Հաշվետվություն

Ես Հասմիկ Խաչատրյանն եմ, սովորում եմ « Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում: Այս տարի կավարտեմ առաջին կուրսը: Կխոսեմ այն մասին, որ երկրորդ կիսամյակի սկզբից շատ հետաքրքիր աշխատանք սկսեցինք դիջիթեքով, մասնակցեցի «Սովորող-սովորեցնող» նախագծին: Ճիշտ է, սկզբում մի փոքր, անհասկանալի և անհետաքրքիր էր թվում ինձ, սակայն երբ սկսեցի կատարել աշխատանքը, հասկացա, որ ոչ այն անհետաքրքիր չէ, ու ես ինքս ինձ թե՛ բացահայտում եմ և թե՛ սովորում եմ: Սովորում եմ և հետաքրքվում եմ այն ամենով, ինչը չեմ մտածել, որ կա ու կարելի է խորանալ դրա մեջ և չեմ էլ իմացել: Անհատական նախագծերի մասին է խոսքս, երբ պատվելի Թամարի հետ միասին սկսեցինք ուսումնասիրել բարբառները, դասերի ընթացքում կարդացինք Մշո բարբառով հեքիաթներ, փոխադրեցինք, անցկացրինք հետաքրքիր քննարկումներ, ունեցել ենք նաև գրական ակումբներ, ինչպես նաև մեր գրական ակումբի ժամանակ կազմակերպել էինք գեղեցիկ նախագիծ ռուսերեն և հայերեն լեզուներով՝ նվիրված Հովհաննես Թումանյանին: Գնացինք բազմաթիվ հանդիպումների, նաև պարտեզում երեխաների համար գնացինք և ընթերցեցինք Մշո բարբառով հեքիաթներ: Այդ հեքիաթներից էլ ծագեց անհատական նախագծի իմ մտքերը: Այս կիսամյակ հայոց լեզվի նաև գրականության դասերն ավելի լավը սկսեց թվալ ինձ: Անհատական նախագիծը ինձ համար ավելի բարդ էր, երբ ռուսերենով սկսեցի կատարել այն: Բայց անհատական նախագծերը տվել են ինձ իմ հետաքրքրությունների մեջ խորանալու, իրականացնելու բազմաթիվ մտքեր, զբաղվել եմ ինքնակրթությամբ հետաքրքրվել, ինչու չէ, տանջվել և սովորել, ու ես հասկանում եմ, որ բարդությունները միշտ էլ որևէ արդյունք տալիս են, խոչընդոտներն միշտ տրվում են հաղթահարելու համար: ՈՒ ես գիտեմ, որ իմ դժվարությունները օգնել են ինձ իմ ճանապարհի խոչընդոտները գրեթե ամբողջությամբ հաղթահարելու:  

Մաթեմատիկայի դասաժամերին կատարեցինք հետազոտական աշխատանքներ, սովորեցինք բազմաթիվ ֆունկցիաներ և թվերի գործածություններ կատարել, ունեցանք հետաքրքիր և ուսուցանող թեստեր:

Աշխարհագրության ժամերը անցնում են շատ հետաքրքիր: Ուսումնասիրում ենք Հայաստանը բացահայտում նրա ծածուկ վայրերը, բնակլիմայական պայմանները, ռազմաաշխարհագրական դիրքն և այլն, Հայաստանի մազերի մասին մանրակրկիտ զննեցինք կիսամյակային խաղերով, խմբային աշխատանքներով անցավ:

 Հայոց պատմության դասերը իմ ամենասիրելի դասաժամներից է: Հայոց պատմության ժամերին ուսումնասիրում ենք մեր հայ թագավորներին եւ թագուհիներին: Իմանում ենք մեր պատմությունը՝ թե հայ ազգը ինչ դժվարություների միջով է անցել: Կատարել ենք բազմաթիվ համեմատություններ: Հայ արքաների մասին տեղեկանալուց բացի` կատարեցինք “Հայ ականավոր թագուհիները” նախագիծը, կազմեցինք խմբեր և աշխատեցինք թեմայի շուրջ: Հասարակագիտություն այս կիսամյակում ունեցանք շատ հավես և հետաքրքիր քննարկումներ: Ուսումնասիրեցինք ՀՀ օրենքի հոդվածները: Ես մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցի հոդվածներից մի քանիսը:  

Ռուսերենի  ժամերը նույնպես շատ հետաքրքիր են անցնում: Ռուսերենից ժամերին կարդում ենք և պատմում հետաքրքիր դասեր և ստեղծագործություներ թարգմանում սովորում։ Կատարեցինք և ունեցանք հետաքրքիր նախագծեր:

Ֆիզիկա առարկան միշտ էլ շատ եմ սիրել, և այն ընկեր Նելլիի շնորհիվ է: Ընկեր Նելլի օգնությամբ սովորեցինք ֆիզիկա: Սովորեցինք նաև խնդիրներ լուծել: Էկոլոգիայի դասերը անցնում են շատ հավես և տարբերվող բոլոր դասերից: 

Կենսաբանության դասերը մեզ օգնում են իմանալ թե՛ մեր մասին և թե՛ մեր շրջակա միջավայրի մասին:

Երաժշտության ժամերին ընկեր Մարինեի հետ սովորում ենք մեր ազգային երգերը պարում ենք մեր ազգային պարերը: Եվ վերջում մեր սովորած երգերը և պարերը ցուցադրում ենք մեդիաուրբաթի ժամանակ: Ինչպես նաև ունկնդրում ենք Մոցարտի, Բեթհովենի և այլ ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ֆիզկուլտուրայի դասաժամերը էներգիայով լի ու շատ հետաքրքիր են անցնում, մեզ օգնում են լինել առողջ և ուժեղ: Իսկ իմ մասնագիտական ժամերին ընկեր Թերեզի հետ սովորեցի ինչպես ճիշտ օգտվել կավից, պատրաստեցինք ֆիգուրներ, բաժակներ: Կատարում ենք նաև ֆլեշմոբներ: Ունենում ենք հետաքրքիր ճամփորդություներ. եղել եմ Արատեսում, Խոր վիրապում, Հրեշտակների ձորում, Թռչկանի ջրվեժում, Տավուշի մարզում Իջևան քաղաքում: Քոլեջում ձեռք բերեցի նոր ընկերներ: ՖԼԵՇՄՈԲՆԵՐը, որոնք լինում են ամսվա մեջ երկու երեք անգամ կարծես գիտելիքի ինքնասուգում լինեն և շատ յուրօրինակ ձևով են դրանք կառուցվում: Քոլեջի դասերին զուգահեռ իմ լրացուցիչ կրթությոունը կարելի է ասել որ սպորտն է: 4 տարեկանից սկսած ես զբաղվում եմ սպորտով մինչև օրս: Հաճախում եմ ԼԱՏԻՆԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՍՊՈՐՌՏԱՅԻՆ պարերին նաև զբաղվել եմ բոքսով: Ունեցել եմ բազում համերգներ, թվով այնքան շատ, որ կխճճվեմ եթե փորձեմ հաշվել թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում ունեցել եմ բազում հաղթանակներ, ճիշտ է, հաղթանակների ճանապարհին միշտ անկումների էլ եմ հանդիպել: Սիրում եմ նաև խոհարարությամբ զբաղվել, բավականին մեծ և շատ ճաշատեսակներից եմ տեղյակ, պատրաստման մեթոդներին, ինքս էլ շատ անգամներ պատրաստում եմ, սիրում եմ թխվածքներ թխել, ու կարծես լավ էլ ստացվում է: Խոսեմ այս տարվա իմ ձեռքբերումների մասին: Իրոք, տարին ինձ համար ձեռքբերումներով լի տարի էր, բազմաթիվ նորանոր ինֆորմացիաներ, տեղեկություններ, աշխատանքներ, հանդիպումներ, բացահայտումներ, ճամփորդություններ, խենթ ու խելառ օրեր այս ամենը կա մեր քոլեջի ներսում: Իմ ձեռքբերումը եղել է իմ առաջնահերթ ուսումը, հետո ընկերները, որոնցից շատ շատերը հարզատացել են, դասավանդողները, որոնք ինձ շատ մտերմացան թե՛ խորհուրդներով, թե՛ գիտական բազմաթիվ հարցերով: Ձեռքբերումներս շատ են, սակայն կարծես անհնար է դրանք թվարկելը:

Նաև իմ կյանքը քոլեջի ներսում և քոլեջից դուրս: Քոլեջում կյանք շատ հետաքրքիր է անցնում, այն քոլեջում տիրող ջերմ ընկերական մթնոլորտից է: Առավոտյան դասերից առաջ 20 րոպե հատկացնում ենք ընդհանուր պարապունքին, որտեղ քոլեջի ողջ ուսանողները և դասավնդողները հավաքվում են, երգում և պարում են: Կուզեմ նաև անդրադառնալ դասավանդողներին: Նրանք շատ ընկերական, բարի և դրական են: Հաճախ նրանք դասերից դուրս մեզ հետ զրուցում են, ճիշտ խորհուրդներ են տալիս: Եվ դա ինձ համար էլ շատ գնահատելի է: Քոլեջի ներսում տիրող մթնոլորտն այնքան ջերմ է, հետաքրքիր, եռանդով լի, որ անգամ ընկերներով չենք ցանկանում դասերը շուտ ավարտվեն:

Կուզեմ մի փոքր պատմել իմ կյանքը ինչպիսինն է քոլեջից դուրս: Քոլեջից դուրս կանկեղծանամ. ամբողջությամբ ուրիշ մարդ եմ, քանի որ չունեմ ընկերներ և բնավորությամբ չշփվող մարդ եմ: Սակայն քոլեջում չգիտեմ էլ ինչից է, որ ճիշտ հակառակը, ունեմ բազմաթիվ ընկերներ, շփվում եմ, ասում, խոսում, ծիծաղում: Քոլեջից դուրս և ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, շատ ժամանակ՝ օրվա իմ մեծ մասը, գրադարանում էլ եմ անցկացնում: Գրում եմ բանաստեղծություններ, պատմություններ հետաքրքիր: Քոլեջից դուրս միայն իմ պարապունքներն են, գրքեր, գրականություն: ՈՒ շատ դեպքերում զարմանում են ինձ վրա, երբ բացարձակ չունեմ կապ հեռախոսի հետ, միայն դա այն ժամանակ է, երբ ինձ խիստ անհրաժեշտ է: Ես հետաքրքրասեր մարդ լինելով քոլեջից դուրս կազմում եմ իմ օրվա գրաֆիկն և այդպես ավարտում եմ օրս: Սիրում եմ նաև քայլել, ճամփորդել ընտանիքիս հետ, ունեմ մեկ մտերիմ ընկեր և մեկ ընկերուհի, նրանց հետ էլ երեկոյան ժամերին հավաքվում ենք մեր տանը, խաղում, խոսում, կարծես օրն անվերջ է: Հետո, երբ ժամին ենք նայում, կեսգիշեր է, մեկ էլ քոլեջից դուրս օրս երկու մտերիմներիս հետ է հետաքրքիր անցնում: Մնացած ազատ ժամանակը ես անցկացնում եմ իմ ընտանիքի անդամների հետ: Կյանքն ինձ համար հետաքրքիր է թե՛ քոլեջից դուրս և թե՛ ավելի հետաքրքիր է քոլեջի ներսում: Այստեղ եկած առաջին օրվանից շատ սիրեցի քոլեջը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *