Լոռու մարզի ռազմավարություն

Մասնակիցներ ՝

Հասմիկ Խաչատրյան

Քնարա Հովհաննիսյան

Ժաննա Նավոյան

Արամո Գրիգորյան

Ընդհանուր բնութագիրը՝

Աշխարհագրական դիրքը՝ Հայաստանի Հանրապետության հյուսիս
Բնակավայրերը՝ ծովի մակերևույթից 520-ից 1800մ բարձրության վրա
Պետական սահմանը՝ Վրաստանի Հանրապետության հետ՝ 110 կմ
Տարածությունը` 3799 քառ. կմ
Բնակչության թիվը` 212.6 հազար մարդ, այդ թվում`
քաղաքային – 125.4 հազար մարդ,
գյուղական – 87.2 հազար մարդ,
Մարզի համայնքների թիվը` 56, որից՝
Խոշորացված համայնքներ -11
Մարզկենտրոնը` ք. Վանաձոր
Կառավարման ձևը – տարածքային կառավարում
Ազգային կազմը`
հայեր – 97.0 %,
ռուսներ – 1.5 %,
հույներ – 1.0 %,
այլ ազգություններ – 0.5 %:

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա: Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
Լոռու մարզում 2016-2017թթ.ին համայնքների խոշորացման արդյունքում Լոռու մարզը իր մեջ ընգդրկում է 56 համայնք: Բնակավայրերի թիվն է 130, որից 8 քաղաքային բնակավայր, 122 գյուղական բնակավայր: Մարզի 5000-ից ավել բնակչություն ունեցող համայնքների թիվը 12-ն է (Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ախթալա, Գուգարք, Սարչապետ, Մեծավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ, և Օձուն համայնքները):

Զարգացումն ու ռազմավարությունը

ՀՀ Լոռու մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը համահունչ է
Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարության և Հայաստանի Հանրապետության 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններին:
Դա կնպաստի հանրապետությունում աղքատության հաղթահարման ռազմավարական գերակա նպատակ հռչակված տարածքային համաչափ զարգացման խնդրի, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի համայնքների զարգացման ծրագրերում ներառված առաջնահերթ հիմնախնդիրների և մարտահրավերների արդյունավետ լուծմանը: Ծրագիրը կազմվել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությամբ, մարզի ուժեղ և թույլ կողմերի վերհանմամբ, հնարավորությունների և հնարավոր բացասական ազդեցությունների քննարկմամբ, զարգացման հիմքում դրվող նպատակների սահմանմամբ, զարգացման գերակայությունների որոշմամբ, դրանց դասակարգմամբ՝ ըստ առաջնահերթությունների, և այդ հենքի վրա խարսխված, արդեն սկսված և առաջիկայում
իրականացվելիք ծրագրերի նախանշմամբ: Դրանք իրենց կոնկրետությամբ, չափելիությամբ,
ռեսուրսահենքությամբ և իրագործելիությամբ կապահովեն ՀՀ Լոռու մարզի զարգացումն այն նպատակայնությամբ, որ 2025 թվականին ՀՀ Լոռու մարզն կունենա բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ և զարգացած զբոսաշրջություն: Ծրագրի կազմման աշխատանքները համակարգվել են Իմ կողմից: Այդ գործում իր զգալի ներդրումն է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, ինչպես նաև ԵՄ փորձագետները:
ՀՀ Լոռու մարզի տարածքային զարգացման տեսլականն է՝ 2025թ.-ին ՀՀ Լոռու մարզը
կունենա բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ և զարգացած զբոսաշրջություն:
Ներկայիս իրավիճակի, առկա հնարավորությունների բազայի, հիմնախնդիրների և
մարտահրավերների վերլուծությամբ ու համադրությամբ կանխորոշվեց մարզի տարածքային
զարգացման տեսլականը: Ծրագրի ստեղծման գործում գնահատելի ներդրում են ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու ԵՄ փորձագետները, որոնք օժանդակել են տեղի թիմին՝ իրապես վերլուծություններ և դրանց հետքի վրա կանխորոշումներ սահմանելու գործում: Արդյունքում, ունենք ՀՀ Լոռու մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարություն՝ հստակ և իրատես մի ծրագիր, որի իրականացման կենսական անհրաժեշտությունն անվիճելի է յուրաքանչյուր աշխատասեր ու գործարար լոռեցու համար, հնարավորություններ ստեղծող և ոգեշնչող:

Ամփոփ նկարագիր

  1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 2017-2025 թվականների զարգացման
    ռազմավարությունը մարզային մակարդակի ռազմավարական փաստաթուղթ է, որը սահմանում է
    երկարաժամկետ զարգացման հեռանկարներ ու ուղղություններ ՀՀ Լոռու մարզում` հիմնվելով առկա
    իրավիճակի, մարտահրավերների և հնարավորությունների վրա: Այն բխում է ազգային
    ռազմավարական ծրագրերի պահանջներից և մասնակցային եղանակով ներգրավում բոլոր
    շահագրգիռ կողմերին:
  2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տեսլականն է, ունենալ բազմաճյուղ,
    զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն և զարգացած
    զբոսաշրջություն, ՏՏ ոլորտ, որին հասնելու նպատակով իրավիճակի վերլուծության հիման վրա
    մշակված մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը սահմանում է հետևյալ
    ռազմավարական նպատակները.
    1) Մինչև 2025թ. մարզի տնտեսական աճի ապահովում՝ տնտեսության վարման ինտենսիվ
    մեթոդների կիրառում, աշխատատեղերի ստեղծում, աղքատության կրճատում` մինչև 10%,
    2) Մինչև 2025թ. մարզի երեք տարածաշրջանների համաչափ զարգացման ապահովում՝
    շեշտը դնելով սահմանամերձ և թույլ զարգացած բնակավայրերի վրա,
    3) Մինչ 2025թ. ՀՀ Լոռու մարզում կբարելավվի տարածքային և տեղական զարգացման
    կառավարման կարողությունները և համակարգերը:
  3. Դրանից բխող զարգացման երեք առաջնահերթ գերակայությունները.
    1) Արտահանմանը միտված արդյունաբերության զարգացում, մասնավորապես՝ հանքային
    արդյունաբերության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության և ՏՏ ոլորտի,
    2) Ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում,
    3) Մշակութային, գյուղական տուրիզմի զարգացում, ներառյալ ձմեռային տուրիզմի և
    էկոտուրիզմի զարգացում:
  4. Ռազմավարական նպատակներին հասնելու համար ռազմավարական չափորոշիչներն են.
    1) 2025թ.-ի դրությամբ մարզի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը հասցնել 72%-ի
    հանրապետական միջինի նկատմամբ,
    2) 2025թ.-ի դրությամբ ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների թվի ավելացում՝ 10%-ով,
    3) 2025թ.-ի դրությամբ ակտիվ կազմակերպությունների թվի ավելացում` 12%-ով,
    4) 2025թ.-ի դրությամբ գործազրկության մակարդակը 15.7%-ից իջեցնել մինչև 8.8%-ի,
    5) 2025թ.-ի դրությամբ աղքատության մակարդակը՝ 36.2%-ից հասցնել ոչ ավել, քան 26%-ի,
    6) 2025թ.-ի դրությամբ նորագույն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների թվի աճ՝ 20%
    7) 2025թ.-ի դրությամբ մարզային վարչակազմերի բարձրագույն կրթությամբ աշխատակիցների
    թիվը կհասնի 95%-ի,
    8) 2025թ.-ի դրությամբ մարզային և համայնքային աշխատողների 80%-ը կստանա
    վերապատրաստման ծրագրեր՝ նվիրված մարզային/տեղական զարգացմանը:
  5. Այնուհետև, թվարկվում է այն ինստիտուցիոնալ շրջանակը, այն է՝ մարզային վարչակազմը՝
    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության
    խիստ վերահսկողության ներքո, և այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների հետ
    գործողությունների համաձայնեցման միջոցով, որոնց ջանքերով պետք է իրականացվի
    ռազմավարությունը կյանքում:
  6. ՀՀ Լոռու մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության իրականացումը
    մոնիտորինգի կենթարկվի, կվերանայվի և կգնահատվի՝ համաձայն հետևյալ սկզբունքների 1) պարբերական մոնիտորինգ և առաջընթացի գնահատում տարածքային զարգացման
    ռազմավարության նպատակներին և գերակայություններին հասնելու ուղղությամբ,
    8
    2) ռիսկեր, ռիսկերի մոնիտորինգ և նվազեցում,
    3) ՄԶՌ-ների վերանայում,
    4) ՄԶՌ-ների գնահատում:
  7. Ներկայացվում են ռազմավարության իրականացման գործընթացի և իրականացնող
    սուբյեկտների հնարավոր ռիսկերը, ռիսկերի նվազեցման գործոնները, ՄԶՌ-ի գնահատումը հետևյալ
    չափորոշիչներով.
    1) ծրագրի արդյունավետություն,
    2) ծրագրի արդյունավորություն,
    3) ծրագրի համընթացություն,
    4) ծրագրի համապատասխանություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *