Բջջաբանություն

Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան: Բջիջ տերմինը առաջին անգամ օգտագործել է անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Հուկը 1665թ.երբ իր իսկ պատրաստած մանրադիտակով դիտում է խցանի բարակ կտրվածքը և նրանում հայտնաբերում փոքրիկ բջիջներ: Ավելի ուշ 1680թ., հոլանդացի գիտնական Անտոն Լևենհուկը առաջին անգամ դիտեց կենդանի բջիջը և հայտնաբերեց միաբջիջ օրգանիզմները:
 Բջջի ուսումնասիրության մեթոդները. 1.Մանրադիտակային մեթոդ: Օգնում է ուսումնասիրելու բջջի կառուցվածքային մասերը, որոնք անզեն աչքով աննկատելի են:
2.Բջջի քիմիական բաղադրությունն ուսումնասիրվում է ցիտոքիմիական մեթոդներով:
3.Ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդ:
Հնարավորություն է տալիս ուսումնասիրել բջջի կազմի մեջ մտնող մոլեկուլների տարածական դասավորությունը:
4.Ավտոռադիոգրաֆիայի մեթոդ:
Այս դեպքում բջիջ են ներմուծվում նշանադրված ռադիոակտիվ ատոմներ և ապա գրանցում դրանց տեղակայումը:

Հարց ու պատասխան

1.Կենսաբանությունը որպես գիտություն։

Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:

2. Կենսաբանության մասնաճյուղերը և կապը այլ գիտությունների հետ։

Կապ ունի բնագիտական առարկաների հետ

3.Կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման առարկա։

4.Կենսաբանական տեսությունների ժամանակակից բնագիտական պատկերացումների դերը։

5. Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները։

Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթ­ների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:

Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

Կենսաբանություն

Բնական գիտություն, որն ուսումնասիրում է կյանքը և կենդանի օրգանիզմները, դրանց ֆիզիկական և քիմիական կառուցվածքը, գործառույթը, զարգացումը և էվոլյուցիան։Հայերենում կենսաբանություն տերմինը կազմված է «կյանք» և «բանալ» արմատներից և «ություն» վերջածանցից։ Կենսաբանական միտքը հայ մտավորականների միջոցով Հին Հայաստան է թափանցել արևմուտքից՝ հելլենական երկրներից։Առաջինը ծագել և զարգացել են բուսաբանությունն ու կենդանաբանությունը։

Անատոմիան գործ ունի օրգանների և օրգան համակարգերի հետ։Գենետիկան ուսումնասիրում է գեները, ժառանգականությունը և օրգանիզմների բազմազանությունը

Բջջային օրգանիզմների կայսրությունն ունի երկու վերնաթագավորություն` կորիզավորների և նախակորիզավորների:

Կարգաբանությունը կենսաբանական գիտության ճյուղ է, որը զբաղվում է օրգանիզմների բազմազանության և դասակարգման հարցերով։

Կենդանի օրգանիզմների կարգաբանական միավորներն են` տեսակ → ցեղ → ընտանիք → կարգ → դաս → տիպ կամ բաժին → ենթաթագավորություն → թագավորություն → վերնաթագավորություն → կայսրություն

Ցիտոպլազմա

Ցիտոպլազմա կամ բջջապլազմա, բջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունն է՝ բացի բջջակորիզից ու կիսահեղուկ ներքին միջավայրը։ Ցիտոպլազման կարծես հանքային աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է։

Ցիտոպլազման հայտնաբերել է Յա Պուրկինյեն 1830 թ.։ «Ցիտոպլազմա» տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից։

Կազմում է բջջի ներքին հեղուկ միջավայրըբջջին տալիս է ամրություն, ճկունությունապահովում է միջավայր քիմիական ռեակցիաների համարներբջջային նյութերի տեղաշարժի ապահովումմիջբջջային նյութափոխանակության ապահովումօրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։

Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է ։