Սերմնացան, ուսումնասիրություն, չափումներ

Անվանումը `Սերմնացան, ուսումնասիրություն, չափումներ

Մասնակիցներ` 4֊5 տարեկաններ

Վայր` մանկապարտեզային և քոլեջային խումբ

Օր `  29.01.24

Ընթացքը `

Քոլեջիկ բնագետիկ֊ հետազոտողները խառնված հատիկեղենը առանձնացրեցին, բամբակի վրա դրեցին և ջրեցին, որ հատիկեղենը ծիլ տա։ Ամեն օր հետևելու ենք ընթացքին։ Հետաքրքիր է, թե որ սերմը քանի օր հետո Սերմերը ցանելուց հետո` երրորդ օրը, երևացին ոսպի առաջին ծլերը, չորրորդ֊հինգերորդ օրը նկատեցինք լոբու ծլերը։ Լոբու տեսակներ կան, որ բավական ուշ ծլեցին։ Եգիպտացորենն ու սիսեռը ծլեցին հինգերորդ, վեցերորդ օրը, իսկ մանդարինի կորիզներն այդպես էլ չծլեցին։ Այսօր սերմերը ցանելու 13֊րդ օրն է, ծլերն արդեն բարձրացել են և, տերևներ են առաջացել։ Եգիպտացորենի ծիլը բարձրացել է և «թրի նման սուր է»։ Գունավոր մատիտների օգնությամբ չափումներ կատարեցինք, հետո չափեցինք, թե որ սերմը քանի մատ բարձրություն ունի։

Արդյունքը `

Մարզվենք 1֊ին ձյան ներքո

Անվանումը ` Մարզվենք 1֊ին ձյան ներքո

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ

Վայր` մանկապարտեզային և քոլեջային խումբ

Օր ` 27.01.24

Խնդիր և նպատակ` խոշոր մոտորիկայի և մարմնի ֆիզիկական զարգացում, ուշադրության զարգացում, ծանոթացում բնության հետ բնության երևույթներից ձյան հետ

Ընթացքը `

Բակում կանգնել ըստ հերթականության և ըստ հերթականության ցատկել իրենց առջևում դրված օղակների մեջ հետո ուղիղ քայլել պարանի վրայով պտտվել և գնալ դեպի շարք

Արդյունքը `

Խաղի ավարտից հետո ձնագնդիկներով հավես խաղ սկսեցինք ❤

Բազմաբնույթ մտածողության տեսությունը, բնագիտական դաստիարակության տեսանկյունից

Հովարդ Գարդները առաջ է բերել 7 տիպեր։

Լեզվական մտածողությունը խոսակցական և գրավոր լեզվի զգացողությունն է, լեզուն սովորելու կարողությունը և որոշ նպատակներին հասնելու համար լեզուն կիրառելու հնարավորությունը։ Այն իր մեջ կրում էր բանաստեղծական արտահայտման միջոց և տեղեկատվությունը նյութը պահպանելու միջոց։

Լեզվական մտածողությունը կարող ենք զարգացնել բնագիտական տեսանկյունից սովորեցնելով բույսերը օրինակ սովորոցնել բնության մասին երևույթները անունները։

Տրամաբանական-մաթեմատիկական մտածողությունը կապված է տրամաբանության, վերացարկման, դատողության, քննադատական մտածողության հետ։Այն նաև կապված է պատճառա-հետևանքային կապերը հասկանալու ունակությունների հետ։

Տրամաբանականի ժամանակ կարելի է բնության հետ կապված դատողություններ առաջ բերել։ Հաշվել մեզ շրջապատող բույսերը օրինակ։

Տարածական մտածողությունը ներառում է ընդարձակ և ավելի սահմանափակ տարածությունների ճանաչման և նրանց օգտագործման ներուժը։

Տարածականի ժամանակ բնության մեջ քարտեզները իր ապրելավայրը շրջական ճանաչելն է։

Երաժշտական մտածողությունը ներառում է գործիքների վրա նվագելու, ստեղծագործելու և երաժշտության գնահատման կարողությունները։ Այն հնարավորություն է տալիս ճանաչել ու ստեղծել երաժշտական ձայներ, տոներ և ռիթմեր։

Երաժշտականի ժամանակ սովորում ենք բնության մասին օրինակ երգեր ծամոթանում ենք բնության մեջ գտնվող կենդանիների թռչունների ձայներին։

Մարմնաշարժողական մտածողության հիմնական տարրերն իր մարմնի շարժումները վերահսկելու և համակարգելու կարողություններն են։ Մտածողության այս տիպը հատկապես զարգացած է մարզիկների, պարողներ, երաժիշտների, դերասանների, ոստիկանության աշխատողների մոտ։

Մարզականը բնության մեջ կարելի է կապել օրինակ բնության մեջ պարելով բնության գրկում վազելով։ Բնության մեջ մարզականը մեծ դեր ունի օրինակ խնամելով բույսերը ջրել ծառերը և ծաղիկները։

Միջանձնային մտածողությունը վերաբերում է այլ մարդկանց մղումները,դրդապատճառները ու ցանկությունները հասկանալու հնարավորությանը։ Այն մարդկանց հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցել միմյանց հետ։

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԿԵՆՍՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջա­վայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձ­նահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:

Նախ՝ կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից:

Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մա­սը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:

Բույսերի նման՝ կենդանիների մարմինն ունի տարբեր օրգաններ, ո­րոնցից մեկ գործառույթ կատարողները միասին կազմում են օրգանների մի համակարգ: Կենդանիների զգալի մա­սին բնորոշ են սննդառության, շնչա­ռության, բազմացման և այլ օրգանների համակարգերը։

Իրար հետ համեմատելով տարբեր տարիքի կենդանիներ՝ կգտնենք մի կարեոր առանձնահատկություն ևս. կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:

Կենդանիների ճնշող մասր կարող է տեղաշարժվել և կատարել տար­բեր շարժումներ: Այդ նպատակով նրանք ունեն մարմնի առանձնահատուկ մասեր, շարժվելու օրգաններ ե բազմաթիվ հարմարանքներ: Փոքր կենդա­նիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները տեղաշարժվելու համար են: Տեղա­շարժվելու միջոցով կենդանիները գտնում են սնունդ: Այդ նպատակով նրանք անցնում են մեծ հեռավորություն, հաղթահարում մեծ տարածություն: Հիշենք, որ բույսերի մեծ մասն ունի արմատ, որի միջոցով ամրանում է հողում և չի տեղաշարժվում։
Կենդանիների առանձնահատկություն է նաև այն, որ նրանք սնվում են բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով:

Կենդանիներր բազմանում են և տարածվում բնության մեջ: Դա բնո­րոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Սակայն կենդանիների մեծ մասր բազմանում է հիմնականում սեռական ճանապարհով:

Կենդանիների մասին գիտությունր կոչվում է կենդանաբանություն։

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

Կենդանիներից միջատները կարող են ապրել մինչև 17 տարի, ձկները՝ մինչև 100 տարի, գորտերը՝ մինչև 12 տարի, կոկորդիլոսները և կրիաները՝ մինչև 150 տարի, թռչունները՝ մինչև 70 տարի, կաթնասունները՝ մինչև 110 տարի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեու­թյան առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:
  2. Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:
  3. Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:
  4. Ինչո՞վ են սնվում կենդանիները:

1.Մարմնի մի կեսը լրացնում է միյուսին, օրգանները կազմում են համակարգեր, կենդանիները աճում են մարմնով մինչև որոշ տարիք, կենդանիները բազմանում են և տարածվում բնության մեջ։

2. Որ համաչափ են աճում մինչև որոշակի տարիք։

3. Ոթքեր, թաթեր, պոչ, կտուց, թևեր։

4.Միս, բույսեր, հատապտուղներ, հացահատիկներ։

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՆՁԻՁևԱՎՈՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՂԱԴՐԱՄԱՍ

Մշտապես պետք է իմանալ, որ անձի համակողմանի ու ներդաշնակ
զարգացումը ենթադրում է աճող սերնդի մտավոր, բարոյական, աշխատանքային,
գեղագիտական, ֆիզիկական, իրավական, տնտեսագիտական, էկոլոգիական
դաստիարակություն: Որպեսզի անձը նշված ուղղություններով ունենա և՛
զարգացվածություն, և դաստիարակվածություն, կարևոր է, որ այդ երկուսը
ներդաշնակված լինեն մարդու անձի մեջ: Ահա սա է առաջատար նպատակը:Այդ
են հաստատում աշխարհի առաջադեմ մանկավարժները, հոգեբանները,
սոցիոլոգները, փիլիսոփանները, ընդհանրապես բոլոր մեծ մտածողները:

Այսօր ընտանիքի, նախադպրոցական հաստատությունների, դպրոցի
խնդիրը պետք է լինի երեխայի գիտակցությանը հասցնել այն գաղափարը, որ
յուրաքանչյուր մարդ բնության հետ կապված է անտեսանելի թելերով և լրիվ
կախված է նրանից ոչ միայն կենսաբանական, այլև հոգևոր առումով և պետք է
նրանից ընդօրինակի ներդաշնակությունը, ռիթմը, համաչափությունը,
նպատակահարմարությունը, բարությունը և այլն, որպեսզի նրանք գիտակցեն, որ
իրենցից յուրաքանչյուրը բնության մի մասնիկ է և պետք է ենթարկվի այն կարգ
ու կանոնին, որը տիրում է բնության մեջ: Շրջակա միջավայրը բոլոր մարդկանց
հոգածության առարկան պետք է լինի, և նրա բարեհաջող վերականգնման
համար բոլորը անձնական պատասխանատվություն են կրում:

Մենք գտնում ենք, որ էկոլոգիական դաստիարակությունը ավագ սերնդի
կողմից դաստիարակության, կրթության, բարոյական որակների ու հոգևոր այլ
արժեքների փոխանցում է, նրանց մեջ ձևավորելու բնության նկատմամբ
պատասխանատու վերաբերմունք, բնօգտագործման կարողությունների ու հմտությունների ձևավորման առողջ կենսաձևի մշակման նպատակով:
Էկոլոգիական դաստիարակության հիմնական նպատակը դառնում է բնության
նկատմամբ արժեքային ճիշտ կողմնորոշումների, բնապահպանական
ընդունակությունների, պատասխանատու վերաբերմունքի, բնության մեջ ճիշտ
վարքագծի ունակությունների դրսևորումը և էկոլոգիական կուլտուրայի
ձևավորումը: Այսինքն՝ էկոլոգիական դաստիարակություն ասելով հասկանում են
անձի ուսուցման, դաստիարակության և զարգացման գործընթացների
ամբողջական միասնությունը, որը նպատակաուղղված է աճող սերնդի
էկոլոգիական կուլտուրայի և աշխարհայացքի ձևավորմանը:

Էկոլոգիական դաստիարակության պրակտիկան ցույց է տալիս, որ ավագ
դպրոցականների էկոլոգիական գիտելիքների ձևավորումը իրականացվում է
կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության դասերին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր սովորողներն են սիրում
նշված առարկաները և էկոլոգիական տեղեկատվություն կրող նյութերի
նկատմամբ նրանց ցածր հետաքրքրությունը բացատրվում է ոչ միայն նրանով, որ
այն չի համապատասխանում սովորողների հոգեկան պահանջմունքներին, այլ
նաև նրանով, որ այդ նյութերը ուսուցիչների կողմից մատուցվում են ձևական,
առանց հատուկ շեշտվածության և նպատակաուղղվածության: Այդ պատճառով էլ
ավագ դպրոցականների էկոլոգիական գրագիտության հիմնական
բովանդակությունը կազմում են միայն բնության վրա մարդու բացասական
ազդեցության վերաբերյալ գիտելիքները:

Էկոլոգիական դաստիարակության խնդիրներն են.
ա) դպրոցականների կողմից այն առաջատար գաղափարների և հիմնական
հասկացությունների և գիտելիգների յուրացումը, որոնց հիման վրա բնությանօրենքներին համապատասխան որաշակիացվում է մարդու ներգործությունը
բնության վրա,
բ) բնության սոցիալ-տնտեսական, առողջարահիգենիկ և հոգևոր
գեղագիտական արժեքների իմացությունը,
գ) սովորողների բնաճանաչողական ընդունակությունների,
բնապահպանական կարողությունների և հմտությունների ձևավորումը և
զարգացումը,
դ) բնական միջավայրի ստեղծագործական վերափոխման ունակությունների
մշակումը՝բնության հավասարակշռությունը վերականգնելու առումով,
բնապահպանական գաղափարների քարոզչությունը,
ե) բնության նկատմամբ ակտիվ դիրքորոշման, վարքի նորմաների
պահպանումը, պարտքի և պատասխանատվության զգացման պատվաստումը:
Էկոլոգիական դաստիարակության նպատակը կարելի է դիտարկել տարբեր
տեսանկյուններից՝
ա) սոցիալական,որն արտահայտում է հասարակության պահանջը
դաստիարակության նկատմամբ,
բ)անհատական-անձնային, որին հասնելու համար կարևոր նշանակություն է
ձեռք բերում անձի էկոլոգիական գիտակցության էկոկենտրոն տեսակը,
էկոլոգիական մտածողության և էկոլոգիական պատասխանատվության
ձևավորումը:

Գիտամանկավարժական գրականության մեջ բնապահպանական
դաստիարակության նպատակը սահմանվում է .

  1. Բնության ,նրա հարստության,շրջակա միջավայրի նկատմամբ
    խնայողական և հոգատար վերաբերմունքի ձևավորում:
  2. Անձի ակտիվ կենսադիրքի մշակում, որը դրսևորվում է բնության
    նկատմամբ գիտակցական վերաբերմունքի մեջ, որպես ամենօրյա վարքի կանոն:

Էկոլոգիական դաստիարակությունը մանկավարժական գործընթացի մի մասն
է, և նրա համալիր բնույթից էլ բխում են նրա հիմնախնդիրները.


● ‹‹մարդ-հասարակություն-բնություն›› ամբողջական համակարգի նկատմամբ դպրոցականների
անհատական վերաբերմունքի, բնության հետ շփվելու պահանջմունքի, պատասխանատվության և
էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում:
● նրանց անձնական մասնակցությունը այդ համակարգի գործունեությանը,
● էկոլոգիական գիտակցության և էկոլոգիական կուլտուրայի ձևավորում,
● բնության հետ հարաբերությունների կարգավորում,
● բնապահպանական գործունեության դրդապատճառների և դիրքորոշումների ձևավորում՝ ուղղված
բնության բազմակողմանի արժեքների գիտակցմանը,
● բնության խնայողության անհրաժեշտության համոզմունքների ձևավորում,

● իր և ուրիշների առողջության՝ որպես հասարակական արժեքի պահպանման նկատմամբ հոգատար
վերաբերմունքի ձևավորում,
● էկոլոգիական իրադրության ամբողջական պատճառահետևանքային վերլուծություն,
● էկոլոգիական գաղափարների քարոզչություն,
● շրջակա միջավայրի գեղագիտական ընկալում և գնահատում:

Օգտագործված գրականություն՝ հետազոտական աշխատանք

Էկոլոգիական դաստիարակությունը նախադպրոցական տարիքի երեխաների մոտ

ԵՐԵԽԱՅԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ`

Մարդու կարևորագույն խնդիրներից են բնության մեջ գոյություն ունեցող էկոլոգիական օրենքների իմացության հիման վրա, բնության խելամիտ օգտագործումը և պահպանումը։Այսօր աշխարհը հայտնվեց մեծ ճգնաժամի առջև հատկապես վիրուսային և կարանծինային ժամանակահատվածից հետո։Մեր բնությունը կարանծինային ժամանակահատվածում մեծ զարթոնք ապրեց, որովհետև դադարեցվել էին գործարանների մարդկային այն գործոնները որոնք վնաս էին պատճառում բնությանը։

Սա մեր երկինքն է covid 19 կարանծինից առաջ և հետո

Հիմա աշխարհը մեծ աղետների առջև է և բոլորս պարտավոր ենք տալ բնությանը այն ինչը մեզ պարգևել է բնությունը։ Վտանգները շատ են որոնցից են աղբանոցները և դրանց վերամշակման կենտրոնների բացակայությունը, անտառահատումները, որսերը արգելված կենդանատեսակների, քանի որ վերացման եզրին են մի շարք բույսեր կենդանիներ և դրանց պահպանման համար պետք է յուրովի ամեն ոք աշխատի և ջանք գործադրի։

Հետագա բարդույթների աղետների կանխնման համար անհրաժեշտ է մի շարք նախագծեր ձևակերպել սկսած տանից, և հատկապես փոքր հասակից ամենաճիշտը նախադպրոցական տարիքից ։

«Մենք բոլորս Երկիր անունով մի նավի ուղևորներ ենք, ինչը նշանակում է, որ այնտեղից տեղափոխելու տեղ պարզապես չկա»:

Անտուան ​​դը Սենտ-Էքզյուպերի

Այժմ «Էկոլոգիա» բառը բոլորի շուրթերին է. մենք դա տեսնում ենք նորությունների վերնագրերում, կոսմետիկայի և ապրանքների փաթեթավորման վրա։ Շատ ապրանքների պիտակների վրա ավելի ու ավելի է սկսել հայտնվել «էկո» մարքեթինգային գեղեցիկ նախածանցը: Պիտակները միշտ չէ, որ ասում են մեզ ճշմարտությունը, ցավոք: Բայց հենց այս բոլոր արտաքին նշանների շնորհիվ է, որ հեշտ է հետևել իրական միտումին. մեր ժամանակների մարդիկ սկսել են լրջորեն մտածել շրջակա միջավայրի մասին հոգ տանելու մասին:
Բնական է նաև ժամանակակից ծնողների կողմից երեխաների բնապահպանական կրթության հարցը բարձրացնելը։ Ինչու է դա անհրաժեշտ: Իսկ ինչպե՞ս դա իրականացնել:Երկրի վրա ամեն ինչ փոխկապակցված է անտեսանելի թելերով: Էկոլոգիական կրթությունը երեխայի մոտ բնության նկատմամբ գիտակցված, զգույշ վերաբերմունքի ձևավորումն է։

Ինչու է անհրաժեշտ նախադպրոցական տարիքի երեխաներին բնապահպանական կրթությունը

Նախ, այն զարգացնում է պատասխանատվությունը: Երեխան սովորում է սիրով ու հարգանքով վերաբերվել բնությանը, քանի որ գիտակցում է, որ ինքն էլ աշխարհի անբաժան մասն է։ Իսկ դա նշանակում է, որ նրա ցանկացած արարք ունի հետևանքներ՝ լավ կամ վատ, այդ թվում՝ իր և բոլորի համար, ում ճանաչում է։

Երկրորդ, դա անհատականության ձևավորման կարևոր մասն է: Այո Այո ճիշտ: Բնությանը մշակութային վերաբերվելու ունակություն = ամեն ինչին մշակութային վերաբերվելու ունակություն: Ի՞նչ պետք է անեն ծնողները: Պատասխանն ակնհայտ կլինի՝ ցույց տվեք ամեն ինչ ձեր սեփական օրինակով։
Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը պետք է ներառվի ընտանեկան հիմնական արժեքների ցանկում, քանի որ հենց այստեղ է երեխան սովորում շփվել աշխարհի հետ:

Դաստիարակման համար.

  1. Փորձեք ողջամիտ սպառման կանոնը (սա մեծ ազդեցություն կունենա ոչ միայն բնության, այլ նաև ձեր ֆինանսների վրա): Օրինակ՝ չպետք է գնել ավելի շատ ապրանքներ / խաղալիքներ / իրեր, քան ձեզ իսկապես անհրաժեշտ է: Օգտագործեք ջուր և էլեկտրաէներգիա միայն անհրաժեշտության դեպքում (լույսերը վառ պահեք և ջրի ծորակները բաց պահեք):
  2. Միասին դիտեք ուսումնական տեսանյութեր, հետաքրքիր մուլտֆիլմեր, կարդացեք բնության մասին գրքեր։ Որքան շատ երեխան սովորի բնության մասին, այնքան ավելի շատ սեր և հետաքրքրություն կառաջանա նրա նկատմամբ: Ի դեպ, ամբողջ աշխարհում լսարանում մենք երեխաներին միշտ հետաքրքիր բան ենք ասում, որպեսզի հնարավորինս ներգրավենք նրանց ուսումնական գործընթացին, զարգացնենք հետաքրքրասիրությունը։
  3. Քայլելիս խոսեք բնության մասին, բարձր մտածեք, խնդրեք երեխային ի պատասխան արտահայտել իր կարծիքը։ Այսպիսով, դուք նրան սովորեցնում եք հավատարիմ մնալ սեփական տեսակետին և չվախենալ արտահայտել իր կարծիքը: Միշտ ուշադրություն դարձրեք, որ աղբը պետք է դուրս նետել բացառապես հատուկ վայրերում, իսկ եթե այդպիսիք չկան, ապա ավելի լավ է կոնֆետների փաթաթանները դրեք գրպանը, քանի դեռ ափսեը չի հանդիպել:

Ընդլայնվածների համար.

  1. Տեսակավորել թափոնները և տեղափոխել դրանք նշանակված վերամշակման օբյեկտներ: Պետք չէ սկսել բոլոր թափոնները միանգամից տեսակավորել, կարելի է սկսել փոքրից։ Օրինակ՝ սկզբում մի կողմ դրեք միայն պլաստմասսե տարաներն ու տետրա փաթեթները։ Այնուհետև ավելացրեք ապակու և մետաղի թափոններ։
  2. Ավելի լավ է հրաժարվել պլաստիկ տոպրակներ գնելուց. ցավոք, դրանք գրեթե անհնար է վերամշակել: Բայց դուք կարող եք ձեռք բերել նորաձև բազմակի օգտագործման պայուսակներ. նույնիսկ ավելի հաճելի է նրանց հետ խանութ գնալ:

Ի դեպ, բազմակի օգտագործման մրգային տոպրակները նույնպես հիանալի այլընտրանք են մեկանգամյա օգտագործման պլաստիկին:

  1. Իրերին և խաղալիքներին երկրորդ կյանք տվեք. լավ վիճակում գտնվող հին իրերը նվիրեք կարիքավորների համար հատուկ կազմակերպություններին կամ վերավաճառեք դրանք: Եթե ​​իրերը չպետք է նորից օգտագործվեն, պարզեք, թե ինչպես արդյունավետ օգտագործել նյութը կամ վերամշակել այն: Օրինակ՝ երեխաների հետ կարող եք գեղեցիկ դեկորատիվ բարձ պատրաստել հին սվիտերից, իսկ շատ հին շապիկներից՝ կարկատան։

Հիանալի ստեղծագործական ուսուցում:

Բնապահպանական կրթության ամենակարևոր մասը գիտակցելն է, որ սա պարզապես նորաձևության պահանջ չէ, այլ իրական անհրաժեշտություն: Որպեսզի ձեր թոռներն ու ծոռները երջանիկ ապրեն մաքուր մոլորակի վրա, դուք պետք է գործեք հիմա և սկսեք ձեր ընտանիքից:
Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք դա անել:

Նախադպրոցական տարիքի երեխաների բնապահպանական կրթություն.

Այն հնարավորություն կտա նախադպրոցական տարիքից մտահոգելու և անհանգստանալու բնության և շրջակա աշխարհի,միջավայրի, էկոլոգիական մի շարք խնդիրներով զբաղվելու և պահպանելու հիմնահարցում։Էկոլոգիական կրթությունն և դաստիարակությունն հասարակության ապագա անդամների համար պետք է ունենան աշխարհայացքային նշանակություն։ Լուծվում է նրանց բնաճանաչողական ընդունակությունների և բնապահպանական կարողությունների զարգացման հարցը:

Բնապահպանական կրթություն տանը`

Տանը նույն պես խթանեք երեխաների էկոլոգիական դաստիարակության հարցին։ Սովորեցրեք ջրի խնայողությունը, օրինակ առավոտյան արթնանում եք լվացվեք ատամները լվանալիս փակեք ջրի ծորակը որ ջուրը չվատնվի և այլն։ Սովորեցևեք տարբերակել աղբերը, թուղթ, սնունդ, պոլեթելեն։ Անընդհատ սովորեցրեք կոկիկ և մաքուր պահել իրենց սենյակը շրջական պարտեզապուրակային աշխատանքներում ներգրավվեք երեխաներին։

ՆՅՈՒԹԻ ՀՂՈՒՄԸ

Երևակայություն

Օր՝ 22.02.23

Նպատակ՝

Զարգացնել երեխայի՝ երևակայությունը:

Խնդիր՝

Ստեղծագործելու շնորհիվ զարգացնել երեխաների երևակայությունը։

Ընթացքը՝

Բացատրում ենք խաղի կանոները։ Խաղը խաղալու ենք 3֊ից 4 երեխանրի հետ միյասին։ Բաժանելու ենք թղթերը երեխաներին։ Ասում ենք որևէ պատկեր օրինակ քառակուսի երկրաչափական պատկերը նկարեն։ Նկարելուց հետո թղթերը երեխաները մեկական շրջան պտտում են և փոխանցում ընկերոջը։ Եվ ընկերը պետք է շարունակի հետագա նկարը թե ինչ է պատկերացնում այդ քառակուսուց ներս կամ դուրս սկսի նկարել և այդպես թուղթը կրկին անգամ կփոխանցի իրենց մեջ։ Վերջնաարդյունքում պետք է ստանանք լիարժեք նկար երեխաների երևակայությամբ նկարված։

Նախագիծն իրականացնող՝  Հասմիկ Խաչատրյան

Մանկապարտեզային խմբեր՝  3, 4-5 տարեկանների խումբ

Արդյունքը ՝

Դասավորիր գույները ըստ հերթականությամբ

Անվանում`

Դասավորիր գույները ըստ հերթականությամբ

Նախագծի մասնակիցները`

քոլեջի 5 տարեկան խումբ

Համակարգող՝

Հասմիկ Խաչատրյան

Նպատակը`

երեխաների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, մանր մոտորիկան ծանոթացնել գույների հետ։

Խնդիրը `

Բացատրել, խաղ մեկնարկել 5֊5 խմբերով

Ընթացքը `

Երեխաներին հավաքել սեղանի շուրջ բաժանել թմերի սեղանին դնել քառակուսի կտրտված գույնզգույն թղթեր երեխաներին տալ մեկական հյութի համար նախատեսված խողովակներ, յուրաքանչյուրին ասել մեկ գույն իրենց առջև դնել տարաներ խաղի մեկնարկը լսելուն պես միանգամից պետք է հավաքել խողովակով իրենց իսկ ասված գույնը։ Թմային մրցույթ խաղ է երեխաների մեջ։

Արդյունքը `

Պատրաստում ենք մրգային ժելե

Անվանում `

Պատրաստում ենք մրգային ժելե

Նախագծի մասնակիցները՝

քոլեջի 5 տարեկան խումբ

Համակարգող՝ Հասմիկ Խաչատրյան

Նպատակը`

երեխաների մոտ զարգացնել ուշադրությունը մանր մոտորիկան։

Խնդիրը `

Բացատրել, կազմել 5֊5 խմբեր, բաղադրիչները դնել ցույց տալ և պատրաստել հերթականությամբ

Ընթացքը `

Երեխաներին հավաքել սեղանի շուրջ սեղանին դնել տարա ժելատին մրգեր։ Սկզբնական մասը կատարել մրգերը տալ երեխաներին կտրվեն և ժելատինի պատրաստի նյութի վրա տեղադրեն։Մնացածը կկատարեն ինքնուրույն հատուկ առանձին տարաների մեջ։Կթողնենք որպեսզի սառչի և կհամտեսենք ժելեն։

Արդյունքը`

Ամպիկը և թվերը

Անվանում`

Ամպիկը և թվերը

Նախագծի մասնակիցները`

քոլեջի 5 տարեկան խումբ

Համակարգող՝

Հասմիկ Խաչատրյան

Նպատակը`

երեխաների մոտ զարգացնել ուշադրությունը մանր մոտորիկան ծանոթացնել թվերի հետ։

Խնդիրը `

Բացատրել, խաղ մեկնարկել 5֊5 խմբերով

Ընթացքը `

Երեխաներին հավաքել սեղանի շուրջ սեղանին դնել թվերի պատկերներով թղթերը և տուփ ամպիկ ։Ներքևում ամրացնել ժապավեն վրան նկարված թվեր ձգելով ժապավենը գտնում ենք թվերը և այն գցում ենք արկղի մեջ երեխաները պետք է գտնեն միանման թվերը։

Արդյունքը `