երբ նրան ուշադրություն դարձնեք:

Հետևաբար, լավ է անտեսել երեխայի վատ սովորությունը:

Արդյունքում, հավանականություն կլինի, որ ինքը ժամանակի ընթացքում այն կհաղթահարի:

2. Գովասանքի և պարգևատրման միջոցով

Երեխային գովաբանելը և խրախուսելը, երբ նա ձևավորում է լավ սովորություններ և գիտակցաբար խուսափում է վատերից, լավ ռազմավարություն է:

Ցույց տվեք երեխային, որ դուք նկատում և գնահատում եք նրա լավ պահվածքը. Սա կզարգացնի նրա բարոյական հատկությունները և կօգնի նրան հրաժարվել վատ սովորությունից:

3. Սովորեցրեք

Ձեր երեխան կարող է հրաժարվել վատ սովորություններից, եթե գիտակցաբար դա ցանկանում է:

Կարևոր է երեխային սովորեցնել և ստիպել նրան հասկանալ, թե ինչու է որևէ  սովորությունը կարող լինել վնասակար:

Ժամանակի ընթացքում երեխան կհասկանա ձեր փաստարկները և կկարողանա հրաժարվել վատ սովորությունից:

4. Որոշեք պատճառը

Ձեր երեխան կարող է վատ սովորություններ ունենալ սթրեսի պատճառով:

Այս դեպքում շատ կարևոր է խոսել երեխայի հետ, զննել նրան, որպեսզի պարզենք նրա սթրեսի պատճառը:

Լսեք երեխային, ցուցաբերեք համբերություն և սեր, ցուցաբերեք աջակցություն սթրեսի դեմ պայքարում.

Սա կօգնի նրան հաղթահարել իր վատ սովորությունները:

Պատճառը հասկանալը կօգնի նաև ծնողներին գտնել խնդրի ստեղծագործական լուծում, շրջել երեխայի ուշադրությունը և դրանով ազատել նրան սթրեսից:

5. Զարգացրեք երեխայի բարոյական հատկությունները

Երբ մեծացնում եք երեխայի հանդեպ վստահությունը, սատարում և սիրում եք նրան, ցուցաբերում համբերատարություն և զգայունություն նրա հանդեպ, դա օգնում է նրան զարգացնել հուզական կայունությունը:

Ժամանակ առ ժամանակ ձեր երեխային հնարավորություն տվեք որոշումներ կայացնել:

Սա նրան օգնում է զարգացնել ինքնավստահություն և որոշումներ կայացնելու հմտություններ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *