Ամփոփում

1․ Ներկայացնել Դարվինի Էվոլությոն տեսությունը և էվոլությաի շարժիչ ուժերը։

Էվոլյուցիա, կենսաբանական պոպուլյացիաների հաջորդական սերունդներում ժառանգական հատկանիշների փոփոխությունը։ Էվոլյուցիոն գործընթացի արդյունքում կյանքի կազմավորման բոլոր մակարդակներում՝ տեսակներից, անհատական օրգանիզմներից մինչև մոլեկուլներ առաջանում է կենսաբազմազանություն։

19-րդ դարի կեսին Չարլզ Դարվինը սահմանեց բնական ընտրության միջոցով տեղի ունեցող էվոլյուցիոն տեսությունը, որը տպագրեց «Տեսակների ծագումը» (1859) գրքում։ Բնական ընտրության միջոցով տեղի ունեցող էվոլյուցիան ապացուցվում է նրանով, որ ստեղծվում են ավելի շատ սերունդներ, քան կարող են գոյատևել ինչպես նաև՝ 1) տեսակները միմյանցից տարբերվում են ձևաբանական, ֆիզիոլոգիական և վարքային հատկանիշներով (ֆենոտիպային փոփոխականություն), 2) տարբեր հատկանիշներ ապահովում են գոյատևման և վերարտադրման տարբեր հաճախականություն (տարբերակող հարմարողականություն), 3) հատկանիշները կարող են ժառանգվել մի սերնդից մյուսը (հարմարողականության ժառանգում

2․Գրել ինչ է իրենից ներկայացնում գոյության կռիվը և բերել օրինակներ ։

Գոյության պայքար հասկացությունը, առաջարկել է Չարլզ Դարվինը , սերտորեն կապված է բնական ընտրության հետ։  Գոյության պայքարը առաջ է գալիս օրգանական աշխարհում օրգանիզմների ինտենսիվ բազմացման և գոյության միջոցների (տարածություն, սննդանյութեր, ջուր և այլն) սահմանափակության հետևանքով։ Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր անսահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է: Դարվինը տարբերում էր գոյության կռվի 3 հիմնական ձևեր, ներտեսակային, միջտեսակային, և կռիվ անօրգանական, աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:

3․ Ներկայացնել բնական ընտրությունը և օրգանիզմների հարմարվածությանը արտաքին միջավայրին։

Դարվնի տեսության միայն բնական ընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվում են միջավայրի պայմաններին ու նրա  փոփոխություններին: Բնական ընտրությունը ազդեցություն է թողնում, ոչ միայն ֆենոտիպային հատկանիշների նրանց կոդավորող գեների, այլև ժառանգական փոփոխականության և դրա տեմպերի վրա: Գիտնականները առանձնացնում են բնական ընտրության հիմնականում 2 ձև՝շարժական և կայունացնող:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *