Առաջադրանքներ

Ամառները  հաճախ էի հանգստանում  գյուղում: Մի օր մտա մեր  մառանը՝  բահը վերցնելու:  Սիրում էի  ամռան երկար օրերին  ծառերի տակերը փորփրել:  Մառանի դռնով ներս մտա թե  չէ, զարմացած կանգ առա… էնտեղ տեսա իմ մանկության իրերը։ Վայ, հեծանիվս, որ փոքր տարիքում վերցնում էի քշում գյուղի փոշոտ փողոցներում , որի վրայից բազմաթիվ անգամ ընկել եմ։ Հետո մառանի պատուհանի տակ տեսա այն ճոճանակը, որը պապս կապում էր ծառից և ես գնում էի օրս հենց այդ ճոճանակի մոտ էլ անցկացնում էի։ Գտա իմ մանկության ամենասիրած տիկնիկը, առանց որի չէի կարողանեւմ անգամ քնել։ Բայց իմ իրերից, մանկության հիշողություններից բացի գտա տատիս փակած կոմպոտները։ Մի բանկա կոմպոտ վերցրեցի ու սկսեցի թե խմել, թե հիշել տարիներ առաջ ինչպես էր անցնում օրս գյուղում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *