Պատրաստում ենք ծեփամածիկներ

Անվանումը՝ Ծեփամածիկ ալյուրից

Օր՝ 17.04.24

Վայր՝ <<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր քոլեջ ( պարտեզ 2-4 տարեկաններ)

Համագործակցում ՝ Անի Մարտիրոսյանի հետ

Ընթացքը՝ Բակում երեխաների հետ պատրաստեցինք ծեփամածիկներ։ Անհրաժեշտ իրերն էին ալյուր, ջուր, ձիթայուղ և աղ։ Բոլոր բաղադրիչները խառնել միյասին հետո ավելացնել գույներ։

Արդյունքը՝

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹ ՅԱՆ Խ ՆԴԻՐՆԵՐԻՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒՍՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Մարդուն նախապատրաստել անկեղծ պայքարի հենք ինքն իր եւ կյանքի հետ: Ահա, կարծեն, դաստիրակության գլխավոր խնդիրը: Ոչ թե իր համոզմունքներն ու գաղափարները պարտադրել երեխային, այլ նրա մեջ արթնացնել այդ համոզմունքների ծարավ, եւ ինչպես իր սեփական ստոր ձգտումներից, այնպես էլ ուրիշներից դրանք պաշտպանելու արիություն: 

«Դաստիարակությունն առաջնություն ունի կրթության նկատմամբ. Մարդուն ստեղծում է դաստիարակությունը»,- ասել է Սենտ-էքզյուպերին. Բոլորիս խնդիրն է’ նախ դասաիարակել ապա կրթել երեխային: Սակայն, չգիտես ինչու, դպրոցներում տարիներ շարունակ կարեւորվում է երեխաներին կրթերո նպատակը, իսկ դաստիարակությունը մղվում է երկրորդ, երրորդ պլան: Ի վերջո, պետք է հասկանանք, որ այս փոփոխվող ժամանակաշրջանում հարկավոր է նախ եւ առաջ աշակերտին պատրաստել կյանքին, ձեւավորել այնպիսի անհատեր, որոբք կարողանան ճիշտ կողմնորոշվել, թե կյանքի բազմաբարդ ու բազմաբնույթ հարաբերություններում ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն: Սա բնավ չի նշանակում, թե անտեսվում է կրթության դերը: Քավ լիցի: Սակայն բավարարվել ներկայիս պահանջները՝ չի նշանակում բարդացնել ուսումնական ծրագրերը, երեխաների ուղեղները ծանրաբեռնել այնպիսի ստանդարտ տեղեկատվությամբ, որը կիրառելի չէ ներկայիս իրականության մեջ: Ինչո՞ւ ստիպել երեխային, որ նա կարողանա լուծել տրված բոլոր խնդիրները եւ նույնիսկ պատժել նրան՝ ի ցույց բոլորին: Ինչո՞ւ նշել նրա թերությունները եւ անլիարժեքության բարդույթ առաջացնել երեխայի մեջ: Չի կարելի հասարակության կողմից մերժված անդամ համարել նրան այն դեպքում, երբ կարելի է հիմք ընդունել նրա մեկ այլ արժանիք, հմտություն, բարոյական նորմ: Այդ ամուր հիմքի վրա էլ հարկավոր է ստեղծել հասարակության լիարժեք անդամ՝ իր սկզբունքներով կայուն եւ համոզմունքներով հաստատ քաղաքացի: 

ԼԵԶՎԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ 

Երեխաներն արտասանում են կենդանիների մասին իրենց հանելուկները, ոտանավորները: Տալիս են կենդանիների խմբերի անվանումներ: Թվում են կենդանիների ձագերի անվանումները ոչխար-գառ, արջ-քոթոթ: Խմբավորում են կենդանիներին՝ ըստ տարբեր հատկանիշների ընտանի-վայրի, բուսակեր-գիշատիչ: 

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Երեխաները նկարում են իրենց նամակագիր խմբի մեջ մտնող կենդանիներին: Ուսումնասիրում են դասարանում փակցված կենդանիների նկարները: Մտածում են արտաքին որեւէ փոփոխության մասին: 

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ 

Առանձնացնում են կենդանիների տրված օգուտներն ու վնասները: Եզրակացություններ են անում նրանց թերությունների եւ արտաքին տեսքի փոփոխությունների մասին:

ՄԱՐՄՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ 

Ցույց են տալիս կենդանիների շարժումները, նրանց կեծվացքը, քայլվածքը:

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ 

Երգում են իրենց իմացած երգերը՝ կենդանիների մասին: Նմանակում են կենդանիների ձայները տարբեր իրավիճակներում «երբ վախեցած են՝ իրար են կանչում, տագնապի մեջ են՝ ձագերին են կանչում»: Նրանց համար լեզու են ստեղծում:

ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ 

Խմբերի բաժանված երեխաները «Ուղեղային գրոհի» մեթոդով գրում են, թե ինչ գիտեն կենդանիների տվյալ խմբի մասին: Նրանք քննարկում են ամեն մի խմբի նամակների հարցերը: Ընդհանուր եզրակացության հանգելուց հտո կենդանիների ներկայացում են ամբողջ դասարանում: 

ՆԵՐԱՆՁՆԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ 

Երեխաներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի նամակին: Հանձնարարվում է գրառել կենդանիների տվյալ խմբի մաիսն իրենց ունեցած տեղեկություններն ու պատկերացումները: 

ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԽՆԴԻՐՆԵՐ

Հեքիաթային բովանդակությամբ խնդիրները կարեւոր տեղ են զբաղեցնում հետաքրքրաշարժ խնդիրների շարքում: Թվում է, թե հեքիաթը եւ մաթեմատիկան անհամատեղելի հասկացություններ են: Հեքիաթային երեւակայական աշխարհ տեղափոխվելու, դժբախտության մեջ ընկած սիրելի հերոսին փրկելու ցանկությունը խթանում է երեխայի մտավոր գործունեությունը եւ հետաքրքրություն առաջացնում մաթեմատիկայի նկատմամբ:

Խխունջ խանում ( Հ. Աղայան)

Անվանումը՝  Խխունջ խանում

Մասնակիցներ ՝ Յանա Խաչատրյան, Հասմիկ Խաչատրյան

Օր՝ 09.04.24

Վայր՝  Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջ ( պարտեզ )

Ընթացքը ՝

Պատրաստում ենք գունավոր թղթերից խխումնջներ քննարկում գույները։ Ավարտից հետո պատմում ենք Աղայանի <<Խխունջ խանումը>> ։

 Նպատակ և խնդիր՝

Երեխաները յուրացնում են ստեղծագործությունը կատարում տեխնոլոգիական աշխատանք, որը նպաստում է մանր մոտորիկայի վրա։


Ձոն մայրիկին

Անվանումը՝ Ձոն մայրիկին

Օր.՝ 05.04.24

Վայր ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ( պարտեզ ) և շրջակա միջավայր 

Նպատակ և խնդիր՝  

Ձոն մայրիկին նախագծի շրջանակներում երեխաների հետ միյասին պատրաստեցինք ապրիլի 7-ին նվիրված անակնկալ մայրիկների համադ։ Զարգացնել և խթանելով երեխայի պատկերավոր զարգացման վրա, նաև մանր և խոշոր մոտորիկայի։

Արդյունքը՝

Զբոսնենք միյասին բակում

Անվանումը՝ Զբոսնենք միյասին բակում

Վայր ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ( պարտեզ ) և շրջակա միջավայր 

Օր ՝ 04.04.24

Նպատակ և խնդիր՝

Երեխաներիմ ծանոթացնել իրենց շրջակա միջավայրը, զբոսանք կազմակերպել, մարմնամարզություն։

Արդյունքը՝

Ներկում ենք զատկական ձվեր

Անվանումը ՝ Ներկում ենք զատկական ձվեր

Վայր՝ Հյուսիսային դպրոց ( պարտեզ)

Օր՝ 01.04. 24

Նպատակ և խնդիր ՝

Երեխաների մոտ զարգացնել մանր մոտորիկան, մտավոր պատկերացումները, տեխնոլոգիական աշխատանքները։


Արդյունքը՝

Հաշվետվություն

Այս ամիս կրթահամալիրը իր բոլոր հետաքրքրական օրերը և շաբաթները կազմել էր երեխաների համար։

Սկսել ենք շաբաթը մայրության և գեղեցկության տոնով և այդպես գեղեցիկ սկսել ենք աշխատել երեխաների հետ։


Մարտի 1-ապրիլի 8 «Ձոն մայրիկի»

Ձոն մայրիկին

Ձոն մայրիկին 2

Սովորում ենք գրել խաղալով


Ածիկացան զատկական զարդանախշեր

Ածիկացան

Ճվիկներ

Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.

Ծաղկազարդ

Զատկական խաղեր, ձվախաղեր, ձու ներկոցի

Բակային շրջանցիկ խաղ

Կինդեռ ձվիկ

Ներկում ենք ձվիկներ

Պլաստիրինե ձվիկներ

Ձվախաղ

Ներկում ենք զատկական ձվեր


Զատկական ուտեստ

Պատրաստում ենք զատկական ուտեստ

Ծաղկազարդ

Անվանումը ՝ Ծաղկազարդ

Վայր՝ Հյուսիսային դպրոց ( պարտեզ)

Օր՝ 27.03. 24

Նպատակ և խնդիր ՝

Սովորեցնել երեխաներին հին ավանդույթները, և տոները ծանոթացնել դրանց հետ, երգել, պարել և կիրառել։

Արդյունքը՝