Բջջաբանություն

Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան: Բջիջ տերմինը առաջին անգամ օգտագործել է անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Հուկը 1665թ.երբ իր իսկ պատրաստած մանրադիտակով դիտում է խցանի բարակ կտրվածքը և նրանում հայտնաբերում փոքրիկ բջիջներ: Ավելի ուշ 1680թ., հոլանդացի գիտնական Անտոն Լևենհուկը առաջին անգամ դիտեց կենդանի բջիջը և հայտնաբերեց միաբջիջ օրգանիզմները:
 Բջջի ուսումնասիրության մեթոդները. 1.Մանրադիտակային մեթոդ: Օգնում է ուսումնասիրելու բջջի կառուցվածքային մասերը, որոնք անզեն աչքով աննկատելի են:
2.Բջջի քիմիական բաղադրությունն ուսումնասիրվում է ցիտոքիմիական մեթոդներով:
3.Ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդ:
Հնարավորություն է տալիս ուսումնասիրել բջջի կազմի մեջ մտնող մոլեկուլների տարածական դասավորությունը:
4.Ավտոռադիոգրաֆիայի մեթոդ:
Այս դեպքում բջիջ են ներմուծվում նշանադրված ռադիոակտիվ ատոմներ և ապա գրանցում դրանց տեղակայումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *