Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները

y=sinx ֆունկցիայի հատկությունները Դիտարկենք y=sinx ֆունկցիան, որի արժեքը x կետում հավասար է x ռադիան անկյան սինուսին: 1. y=sinx ֆունկցիայի որոշման տիրույթն ամբողջ թվային առանցքն է՝ D(sinx)=R: 2. y=sinx ֆունկցիայի արժեքների բազմությունը [−1;1] հատվածն է: 3. y=sinx ֆունկցիան պարբերական է T=2π պարբերությամբ:  4. y=sinx ֆունկցիան կենտ է: 5. sinx=0, երբ x=πn,n∈Z:  6. y=sinx ֆունկցիայի մեծագույն արժեքը 1-ն է, որը ֆունկցիան ընդունում է x=π2+2πn,n∈Z կետերում:  7. y=sinx ֆունկցիայի փոքրագույն արժեքը −1-ն է, որը ֆունկցիան ընդունում է x=−π2+2πn,n∈Z կետերում: 8. y=sinx ֆունկցիան դրական է (2πn;π+2πn) արգումենտների համար, և բացասական է (π+2πn;2π+2πn) արգումենտների համար, որտեղ n∈Z: 9. y=sinx ֆունկցիան աճում … Continue reading Սինուս և կոսինուս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները