Պետական ապարատ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 29-35/

Առաջադրանք՝

  • Պետական ապարատ:

Պետական ապարատը պետական մարմինների համակարգն է, որը պրակտիկորեն իրականացնում է պետական իշխանությունը, պետության խնդիրներն ու գործառույթները։ Առանց պետական ապարատի չի կարող լինել պետություն։ Այն ընդգրկում է պետության բոլոր մարմինները և իրենից ներկայացնում է պետական իշխանության նյութականացված մարմնավորումը։ Պետությունն իր գործունեությունն իրականացնում է պետական մարմինների միջոցով։

  • Պետական մարմին:

Պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ և հարաբերականորեն ինքնուրույն մասն է, որը հանդես է գալիս պետության անունից և նրա հանձնարարությամբ մասնակցում է պետության խնդրրների և գործառույթների իրականացմանը, օժտված է իշխանական լիազորություններով, ունի համապատասխան կառուցվածք և գործում է իրեն բնորոշ ձևերով և մեթոդներով։

  • Պետական մարմինը բնորոշող հատկանիշները:

Պետական մարմնին բնորոշ են հետևեյալ հատկանիշները՝

1.պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ և կազմակերպորեն առանձնացված մասն է։

2.Յուրաքանչյուր պետական մարմին կազմավորվում է պետության կողմից սահմանված կարգով։

3.Պետական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս գործում է պետության անունից և նրա հանձնարարությամբ։

4.Պետական մարմինն օժտված է պետական իշխանական լիազորություններով։

5.Պետական մարմինը մասնակցում է պետության խնդիրների և գործառույթների իրականացմանը

6. Յուրաքանչյուր պետական մարմին գործում է կազմակերպական իրավական որոշակի ձևերով ու մեթոդներով։

  • Պետական մարմիներ՝ օրենսդիր, գործադիր, դատական:

Օրենսդիր մարմինները իշխանության ներկայացուցչական մարմիններ են։ Կազմավորվում են բնակչության կողմից ընտրությունների միջոցով։ Օրենսդիր մարմինն ընդունում է օրենքներ, համապարտադիր վարքագծի կանոններ, որոնք հիմք են հանդիսանում դատական իշխանության գործունեության համար։ Ժամանակակից պետություններում որպես օրենսդիր մարմին հանդես է գալիս պառլամենտը։

Գործադիր մարմինները պետական ապարատի բաղկացուցիչ մասն են։ Գործադիր մարմինների գլխավոր զբաղմունքը օրենքների կիրառումն է, դրանց կեսագործումը, գործադիր կարգադրիչ գործունեություն իրականացնելը։ Ժամանակակից պետություններում գործադիր իշխանության ղեկավարը հաճախ հանդես է գալիս որպես պետության գլուխ (միապետություններում դրա ձևական կրողը միապետն է, հանրապետություններում – նախագահը)։ Գործադիր իշխանության համակարգում գլխավոր դերը պատկանում է իշխանությանը։

Դատական մարմինները իրականացնում են արդարադատության քրեական, քաղաքացիական և վարչական գործերով, քննելով տվյալ պետության օրենքներով սահմանված դատավարական կարգով։ Ժամանակակից պետություններում դատական մարմինները ապահովում են սահմանադրական կարգը, պաշտպանում քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքները և օրինական շահերը։ Դատարանը հիմնվում է օրենքի վրա և ենթարկվում է միայն օրենքին: Ներկայումս կա մեկ մասնագիտացված դատարան և դա վարչական դատարանն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *