Ներկում ենք զատկական ձվեր

Անվանումը ՝ Ներկում ենք զատկական ձվեր

Վայր՝ Հյուսիսային դպրոց ( պարտեզ)

Օր՝ 01.04. 24

Նպատակ և խնդիր ՝

Երեխաների մոտ զարգացնել մանր մոտորիկան, մտավոր պատկերացումները, տեխնոլոգիական աշխատանքները։


Արդյունքը՝

Հաշվետվություն

Այս ամիս կրթահամալիրը իր բոլոր հետաքրքրական օրերը և շաբաթները կազմել էր երեխաների համար։

Սկսել ենք շաբաթը մայրության և գեղեցկության տոնով և այդպես գեղեցիկ սկսել ենք աշխատել երեխաների հետ։


Մարտի 1-ապրիլի 8 «Ձոն մայրիկի»

Ձոն մայրիկին

Ձոն մայրիկին 2

Սովորում ենք գրել խաղալով


Ածիկացան զատկական զարդանախշեր

Ածիկացան

Ճվիկներ

Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.

Ծաղկազարդ

Զատկական խաղեր, ձվախաղեր, ձու ներկոցի

Բակային շրջանցիկ խաղ

Կինդեռ ձվիկ

Ներկում ենք ձվիկներ

Պլաստիրինե ձվիկներ

Ձվախաղ

Ներկում ենք զատկական ձվեր


Զատկական ուտեստ

Պատրաստում ենք զատկական ուտեստ

Ծաղկազարդ

Անվանումը ՝ Ծաղկազարդ

Վայր՝ Հյուսիսային դպրոց ( պարտեզ)

Օր՝ 27.03. 24

Նպատակ և խնդիր ՝

Սովորեցնել երեխաներին հին ավանդույթները, և տոները ծանոթացնել դրանց հետ, երգել, պարել և կիրառել։

Արդյունքը՝

Պլաստիրինե ձվիկներ

Անվանումը ՝ Պլաստիրինե ձվիկներ

Վայր՝ Արևելյան դպրոց ( պարտեզ)

Օր՝ 23.03.24

Նպատակը՝

Զատիկի տոնին ընդհառաջ այսօր պատրաստեցինք պլաստիլինից ձվիկներ։Սաների երևակայության դրսևորումը՝ տեսանյութում

Արդյունքը՝

Ագրեսիայի մասին

Ագրեսիվությունը հանդիսանում է երեխաների խմբերում առավել հաճախ հանդիպող խնդիրներից մեկը: Երեխաները վիճում են, կռվում, վիրավորում միմյանց: Սովորաբար ընդունելով վարքային նորմերը և կանոնները, երեխաները իրենց ագրեսիան աստիճանաբար վերափոխում են ավելի կառուցողական վարքային ձևերի: Որոշ երեխաների մոտ ագրեսիվ դրսևորումները՝ որպես հաստատուն վարքային ձև, ոչ միայն պահպանվում են, այլ նաև ամրապնդվում և վերափոխվում են անձնային որակի և որպես հետևանք առաջանում են մի շարք խնդիրներ՝ շփման, հարմարվելու, վարքային դժվարություններ: Խնդիրը հաղթահարելու համար նախ և առաջ պետք է գտնել ագրեսիվ վարքագծի հիմնական պատճառները.

. սեփական անձի նկատմամբ ուշադրության գրավումը (երբ երեխան փորձում է այս կերպ իր վրա հրավիրել շրջապատի ուշադրությունը, լինելով ուշադրության կենտրոնում),

. ֆիզիկական ակտիվությունը և ծանրաբեռնվածության ոչ բավարար ապահովումը (երբ երեխան չունի զբաղվածություն և տեղի է ունենում էներգիայի կուտակում, արդյունքում երեխան դրսևորում է ագրեսիվություն),

. ծնողական ուշադրության, սիրո և ընդունման անբավարարությունը,

. տագնապայնությանը, որը հաճախ պաշտպանողական վարքի ձևավորման պատճառ է հանդիսանում

. անհամապատասխանության բարդույթ, երբ երեխան անհանգստանում է՝ արդյո՞ք համապատասխանում է ծնողների կողմից ձևավորված մոդելներին,

. անուղղակի ագրեսիա առաջացնող առարկաներ, երևույթներ/խաղալիքներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր, համակարգչային խաղեր և այլն,

. շփման հմտությունների ոչ բավարար զարգացում,

. ինքնապաշտպանություն, վրեժխնդրություն,

. առաջնորդ լինելու ձգտում,

. ընտանիքում ընդունված ագրեսիվ վարքային մոդելների կրկնօրինակում:

Կարևորվում է ագրեսիվ վարքագիծ դրսևորող երեխաների հետ առաջնային կոնտակտի

. ագրեսիվության մակարդակի բացահայտումը և գնահատումը,

. ագրեսիայի մակարդակի նվազեցումը, կառուցողական վարքային մոդելների ձևավորումը:

Որպեսզի կարողանանք ագրեսիվ վարքագիծ դրսևորող երեխաների հետ առաջնային կոնտակտ հաստատել, անհրաժեշտ է հետևել որոշ սկզբունքների: Դրանք են.

. լինել համբերատար,

. չքննադատել ոչ ցանկալի վարքագիծը,

. նկատել և նշել ցանկալի վարքը,

. խրախուսել յուրաքանչյուր, անգամ շատ փոքր դրական վարքային դրսևորումը,

. հասկանալ երեխայի հետաքրքրությունները և փորձել կոնտակտ հաստատել՝ ընդգրկելով նրան իր համար հաճելի գործունեության մեջ:

Հաճախ հույզերի կառավարման անկարողությունը բերում է ոչ ցանկալի վարքային դրսևորումների՝ ագրեսիայի կամ ագրեսիվ վարքագծի: Երեխան ունենում է բացասական հույզեր, որոնք առաջանում են արտաքին գործոնների ազդեցության հետևանքով, նա չի կարողանում համարժեք գնահատել իրավիճակը և սեփական անձը պաշտպանելու նպատակով հակազդում է, այս պարագայում՝ ագրեսիվ վարքագծով: Հոգեբանի նպատակն է այցելուին օգնել՝ ընտրելու այլ տարբերակ, որը հնարավորություն կտա պարպել հուզական լարվածությունը՝ ընտրելով ավելի դրական (կառուցողական) վարքագիծ: Ագրեսիվ վարքագծի երկարատև և խրոնիկ բնույթի դեպքում շատ կարևոր է կայունացնել երեխայի նյարդային համակարգը լիցքաթափող, ագրեսիվությունը նվազեցնող վարժությունների օգնությամբ:

Զատկական ուտեստ

Անվանումը ՝ Զատկական ուտեստ

Վայր՝ ՄՍԿՀ քոլեջ

Օր՝ 26.03.24

Նպատակը՝

Զարգացնել երեխայի պատկերունակությունը, խոհանոցային գործունեությունը, ազգային ծեսերի և տոների մասնակցություն ։

Արդյունքը՝


Հաշվետվություն

Այս ամիսների ընթացքում ը. Ելենայի հետ, սովորել և խոսել ենք մաթեմատիկական խաղերի զարգացման մասին, սովորել թվերը, հաշվել, համեմատության նշանները։ Մաթեմատիկայի շնորհիվ, սովորում ենք հաշվել, գումարել, հանել, սովորել մեծ և փոքրը։

Արդյունք`

Վեց թիվը, և թվանշանը

Համեմատության նշանները

Գումարում (+)

Խնդիրների լուծում