Պավլիկյան շարժում

Պավլիկյան շարժում, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։ Արաբներն իրենց հովանավորության տակ առան շարժումը՝ քրիստոնյա Բյուզանդիան թուլացնելու նպատակով։ Շարժման դեմն առնելու համար բյուզանդական իշխանություններն ամենուրեք անողոք հալածանքներ սկսեցին պավլիկյանների դեմ՝ նրանց ենթարկելով ծանր պատիժների, իսկ աղանդին հավատարիմ մնացածներին պարզապես սկսեցին կենդանի-կենդանի այրել խարույկի վրա։ Շարժումը, հակառակ սպասվածի, ոչ միայն չմարեց, այլև լայնորեն տարածվեց կայսրության ասիական տարածքում՝ Փոքր Ասիա թերակղզու հունաբնակ, հայաբնակ ու ասորաբնակ գավառներում՝ իր մեջ առնելով մեծաթիվ հավատացյալների։ Ստեղծվում էին պավլիկյան նորանոր համայնքներ, որոնք կառավարվում էին սեփական օրենքներով։ 8-րդ դարի կեսերին պավլիկյանների գլուխ անցան նշանավոր գործիչներ Հովսեփը, Վահանը և Սերգիոսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *