Առաջադրանքներ

1.Ինչ է ԳՄՕ-ն: Իմ կարծիքով արդյոք դա վնասակար է թե ոչ:

 համացանցում հայտնվել էր գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող մթերքների և ԳՄՕ մթերքներ արտադրողների ցանկը: Ցանկում ընդգրկված էին մթերքներ, որոնք մենք բոլորս առօրյայում հաճախ ենք օգտագործում: Կային նաև մթերքներ, որոնցից օգտվում են հիմնականում երեխաները:

Ըստ համացանցում տարածված նյութերի՝ հետազոտությունները ցույց են տվել, որ կենդանիները, որոնց կերակրացանկում ներառված է գենետիկորեն մոդիֆիկացված մթերք (հիմնականում՝ եգիպտացորեն և սոյա), ավելի արագ են ծերանում, ցածր դիմադրողականություն ունեն և չեն կարող հղիանալ և առողջ ձագեր ունենալ: Այդպիսի կերակրացանկով հիմնականում առնետներն են տկար ձագեր ունենում, որոնց մահացության աստիճանն անհավանական բարձր է:

ԳՄՕ պարունակող արտադրանքներն արտաքնապես ոչնչով չեն տարբերվում նորմալներից, ավելի գրավիչ տեսք ունեն: Համային հատկանիշներով նույնպես էական տարբերություններ չկան: Սակայն գենետիկական մակարդակում գոյություն ունի մեկ ծանրակշիռ տարբերություն: ԳՄՕ-ների քրոմոսոմները իրենց մեջ կրում են ուրիշ բույսերի և կենդանիների վնասակար մասնիկներ և` ոչ միայն:

ԳՄՕ սննդամթերքը մարդկանց օրգանիզմում անդառնալի փոփոխությունների է հանգեցնում, առաջացնում է վտանգավոր ալերգիաներ, սննդային թունավորումներ, մուտացիաներ, դիմադրողականություն` հակաբիոտիկների դեմ, և այլն: 

Հայաստանում արգելված չէ գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքների վաճառքը, սակայն կա պահանջ. եթե ԳՄՕ-ների քանակը գերազանցում է 0.9 տոկոսը, ապա դրա մասին տեսանելի վայրում պետք է մակնշում լինի: Նա նշեց նաև, որ եթե ապրանքների ներմուծման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթղթերը թերի են լինում, կատարվում է նմուշառում և պահանջվում է փորձաքննություն:

Օգտվել եմ https://168.am/2014/02/26/334652.html

2.Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Իմ կարծիքով, որ էներքիայի աղբյուրը պետք է օգտագործվի Հայաստանում:

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները:Վերականգնվող էներգիայի աղբյուրներից հատկապես կարևորվում են՝ հողմային և արևային կենսազանգվածի ռեսուրսները:

1. Արևային էներգիա: Այն երկրները, որոնք օգտագործում են էներգիայի այս տեսակը. դրա նշանակությունը:

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները: Էներգիայի այն աղբյուրները, որոնք մարդիկ օգտգործում են բավականին երկար ժամանակ, օգտագործելու ընթացքում սպառվում են և մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, կոչվում են էներգիայի ավանդական աղբյուրներ: Սակայն այս  դասակարգումն էլ լիարժեք չի և չի արտահայտում իրական պատկերը, օրինակ` ատոմային էներգետիկային, որը մի քանի տարավա գործածման պատմություն ունի, հսկայական վնաս է հասցնում բնությանը: Իսկ քամու միջոցով ստացվող էներգիան, թեև վաղուց է կիրառում, սակայն համարվում է էներգիայի անվնաս աղբյուր: Նույնը վերաբերում է ջրի էներգիային, որը լեռնային երկրներում օգտագործվում է շատ վաղուց:

Արևային էներգիա: Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային: Երկիր հասած էներգիայի մեծ մասը կլանում է Երկրի մակերույթը, փոխանցում է ծովերի, լճերի և գետերի ջրերին, ինչպես նաև բույսերին: Մի փոքր մասը քամիների, ալիքների առաջացման պատճառ է դառնում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արեգակնային էներգիան հսկայական ու անսպառ ռեսուրս է, ինչպես նաև այն հանգամանքը, որ էկոլոգիապեոս շատ մաքուր է 20–րդ դարի երկրորդ կեսից սկսած մարդիկ սկսեցին մեթոդներ մշակել որպեսզի արեգակնային էնէրգիան փոխակերպեն էլէկտրական էներգիայի: Արևային էներգիան կարող է ձևափոխվել էլեկտրաէներգիայի, ինչպես նաև ջերմային և այլ տեսակի էներգիաների: Արևային ջերմությունից այլ տեսակի էներգիաների ստացման տեխնոլոգիաները բազմաթիվ են և ամենաշատը: Օրինակ էլեկտրաէներգիա ստացվում է արեգակնային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) մոդուլների (պանելների) միջոցով, արեգակնային ճառագայթումը անմիջականորեն էլեկտրական էներգիայի փոխակերպելով: Աշխարհում գործում են խոշոր արևային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) էլեկտրակայաններ, որոնց հզորությունը կարող է հասնել 20 ՄՎտ-ի: Ներկայումս նախագծվում են նաև 100 ՄՎտ հզորության կայաններ:

Այսօր շատ չնչին է արեգակնային էնրգիայի դերը համաշխարհային էներգետիկ համակարգում` կազմելով ընդամենը 0.1%:

Արևային էլեկտրակայանները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին: Առաջինը եղել է Կալիֆորնիայում: Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են` ԱՄՆ-ը, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը: Աշխարհի ամենահզոր էլեկտրակայնը գտնվում է Հնդկաստանում: Արևային էներգիան լայն կիրառություն ունի Իսրայելում: Այս երկրում գտնվող բազահարկ շենքերի մոտ 95%-ը ջուր տաքացնելու համար կիրառում են հատուկ արևային տաքացուցիչներ, ինչը հանգեցնում է մոտ 4% էներգախնոյողության ամբողջ երկրի մասշտաբով: Նմանատիպ սարքավորումներ Չինաստանում կիրառում է շուրջ 60 մլն ընտանիք:

Հայաստանում այս ոլոտը դեռ զարգացման փուլում է: Դեռևս չկա կառուցված որևէ էլեկրակայան: Բայց այն զարգացման հեռանկար ունի մեր հանրապետությունում:

Արևից ստացվող էներգիան վերականգնելի է և մաքուր: Սակայն արևի բացակայությանը գիշերային, երբեմն էլ ցերեկային ժամերին, կախվածությունը տարվա եղանակից խոչընդոտում են նրա արդյունավետ օգտագործումը: Բացի այդ արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Որքան մեծ է կուտաքվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ կուտակիչներ են անհրաժեշտ:

Իմ կրածիքով Հայասատում պետք է օգտագործվի բնական արև էներգիան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *