Արտավազդ 2֊րդ

Ք.Ա36 թ.աշնանը Հռոմեական բանակը նահանջեց։Հակառակորդը հարձակումներ կատարեց,բայց Հռոմեական զորքը առաջ գնաց և երբ հասավ Ափին գրեցին հայկական քարերը ը համբուրեցին։ Հռոմեացիների ընդհանուր կորուստը կազմում էր 44 հազար զինվոր: Քիչ չէր նաև պարթևների կորուստը: Արտավազդ II-ը  հոգատար վերաբերմունք ցույց տվեց պարտվածներին: Առատ պարենավորումն ու վիրավորների խնամքը փրկեցին շատերի կյանքը: Թեև Անտոնիոսը ցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից, սակայն պահն անպատեհ էր, և նա շտապեց բանակը դուրս բերել Հայաստանից ու մեկնել Եգիպտոս իր կնոջ` թագուհի Կլեոպատրայի մոտ: Հռոմի Ծերակույտին ուղարկված պաշտոնական զեկուցագրում Անտոնիոսն իր ապաշնորհությունն ու մեղքը թաքցնելու նպատակով ռազմական վիթխարի ծախսերն ումարդկային ահռելի կորուստները բացատրում էր իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ: Խորհելով, թե ինչ ճանապարհներով կարող է մարել հսկայական ծախսերը, որ պատճառվել էր գանձարանին, և ինչպես կարող էր, թեկուզ դույզն-ինչ վերականգնել վարկաբեկված հեղինակությունը, Անտոնիոսը ծրագրում է գրավել և կողոպտել Հայաստանը: Դիմելով խորամանկության` նախ փորձում է Արտավազդին ծուղակը գցել: 

Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը. Արտաշես Ա

Մեծ Հայքը Արտաշես Ա-ի գահակալության շրջանում

Սելեւկյան պետության կարճատեւ գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

Մեծ Հայքի արքա Արտաշես Ա Բարեպաշտ

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը:

Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել:

Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:

Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:

Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշեսյան արքայատոհմի զինանշանը. Հովազին հոշոտող արծիվը

Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ:

Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների:

Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:

Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ` այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր:

Արտաշես Ա թագավորի սահմանաքարերից

Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը եւ Կոմմագենեն վերամիավորելու փորձերում: Չնայած դրան` նա աջակցեց Ծոփքի եւ Փոքր Հայքի տարածքների ընդարձակմանը:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:

Հատկապես կարեւոր էր Արտաշեսի իրականացրած հողային բարեփոխումը:

Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում:

Արտաշատ

Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից եւ դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին` դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը:

Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը: Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ եւ զորք:

Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում եւ համայնքների ու ագարակների միջեւ կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը:

Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը` արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ոչ լեռնային եւ ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Արտաշատ մայրաքաղաքի հատակագիծը

Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը: Ըստ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի` քաղաքի տեղն ընտրելու եւ հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի Հաննիբալը: Նա Հռոմի երբեմնի ահեղ թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր արեւելք եւ ապաստանել Հայաստանում (Մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=216):

Արտաշատ քաղաքը հելլենիստական դարաշրջանին բնորոշ ձեւով կոչվել է երկրի թագավորի` այս դեպքում Արտաշեսի անունով:

Արտաշատի հիմնադրման ժամանակ այնտեղ է տեղափոխվել նախկին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության մի մասը: Հին աշխարհում ընդունված էր նորաստեղծ քաղաքները բնակեցնել ավելի հին քաղաքների բնակչության հաշվին:

Քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում` Արաքս եւ Մեծամոր գետերի միախառնման տեղում` ներկայիս Խոր Վիրապի տարածքում:

Արտաշեսն առևանգում է Սաթենիկին

Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր: Արարատյան դաշտում էին խաչվում արեւելքից արեւմուտք եւ հարավից հյուսիս տանող առեւտրական ճանապարհները: Պատահական չէ, որ այստեղ են կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները` Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Երեւանը:Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների` Երվանդական եւ Աքեմենյան թագավորների քանդակները: Սրանց ժողվուրդը պետք է պաշտեր որպես աստվածների: Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում էր նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի մոտ:Արտաշեսը կառուցել է նաեւ Զարեհավան եւ Զարիշատ քաղաքները:Արտաշեսի հուղարկավորումըՆրա օրոք վերականգնվեց նավագնացությունը Հայաստանի լճերի ու գետերի վրա, բարեփոխվեց տոմարը:Արտաշեսը մեծ հեղինակություն էր վայելում տարածաշրջանում, եւ հարեւան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին հայոց արքայի միջնորդությանը:Փաստորեն, Հայաստանը կրկին վերականգնել էր նախկին հզորությունը եւ երկրորդական երկրից հետզհետե վերածվում էր առաջատար պետության:Հին աշխարհի պետություններում ընդունված էր թագավորներին պատվանունների շնորհումը: Արտաշես Ա-ն իր կատարած բարի գործերի համար ստացել էր «Բարեպաշտ» պատվանունը:Արտաշես Ա-ի բարեփոխումների եւ գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական կայսրության ստեղծումը:Արտաշիսյաններիարքայացանկը1. Արտաշես Ա (Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.),2. Արտավազդ Ա (Ք.ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),3. Տիրան (Տիգրան Ա, Ք.ա. մոտ 115 թ. – 95 թ.),4. Տիգրան Բ Մեծ (Ք.ա. 95 – 55 թթ.),5. Արտավազդ Բ (Ք.ա. 55 – 34 թթ.),6. Արտաշես Բ (Ք.ա. 30 – 20 թթ.),7. Տիգրան Գ (Ք.ա. 20 թ. – մոտ 8 թ.),8. Տիգրան Դ (Ք.ա. մոտ 8 – 5թթ. ) և Ք.ա. 2 – 1 թթ.),9. Արտավազդ Գ (Ք.ա. 5 – 2 թթ.),10. Տիգրան Դ և Էրատո (Ք.ա. 2 – մ. թ. 1 թ.)

Բագարան/Երվանդաշատ

Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը, հաջորդել է Արմավիրին ու կոչվել նաև Մարմետ։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։ Մայրաքաղաքը տեղափոխելու գլխավոր պատճառներից է եղել, ըստ Մովսես Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից։

Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա՝ Երասխ գետի մոտակայքում։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով։ Բլրի վրա փորվում են նաև ջրի հորեր՝ մինչև բլրի հիմքը՝ հնարավոր պաշարման դեպքում ջրից օգտվելու համար։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ արքան տեղափոխում է Արմավիրի բնակչության մի մասը։ Այստեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։ Ճարտարապետ Թորոս Թորամանյանը նկատել է, որ շինությունների վիթխարի որձաքարերը միացվել են լոկ երկաթյա կապերով[1]։ Արաքիս դիմացի ափին արքան կառուցում է Երվանդակերտ դաստակերտը, որտեղ տեղափոխում է իր ընտանիքը։ Պատմահայր Խորենացին Երվանդաշատը նկարագրելիս այն անվանել է դրախտիկ։

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից Շապուհ II արքայի զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները՝ այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Բագարան (Ամուր, Բագրան, Դիցավան, Բաքրան), բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն, Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեն գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8-9 կմ հյուսիս։ Հիշատակվում է նաև իբրև ամրոց, ավան, բերդ, քաղաք։

Պատմություն

Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդ Դ թագավորը մթա II դ սկզբին, Արմավիրից այնտեղ են տեղափոխվել հեթանոսական կուռքերը, քաղաքի մոտ տնկել անտառ։ Բագարանում քրմապետ է եղել Երվանդի եղբայր Երվազը։ Սակայն Արտաշես Ա-ն, գրավելով թագավորությունը, սպանել է Երվանդին ու Երվազին, կուռքերը Բագարանից տարել Արտաշատ և իր զորավար Սմբատին նվիրել Երվազի 500 ծառաներին։ Սմբատը նրանց բնակեցրել է Մասիսի ստորոտում՝ նոր բնակավայրում, որը նախկինի անունով կոչվել է Բագարան։ Հետագայում Բագարանը կորցրել է իր երբեմնի քաղաքական ու հասարակական դերը։ Միայն IX դ, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը գնեց Կամսարականների տիրույթները, Բագարանը դարձավ նախարարական ոստան։ IX դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Բագարանը նորից անշքացավ։ 1048 թվականին Բագարանը զավթեցին սելջուկները, որոնք ավերեցին քաղաքը, կոտորեցին բնակչությունը։ XII դ սկզբին այն գրավեցին Շահ–ի–Արմենները, իսկ 1211 թվականին՝ ազատագրեցին հայ–վրացական զորքերը։ 1394 թվականին Լենկթեմուրի հորդաները ավերի ու կողոպուտի մատնեցին Բագարանը։1913 թվականի տվյալներով անշուք գյուղ էր և ուներ 796 (86 ընտանիք) հայ բնակիչ։Պատմամշակութային կոթողներՀայաստանի մայրաքաղաքներըԲագարանում հայտնի են հայկական երեք եկեղեցի՝ ս. Թեոդորոս, ս. Գևորգ, ս. Շուշան։ Դրանցից առաջինը, որը մեր օրերն է հասել կանգուն վիճակում, բայց առանց գմբեթի, կառուցվել է VII դարում։ Այն հիմնադրվել է Բուտ Առավեղյան իշխանը 624 թ., իսկ կառուցումն ավարտել է նույն իշխանի կինը՝ Աննան 631 թ.։ Ներքուստ ու արտաքուստ խաչաձև այդ եկեղեցին իր կառուցվածքով հարում է Էջմիածին տաճարին և համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։ Օտարերկրյա հեղինակավոր մասնագետների կարծիքով ս. Թեոդորոս տաճարի կառուցվածքային տարրերը Բյուզանդիայի միջոցով անցել են Եվրոպա և իրենց ազդեցությունը թողել Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի մի ամբողջ շարք եկեղեցիների վրա։ Հին ու ակնահաճո կառուցվածք ունի նաև ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և գավառի բնակչության նշանավոր ուխտատեղներից էր՝ կառուցված Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և Հովհաննես Սմբատ թագավորի օրոք 1030 թ., իսկ ս. Շուշանը հավանաբար կառուցվել էր ավելի ուշ։ Բագարանի եկեղեցիների վրա նշմարված են ավելի քան 10 արձանագրություններ, որոնց թվում են նաև 956 ու 1034 թվականների արժեքավոր երկու արձանագրությունները։ Վերջինիս մեջ հիշատակվում է Վահան անունով մի քահանա, որ իրեն անվանում է «գծող»։

Ուրարտու ճարտարապետությունը

Ուրատական ո՞ր շրջանի հուշարձան է Կարմիր բլուրը (Թեյշեբաինի) և մշակութային ի՞նչ ժառանգություն է ներկայացնում։Շինարարական այս աղբի տակ ամբողջը հնագիտական շերտեր են. ուրարտական բացառիկ կառույցներ եւ հնավայրի դամբարանադաշտի մի հատված։ Տասնամյակներ շարունակ այս տարածքում շինաղբի նույն տեսարանն է։Խորհրդային տարիներին Կարմիր բլուրը հայտնի զբոսաշրջային կենտրոն էր՝ կանաչ գոտի, նստարաններ, լուսավորություն։ Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանը քայլում է խորհրդային տարիներին կառուցված ճեմուղիներով ու մեզ ուղեկցում դեպի շինաղբի կույտը:2019 թ. փետրվարին մեկնարկելու է «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» քաղաքացիական նախաձեռնությունը: Կազմակերպիչներն ակնկալում եմ յուրաքանչյուրի աջակցությունը մաքրման աշխատանքներում, քանի որ ուրարտական բացառիկ այս հուշարձանը բոլորիս ժառանգությունն է:Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։

Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։«Տարածքը վխտում էր կովերով եւ ոչխարներով, բարձրանում էին պատերի վրա: Նախկին պահապաններից ասում էին, որ անհնար է հովիվների դեմ պայքարելը, միեւնույն է գալու են։ Ոչխարներին բռնել ենք, բռնագրավվել ու ասել հովիվներին՝ եթե նորից բերես, ոչխարը չենք վերադարձնելու. ուրիշ ձեւ չկար ,- ձեռքերով պատկերավոր նկարագրում է Միքայելն ու հավելում,- Շատերը գալիս էին այստեղ մոտոցիկլետով ու բլուրի վրա էին բարձրանում, մարդիկ աղջիկների էին բերում: Երբ սկսեցինք արգելել, հաճախ մեզ հարցնում էին՝ «ախպեր ջան, էս տարածքը քեզ ի՞նչ, որ դու տենց վալնավացա ես լինում»: Պատկերացրեք՝ երբ մարդկանց նորմալ բացատրում էինք, շատ լավ հասկանում էին ու դեռ ուզում են աջակցել»։Հնավայրի պահպանության հետ կապված եւս մեկ լուրջ խնդիր կա. Կարմիր բլուրի տակով անցնող թունելը ենթակա է փլուզման։ Թունելը կառուցել են խորհրդային տարիներին, այն Հրազդանի կիրճով դեպի Աերացիա գնացող կոյուղու հզոր կոլեկտորի մաս է կազմում, որի կառուցումը երկրաշարժի պատճառով կիսատ է մնացել։

Հայկական լեռնաշխարհն որպես հայոց բնօրրան

Աշխարհագրական դիրքը, տարածքը, սահմանները

Հայոց բնաշխարհը, որն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհը և Կիլիկիան, հայերի հայրենիքն է:
Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայում է: Այն արևմուտքից սահմանակից է Փոքրասիական, իսկ հարավ-արևելքից՝ Իրանական բարձրավանդակներին, հյուսիս-արևմուտքում հասնում է մինչև Սև ծով, հյուսիս-արևելքում եզերված է Կուրի գետահովտով, իսկ հարավում՝ Հյուսիսային Միջագետքի հարթավայրերով: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը (5165 մ) Արարատն է, երկրորդը` Սիփանը (4434 մ), երրորդը՝ Ջիլոն (4168 մ), իսկ չորրորդը՝ քառագագաթ Արագածը (4090 մ):
Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Կուր, Արաքս, Ճորոխ և այլ գետեր:

Եփրատ գետը

Հայ ժողովրդի համար կենսական նշանակություն է ունեցել Արաքս գետը, որի ջրերը կյանք են պարգևել Արարատյան դաշտին: Այդ է պատճառը, որ մեր ժողովուրդը գուրգուրանքով այն անվանել է Մայր Արաքս:
Հայաստանում կան մեծ ու փոքր լճեր: Սևանա լիճը (Գեղամա ծով) աշխարհի բարձրադիր քաղցրահամ լճերից է: Վանա (Բզնունյաց ծով) և Կապուտան (Ուրմիա) լճերի ջրերն աղի են և անհոսք: Վանա լճի կղզիներից նշանավոր է Աղթամարը` իր Սուրբ Խաչ եկեղեցով: Հայաստանի մյուս լճերից են Ծովքը, Փարվանան, Արճակը և այլն:

ՀԱՅՈՑ ԲՆԱՇԽԱՐՀ

Իր գեղեցիկ բնությամբ և բնակլիմայական պայմաններով աչքի է ընկնում նաև Կիլիկիան, որը նույնպես եղել է հայերի հայրենիքը: Պատմիչներն այն անվանել են Հայոց աշխարհ, ինչպես բուն Հայաստանը:

Վանա լիճը և Աղթամար կղզին

Հայոց բնաշխարհը, որը հայերի պատմաշխարհագրական միջավայրն է, ընդգրկում է ընդարձակ տարածք՝ 440 հազ. կմ2: Մեծ Հայքը (ավելի քան 320 հազ. կմ2) կազմված էր 15 աշխարհից (նահանգ):Փոքր Հայքը (80 հազ. կմ2) տարածվել է Եփրատ գետից արևմուտք և հասել մինչև Սև ծով:Կիլիկիան (հայկական թագավորության շրջանում՝ 1198-1375 թթ. մոտ 40 հազ. կմ2):Դարերի ընթացքում թշնամիները զավթել են հայկական տարածքների մեծ մասը: Այժմ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միասին կազմում են պատմական Հայաստանի տարածքի մեկ տասներորդ մասը:ՄԵԾ ՀԱՅՔԻ 15 ՆԱՀԱՆԳՆԵՐԸՀայկական լեռնաշխարհը՝ հայերի բնօրրան և պատմական հայրենիքՀայ ժողովուրդն աշխարհի հնագույն ժողովուրդներից է և ի սկզբանե ապրել ու կազմավորվել է իր բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում: Այդ մասին վկայում են հայկական, հունական, հրեական և այլ ավանդազրույցներ: Ըստ Աստվածաշնչի՝ Հայաստանում էր եդեմ-դրախտը, որտեղ արարվել են մարդկության առաջնեկները` Ադամն ու Եվան: Ինչպես ավանդում է Աստվածաշունչը, համաշխարհային ջրհեղեղից հետո վերացել է ողջ մարդկությունը. փրկվել է միայն Նոյ նահապետը իր ընտանիքով, իսկ նրա տապանը հանգրվանել է Արարատ լեռան վրա:Ավելի քան խոսուն են հնագիտական և գրավոր աղբյուրները: Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են աստղադիտարաններ՝ Զորաց քարեր, Մեծամոր, բազում մետաղաձուլարաններ, թանկարժեք քարերից պատրաստված գուրզեր, ինչպես նաև պաշտամունքային իրեր (եռոտանի պատվանդաններ, եզան և խոյի տեսքերով հենակ): Հին աղբյուրներում հիշատակվում են Հայկական լեռնաշխարհի մի շարք հայկական պետական կազմավորումներ` Արատտա, Արմանում, Հայասա և այլն:

(Ջրվեժ անտառապարկ) ճամփորդություն

Հետաքրքիր և զվարճալի ճամփորդություն էր։ Կկիսվեմ տպավորություններիս մասին 🥰❤

Շատ գեղեցիկ ու աննկարագրելի երևույթ է երբ կտրվում ես քաղաքից և գտնվում մի վայրում այն էլ ձմռանը, որտեղ շատ ձյուն կա մագուր օդ քարացած և սպիտակած բնություն երբ շուրջ բոլորդ սպիտակ սավանով ծածկված կարծես լինի։ Երեկ նույն այդ տեսարանն էր իմ առջև ձյուն դատարկ ծառեր մառախուղ և ոտքերիդ տակ կպչող ամուր ձյան փաթիլներ։

Վայելել է պետք ուղակի բնությունն զգալ սահնակ վարեցինք,խաղեր խաղացինք և լի հետաքրքիր օր ունեցանք։ Այդ ամենի մասին կիսվելն անգամ մի փոքր դժվար է, այն տեսնել և զգալ հասկանալ էր պետք 😁🤍❄🌬

Новый год в США

Но́вый год в США (англ. New Year’s Day) — один из государственных праздников страны. Отмечается 1 января каждого года по григорианскому календарю. Несмотря на то, что по популярности Новый год уступает католическому Рождеству, особенно в более религиозных и консервативных сельских регионах, в ряде городов США появились и передаются свои новогодние традиции. К слову, Рождество и Новый год в США сильно различаются по своему духовному содержанию. Рождество — это важный внутрисемейный праздник, наполненный религиозной символикой, а встреча Нового года носит публичный характер и часто проходит в виде вечеринки с друзьями в клубе, казино или на площади города[1]. Большинство казино страны предлагают в новогоднюю ночь бесплатные тосты с шампанским в своих фойе[2]. С празднованием Нового года английских пуритан познакомили более либеральные голландские колонисты, основатели Нью-Йорка, поэтому именно в этом городе празднование Нового года носит самый торжественный характер. Главным местом его встречи является площадь Таймс-сквер, где в канун Нового года более чем стотысячная толпа ожидает спуска блестящего шара — символа наступления Нового года.

Флешмоб

1.Это Рождественский венок. Его ставят на стол с декабря. За четыре недели (четыре воскресенья) до Рождества начинается Адвент (от лат. Adventus — пришествие) — это время ожидания Рождества. В каждое воскресенье Адвента зажигается по одной свече, а в последнее четвертое воскресенье горят уже четыре свечи одновременно. Каждая имеет свое значение: первая — Свеча пророчества, вторая — Вифлеемская свеча, третья — Свеча пастухов, четвертая — Ангельская свеча. В этой стране обычно отмечают Рождество 24 декабря. Назовите страну.Подпись отсутствуетГермания2.Где впервые появились елочные игрушки из стекла?В Саксонии3.Ребусы по русскому языку. Разгадайте ребусы :Подпись отсутствуетГлаголПодпись отсутствуетПодлежащееПодпись отсутствуетПрилагательное4.В Россию Новый Год принес Пётр I в 1700 году. Кроме того, он издал указ, в котором говорилось, что каждый человек должен справлять Новый Год. Что было с тем, кто ослушивался этого указа?За неповиновение взимался штраф5.Отметьте правильные варианты ответов: Будет мороз, если…Кошка поёт песниКошка свернулась клубочкомКошка прячет мордочкуКакие утверждения верны?«К зиме лоси готовят себе постоянное жилище»«Хомяки принадлежат к типу самых запасливых животных»«Медведи зимой поют тихую песню»От чего зависит скорость падения снежинок на землю?От массы снежинокФормы снежинокРазмера снежинок