Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, «Մաշտոց Հայրապետ», «Սումպենց վանք»

Մաշտոց Հայրապետ.jpg

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ («Մաշտոց Հայրապետ», «Սումպենց վանք»)-ը գտնվում է Գառնի գյուղի արևելյան կողմում: Գառնիում համեմատաբար լավ պահպանված միջնադարյան հուշարձաններից է: Ես այս եկեղեցում չեմ եղել, չեմ եղել նաև Գառնիում և Գեղարդում, ուստի երբ մեր կուրսեցիներով որոշեցինք գնալ ճամփորդության, շատ ուրախացա, որ վերջապես տեսնելու եմ այդ հրաշալի կոթողները։ Մենք որոշել ենք ճանապարհին կանգնել Չարենցի կամարի մոտ և մի քիչ Չարենց կկարդանք։ Կմաքրենք շրջապատը, աղբը կհավաքենք։

Հիմա մի քանի տեղեկություն Մաշտոց Հայրապետ եկեղեցու մասին։ Ըստ պահպանված արձանագրությունների՝ `կոչվում է նաև Ս. Աստվածածին: Ավանդաբար անվանում են «Մաշտոց Հայրապետ» եկեղեցի`՝ 897 թ. Գառնիում վախճանված Հայոց կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցու անունով։ Նրա տապանաքարը գտնվում է Գառնիի հեթանոսական տաճարի մոտ գտնվող «Մաշտոց Հայրապետ» մատուռի ներսում: XIV դ. կոչվել է նաև «Սումպենց վանք»: XII-XIII դդ. կառույց է: Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ ` կառուցված սրբատաշ բազալտ քարով: Պատերին պահպանվել են 1315 թ., 1341 թ. արձանագրություններ: Բակում կան քանդակազարդ խաչքարեր: Եկեղեցու մոտ, հարավային կողմում արձանագիր որմնափակ խաչքար է` կանգնեցված Հովհաննես և Աղվորիկ ամուսինների կողմից:

Հիմնական գրականության

Առաքելյան Բ., Կարախանյան Գ., Գառնի III, 1949-1956 թթ. Պեղումների արդյունքները, Երևան, 1962:

Պետրոսյան Հ.,, Գառնին IX-XIV դարերում, Երևան, 1988:

Սարգսյան Գ., Մայրավանք, Էջմիածին, 1958, N 4:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *